
Տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած Հայոց լեզվի և գրականության չափորոշիչները։ Այդ մասին տեղեկանում ենք ինստիտուտի տարածած հաղորդագրությունից, որը ներկայացնում ենք ստորեւ։
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական անձնակազմի ընդհանուր ժողովը խոր մտահոգություն է հայտնում առանցքային թերություններ ունեցող այս ծրագրի վերաբերյալ, մերժում և անընդունելի է համարում այն թե՛ բովանդակային և թե՛ կառուցվածքային ու մեթոդական առումներով: Գրականության ինստիտուտը, հավաստելով իր պատրաստակամությունը անվարձահատույց աջակցելու «Հայ գրականության» չափորոշչի և ծրագրերի ձևավորմանը, նոր դասագրքերի կազմմանը, հայտնում է հետևյալ նկատառումները. Շարունակությունը