|
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Նահապետյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189 պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը, հիշյալ օրենսգրքի 1-ին մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Շարունակությունը →
Երեւան, 29 մարտի 2013 թ.
ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,
Պատճէնը` ՀՀ առողջապահութեան նախարար պր. Դերենիկ Դումանեանին,
Սոյն նամակին կից ձեզ եմ փոխանցում լուսապատճէնը ՀՀ առողջապահութեան նախարարութեան կառոյցում գործող մի ինչ-որ փորձարան-կենտրոն (օտար բառով` լաբորատորիա) ՊՈԱԿ-ի մի փաստաթղթի, որը թէեւ լրացուել է հայոց լեզուով, սակայն տպագիր հիմնական նիւթը ոչ-պետական լեզուով է: ՀՀ անկախութեան հռչակումից աւելի քան 21 տարի, ՀՀ «Լեզուի մասին» օրէնքի ընդունումից գրեթէ 20 տարի եւ ՀՀ Սահմանադրութեան ընդունումից շուրջ 18 տարի ետք ՀՀ պետական մի կառոյցում հայոց լեզուի անարգման նման երեւոյթի գոյութիւնն իսկ ՄԵԾԱԳՈՅՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ Է ԵՒ ԻՐԵՂԷՆ ԱՊԱՑՈՅՑ Լեզուի պետական տեսչութիւն կոչուող պետական կառոյցի, շատ մեղմ ասած, անգործութեան կամ անկարողութեան:
Շարունակությունը →
 1. Գևորգ Յազըճյանի բողոք-նամակը Լեզվի պետական տեսչությանը (ապրիլի 25, 2013թ.)
2.Գևորգ Յազըճյանի նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի, 22, 2013թ.)
3. Վիկտորիա Առաքելովայի պատասխան նամակը Գևորգ Յազըճյանին (ապրիլի 23, 2013թ.)
4. Գևորգ Յազըճյանի պատասխան նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի 24, 2013թ.)
Երեւան, 25 ապրիլի 2013 թ.
ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Լեզուի պետական տեսչութեան,
Երեւանում գործող Իրանագիտութեան կովկասեան կենտրոնը օրերս համացանցով տարածել է յայտարարութիւն, որով ծանուցում է, թէ կազմակերպում է արեւելագիտական միջազգային գիտաժողով, որը կայանալու է ս. թ. նոյեմբերի առաջին օրերին, Երեւանում Անգլերէն յայտարարութեան մեջ ասուած է, թէ գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերէնն ու ռուսերէնը, այսինքն` գիտաժողովում բացակայելու է հայերէնը:
Շարունակությունը →
Մարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը, տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի (4,4 միլիոն դոլար) անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:
www.epress.am
Ինչպես հայտնում է «Հարավային դարպաս»-ը, Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորները անվանել են պատմական: Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը նույնիսկ ասել է, մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառերով:
Շրջանային ժողովում քննարկելու և խորհրդարանին դիմելու՝ հայոց լիզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Վրդացական երազանք — Հանրապետականներ» խմբակցությունը: Փետրվարի 25-ին խմբակցությունը կազմել էր դիմում և ներկայացրել շրջանային ժողով քննարկելու համար: Սակայն նիստում այն քննարկման առարկա չդարձավ, քանի որ հարցը լիարժեք չէր ուսումնասիրված և օրակարգում չէր հաստատված:
Շարունակությունը →
Մայրենի լեզվի միջազգային օրը` փետրվարի 21-ը, խիստ յուրօրինակ ձևով է նշել Վանաձորի քաղաքապետարանը. վերջինիս թույլտվությամբ Հայքի հրապարակի (քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում են նաև քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերը) հարակից շենքերից մեկի տանիքին վեր է խոյացել մի ցուցանակ-գովազդ, որն աչքի է ընկնում ոչ միայն արտասովոր չափերով, այլև յուրատեսակ քամահրանքով հայերենի նկատմամբ:
Ինչպես ակնհայտ է լուսանկարից, որն, ի դեպ, արվել է Մայրենիի տոնի հաջորդ օրը` փետրվարի 22-ին, վարկային մի կազմակերպության անվանումը ներկայացնող այդ ցուցանակը սոսկ օտար լեզվով է` անգլերեն: Ցուցանակի խոշոր չափերը, ինչպես նաև շենքի տանիքի ուղիղ կենտրոնական հատվածում տեղադրված լինելու հանգամանքը բացառում են, որ երբևէ կհայտնվի դրա հայերեն տարբերակը. ամեն բան աներկբա հուշում է, որ անգլերենի “հպարտ մենությունը” չի խախտվի:
Շարունակությունը →
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:
Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում լեզվական խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումն անհետաձգելի է:
Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հարկ է, որ հայ ընտանիքում խոսեն միայն հայերեն, և այնտեղ իշխի հայեցի դաստիարակությունը, զանգվածային լրատվամիջոցները մատուցեն հայոց լեզվի հարստությունն ու գեղեցկությունը, հայ երիտասարդը սովորի և կիրառի հայոցլեզուն, լինի արթուն, գիտակից ու հավատարիմ իր ինքնությանը: Շարունակությունը →
էսօր փոստատարն ինձ պատվիրված նամակ բերեց :Անուն, ազգանունս, որի դիմաց պետք է ստորագրեի, գրված էր ռուսերեն: Ռուսների և մնացածի դեմ ատելություն չեմ տածում, բայց մի տեսակ անհարմար զգացի. չէ՞ որ մեր պետական լեզուն հայերենն է և անկախության հռչակումից 2 տասնամյակ է անցել: Փոստատարին ասեցի` բա ինչո՞ւ է ռուսերեն :Մարդն էլ տարավ, բերեց, թե` ի՞նչ տարբերություն: Ես էլ չստորագրեցի, որ տարբերությունը հասկանա: Էս անգամ ներեցի, երկրորդ անգամ էլ կներեմ, երրորդ անգամ էլ կներեմ` բայց Հայփոստին դատի տալով ինձ ոչ պետական լեզվով սպասարկելու համար:
Ապրես Զոհրաբյան
www.facebook.com
 Երեւան, 14 յունուարի 2013 թ.
ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,
Սոյն նամակին կից Ձեզ եմ ուղարկում կրկնօրինակը Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարութեանն ուղղուած եւ այսօրուայ թոականը կրող իմ նամակի, որտեղ բարձրաց-րել եմ ՀՀում հայոց լեզուի պարտադիր օգտագործման` մետրոպոլիտենում առկայ խախտումների երեք փաստերի հարցերը:
Այս մասին տեղեկացնելով նաեւ ԼՊՏ-ին, պահանջում եմ օրէնքով սահմանուած ժամկէտում ինձ տեղեկացնել, թէ ԼՊՏ-ն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել` վերացնելու համար նշուած խախտումները:
Շարունակությունը →
Խորհրդային ժամանակների ամենալավ երևույթներից մեկը մուտքերի պատերին փակցված փոստարկղերն էին, որոնց միջից դուրս էին ցցվում թերթերի ու ամսագրերի եզրերը: Այդ երևույթից մի հուշ մնացել է մինչ այսօր` «Литературная газета»-ն, որի բազմաթիվ էջերի մեջ մի բան միշտ լինում է կարդալու: Այս անգամ «լիտգազետան» մի նպատակով վերցրի, որ մի ժամի չափ տառի տեսքով չտեսնեմ ներքաղաքական աղտեղություններից որևէ տող:
Այն, ինչ ունեցա այդ վճռական որոշման արդյունքում արդի հայերենի խոսակցական բառապաշարում կոչվում է «մանթռաշ»: «Литературная газета»-ի մի քանի թերթը տրամադրված էր «սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի» հիմնադրամի պատրաստած նյութերին, որոնք ներկայացնում էին Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման առաքելության շրջանակներում առաջացած մտահոգությունները:
Շարունակությունը →
|