Շտեմարան բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Լեզվական սխալներ

ՉՆԱՅԱԾ եւ ԹԵՊԵՏ (ԹԵՊԵՏԵՎ, ԹԵԵՎ)։ Այժմ արդեն սովորական է դարձել չնայած բառի գործածությունը թեպետ-ի փոխարեն։ Սակայն առավել հայեցի լեզու գործածելուն հետամուտ անձանց խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ չնայած բառն իրականում շաղկապ չէ, ինչպես թեպետ-ը կամ թեեւ-ը. այն նայել բայի հարակատար դերբայի ժխտական ձեւն է։ Իսկ սա հուշում է, որ այս երկու բառերը չեն կարող գործածվել միեւնույն կերպ։

Այսքան ազատ Ա. Մեր լեզվի ամեն մասնիկում ազատության ոգի կա. Գևորգ Գիլանց

Իմ սիրելի ընթերցող, ինչ մեղքս թաքցնեմ, երեկվանից զբաղված եմ այս նյութի նախաբանը գրելով ու ջնջելով։ Թեման մեր լեզվի այսօրվա վիճակն է՝ թերևս մեր ամենագլխավոր խնդիրը, բայց արի ու տես, որ քարկապ ընկա ու չկարողացա անգամ երկու տող գրել։ Մի կողմից էլ մտածում եմ, ախր ես ո՞վ եմ, որ ձեզ պիտի ասեմ, թե ինչ լեզու է Աստված դրել մեր բերանում և մի հատ էլ խորհուրդ տամ, թե ոնց վարվեք Աստվածային այդ լեզվի ու գրի հետ։ Գրողը գրել, գնացել է. ամենավերջինը Հրանտ Մաթևոսյանն էր, ով, ցավոք սրտի, բոլորովին էլ ոչ ինձ տված հարցազրույցում, ասում է.«Ի վերջո, լեզվական տարբեր մարզերի միությունն է ամբողջական լեզուն՝ վարչական, բանակի, գործարանային, փողոցային, տարբեր ժարգոններ: Ռազմական արդյունաբերություն չունես՝ ուրեմն չունես այդ մարզի բառամթերքը, գրասենյակներդ աշխատում են այլ լեզուներով՝ ուրեմն աղքատանում է ամբողջ լեզուդ: Այլ չափումներում է ապրում այսօր հայոց լեզուն, մտավորականությունը և ժողովուրդը: Լեզվով ապրում, լեզուն հարստացնում, այն գործառնության մեջ է դնում ազգի մի չնչին մասը: Մնացածը այլ գործի են և, փաստորեն, հայերենի որդիները չեն»։ Հիմա, որ կրկին կարդում եմ իմ ու գրող, թարգմանիչ Գևորգ Գիլանցի զրույցը, զգում եմ, որ այնտեղ Մաթևոսյանը կար, մի քիչ մեզնով արված, ուրիշ, բայց ինքն է։ Միգուցե այն պատճառով, որ Գիլանցն առաջարկեց գրավոր զրուցել, իսկ գրի հետ միշտ ձեռքով կանչում ես Նրանց։ Այնպես որ, ներող եղիր, իմ եղբայր Գիլանց, որ քո գիրն էլ իմի հետ այստեղից ջնջելով գնացի ու կանչվածը դարձյալ Նա էր.«Երեկ էր դա, չէ՞, դիմադրություն եղավ, ինքնագիտակցությունը խոսեց. ես պետք է ունենամ իմ ազգային կրոնը: Այդպես էլ այսօր է: Բացվելու է ինքնատարբերակման ուղին՝ իմ տառը քո տառից տգեղ չի լինելու, իմ բանաստեղծությունը քոնից լավն է լինելու: Վիճակն այս է, ուղին այս է: Մեր ժամանակներում ետ մնալով, մեր ժամանակներ շուտ մտած ազգերին ուսուցիչ անելով, այդուհանդերձ, նրանց «դավաճանելու» ենք: Մենք նրանց երթի մեջ չենք: «Կդավաճանենք», ինչպես միշտ ենք արել, միշտ չենք ձուլվի: Վերադարձ է լինելու ինքներս մեզ:»
Շարունակությունը

Հայրենիքի իրական բովանդակությունը

— Մեր լինելության, գոյության անժխտելի պայմանն է լեզուն: Աշխարհի քարտեզի վրա ու երկրի հսկա տարածքում գրաված իրենց մի պստիկ տեղը, դարերի ճակատին գրած հայ ու Հայաստան անունը այս փոքրիկ հողն ու ժողովուրդը նվաճել են լեզվով: Լեզուն ապրելու ձև է, լեզուն աշխարհ է, սնունդ ու պայքարի միջոց, ինքնարտահայտման ու ինքնադրսևորման եղանակ:
— Ի՞նչ է լեզուն Ձեզ համար:
— Լեզուն հայրենիք է: Մտածվում, թե ինձ համար և որևէ գեղջկուհու համար տարբեր մոտեցումներ են պարտադրվում, թե լեզվի մեջ ես ինձ ուժեղ եմ զգում Վահան Տերյանի, Մովսես Խորենացու, էպոսի, գեղջկականի և մշակութայինի իմացությամբ, բայց նաև չի կարելի մոռանալ, որ լեզվի վայելքը ապրում է եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա գոնե շատերը, ովքեր լեզուն ընկալում են իբրև նվագ, թատրոն, իբրև խաղ, նկարչություն: Նրանց համար նույնպես լեզուն իրենց Վահան Տերյանի, Խորենացու մշակութային շերտերն ունի, իրենց համար նույնպես լեզուն հայրենիք է:
Շարունակությունը

Ազատ գոտի — Կարդա. գրիր հայերեն — 03.04.2014

«Փարաջանով»-ի լեզուն

«Փարաջանով» ֆիլմի հայաստանյան ցուցադրության լուրն առնելուն պես շտապեցի «Մոսկվա» կինոթատրոն, հատկապես, որ հանրապետության նախագահը ֆիլմին շնորհել էր պետական մրցանակ:

Եթե դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք կամ պարզապես հայ մարդ, գիտեք ձեր երկրի պետական կամ մայրենի լեզուն, բայց չեք տիրապետում անգլերեն կամ ռուսերեն լեզուներին (ինչո՞ւ պետք է տիրապետեք, իրավացիրորեն կհարցնեք դուք) և այն էլ շատ բարձր մակարդակով, ցավոք, ոչինչ չեք հասկանա ֆիլմից: Այն ռուսերեն լեզվով է, որի երևանյան ցուցադրությունն ուղեկցվում է անգլերեն ենթագրերով: Մի անթաքույց երազանք ունեցա. որքան լավ կլիներ, որ մեր երկրի նախագահը չիմանար անգլերեն կամ ռուսերեն, այլ իմանար չինարեն կամ վրացերեն: Գուցե նա այդ պարագայում պահանջեր ֆիլմի հայերեն թարգմանությունը՝ նախ իր և հետո ժողովրդի համար: Ե՛վ ինքը կիմանար մրցանակի իմաստը, և՛ հայությունը:

Շարունակությունը

Լավ խոսքի առաջին նշանը

Չկարծեք, թե լավ խոսքը բոլոր մարդիկ նույն կերպ են հասկանում: Կան մարդիկ, որ լավ խոսքը, գրավոր լինի թե բանավոր, համարում են ճոխ, փարթամ խոսքը` դժվար մատչելի բառերով: Մարդիկ էլ կան, որ հավանում են պարզ, հասարակ, ամենքին հասկանալի խոսքը: Ոմանց մաքուր գրական խոսքն է դուր գալիս, ոմանց էլ` ժողովրդական ոճերով, նույնիսկ բարբառային դարձվածքներով համեմված խոսքը: Ճաշակի հարց է:

Այստեղ են ասել` ճաշակի մասին չեն վիճում (թեև շատ հաճախ վիճում են և այլ էլ` կրքոտ ու անզիջում): Ինչպես էլ որ լինի` լավ խոսքն ունի մի նշան, մի հատկանիշ, որ անվիճելի է, պարտադիր` բոլոր ճաշակների համար: Ճիշտ է, լավ խոսքի պայմանները շատ են և բոլորն էլ կարևոր, բայց կա մի պայման, որ կարևոր է ամենից ավելի:

Շարունակությունը

Ինչո՞ւ ամենից գլխավորը

(հատված)

Որովհետև առարկաներից ոչ մեկի տված հմտությունը մեզ այնքան պետք չի գալիս մեր ամբողջ կյանքում, մեզ չի ուղեկցում այնքան համառորեն, որքան լեզուն:

Որովհետև մեր ամբողջ կյանքում մենք լողում ենք լեզվական իրադրությունների մեջ` համոզում ենք ու համոզվում, սիրում ենք ու ատում, հուզում ենք ու հուզվում, կռվում ենք ու հաշտվում, խնդրում ենք ու մերժում` ամեն ինչ լեզվի միջոցով:

Ի՞նչ կասկած, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, պատմություն և այլն, բոլորն էլ հարկավոր, իրենց անփոխարինելի կարևորությունն ունեցող առարկաներ են: Բայց, նախ և առաջ, դրանք նույնպես լեզու են, լեզվով են բացատրվում (բանաձևերն իրենց հերթին), լեզվով են հասկացվում, լեզվով են արտահայտվում, և որքան ստույգ ու տպավորիչ` այնքան լավ: Եթե մի բան ստույգ չես բացատրում, ուրեմն ստույգ չգիտես: (Ահա ինչու չպիտի կարծել, թե լեզվի ուսուցումը միայն լեզվի ուսուցչի գործն է, դա վերաբերում է բոլոր առարկաների ուսուցիչներին անխտիր: Բայց դրա մասին քիչ հետո):

Շարունակությունը

Երկու խաղ` բառապաշարը հարստացնելու նպատակով

Չգիտեմ նույնիսկ ի՞նչ անուն տալ այդ խաղերին, բայց կարևորն էությունն է: Երկուսն էլ շատ հետաքրքիր են ու օգտակար և, հավանորեն, շատերին ծանոթ:

Մեկի կարգը հատևյալն է. երկու կամ մի քանի հոգի ընտրում են մի որևէ բառ. հետո ամեն մեկն առանձին բառեր է կազմում մայր բառի մեջ եղած տառերով: Ասենք, թե ընտրեցինք նորակառույց բառը, ի՞նչ բառեր կարելի է կազմել դրա մեջ եղած տառերից: Նոր-ն ու կառույց-ն իսկույն երևում են, բայց հետո գալիս են ակ, ակն, ական, ակնոցն, այց, այր, արան, կար, կոր, կռան, կու, ուրց, ուրան, ունկ, յար, ցան…   Տեսնո՞ւմ եք ինչքան բառեր դուրս եկան, շատ հնարավոր է, որ ես բոլոր բառերը չգտա, փորձեցեք ավելացնել:

Շարունակությունը

Երբ մի հատ սխալ անենք մեր գրաւոր լեզւի մէջ, Վարդանի զինւորներից մէկը նահատակւած կը լինի Աւարայրի դաշտում

Մեր ինքնութիւնը ամուր պահելով հանդերձ, զգում ենք օրից օր նահանջը մեր լեզւի: Երբ մի հատ սխալ անենք մեր գրաւոր լեզւի մէջ, Վարդանի զինւորներից մէկը նահատակւած կը լինի Աւարայրի դաշտում: Մեր եկեղեցու արարողութիւններին բացակայ լինելով, Սբ. Վարդանի բանակը դարձեալ պարտւած կը լինի Աւարայրի դաշտում: Մեր կրթական հաստատութիւնների նկատմամբ անտարբերութիւն երբ ցուցաբերենք, Սբ. Վարդանի ուխտապահ նախարարները դարձեալ սրախողխող ընկած կը լինեն Տղմուտի ափին: Ահա այսպէ՛ս պէտք է ըմբռնել Սբ. Վարդանի ու նրա զինակիցների մղած պայքարը այսօր: 451 թիւը արդէն մեր պատմութեան քրիստոնէական շրջանի առաջին էջերի նիւթերից է, սակայն նրա խորհուրդը ու մանաւանդ պատգամը մընում է միշտ այժմէական:

Ատրպատականի Հայոց Թեմի Առաջնորդ Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեան

Շարունակությունը

Գովք այն լեզվին, որով խոսում ենք

Զիս պահապան հրեշտակ հայ լեզվին կկոչեք. ո՜ւր էր

թե ունենայի հրեշտակի մը թևերն ու թռիչքը, թռչեի

հասնեի քաղաքե քաղաք, դռնե դուռ, և ամեն հայու սրտին

մեջ հրդեհներ հանեի, հայ լեզուն սիրելու, գգվելու, անոր վրա գուրգուրալու:

Արսեն Ղազիկյան

 

Ինչո՞ւ ենք սիրում հայոց լեզուն, ինչո՞ւ ենք այդ լեզուն կոչում մայրենի:

Գուցե պատճառն այն է, որ մեր լսած առաջին բառերը, առաջին կաթոգին խոսքերը, օրորոցային երգերը մեր մորի՞ց ենք լսում և դրա՞ շնորհիվ է, որ հայոց լեզուն մեզ համար դառնում է նույնքան հարազատ, որքան մայրը:

Շարունակությունը