Լուրեր բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Լեզուն զարգացնել, չի նշանակում փորի պարունակությունը գլխի մեջ դնել. Հակոբ Մովսես

Օրվա լեզուն ասում է, թե երկիրն ու մարդը ոնց են, ինչ բանի են, ինչ ռիթմերով են ապրում, անգամ այն, թե որքան հաց կա նրանց ամբարում և որքան գինի՝ տիկերի մեջ։ Լեզուն պիտի անուն տա մեր մտքերին, գործողություններին, ձևակերպի ու սահմանի մեզ, ու այստեղ Նա կորցնում է իրեն. խոսողն ո՞վ է, Ինքն ո՞ւմ բերանն է ընկել, Ինքն ինչպե՞ս աշխատի սրա դատարկ խոսքի հետ, մանավանդ, որ սրա ուզածը միայն պարզ հաղորդակցությունը չէ. հիմա էլ Գրով է վեր է կացել, Գրով է քշում մեզ վրա։

Եթե զանգվածային բոլոր հրապարակներում զլած է քաղաքական ինֆանտիլի ձայնը, ապա նրա արտանետումներից հանրային լեզու է գոյանում և խուժում բոլոր սրբազան տարածքները՝ մտքի, գիտակցության, իմաստների աշխարհ։ Եվ պետք չէ մեզ օրորել, թե խոսքն աշխատանք չէ։ Խոսքը կարող է շինել կամ ավերակի վերածել լեզուն, իսկ լեզուն հրեղենն է ու կծել, սպանել գիտի, կարող է մարդ, տուն ու երկիր վառել ու մոխրացնել։

Բայց ամեն ինչ սկզբում ավելի լավ էր մտածված, և գրականությունն էր կարգված լեզվի պահապան. Ջոյսի մենախոսությունն իր լեզվով պետություն ստեղծեց, Կաֆկան, նշաններ այլակերպելով, ուրիշ մարդիկ ծնեց, Ֆոլքները, Բորխեսը սյուժետավորեցին նոր իրականությունն իրենց տեքստերով, մերոնք՝ Աբովյանից մինչև Տերյան, Մեծարենց, Բակունց, Մաթևոսյան նախ լեզվակիր էին ստեղծում, որ կարողանան նրանց խոսք հասկացնել, այսինքն՝ երկիր էին ստեղծում, որ մեզ այնտեղ ապրեցնեն։ 

Բայց մեր տան կարգը խառնվեց, խառնվեցին մեր լեզուները, և մեծ շփոթի հոտն ընկավ երկրով մեկ. այսօր լեզվի այս խառնակչությունն այնքան է ժրել, որ արդեն ձեռք է բարձրացնում իմաստների վրա, նրանց բերանքսիվայր շրջում ու տակով անում ու… այսպես եկավ շրջուն շարադասված այս իրականությունը, ուր հանրալեզվաբանությունը գողական սլենգի աշխարհում է կենում, որտեղ, ինչպես գիտեք, հաջող գողությանն ասում են մաքուր գործ, իսկ սրանից մի քանի տարի առաջ Չարենցը կախաղանին քնար էր ասում. հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել մեզ հետ, գրողը տանի…
Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսն ասում է՝ չի կարելի փորի պարունակությունը գլխի մեջ լցնել կամ առավել ևս՝ իջեցնել մինչև ծնկները։ Մի՞տքն է լեզու ուզում, թե՞ լեզուն՝ միտք, հարց է, չէ՞։

Շարունակությունը

Շվեդերենն ու տրանսպորտի թանկացումը

1080230_599316960113214_1587623523_n

Աղբյուրը` http://blognews.am

Օտարալեզու դպրոցների լույսն ու ստվերը

Ռուսաստանցի հայ գործարարների մի խումբ ՀՀ կառավարության աջակցությամբ Դիլիջանում հիմնում է միջազգային դպրոց, որը հնարավորություն կտա արտերկրում բնակվող 12-18 տարեկան շուրջ 600 հայազգի (նաեւ օտարազգի) երեխաների Հայաստանում կրթություն ստանալ անգլերեն լեզվով: Շրջանավարտները կստանան IB (միջազգային բակալավրիատի) դիպլոմ, իսկ գիշերօթյա դպրոցի ուսման վարձը կկազմի տարեկան 30.000 դոլար: Ծրագրի նախաձեռնողները հավաստիացնում են, որ ուսանողների 30 տոկոսը կլինեն հայաստանցիներ, իսկ նրանց 70 տոկոսն էլ հնարավորություն կունենա սովորել անվճար: Ասվում է նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի սաների առջեւ բաց կլինեն աշխարհի լավագույն բուհերի դռները:

ՀՀ կառավարությունն ու կրթության պատասխանատուները շտապեցին հայտնել, թե «արյան ու քրտինքի գնով» (Ա.Աշոտյան) արդյունք են տվել, եւ որ Դիլիջանի դպրոցն իր օրինակով կբարձրացնի Հայաստանում հանրակրթության որակը: Ապշել կարելի է, թե որտեղ է այստեղ պատճառահետեւանքային կապը: Դա նույնն է, թե բացել օտարալեզու գրքի գրախանութ եւ հայտարարել, որ հայերեն ըներցողների մակարդակը շուտով կբարձրանա: Հիշեցնենք, որ դրա համար փոփոխություն կատարվեց ՀՀ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում՝ թույլատրելով Հայաստանում օտարելեզու դպրոցների գործունեությունը, ինչը բողոքի ուժգին ալիք բարձրացրեց հատկապես մտավորականների շրջանում:

Շարունակությունը

Ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը

Լեզուն գույք չէ՝ պարտքի դիմաց

87 կողմ, 5 դեմ եւ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 12-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին:

Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսի անունից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ երկրորդ ընթերցում՝ օրենքը պետք է լրջորեն վերամշակվի: Մասնավորապես՝ միջազգային բակալավրիատի դիպլոմները պետք է տեղայնացվեն Հայաստանի համար:

ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկները:

Շարունակությունը

Հայերենը՝ երկրորդ լեզու Գլենդեյլի դպրոցներում

Քաղաքացին բողոքում է լեզվական խտրականության դեմ. նամակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Անրի Ռեյնոյին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիմատետրի (Facebook) էջից տեղեկացա, որ ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում ս.թ. մայիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնում նախատեսվում է ցուցադրել “Ceux qui restent” գեղարվեստական ֆիլմը ֆրանսերեն բնագրով և անգլերեն մակագրերով:
Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ համաձայն ՀՀ սահմանադրության հոդված 12-ի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի և ՀՀ տարածքում հայոց լեզուն գերակայություն ունեցող լեզու է:
Ֆիլմի հայերեն թարգմանությունը չապահովելով` Ֆրանսիայի դեսպանությունը մի կողմից խտրականություն է կիրառում ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չգիտեն ֆրանսերեն կամ անգլերեն, մյուս կողմից` խախտում ՀՀ օրենսդրությունը:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը և Լեզվի ժողովրդական տեսչություն հասարակական նախաձեռնությանը:
Հարգանքով`
Ա. Մամիկոնյան
ՀՀ քաղաքացի
Խմբագրության կողմից. Լեզվի ժողովրդական տեսչությունը բազմիցս անդրադարձել է օտարալեզու ֆիլմերի հանրային ցուցադրության ժամանակ ՀՀ լեզվի մասին օրենքի խախտմանը: Տե’ս Իտալական ֆիլմերի շաբաթ. կրկին անտեսվում է հայերենը, Երևանում ֆիլմերը ցուցադրվում էին իսպաներեն բնագրով և անգլերեն տիտրերով:

2013 թվականը՝ հայոց լեզուն արժևորելու, պահպանելու և սովորելու տարի

Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում լեզվական խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումն անհետաձգելի է:

Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հարկ է, որ հայ ընտանիքում խոսեն միայն հայերեն, և այնտեղ իշխի հայեցի դաստիարակությունը,  զանգվածային լրատվամիջոցները մատուցեն հայոց լեզվի  հարստությունն  ու գեղեցկությունը, հայ երիտասարդը սովորի և կիրառի հայոցլեզուն, լինի արթուն, գիտակից ու հավատարիմ իր ինքնությանըՇարունակությունը

ՌԴ ԿԳՆ-ն աշակերտներին խորհուրդ է տալիս արտաժամյա ընթերցել «Սասունցի Դավիթ» էպոսը

«Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է ՌԴ կրթության և գիտության նախարարության արտաժամյա ընթերցանության համար խորհուրդ տրվող 100 գրքերի շարքում:

Գրքերի ցուցակի կազման վրա աշխատել են Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ, Կրթության և գիտության նախարարության փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և ուսուցիչներ: Նույն ցանկում են ռուսական դասական գրականության ներկայացուցիչների մի շարք գործեր, որոնք տեղ չեն գտել գրականության դասագրքերում, սակայն վերջիններիս ընթերցանությունը համարվել է ցանկալի: Հայտնում է ՌԴ ԿԳՆ կայքը: Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան որոշմամբ «Սասունցի Դավիթ» էպոսը հայտնվել է համաշխարհային ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում:

Zham.am

Իտալական ֆիլմերի շաբաթ. կրկին անտեսվում է հայերենը

Դեկտեմբերի 17-23-ին Հայաստանում Իտալիայի դեպանության և Համազգային թատրոնի նախաձեռնությամբ ցուցադրվելու են իտալական ֆիլմեր` իտալերեն բնագրով և անգլերեն տիտրերով:
Լեզվի ժողովրդական տեսչությունն ահազանգում է ՀՀ լեզվի մասին օրենքի կոպիտ խախտման մասին: Հիշեցնենք, որ 2011թ.-ի դեկտեմբերին արգենտինական ֆիլմերի փառատոնի ժամանակ նույնպես հայերեն թարգմանությունն ապահովված չէր:

Շարունակությունը

Վրաստանում առաջարկվում է «լեզվի ոստիկանություն» ստեղծել

Վրաստանի լեզվի պալատի նախկին ղեկավար, փորձագետ Լևան Գվինջիլիան հայտարարել է, որ անհրաժեշտ է «լեզվի ոստիկանություն» ստեղծել, ինչը հնարավորություն կտա վերահսկել գովազդային, պաշտոնական նամակագրության, էթնիկ փոքրամասնությունների հետ հարաբերությունների բնագավառներում պետական լեզվի կիրառումը»։
 
Ինչպես նշում է Взгляд-ը, նման մարմին գործել է մինչ 2005 թ.-ը, ինչից հետո այն դադարեցրել է իր գործունեությունը։
 
Գվինջիլիայի խոսքով՝ «անգլերենը ճնշել է վրացերենին»։