Շտեմարան բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Ինչպե՞ս անենք, որ մեզ լսեն ուշադիր![]() Դրա համար պետք է այնպես անենք, որ մեր խոսքը գրավիչ լինի և՛ բովանդակությամբ, և՛ ձևով: Գիտենք, որ աշխարհիս երեսին ամեն ինչ ունի բովանդակություն ու ձև: Իմանանք նաև, որ այս հարաբերության մեջ առաջինն է գերիշխողը, բովանդակությունն է հուշում, թելադրում, որոշում ձևը: Բայց ձևն էլ իր անդրադարձն ունի բովանդակության մեջ: Հիմա այս երևույթը մասնավորեցնենք խոսքի վրա: Բովանդակությունը մեր խոսքի (զրույցի, ճառի, ելույթի) ասելիքն է` ի՞նչ ես ուզում ասել: Եվ եթե ասելիք չունես` ավելի լավ է լռել, քանի որ, միևնույն է, քեզ ուշադիր չեն լսի, ինչքան էլ գեղեցիկ ձևով խոսես, միևնույն է քո խոսքը կլինի վատ. «Եթե ասելու բան չկա,- գրել է Վոլտերը,-միշտ էլ վատ են խոսում»: Բայց մեկին կարող է թվալ, թե ինքն ասելիք ունի. նա վստահորեն կմոտենա ամբիոնին, և շատ չանցած կերևա, որ չունի ասելիք կամ դա այնքան աննշան բան է, որի համար չարժեր հասարակության ժամանակը խլել: Մարդկանց լսում են այնքան ավելի ուշադիր, որքան կարևոր են, թարմ են նրա հայտնած գաղափարները: Թվայնացում. լեզուն՝ Համացանցում կամ, Հայոց լեզուն թվանշային դարաշրջանում![]() Ռուբեն Հակոբյան (Թարումյան), Թվայնացում. լեզուն՝ Համացանցում կամ, Հայոց լեզուն թվանշային դարաշրջանում Իմ ելույթը չի վերաբերում ազգ-լեզու հարաբերություններին, սակայն առիթը չեմ կարող բաց թողնել արտահայտելու իմ այն պնդումը, որ լեզուն ազգորոշիչ հատկություններից մեկը չէ այլ… միակ այդպիսի հատկությունն է։ Այսինքն մարդու ազգությունը որոշվում է միայն ու միայն լեզվով։ Ժամանակին դա բանաստեղծական խորաթափանցությամբ արձանագրել է Համո Սահյանը («Մեր լեզուն մենք ենք որ կանք… Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի»։) Այդ փաստի գիտակցումը լավագույնս պահպանվել է (կամ ավելի ճիշտ, մինչեւ վերջերս դեռ պահպանվում էր) ռուսաց լեզվամտածողությունում, ուր այդ երկու հասկացությունները արտահայտվում են միեւնույն յազիկ բառով, որտեղից է նաեւ՝ յազիչեստվո՝ «հեթանոսություն»։ Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» – մաս II![]() (Հատվածներ) Սակայն լեզվի հարցում ամենից կարևորը լեզվի հիմքն է, իսկ լեզվի հիմքը լեզվի համաձայնությունն , բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը: Հովհ. Թումանյան Բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը… Ահա ընդամենը երկու բառերի հարաբերությունն ու կապը. սիրով` բնության հանդեպ, սիրով` դեպի բնությունը, սիրով` բնության նկատմամբ, բնության հանդեպ սիրով, բնության նկատմամբ սիրով, բնության սիրով: Ո՛րն է սրանցից նախընտրելին, ինչպե՞ս իմանալ: Տակավին 1951 թվականին Դերենիկ Դեմիրճյանը հարցնում էր. «Քեզ հաճելի չէ՞ այս երգը լսել, թե՞ քեզ համար հաճելի չէ: Քեզ չի՞ կարելի ուտել, թե՞ դու չես կարող ուտել… Քեզ չի՞ կարելի ձեռդ շարժել, թե՞ դու չես կարող ձեռդ շարժել» և ինքն էլ պատասխանում. «… չի կարելի պարզունակորեն վախենալ և ծիծաղել «Քեզ չի կարելի ուտել» ձևի վրա: Ոչ ոք ոչ ոքի չի ուտում: Խնդիրը տարբեր իմաստների մասին է և երկուսն էլ պետք է գործածել»[1]: Եվ … գործածում ենք, այդպես էլ մինչև հիմա չկողմնորոշվելով շատ ու շատ հարցերում, ընդհակառակը, ավելի ու ավելի խճճվելով կապակցության ու համաձայնության հետզհետե բարդացող բավիղներում: Ահա թե ինչպիսի «համադամներ» է մատուցում մեզ ժամանակակից լեզվագործածությունը. «Փողոցները վխտում են անտեր շներով» (Սով. գրակ.), «Ամեն ինչ շնչում է կինոյով» (Եր. Եր.), «Դուք կրկնվում եք, բարեկամս»: — Իմ փոխարեն Դուք էլ կկրկնվեիք» (հեռուստահաղորդումներից): «Ինքնատիպությամբ» սրանցից շատ էլ չեն տարբերվում այսօրինակ արտահայտությունները. «Տաս անգամ զանգահարեցի, մինչև ընկա քեզ վրա»: «Շնորհավորում եմ նոր պաշտոնով»: «Երկու ամիս բյուլետենի վրա էր» (բանավոր խոսք) և այլն: Ի վերջո, ի՞նչ է պատահել: Ամեն ինչ կարծես իր տեղում է` չկա արտառոց որևէ սխալ, բայց լեզուն կարծես գլխիվայր շրջած լինեն: Այո՛, լեզուն գլխիվայր շրջված, քանի որ հայաբառ ու հայատառ այս խոսքերը ըստ էության ամենևին էլ հայերեն չեն: 25 տարի առաջ հայերենի կիրառումը համակարգիչներում դարձավ մատչելի բոլորին![]() Մինչև Windows-ների տարածումը IBM համատեղելի համակարգիչները աշխատում էին MS-DOS համակարգով։ MS-DOS-ում գործողությունները կատարվում էին հրամանների տողում (command line) հատուկ հրամաններ տպելով։ Ծրագրերը աշխատացնելու համար նույնպես պետք էր նրանց անունը տպել։ 1989թ․-ին «Հայոց հիմնօրինակ (ստանդարտ) նախաձեռնող խումբը» ստեղծեց ծրագրային մի փաթեթ, որի միջոցով հնարավոր դարձավ մուտքագրել հայերեն տառեր, ստեղծել հայերեն տեքստեր և դրանք արտատպել թղթի վրա։ Ձեզ ենք ներկայացնում այդ ծրագրի աշխատանքը MS-DOS 3.31 համակարգում։ Ծրագրի անունը Armvga.exe, որը բեռնում է ArmSCII-8A ստադարտի կոդավորումը։ Իսկ ստեղնաշարի վրա հայերեն շարվածքը դառնում է տպագրական։
Լեզվական մեկուսացումը նոր ժամանակի մշակույթ![]() Հասարակության կողմից պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ տեսչություններով։ Հետեւաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը, լեզվական մտածողության ինքնապաշտպանությունը պետության մենաշնորհն է եւ իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով: Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» — մաս I![]() (Օտարաբանության վնասները) Ազգությունը ունի յուր հոգին, և այդ հոգին լեզուն է: Միքայել Նալբանդյան Որքան ավելի արագավազ ու համակողմանի է կյանքի առաջընթացը, այնքան ավելի շեշտակի է տեղի ունենում լեզվի հարստացումը նոր բառերով ու արտահայտություններով: Այդ տեսակետից անմրցակից է լեզուների պատմության արդի շրջանը: Կյանքի տարբեր բնագավառներում ծայր առած ամեն մի նորույթ մի երկրից մյուսն անցնելով, մի ազգից` մյուսը, փոխանցում է նաև իր անվանումը կամ անհրաժեշտություն ստեղծում տվյալ երևույթն անվանելու սեփական լեզվամիջոցներով: Ահա թե ինչու ժամանակակից լեզուների մեջ այդպես հախուռն էնորաբանությունների հոսքը` լինեն դրանք օտարածին, թե ընդոծին: Հայտնի է նաև, որ տարբեր լեզուներ տարբեր հյուրընկալություն են ցուցաբերում օտար բառերի նկատմամբ: Մեր մայրենին հնուց անտի լավ գիտենալով լեզվական փոխառությունների արժեքը` միաժամանակ օգտագործել է և այժմ էլ շռայլորեն օգտագործում է բառակազմության իր անհատնում հնարավորությունները: Փաստերը վկայում են, որ տերմինաշինության վերջին հիսնամյակը սրտաբաց օտարընկալությունից բացի բնորոշվում է սեփական միջոցներին ավելի ապավինելու հակումով: Մայրենի և օտար բառերի մրցության խնդիրը ի վերջո կարգավորում է լեզուն` համապատասխան իր բնույթին և զարգացման ներքին օրինաչափություններին, իսկ բառերը լեզվի մեջ հաստատվում են ամենօրյա գործածությամբ և կյանքի հրամայականով: Armenian Alphabet Sculpture Unveiled at U.C. Berkeley![]() BERKELEY, Calif.—After many long years, the Armenian Alphabet sculpture called “Three Apples from Heaven” has finally found a home in the Doe Library at the U.C. Berkeley campus. A dedication celebrating the event was held September 15th, 2013 in the library. The day was hosted by UCBAA and attended by many who worked long and hard to achieve the sculpture’s placement. Elaine Anderson, Evelyn Boyd and Haiganoush Pressler were three who worked tirelessly with the library and its staff, and now the sculpture is beautifully exhibited in the library. The sculpture was donated by Richard Terzian, a 1951 graduate of U.C. Berkeley. Richard was born in New York City, attended schools there and only spoke Armenian until he was seven years old. In 1945 he was drafted into the army and after his service came west to U.C. Berkeley, where he studied physics and decided to remain there. He said, “I thought I had entered dreamland— it never snows here, and I’m not going back to New York.” After his graduation, Richard moved to Los Angeles where he received a Master’s degree in Engineering from UCLA and worked for Hughes Aircraft, RCA and TRW. Լեզուն հոգեբանություն է![]() Եվ դա անհերքելի է… — Դու ո՞վ ես, որ ինձ վրա խոսես (եթե փորձես առարկել): — Ի՞նչ ես առաջս կտրել, արագացրո՛ւ (եթե փորձես մի փոքր հապաղել): — Էս է, ուզում ես վերցրու, ուզում ես` չէ (եթե խնդրես, որ խանութում քեզ փտած միրգ չտան): — Չես ուզում քեզ հրեն, տաքսիով գնա (եթե բողոքես տրանսպորտային հրմշտոցից): — Փող չունես, տաքսի մի՛ նստիր (եթե քառասուն կոպեկի փոխարեն մի ռուբլի չտաս): Եվ զարմանալին այն է, որ հանդուրժում ենք այս «դուախոսությունը», որը եթե վիրավորելու նպատակ էլ չի հետապնդում, ապա նվաստացուցիչ է թե՛ խոսակցի, և թե՛ ավելի շատ` խոսողի համար, որովհետև անմիջապես երևան է հանում նրա գռեհիկ էությունը: Հիրավի լեզուն հոգեբանություն է; |