Գերատեսչություններ և կազմակերպություններ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Դեսպանի համար օրենք խախտելը տեխնիկակա՞ն հարց է

Հայաստանում Իտալիայի դեսպանատունն իր հաղորդագրությունները մշտապես անգլերեն է տարածում, «մոռանալով», որ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է: Aravot.am-ն այսօր իտալական դեսպանատանը կայացած «Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի» գրքի շնորհանդեսի ժամանակ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից  հետաքրքրվեց՝ ինչո՞ւ դեսպանատունը չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը: Հիշեցնենք, որ այդ օրենքի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»:

Շարունակությունը

Հայաստանյան հայագիտության երիտթուրքացումը եւ հայերենի ուրացումը

ՀՀ ԳԱԱ հայագիտական մի ինստիտուտի տնօրենը դոկտորական ատենախոսություն է պաշտպանում մեկ այլ ակադեմական հայագիտական ինստիտուտում … օտար լեզվով:

Փետրվարի 21-ին, ՀՀ-ում հերթական անգամ նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «մայրենի լեզվի օրը»: Հերթական անգամ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Մատենադարանում, այց կատարվեց եւ ծաղիկներ դրվեցին սրբազնասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին Օշականում, վաստակաշատ մանկավարժներ ըստ արժանվույն գնահատվեցին եւ այլն: Իհարկե, միջոցառումների մեծ մասն ավելի շուտ ցուցք (show) էր, քան իսկական հարգանքի արտահայտություն հայության Սուրբ Հոգու՝ հայոց լեզվի հանդեպ:
Շարունակությունը

Ստորաքարշության անսահմանությունը

ՀՀ լեզվի օրենքի ձեւախեղումից հետո երկար ժամանակ ինձ նման շատերն իրենց տեղը չէին գտնում. օրը ցերեկով ի լուր աշխարհի հայոց կարծեցյալ պետությունը հռչակեց իր իրական չգոյությունը։ Մեր «օրինադիրները» կարծում են, թե հեռու են իրենցից դժոխային կրակները, ուստի ժամանակ առ ժամանակ հորթի հրճվանքով իրազեկում են մեզ Հայաստանում այս կամ այն օտար դպրոցի, օտար մանկապարտեզի կամ, ասենք, Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի մոտալուտ բացման «ավետիսը»։ Փաստորեն, դեռ քիչ են մեր բուհերի օտար լեզուների բաժինները, քիչ է նաեւ ռուսերեն ուսուցմամբ ամենատարբեր մասնագետներ պատրաստող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որի շրջանավարտների մի մասը կամ հեշտությամբ լքում է երկիրը, կամ իր «մայրենի» լեզվով աշխատատեղերի պահանջ ներկայացնում։

Շարունակությունը

Կենգուրուների մրցույթ

Ուրեմն լսիր, ով հայ ժողովուրդ:

ՌԴ մեծարգո նախագահ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևը ՌԴ պետականության 1115 ամյակի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել այն մասին, որի համաձայն` 2012 թվականը կլինի “Ռուսաստանի պատմության տարի”: Xорош Дима, слов нет. նախագահ եմ ասել` պետական գործչի տիպար, պետականության հարգն ու կարգը իմացող ղեկավար:

ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն էլ պակասը չի, ասեմ: ՌԴ նախագահի ցանկացած միտք օդում է բռնում եւ տեղնուտեղը միջոցառման վերածում Հայաստանում: Տեղը չգիտեն, տեղը: Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել “ռուսաց թագավորի” հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի 1115-ամյա պետականության հիմքը ռուսաց լեզուն է: Իսկը` ռուս ժողովրդի Խաչատուր Աբովյան:

Շարունակությունը

Միջբուհական բանավեճ-մրցույթում պարտվողը հայերենն է

Այսօր առավոտյան զանգահարեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցը եւ դժգոհեց «Առավոտի» Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն հրապարակումից: Հիշեցնենք, որ այդ լուրում ասված էր. «ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է»:

Շարունակությունը

Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է:

www.aravot.am

Առաջարկ կուսակցություններին

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը 2012թ. ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկում է հետևյալ կետերը ներառել իրենց նախընտրական ծրագրերում
1. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները 
1.1 Վերացնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:
2. Հասարակական միջավայր 
2.1 Լեզվի տեսչությունն իր կատարած աշխատանքների վերաբերյալ հանրությանը և Ազգային Ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններ, ամբողջ ծավալով կատարի  իր գործառույթները` հայտնաբերել և արդյունավետ միջոցառումներով վերացնել Լեզվի մասին օրենքի խախտումներն այն կազմակերպությունների կողմից, որոնց գրագրությունը, պիտակները, ցուցանակները, գովազդային վահանակները  միայն օտարալեզու են:
2.2 Ստեղծել Լեզվի պետական տեսչության պաշտոնական կայք, ուր կտեղադրվի տեղեկատվություն համապատասխան օրենքների պահանջների, տեսչության գործունեության արդյունքների, անցկացրած ստուգումների և դրանց արդյունավետության մասին:
Կայքի, սոցցանցերի  և հեռախոսային թեժ գծի միջոցով  հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին տեղեկացնել տեսչությանը «Լեզվի մասին օրենքի» խախտումների մասին և հետագայում կայքով տեղեկացնել  համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
2.3 Հանձնարարել կառավարությանն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ստեղծել կարգ, ըստ որի` բոլոր նորաստեղծ տնտեսվարող հիմնարկները գրանցման ժամանակ կտեղեկացվեն «Լեզվի մասին» օրենքի համապատասխան պահանջների մասին:
Շարունակությունը

Գուգլի թարգմանչական խարդավանքները

(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)

 

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը` ”Ես սիրում են հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Շարունակությունը

Report!am-ի արձագանքը. Կամ վահանով, կամ… վահանակին

Ժամանակ առաջ Ազգային ժողովում լսումներ էին անցկացվում լեզվական օրենսդրությունը, մասնավորապես գովազդի մասին օրենքը ինչ-ինչ փոփոխությունների ենթարկելու վերաբերյալ: Քննարկման ընթացքում ելույթ ունեցավ նաև այն օրերին լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը, ով, փոխանակ խոսելու լեզվին սպառնացող մարտահրավերներից և սպառնալիքներից, իր ելույթը համեմեց հայկական գովազդաեթերից բերված զավեշտալի օրինակներով, ծիծաղելի ձևակերպումներով, ինչը բավականաչափ լսարան զվարճացրեց, և ընդամենը:

 

Այդ ելույթը հիշեցինք, երբ նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության “Հարցազրույց” հաղորդաշարով հայերենի ներկա վիճակի մասին էր խոսում լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Եվ տպավորություն կար, թե ոչինչ չի փոխվել. մեր լեզվին սպառնացող ամենամեծ վտանգը, ինչպես նախկինում, այսօր էլ մնում են գովազդներն ու գովազդային վահանակները: Ս. Երիցյանը ևս “ծանրացավ” գովազդային վահանակների վրա, և այդ սևեռումն այնքան հիմնավոր էր, որ վերջնականապես փաստվեց, թե հայոց լեզվի ամենամեծ թշնամին գովազդային վահանակներն են, որ կան: Հենց այդ պատճառով էլ լեզվի պետական տեսչությունը զբաղված է գլխավորապես այդ հիմնախնդրով, իսկ նրա աշխատակից-տեսուչներն աշխատաժամանակի հիմնական մասն անցկացնում են դատարաններում` այս կամ այն տնտեսվարողի դեմ վահանակների հարցով տեսչության դատական հայցերը պաշտպանելու համար:

Շարունակությունը

Աշակերտին չի ներվում, բայց Աշոտյանին կարելի՞ է

Երբ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես եկավ օտարալեզու դպրոցներ բացելու որոշման մասին հայտարարությամբ, դրա մեջ օտարամոլություն և հայոց լեզվին հասցվող վնաս տեսնողներին հավաստիացրեց, որ ոչինչ հայերենի հաշվին չի արվելու, և հայագիտական առարկաների՝ հայերեն լեզվով դասավանդումը լիովին բավարար է, որ երեխան շատ լավ իմանա իր մայրենի լեզուն։

Ենթադրվում է, որ դպրոցը ոսկե մեդալով ավարտած Արմեն Աշոտյանը ևս պետք է անթերի տիրապետեր կամ գոնե ԿԳ նախարարի պաշտոնը ստանձնելով՝ ավելի շատ ջանքեր գործադրեր այդ ուղղությամբ։ Սակայն Աշոտյանը մեկ անգամ չէ, որ կոպիտ «վրիպակներ» է անում գրավոր և բանավոր խոսքում։ Վերջին տպավորվածը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի ժամանակ նրա արտաբերած «հուներեն» բառն էր։

Շարունակությունը