Որքան էլ ցավալի է, հայոց լեզվով ստեղծագործող ու աշխատող քիչ անհատներ են հասկանում, թե հայերենն ինչ ներուժ ունի։ Շատերն այն օգտագործում են որպես օտար լեզուներից մեխանիկորեն ընդօրինակված կաղապարների շարք։ Ընդ որում՝ այդպես են վարվում ոչ միայն օտարալեզու կրթություն ստացածները և ոչ միայն թարգմանություն անելիս։
Թերևս Հայաստանում ռուսալեզու դպրոցների երկարատև առկայության պատճառով է, որ հայերեն է թափանցել մի բառ՝ արդյունքում, որը քաղցկեղի ճանկերի նման սպառնում է ոչնչացնել մեր լեզվի կենդանի «հյուսվածքները»։ Շարունակությունը
Գերատեսչություններ և կազմակերպություններ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Անճարակ բառընտրությո՞ւն, թե՞ բառի գյուտԼեզվի պետական տեսչությունն անզոր է, քանի դեռ օրենքի բացերն ավելի զորեղ են
«Սիվիլիթասը» հայկական թասի մեջ չի ուզում տեղավորվել![]() Անցած շաբաթ «Սիվիլիթաս» հիմնադրամում «Մշակույթի քաղաքականությունը» թեմայով քննարկումից հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հենց սկզբից դուրս էր եկել, քանի որ, իր խոսքով, հանդուրժելի չէ, որ հայկական զարդարվեստին նվիրված գրքի շնորհանդեսի ժամանակ, հայերի քաղաք Երեւանում, վարողները` բոլորը հայեր, անգլերեն էին խոսում, եւ սինքրոն թարգմանությունը լսելու համար ականջակալ պետք էր հագնել: Սա Ս. Կարապետյանը համարեց անարգանք պետական լեզվի եւ սահմանադրության նկատմամբ, որի դեմ չէր բողոքել հանդիպմանը ներկա եւ ոչ մի մտավորական: «ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո» անարգվում է հայոց լեզուն![]() Այն, որ ՀՀ գովազդի լեզվում հայերենը վերջին տարիներին հայտնվել է աղքատ Ղազարոսի վիճակում` ամեն քայլափոխի ակնհայտ է: Այս ամոթալի փաստը կարծես չի հուզում մեր հասարակության ստվար մասին: Համարյա օրինաչափության է վերածվել անգլերենի` գիշերային ակումբների որմազդների լեզուն դառնալու երևույթը: Ավելին, այդ որմազդներում, եթե հայերենը «սխալմամբ» կամ «պատահաբար» հանդիպում էլ է` ապա ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ տպվում է լատինական տառերով: |