|
 «Հայաստանի իշխանությունները փորձում են քարոզել, որ օտար լեզուն միայն օգուտ է մեզ, իսկ ադրբեջանական իշխանությունները հենց հայերենով են հեռուստաալիք ստեղծում եւ հայախոս աշխարհով մեկ սփռում իրենց ուզած տեսակետը»
Կար ժամանակ, երբ հնչում էին մտահոգություններ ու կոչեր, որ հարկ է անհապաղ պաշտպանել հայոց լեզուն տարաբնույթ վտանգներից ու պղծումներից: Որ ժամանակն է սանձել հատկապես մեդիայում տեղ գտած լեզվական ամենաթողությունը՝ արտահայտված սերիալների հերոսների խոսելաոճում ու որոշ առցանց լրատվամիջոցների կիսագրագետ գործածմամբ:
Շարունակությունը →
 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ համատեղ ասուլիսին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունեցավ ռուսերեն: Մինչդեռ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»:
Aravot.am-ը «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արամ Ապատյանից հետաքրքրվեց՝ արդյոք սա «Լեզվի մասին» ՀՀ օրենքի խախտում չէ՞ր: Պարոն Ապատյանը պատասխանեց. «Դա զուտ պարկեշտության խախտում է: Վարչապետը պետք է խոսեր հայերեն և նրա ճառը թարգմանվեր ռուսերեն այն մարդկանց համար, ովքեր հայերեն չգիտեին: Ես մասնագետ չեմ «Լեզվի մասին» օրենքի և այդ հարցին պիտի պատասխանի օրենքի մասնագետը: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ վարչապետը պիտի խոսեր հայերեն, իսկ ճառը` թարգմանվեր»:
Շարունակությունը →
Գիտակից ոչ մէկ հայ կրնայ ուրանալ Հայ Դպրոցի անզուգական դերն ու կարեւորութիւնը մեր ազգային կեանքին մէջ: Հայ Դպրոցը կոչուած է Մարդակերտութեան եւ Հայակերտութեան վսեմ գործին: Անոր նպատակն է հայ տղաքն ու աղջիկները կեանքի պատրաստել, անոնց նկարագիրը կերտել, անոնց բանական եւ հոգեկան աշխարհը ձեւակերպել:
Հայ Դպրոցին հիմնական առաքելութիւններէն մէկն ալ դաստիարակչական գործի արդիւնաւորումն է: Այս իմաստով, Հայ Դպրոցը կոչուած է մանուկն ու պատանին գիտակ դարձնելու մտաւոր եւ բարոյական զարգացման եւ առօրեայ կեանքի պայքարին պատրաստ ըլլալու կարեւորութեան:
Անտարակոյս, ընտիր նկարագիրի կազմութիւն, պատասխանատուութեան զգացումի գիտակցութիւն ջամբել, տիպար քաղաքացիներ պատրաստել, գիտութիւն եւ ծանօթութիւն ուսուցանել՝ կարեւոր տարրերն են ընտիր դաստիարակութեան:
Շարունակությունը →
 Ռուսաստանցի հայ գործարարների մի խումբ ՀՀ կառավարության աջակցությամբ Դիլիջանում հիմնում է միջազգային դպրոց, որը հնարավորություն կտա արտերկրում բնակվող 12-18 տարեկան շուրջ 600 հայազգի (նաեւ օտարազգի) երեխաների Հայաստանում կրթություն ստանալ անգլերեն լեզվով: Շրջանավարտները կստանան IB (միջազգային բակալավրիատի) դիպլոմ, իսկ գիշերօթյա դպրոցի ուսման վարձը կկազմի տարեկան 30.000 դոլար: Ծրագրի նախաձեռնողները հավաստիացնում են, որ ուսանողների 30 տոկոսը կլինեն հայաստանցիներ, իսկ նրանց 70 տոկոսն էլ հնարավորություն կունենա սովորել անվճար: Ասվում է նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի սաների առջեւ բաց կլինեն աշխարհի լավագույն բուհերի դռները:
ՀՀ կառավարությունն ու կրթության պատասխանատուները շտապեցին հայտնել, թե «արյան ու քրտինքի գնով» (Ա.Աշոտյան) արդյունք են տվել, եւ որ Դիլիջանի դպրոցն իր օրինակով կբարձրացնի Հայաստանում հանրակրթության որակը: Ապշել կարելի է, թե որտեղ է այստեղ պատճառահետեւանքային կապը: Դա նույնն է, թե բացել օտարալեզու գրքի գրախանութ եւ հայտարարել, որ հայերեն ըներցողների մակարդակը շուտով կբարձրանա: Հիշեցնենք, որ դրա համար փոփոխություն կատարվեց ՀՀ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում՝ թույլատրելով Հայաստանում օտարելեզու դպրոցների գործունեությունը, ինչը բողոքի ուժգին ալիք բարձրացրեց հատկապես մտավորականների շրջանում:
Շարունակությունը →
 87 կողմ, 5 դեմ եւ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 12-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին:
Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսի անունից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ երկրորդ ընթերցում՝ օրենքը պետք է լրջորեն վերամշակվի: Մասնավորապես՝ միջազգային բակալավրիատի դիպլոմները պետք է տեղայնացվեն Հայաստանի համար:
ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու:
«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկները:
Շարունակությունը →
 Օրերս Մոսկվայում տեղի ունեցած «Համագործակցության աստղերը» մրցանակաբաշխության հետ կապված՝ «Նեզավիսիմայա գազետան» ծավալուն հարցազրույց է տպագրել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ղեկավար Արմեն Սմբատյանի հետ, որում արծարծվում են հետխորհրդային տարածքում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնախնդիրները
Այս ասպարեզում նկատվող, մի կողմից, «ինքնորոշման» միտումները, որոնք առավելապես բնորոշ էին 1990-ականներին, մյուս կողմից՝ ներկայումս ուժեղացող հակառակ գործընթացները կամ «ինտեգրացիայի» փորձերը խիստ արդիական են դարձնում մեր երկրում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնահարցերը։
Ամեն մի համակարգ պետք է նախ ինքը որոշի իր զարգացման ուղիները եւ հետո նոր միայն մտածի արտաքին համարկման մասին։ Եվ այս տեսանկյունից մեր լեզվամշակույթը իր զարգացման վերջին 20 տարիների ընթացքում դրսեւորել է այնպիսի նոր միտումներ, որոնք ոչ թե մեզ մոտեցնում են մեր ակունքներին, այլ հակառակը, հեռացնում են։
Շարունակությունը →
 «Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է»:
Սենեկա
Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:
Հեռահաղորդակցության ոլորտում (և ոչ միայն) վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը:
Շարունակությունը →
On 21 February, Tibetans in eastern regions of Tibet celebrated “Tibetan Mother Language Day”. The day, created by an organisation known as the “Tibet Mother Tongue Protection Association”, encourages the use of pure traditional Tibetan language, rather than the mixed Tibetan-Chinese vocabulary used by many Tibetans.
Language rights have been at the forefront of many protests in eastern regions of Tibet in recent years, where the Chinese authorities have instigated new policies resticting the use of Tibetan in school curricula and banned voluntary classes which teach the Tibetan language.
Շարունակությունը →
 Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Անրի Ռեյնոյին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիմատետրի (Facebook) էջից տեղեկացա, որ ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում ս.թ. մայիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնում նախատեսվում է ցուցադրել “Ceux qui restent” գեղարվեստական ֆիլմը ֆրանսերեն բնագրով և անգլերեն մակագրերով:
Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ համաձայն ՀՀ սահմանադրության հոդված 12-ի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի և ՀՀ տարածքում հայոց լեզուն գերակայություն ունեցող լեզու է:
Ֆիլմի հայերեն թարգմանությունը չապահովելով` Ֆրանսիայի դեսպանությունը մի կողմից խտրականություն է կիրառում ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չգիտեն ֆրանսերեն կամ անգլերեն, մյուս կողմից` խախտում ՀՀ օրենսդրությունը:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը և Լեզվի ժողովրդական տեսչություն հասարակական նախաձեռնությանը:
Հարգանքով`
Ա. Մամիկոնյան
ՀՀ քաղաքացի
Մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին, իսկ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ռուսական վարժարանը (ավագ դպրոցը) բացվում է օրենքի տառին համապատասխան, եւ այն ապահովելու է միջազգային կրթական ծրագրի դասավանդումը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով այս լուրը, Aravot.am-ին ասաց. «Դա ընդունված «Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների շարունակությունն է, ինչպես ասում են՝ ինչ որ եղավ, եղավ: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք՝ դա իր շարունակությունն ունենալու է, իսկ մեզ ասում էին, թե նման ոչ մի բան չկա: Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»:
Շարունակությունը →
|