Գործարարություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայերեն իմացող հայ ընտանիքը

Ի Խնդիր Արեւմտահայերէնի Պահպանման…

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Cambridge University Professor conducts research on Salmast dialect

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է

ՊՏՂՈՒՆՑ ՄԸ ԴԱՌՆ ԵՐԳԻԾԱՆՔ- Երբ Վարչապետը Զայրանայ…

Հայերեն՝ վտանգված լեզու

Օրենքով չնախատեսված, բայց ոչ՝ ապօրինի

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄ. ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհ շինողն էլ է լեզուն` քանդողն էլ

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

НАСКОЛЬКО УДАЧЕН АРМЯНСКИЙ ЯЗЫК В УЧЕБНИКАХ?

Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան, այլ ոչ թե խանդոտ ամուսնու կեցվածքով հսկողություն սահմանել. Հովիկ Չարխչյան

Եթէ այսպէս շարունակուի, 2-3 տարուան մէջ մի քանի ամենօրեայ հայկական դարոց եւս պիտի փակուի.Յովսէփ Նալպանտեան

Գիտնականներ. երեխաները վերհիշում են իրենց ծննդյան լեզուն

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ, Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Մելգոնեան Վարժարանի վերաբացումով մենք փրկած պիտի ըլլայինք սուրիահայ մատղաշ սերունդը. Վարդգէս Գուրուեան

Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն

Բաց նամակ Հ. Բ. Ը. Մ.ի նախագահ Պր. Պերճ Սեդրակեանին

Հայկական կայքերը՝ հայատառ. «Վաղվա Հայաստան»

ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Газете армян России «Еркрамас» исполнилось 20 лет. На протяжении двух десятилетий ее бессменным редактором является Тигран Тавадьян. На заре 90-х патриотически настроенный  студент Кубанского Медицинского института, собрав вокруг себя пару-тройку единомышленников, решил издавать армянскую газету. Ему и в голову тогда не могло прийти, что этот почин круто изменит всю его жизнь. Впрочем, предоставим слово самому «юбиляру». Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:

Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է

ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է. «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Եթե դու գործող անձ ես, պետք է ծրագրեր ունենաս. նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Շարունակությունը

ՊՏՂՈՒՆՑ ՄԸ ԴԱՌՆ ԵՐԳԻԾԱՆՔ- Երբ Վարչապետը Զայրանայ…

Ապրիլ 24ի երեկոյեան, անձկագին սպասումով պատկերասփիւռիս դիմաց տեղ գրաւեցի ժամը 9էն քանի մը վայրկեան առաջ, Հայաստանէն քաղուած լուրերու հաղորդումին հետեւելու համար։

Ակնկալութիւնս արդարացաւ. Հայաստանէն ու աշխարհի չորս ծագերէն լուրերու հաղորդումը ըստ բաւականին ամբողջական ու համապարփակ էր, միւս օրերուն նման ընդմիջումներ չունեցաւ առեւտրական ծանուցումներով, այլ նաեւ տեւեց միւս օրերէն աւելի երկար. խօսնակները արձագանգ եղան Ծիծեռնակաբերդէն մինչեւ Հայաստանի տարբեր աւաններ ու Մոնթեպելլօ, Ֆրանսայէն մինչեւ Մոսկուա, Անթիլիաս եւ այլուր տեղի ունեցած ոգեկոչական ու պահանջատիրական ելոյթներուն։ Շարունակությունը

Օրենքով չնախատեսված, բայց ոչ՝ ապօրինի

Հայ իրավաբանության paradox-ները եւ Լեզվի պետական տեսչության լուծարումը

«Հայկական ժամանակ» թերթի մարտի 23-ի թողարկման մեջ թերեւս առաջին անգամ հրապարակվեց լուրը, որ որոշվել է Լեզվի տեսչությունը լուծարել։

Համապատասխան նախագծի իրագործման խմբի ղեկավար Հայկ Այվազյանը թղթակցի հարցին, թե ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ Լեզվի տեսչությունը, պատասխանել է, թե․ ««Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»։ Իսկ լրագրողի տրամաբանական հարցին, թե ստացվում է, որ «լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել», ասել է․ «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել»: Շարունակությունը

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:

Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:

Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը: Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ի պատասխան «Հայկական ժամանակ» թերթի մարտի 22-ի «Լեզվի տեսչությունը պե՞տք չէ» հոդվածին

Սույն թվականի մարտի 22-ին «Հայկական ժամանակ» թերթն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից շրջանառվող որոշման մի նախագծի, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ՀՀ լեզվի պետական տեսչությունըԱյսպես, ոչավել, ոչ պակաս: Շարունակությունը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

Հայաստանի Հանրապետությունում

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան

Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին

Մեծարգո պարոն դեսպան,

Հայկական մամուլից տեղեկացա, որ ս.թ. մարտի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերիցուցադրությունը տեղի է ունենում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի, ՀայաստանիՀանրապետության օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ: Շարունակությունը

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ, Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Նայեցէ՛ք կցուած խմբանկարին մէջ երեւցող հայազգի, ԲԱՅՑ ՀԱՅՈՒԹԵՆԷ ՊԱՐՊՈՒԱԾ արարածներուն: Խումբ մը լիբանանահայեր՝ ազգային կառոյցներու պատասխանատունե՜ր, հայկական դպրոցներու հայագիտական առարկաներու ուսուցիչնե՜ր եւ տնօրէ՜ն, Մեսրոպ Մաշտոցը սրբացուցած մեր Եկեղեցւոյ քահանայ հայր մը, շատ հաւանաբար հերթական շքանշանա-մետալատուչութեան առթիւ լուսանկարուած են Հ. Հ.ի սփիւռքի նախարարուհի Տիկ. Հրանոյշ Յակոբեանին եւ Լիբանանի մէջ Հ. Հ.ի արտակարգ եւ լիազօր դեսպան Պր. Սամուէլ Մկրտչեանին հետ՝ տիկնոջ օրերս Լիբանան կատարած հերթական այցի օրերուն: Գրեթէ բոլորն ալ գոհունակ տեսք ունին, ոմանք՝ նոյնիսկ կը ժպտին, մինչդեռ իրենց գործած ՍՐԲԱՊՂԾՈՒԹԵԱՆ համար պէտք է ԳԵՏՆԻՆ ՏԱ՛ԿԸ ԱՆՑՆԷԻՆ: Այս կերպարներուն երեւի բոլորն ալ, առանց բացառութեան, միշտ կը խօսին ու կը գրեն-կը մրոտեն հայոց լեզուին ու անոր ազգապահպան գործառոյթին մասին: Բայց մէյ մը աչք նետեցէ՛ք նախարարուհի + դեսպան զոյգին ետեւի գրութեան, ուր ՀԱՅԵՐԷՆԻ, այսինքն՝ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ Հ. Հ.Ի ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱԿ ԼԵԶՈՒԻ նշոյլն իսկ չկայ: Շարունակությունը

Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն

Եթե հայ ազգայնականները ճիշտ են, թե Հայաստանը գաղութ է, և եթե գաղութի նշաններից մեկը գաղութարարի լեզվով ցուցանակներն են, ապա Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գաղութն է, ինչպես պնդում են այդ ազգայնականները, այլ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի:

Հայաստանին անծանոթ մեկը, ով փնտրում է գաղութարարների լեզվական հետք, Երևանի կենտրոնի փողոցներով քայլելիս անգլերեն ցուցանակների առատությունից կկարծի, որ սա բրիտանական գաղութ է կամ առնվազն նախկին գաղութ: Եթե ավելի մանրակրկիտ ուսումնասիրի, կորոշի, որ մինչ բրիտանական գաղութ լինելը եղել է ֆրանսիական, նաև իտալական գաղութ, քանի որ անգլերենից հետո ամենաշատ ցուցանակներ կան այդ լեզուներով: Իսկ եթե շատ ավելի խորանա, ապա կեզրակացնի, որ մինչ Բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և իտալական գաղութ լինելն է եղել ռուսական գաղութ, քանի որ ռուսերեն ցուցանակները չորրորդ տեղում են: Իսկ եթե նա նաև հայերեն իմանա, համոզմունքը, որ շրջագայում է անգլիալեզու երկրի գաղութով, ավելի կամրանա, քանի որ ցուցանակների մի զգալի մասն էլ հայերեն տառերով անգլերեն բառեր են: Շարունակությունը