Գործարարություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«Հետո պիտի բացատրես, որ իմիջը կերպարն է, պապիկ ջան». Լավրենտի Միրզոյան

«Մեր լրատվական դաշտում լեզվական առումով բավական բան է փոխվել է 90-ականների համեմատ: Դա շատ ուրախալի է, որովհետև հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը հանրային կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Շարունակությունը

Германский консерватор призвал ввести в мечетях немецкий язык

Один из ведущих германских политиков консервативного крыла Андреас Шойер заявил, что мечети Германии должны перейти на немецкий язык. Он также призвал положить конец их финансированию из Турции и Саудовской Аравии.
Шойер, генеральный секретарь Христианско-социального союза (ХСС), входящего в союз с христианскими демократами Ангелы Меркель, считает, что политизация ислама подрывает усилия по интеграции иммигрантских общин.
Он сделал это заявление на фоне разгорающегося в Германии скандала с участием Турции: турецкий президент Реджеп Тайип Эрдоган потребовал суда над германским сатириком Яном Бёмерманом.
Эрдогана разозлил неприличный стишок, прочитанный Бёмерманом в эфире германского общественного телеканала ZDF.
Շարունակությունը

Արծաթագործը ստեղծում է մատանի հայոց այբուբենի մոտիվներով

Hay-artzatagortz

Աղբյուրը՝ Կառա արծաթյա զարդերի խանութ

Լեզվական խախտումներ Երևանում


Շարունակությունը

Բաց նամակ՝ «Թումանյանի շաուրմա»-ի մասին

Դիմում եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Հայաստանի գրողների միությանը, Լեզվի պետական տեսչությանը, Թումանյանի տուն-թանգարանին, հանրապետության բոլոր բուհերի հայ գրականության ամբիոններին, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Երևանի Թումանյանի անվան դպրոցին, Լոռու մարզպետարանին, Դսեղի գյուղապետարանին, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանին, Հովհաննես Թումանյանի` աշխարհի ցանկացած վայրում ապրող ժառանգներին, հարազատներին, մշակութային հանդեսներին, Թումանյանի անունը կրող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններինուկազմակերպություններին, «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Շարունակությունը

Տիգրան Համասյան. «Հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում»

«Ամենակարեւորը հայկական երգն է»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Տիգրան Համասյանը Նա նշեց, որ արդեն վեց-յոթ տարի է օտարերկրացիների հետ է նվագում, եւ իր խմբի օտարերկրացի այդ անդամները շատ հետաքրքիր են ընդունում հայկական երաժշտությունը: Ըստ նրա՝ նրանք հայկական երաժշտությունը չեն ընկալում այնպես ինչպես հայերն են ընկալում: Ըստ նրա՝ հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում. «Ընդհանրապես լեզուն է. եթե չլինի հայոց լեզուն, չեն լինի նաեւ հայերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

http://www.aravot.am/2015/04/25/565001/

Մեզ միավորողը գրական հայերենն է, որն այսօր գուրգուրանքի պակաս ունի. Վաչագան Սարգսյան

Մեր պապերից ստացված հրաշալի ժառանգության՝ գրական լեզվի նկատմամբ չկա հարգանք, ակնածանք, պետական հոգածություն, և կա լեզվի նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք՝ համատարած ռաբիզացման ու լեզվական ռաբիզացման այս իրավիճակում: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ լեզվական քաղաքականության և առնչվող հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը:

Շարունակությունը

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից.

Դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին և կազմակերպություններին

Անցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա»  գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը:  Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արված դիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:
Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը»  քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:

ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորև

Հարգելի պարոն Երիցյան,
Ձեզ եմ ներկայացնում հաղորդում <Օրանժ Արմենիա> փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համար՝ 264.120.08427, գրանցման ամսաթիվ՝ 15.10.2008թ., ՀՎՀՀ՝ 00098599) կողմից ՙ<Գովազդի մասին> և <Լեզվի մասին> ՀՀ օրենքների՝ ՀՀ պաշտոնական լեզվով գովազդը և մատուցվող ծառայությունների առաջարկը չիրականացնելու մասին: Մասնավորապես, ընկերության www.orangearmenia.am պաշտոնական կայքում առաջարկվող ծառայությունների փաթեթների մի մասը շարադրված է կիսագրագետ հայերենով, իսկ մյուս մասը՝ օտար լեզվով: Եվ եթե “Orange” բառը կարող է անգլերեն օգտագործվել, քանի որ այն ապրանքայի տարբերակման նշանն է, ապա <premier>, <care>, <merci> բառերն անգլերենով չեն կարող օգտագործվել ո՛չ ծառայությունները բնորոշելիս, ո՛չ էլ դրանք գովազդելիս:

Շարունակությունը

Լեզվական խախտումներ համացանցում

ԼԺՏ-ի հասցեով ստացվել է Լեզվի պետական տեսչությանն ուղղված հետևյալ գրությունը, որը ներկայացնում ենք ստորև:
From: hajoc lezvi pahpanutiun <hajoclezu@mail.ru>
Date: 2014-10-11 15:38 GMT+04:00
Subject: լեզվի և գովազդի մասին ՀՀ օրենքների պահանջների խախտման մասին տեղեկատվություն
To: lezvakan@gmail.com

Հարգելի Լեզվի պետական տեսչություն,
սույնով հայտնում եմ, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որը գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետության տարածքում և պարտավոր է հարգել ու պահպանել ՀՀ գործող օրենսդրության պահանջները, իր http://www.dilijanschool.org/ պաշտոնական կայքում որևէ հայերեն տեղեկատվություն չի տրամադրում, իսկ և գոզադային և տեղեկատվական նպատակներով տրվող որևէ տվյալ համարժեք հայերեն թարգմանությամբ ապահովված չէ: Ընդ որում՝ բացի անգլերենից՝ որևէ այլ լեզվով թարգմանություն նույնպես ապահովված չէ, ինչը հանդիսանում է լեզվի հետ կապված խտրականություն, ինչը Սահմանադրորեն արգելված է: Խնդրում եմ պատասխանատվության ենթարկել տվյալ կազմակերպությանը:
Հարգանքներով՝
<Հայոց լեզվի պահպանության նախաձեռնության> ակտիվիստներ