|
 Կրթութեան ասպարէզին մէջ մեծ ծառայութիւններ մատուցելու, հայոց լեզուն ֆրանսական միջավայրի մէջ զարգացնելու համար բանասէր, լեզուաբան, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր Ռոպեր Տէր Մերկերեան վերջերս Ֆրանսայի կրթութեան նախարարութեան կողմէ ստացած է«Ակադեմական դափնիներ» պատուաւոր տիտղոսը եւ շքանշանը:
Այս առիթով կը ներկայացնենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը Ռոպեր Տէր Մերկերեանի հետ:
– Օրերս լրացաւ 80 ամեակս: Երկար տարիներու պատմութիւն, որուն ընթացքին ունեցած եմ թէ՛ ուրախութեան, թէ՛ տխրութեան պահեր, զանազան հանդիպումներ, որոնցմէ շատերն անցած-գացած են, որոշներն ալ դարձած են մնայուն:
Շարունակությունը →
 В Москве написали диктант на армянском языке
Աղբյուրը` Գալա հեռուստաընկերության դիմատետրի էջ
 Այս շաբաթ մտային կարիքներս գոհացնող յօդուած կարդացած չէի, ուստի խոր անբաւարարութեան զգացումով ալ անցընելու վրայ էի օրերս: Չեմ ըսեր, անշուշտ, թէ չկար նման յօդուած, այլ պարզապէս ինծի չէրհանդիպած այդպիսին:
Բայց ահա շաբաթավերջին,– ուր հիմա նստած կը գրեմ,– ինծի պահ մը թուեցաւ՝ ի դէմս դոկտ. ՀրանդՄարգարեանի «Բարի ճանապարհ, գիրքե՛ր, ճանապա՛րհ բարի» յօդուածին («Հայերն այսօր», 13 մարտ 2018), որ դէմ-յանդիման կը գտնուիմ այդ ինծի պակսող գրութեան: Շարունակությունը →
 Մեր կեանքի ընթացքին, շատ բաժանումներ տեսած ենք, բարի ճանապարհ մաղթած ենք մարդկանց՝ սիրելիներու, ընկեր-ընկերուհիներու, հարազատներու: Բոլոր բաժանումները իրենց դառն եւ ուրախ զգացական աշխարհին հետ, հասարակած գիծ մը ունին… բոլորն ալ բարի կամեցողութեան վրայ կառուցուած են: Բաժանումէն ետք, բարի մաղթանքներով կը յուսանք, որ հեռացողը աւելի լաւ «տեղ» մը կ՛երթայ:
Մեր բաժանումը տարբեր էր… մարդ չէր, որ ճանապարհ պիտի դնէինք:
Բարի ճանապարհ պիտի մաղթէինք գիրքե՜րու, ՀԱՅԵՐԷ՜Ն ԳԻՐՔԵՐՈՒ… Շարունակությունը →
 Գուցե համադրական սկզբունքի փայլուն իրականացու՞մն էր, որ հիմք տվեց ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին ասելու, թե՝ «Վարուժանը կպատկանի այնքան արևմուտքին, որքան Հայաստանին… Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Էմիլ Վերհարնը»:
Լայնախոհության և ազգային սահմանափակության հակադիր դիրքերից ելնող այս կոնտեքստում առավել ևս համոզիչ ու ազնիվ է հնչում Վարուժանի մտահոգությունը օտարամոլությամբ տառապող հայրենակիցների հանդեպ: Նա սովորեցնում էր, որ հայոց լեզուն և հայոց այբուբենն են մեր միակ ու անվրեպ զենքերը ուծացման դեմ, որ եթե ֆրանսերենի թեկուզ «անխոհեմ չափերով» տարածումը «Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք», հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի», հայոց լեզուն է, որ ընդունակ է «իրար միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդն՝ իբրև ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»: Շարունակությունը →
 EduLab կրթական կենտրոնի մասնագետ Թերեզա Հովհաննիսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում պատմում է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու առանձնահատկությունների, օտարերկրացիների՝ հայերեն սովորելու շարժառիթների եւ դժվարությունների մասին:
Օտարերկրացիներին որքանո՞վ է հեշտ սովորել հայերեն:
Հայերի մեջ տարածված մի լեգենդ կա, թե հայերենն աշխարհի ամենադժվար լեզուներից է: Հաճախ ուսանողները EduLab են գալիս՝ համարելով, թե արկածախնդրության պես մի բան է հայերեն սովորելը, գալիս են այն մտքով, թե մի քանի օրից կնահանջեն: Իսկ շաբաթներ անց արդեն հումորով են վերաբերվում «գերբարդ» հայերենի մասին հայերի այդ համոզմանը: Եվ հետաքրքիրն այն է, որ ուսանողներիցս շատերը հայ ծանոթներին հետո չեն ասում, որ սովորական լեզու է հայերենը: «Թող էդպես մտածեն, ես ինձ էդպես հերոս եմ զգում».- կատակով ասում է ուկրանիացի ուսանողուհիս: Շարունակությունը →
 Նախագիծը՝ Սամուէլ Գրիգորեանի
Պատկերը՝ Դաւիթ Պարոյրեանի
Ձայնը՝ Հայկ Իսրայէլեանի
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ
Աղբյուրը` MG Books դիմատետրի էջ
 Վերջապես Հայաստանում պետք է լինի մի հանրամատչելի ամբիոն, որտեղից տարածվեն մեր աստվածային լեզվի արծաթահունչ ղողանջները։
Գեղեցիկ խոսքեր չեմ ասում, ահա թե ինչը նկատի ունեմ. Հանրային հեռուստաընկերությունում հարկավոր է բացել ամենօրյա հաղորդաշար, որի բանիմաց աշխատակիցները հայ հանրությանը օգնեն շտկել լեզվական սխալները, խոսել և գրել ճիշտ, գեղեցիկ, առինքնող մայրենիով։
Շարունակությունը →
 Ջոյսի «Ուլիսես»-ի վերաբերյալ զավեշտական կարծիք կա՝ բաղկացած երկու մասից. ա) «Ուլիսես»-ը բոլոր ժամանակների լավագույն վեպն է. բ) ոչ ոք այն չի կարդացել մինչև վերջ: Ինչպե՞ս է սա մեկնաբանում թարգմանիչ Սամվել Մկրտչյանը։
-Ես հայ ընթերցողին խորհուրդ կտայի մոռանալ առաջին կետը և ընթերցել մինչև վերջ: Հավատացնում եմ, որ գիրքն այս տեսքով (լուսանցքային ծանոթագրություններ, պատկերազարդ) առաջին անգամ է լույս տեսնում: Թեպետ Ժակ Դերիդան զգուշացնում էր՝ երբեք մի ասա, թե դու կարդացել ես Ջոյս, քանի որ մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին: Պատճառն այն է, որ հնարավոր չէ «Ուլիսես»-ը տեսնել ամբողջությամբ. մենք միշտ մի մասն ենք տեսնում, բայց Ջոյսն ընթերցողին հրավիրում է դեպի իր տեքստային լաբիրինթոսը, որտեղ վերջինս կարող է նույնիսկ գործող անձ դառնալ:
-Փաստորեն, Ջոյսի լեզվական «խութերը» հաղթահարելի են:
Շարունակությունը →
|