Գերատեսչություններ և կազմակերպություններ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Գարեգին Նժդեհը լեզվի մասին

Katherine Hodgson: Researching the Beautiful and Fascinating Armenian Language

Հանուն լեզվի պայքարը ակտիվանում է թվային տիրույթում

Մայրենին ատելու հաջողված վերջաբան

Հայերենում տարածված սխալներ

Պետք է վերաբացել Լեզվի պետական տեսչությունը

Թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն

Հայոց լեզուն Սասունցի Դավթի հոր զենքն ու զրահն է

Հայերէնի Իմացութիւնը Կարեւորագոյն Պայմանն է Հայ Ըլլալու. Ռոպեր Տէր Մերկերեան

Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

Մոսկվայում գրում են հայերեն թելադրություն

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԻՐՔԵՐ, ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՐԻ

Մայրենին ատելու հաջողված վերջաբան

Մի քանի անգամ նկատել էի, որ 4-րդ դասարանցի դուստրս դասերը պատրաստելիս առաջինն անգլերենն ու ռուսերենն է սովորում, հետոՙ մյուս առարկաները, ամենավերջում մեծ դժկամությամբ ձեռքն է վերցնում մայրենիի դասագիրքը: Աչքի պոչով նրան հետեւելիս ինձ համար պարզ էր դարձել, որ աղջիկս մանկական խանդավառությամբ է արտասանում ու պատմում հատկապես ռուսերեն դասերը: Ուրախ, գունեղ, տրամադրող, ուսուցանող այդ պատմություններով անգամ ես էի տարվում: 4-րդ դասարանում, ի դեպ, անգլերեն եւ ռուսերեն քերականությունը բավականին մատչելի է մատուցված, եթե բախտդ բերի, երեխադ լավ ուսուցչի ձեռք ընկնի, ուրեմն օտար լեզուների հիմքն ամուր կդրվի: Շարունակությունը

Պետք է վերաբացել Լեզվի պետական տեսչությունը

Արմեն Այվազյան

Քիչ առաջ՝ մոտավորապես 17:45-ից մինչև 18:00 տաքսիով հայտնվել էի խցանման մեջ ու հնարավորություն ունեցա հատվածաբար ունկնդրել երևանյան FM ինչ-որ ալիքով հեռարձակվող մի հետաքրքրական հաղորդում։ Վարողն ու հյուրը խոսում էին պատերազմի արվեստը, մասնավորապես, չինացի ռազմական տեսաբան Սուն Ցզիի երկը բիզնեսում կիրառելու մասին։ Զրույցը բավականին բովանդակալից էր, սակայն հյուրն էլ, վարողն էլ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում մայրենիի նկատմամբ, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում էին հայերենին ու հաստատ նախկին ռուսախոսներ չէին։ Շարունակությունը

Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

Կրթության եւ գիտության նախարարությունն առաջիկայում հանդես կգա նախաձեռնությամբ, որպեսզի լեզվի մասին դրույթները խախտող տնտեսվարողները՝ միջոցառման կազմակերպիչները խիստ տուգանվեն այս դրույթը խախտելու համար: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է.

Շարունակությունը

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

Այս շաբաթ մտային կարիքներս գոհացնող յօդուած կարդացած չէի, ուստի խոր անբաւարարութեան զգացումով ալ  անցընելու վրայ էի օրերս: Չեմ ըսեր, անշուշտ, թէ չկար նման յօդուած, այլ պարզապէս ինծի չէրհանդիպած այդպիսին:

Բայց ահա  շաբաթավերջին,– ուր հիմա նստած կը գրեմ,– ինծի պահ մը թուեցաւ՝ ի դէմս դոկտ. ՀրանդՄարգարեանի «Բարի ճանապարհ, գիրքե՛ր, ճանապա՛րհ բարի» յօդուածին («Հայերն այսօր», 13 մարտ 2018), որ դէմ-յանդիման կը գտնուիմ այդ ինծի պակսող գրութեան: Շարունակությունը

Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Այսօր տեղեկացա, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ս.թ. հունվարի 19-21-ը Երևանի«Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք փառատոնի հնդկական ֆիլմերի ցուցադրությունները լինելու են ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով:

Այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ունեն ռուսերենն ու անգլերենը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Սակայն մի բան պարզ է. Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ: Դա անթույլատրելի է: Շարունակությունը

Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Իր գոյության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի` դարերով պետականությունից զրկված լինելու փաստը, թերևս, հայտնի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրված է համաշխարհային պատմությամբ: Սակայն ի տարբերություն հին աշխարհի՝ մոռացության մատնված շատ ժողովուրդների՝ հայերն անցել են հազարամյակների միջով, ոչ միայն չեն ձուլվել հարևան առավել մեծաքանակ ազգերի հետ, այլև պահպանել են իրենց ազգային ինքնությունը գրեթե իր նախնական տեսքով: Ինքնապահպանմանն а priori նպաստել են չորս գործոններ` լեզուն, գիրը, հավատը և, իհարկե, կյանքի նկատմամբ հայերի անընկճելի ձգտումը:

Շարունակությունը

ՈՎ ԱՐԹՈՒՆ Է` ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ

Վերջապես Հայաստանում պետք է լինի մի հանրամատչելի ամբիոն, որտեղից տարածվեն մեր աստվածային լեզվի արծաթահունչ ղողանջները։

Գեղեցիկ խոսքեր չեմ ասում, ահա թե ինչը նկատի ունեմ. Հանրային հեռուստաընկերությունում հարկավոր է բացել ամենօրյա հաղորդաշար, որի բանիմաց աշխատակիցները հայ հանրությանը օգնեն շտկել լեզվական սխալները, խոսել և գրել ճիշտ, գեղեցիկ, առինքնող մայրենիով։

 

Շարունակությունը

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Газете армян России «Еркрамас» исполнилось 20 лет. На протяжении двух десятилетий ее бессменным редактором является Тигран Тавадьян. На заре 90-х патриотически настроенный  студент Кубанского Медицинского института, собрав вокруг себя пару-тройку единомышленников, решил издавать армянскую газету. Ему и в голову тогда не могло прийти, что этот почин круто изменит всю его жизнь. Впрочем, предоставим слово самому «юбиляру». Շարունակությունը

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Մշակույթի աշխարհում

Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:

Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ: Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:

Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը