Ոսկեղենիկը Մաքուր Պահենք

Օհան Պոտրումեան, Պէյրութ, Լիբանան
Մայրենի լեզուի մաքրութեան եւ հարստացման համար մղուող պայքարը լեզուի բազում մասնագէտներու ուսումնասիրութեան եւ զանոնք յուզող հիմնական հարցերէն մէկը եղած է:

Անցեալէն մինչեւ մեր օրերու լեզուաբաններ, Աճառեանէն մինչեւ Ջահուկեան, Աղայեան, Բարսեղեան, եւ ուրիշներ, գիշերներ լուսցուցած են մեր հնադարեան մեսրոպաշունչ լեզուն հասցնելու համար լեզուական հարուստ եւ նախանձելի մակարդակի մը:

Շարունակությունը


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ոսկեղենիկը Մաքուր Պահենք

Ажеж: «Английский язык разрушает наше мышление» (“Le Point”, Франция)

Օտարալեզու դպրոցների առջև կանաչ լույս վառողների համար արդյո՞ք Լեզուն Հայրենիք է…

ՀՌԱՀ-ն էլի խախտումները չի տեսնում

«ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

Խաչատուր Աբովյան. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»

Հայոց լեզու

Քննարկումներ «Что? Где? Когда?» հեռուստախաղի լեզվի մասին

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԿԵՆԱՑԸ ԽՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ` Что? Где? Когда?

ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ

Armenian-language reporting gains steam

Մոսկվա կինոթատրոնի օտարալեզու կտրոնները

Համշենի Եղնովիտ-Էլեվիթ բնակավայրի պատմությունը և տեղանվան ստուգաբանությունը

ԼԺՏ-ի մասին ABC TV-ի եթերում

Երևանում ֆիլմերը ցուցադրվում էին իսպաներեն բնագրով և անգլերեն տիտրերով

ՍԱԳԱ ԲԻՆԳԼԻՇԻ ՄԱՍԻՆ

The Saga of Benglish

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ԵՐԲ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆ, ՍԱ ԱՐԴԵՆ ՈՒԾԱՑՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է

Վրաստանի մանկապարտեզներում արգելվում է օտար լեզվի ուսուցումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԱՅՐԵՐԻՆ, ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Մեր լեզուն, ձեր խոսքը

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉԷ

Ոսկեղենիկը Մաքուր Պահենք

Օհան Պոտրումեան, Պէյրութ, Լիբանան
Մայրենի լեզուի մաքրութեան եւ հարստացման համար մղուող պայքարը լեզուի բազում մասնագէտներու ուսումնասիրութեան եւ զանոնք յուզող հիմնական հարցերէն մէկը եղած է:

Անցեալէն մինչեւ մեր օրերու լեզուաբաններ, Աճառեանէն մինչեւ Ջահուկեան, Աղայեան, Բարսեղեան, եւ ուրիշներ, գիշերներ լուսցուցած են մեր հնադարեան մեսրոպաշունչ լեզուն հասցնելու համար լեզուական հարուստ եւ նախանձելի մակարդակի մը:

Շարունակությունը

Ажеж: «Английский язык разрушает наше мышление» (“Le Point”, Франция)

В своей книге «Против унифицированного мышления» (изд-во Odile Jacob), Клод Ажеж (Claude Hagège), профессор Коллеж де Франс, обвиняет английский язык в том, что он является проводником унифицированного мышления, и призывает к бунту

Le Point : Вы утверждаете, что распространение одного общего языка приводит к унификации мышления. Почему?

Клод Ажеж :  Здесь нужно выбирать слова, ведь распространение одного общего языка, как это было с латынью на протяжении многих веков в Европе и за ее пределами, не несло в себе опасности унификации мышления. Напротив, это создало благоприятные условия для разнообразия. Я говорю не о каком-то абстрактном языке, а об английском. Английском, распространение которого по миру сопровождается распространением неолиберальной идеологии, при этом весь мир стал одновременно ее автором и жертвой. Распространение какого-то одного языка не всегда имеет негативные последствия. Оно может отвечать потребностям и пожеланиям какого-либо народа, как это было в случае с языками, получившими широкое распространение.

Շարունակությունը

Օտարալեզու դպրոցների առջև կանաչ լույս վառողների համար արդյո՞ք Լեզուն Հայրենիք է…

«Լեզուն հայրենիք է» թեմայով մրցույթ

 Հայկական գրատպության 500-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը հոբելյանական ծրագրերի շրջանակում հայտարարում է «Լեզուն հայրենիք է» թեմայով էսսեների մրցույթ:

Շարունակությունը

ՀՌԱՀ-ն էլի խախտումները չի տեսնում

ArmNews

Այն, որ մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք ոչ թե «Ա-թի-վի», այլ՝ «ATV», կամ ոչ թե «ԱրմՆյուզ», այլ «ArmNews»՝ դա, ըստ ՀՌԱՀ-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի խախտում չէ:

Պարզվում է՝ ՀՌԱՀ-ը նույնպես գտնում է, որ հեռուստաէկրանին ներկայացված է հեռուստաընկերության «նկարը», ինչպես ասել էր  «Ա թի-վիի» տնօրեն Վահագն Խաչատրյանը, կամ այլ կերպ ասած՝ ընկերության խորհրդանիշը (ապրանքային նշանը): Համենայնդեպս Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ երեկ այդպես է վստահեցրել հանձնաժողովը: Շարունակությունը

«ATV»-ն եւ «ArmNews»-ը խախտե՞լ են օրենքը

Շարունակությունը

Խաչատուր Աբովյան. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»

1253385030_abovyan

Ասենք բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխոբին), սիրամարգին աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել: Ասենք` վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի. Շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անոշ ա, ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՜ դուրս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք` ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք` հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռքդ որ չի՛ հասնի, պետք է քո հացն է՞լ դեն քցես:

Ա՛խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլնի, մարդ ընչի՞ նման կըլնի: Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրիշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՜ պետք է ընկնի՞: Ասենք` նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ էն: Էնպես մարդ կա` տասը-տսնհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա:

Շարունակությունը

Հայոց լեզու

Image_4423
Հայոց լեզուն հայ ժողովրդի ազգային լեզուն է, Հայաստանի 
Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 
պետական լեզուն: Հայոց լեզվով կամ հայերենով խոսում են նաև 
Ջավախքում ու Սփյուռքում: Հայերենն աշխարհի հնագույն լեզուներից է: 

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: 

Քննարկումներ «Что? Где? Когда?» հեռուստախաղի լեզվի մասին

Սերգո Երիցյանը` «Что? Где? Когда?» խաղի լեզվի մասին. «Միանշանակ օրենքի խախտում է»

«Что? Где? Когда?» կամ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման տոնական խաղի մասին քննարկումներն այս օրերին շարունակվում են: Հիշեցնենք, որ այդ հաղորդմանը մասնակցում էին մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաները, եւ նրանք բոլորը խոսում էին ռուսերենով:

Ուշագրավ է, որ ոչ մի կերպ չի հաջողվում պարզել, թե մեր երկրում ով է պատասխանատու եթերի լեզվի համար, ով պետք է վերահսկի, որ չի վերահսկում: Իրավասու մարմիններն այդ գործառույթն իրար վրա են գցում:

Շարունակությունը

ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Թամարա Վարդանյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.

Թիֆլիսահայության խնդիրներին առնչվող ուղղություններից, թերևս, ամենակարևորը կրթականն է։ Հայեցի կրթության ապահովումն առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է, որը լուծում է ստանում միմիայն հայկական դպրոցների շնորհիվ։ Առանց հայկական դպրոցների անհեռանկարային է դառնում մի շարք այլ ազգային օղակների գործունեությունը. եթե չկա դպրոց, հայկական թերթը չի ունենա ընթերցող, հայկական թատրոնը՝ հանդիսատես, հայկական հեռուստաեթերը՝ հեռուստադիտող, հայոց եկեղեցին՝ հավատացյալ։ Դրանց բացակայությունը, միանշանակ, կհանգեցնի հայության տարրալուծմանը վրացական միջավայրում, իսկ թիֆլիսահայությունը, որպես համայն հայության մասնիկ, կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին։ Այսպիսով, Թբիլիսիի հայության ազգապահպանման խնդիրը մեծապես պայմանավորված է առաջին հերթին հայկական դպրոցների անխափան գործունեությամբ։ Ու թեև շատերն են գիտակցում այս պարզ ճշմարտությունը, այնուամենայնիվ, իրավիճակն այս ոլորտում հետզհետե վատթարանում է։

Շարունակությունը

ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԿԵՆԱՑԸ ԽՄԵԼՈՒՑ ՀԵՏՈ` Что? Где? Когда?

chtogde-kogda1-300x193

Սահմանադրությամբ և դեռ առանձին օրենքով ամրագրված է, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Թե «Լեզվի մասին» և թե «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքները արձանագրում են, որ հանրապետության տարածքում հրապարակային ելույթները, հաղորդումները պետք է լինինեն միմիայն հայերենով: Ընդ որում, երկու դեպքերում էլ առանձին հղում է կատարում այս դրույթն ապահովելիս պաշտոնական անձանց պատասխանատվության աստիճանի մասին: Իսկ այժմ տեսնենք, թե որքանով են մեր պատասխանատու այրերը դա գիտակցում: Շարունակությունը