Գործարարություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Փոխնախարարի խոսքն ու գործը չեն համընկնում

«Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է միավորել սփյուռքի հայկական կրթօջախների ներկայացուցիչների, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենների, ուսուցիչների՝ միասին քննարկելու Հայաստան-սփյուռք համագործակցության խնդիրները կրթության ոլորտում, Հայաստանում ընթացող բարեփոխումները, Սփյուռքի հայկական դպրոցների, հայեցի կրթության և դաստիարակության խնդիրները»:

Սա մեջբերում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի` այսօր մեկնարկած Համահայկական կրթական 6-րդ խորհրդաժողովի ելույթից:

Ես չհավատացի տիկին Հարությունյանի «անկեղծությանը». հիշեցի վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանում նրա անգլերեն ելույթը` արհամարհելով ՀՀ Լեզվի մասին օրենքն առ այն, որ Հայաստանի պետական պաշտոնական լեզուն հայերենն է:

Իսկ դուք հավատո՞ւմ եք մի փոխնախարարի, ով սփյուռքին կոչ է անում պահպանել հայեցին, իսկ ինքը` նախընտրում օտարի լեզուն:

 

Արեգ Մամիկոնյան

Հայերենի գետտոյացման ազդակները շատանում են

«Հայաստանի իշխանությունները փորձում են քարոզել, որ օտար լեզուն միայն օգուտ է մեզ, իսկ ադրբեջանական իշխանությունները հենց հայերենով են հեռուստաալիք ստեղծում եւ հայախոս աշխարհով մեկ սփռում իրենց ուզած տեսակետը»

Կար ժամանակ, երբ հնչում էին մտահոգություններ ու կոչեր, որ հարկ է անհապաղ պաշտպանել հայոց լեզուն տարաբնույթ վտանգներից ու պղծումներից: Որ ժամանակն է սանձել հատկապես մեդիայում տեղ գտած լեզվական ամենաթողությունը՝ արտահայտված սերիալների հերոսների խոսելաոճում ու որոշ առցանց լրատվամիջոցների կիսագրագետ գործածմամբ:

Շարունակությունը

ՀԱՅՐԵՆԻՔ ԵՎ ՀԱՅՐԱՆՈՒՆ

The Tower of Babel' by Pieter Brueghel the Elder, 1563.

Ինչպես է կատարվում ռուսաց լեզվինՙ ՌԴ պետական լեզվին վերաբերող օրենքը

ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:

Հեղինակը հենց սկզբից բերում է ռուսական «Աերոֆլոտ» պետական ավիաընկերության օրինակը, որի տոմսերի վրա ռուսերեն ոչ մի բառ չկա: Ամեն ինչ անգլերեն է, ասես ուղեւորները ԱՄՆ-ում են կամ Մեծ Բրիտանիայում:

Նույնը վերաբերում է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը, որը թեեւ մասնավոր է, բայցՙ ռուսական, կենտրոնակայանը Եկատերինբուրգում է: Այդ ընկերության Մոսկվա-Իրկուտսկ չվերթի տոմսերի վրա նույնպես ռուսերեն ոչ մի բառ չկա:

Ասում են, թե այդպես է ստեղծված համակարգչային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի տոմսեր պատվիրել համացանցում: Եվ քանի որ ընկերություններն ունեն նաեւ միջազգային չվերթեր, որտեղ ընդունված է անգլերենը, ուստի ավելի հեշտ է ունենալ մեկ ծրագիր:

Շարունակությունը

Կստեղծվի մուլտֆիլմաշար հայերենի տառերի մասին

«Մանանա» մշակութային կենտրոնը սկսել է նոր անիմացիոն նախագիծ: «Ավազից կենդանիներ» մուլտֆիլմերի շարքը պատմելու է հայերենի տառերի մասին պատկերավոր կերպով. յուրաքանչյուր տառի մի պատմություն կնվիրվի, որը կպատմի նաեւ այդ տառով սկսվող որեւէ կենդանու մասին: Ֆիլմաշարը կօգնի հայաստանցի եւ սփյուռքահայ երեխաներին սովորել տառերը` մուլտֆիլմեր դիտելով:

«Մանանա» կենտրոնի անիմացիայի ատուդիայում ստեղծագործում են երեխաները, ովքեր կենտրոնում սովորում են մուլտֆիլմ նկարելու ծրագրերը, զարգացնել գաղափարներ, գրել սցենարներ եւ այլն:

Շարունակությունը

Հայոց լեզուն բանկերի թիրախում

 

Լեզվի ժողովրդական տեսչությունն ահազանգում է, որ Գարեգին Նժդեհի հրապարակի բազմաբնակարանային շենքերի տանիքներում տեղակայված` Հայաստանում գործող բանկերի գովազդը չի համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին: Մասնավորապես, հայերենն ի սպառ բացակայում է  «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ», «Ամերիա», «Էյչ-Էս-Բի-Սի», «ՊրոԿրեդիտ», «ՎՏԲ» բանկերի վահանակներում: Իսկ «Կոնվերս» բանկի վահանակում լատիներեն տառերն իրենց չափերով զգալիորեն գերազանցում են հայերեն տառերին: «Անելիք» բանկի գովազդում հայերեն և լատիներեն տառերի չափերը հավասար են, ինչը նույնպես խախտում է:

Լեզվի ժողովրդական տեսչություն

009

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկ

 

008

«Ամերիա» բանկ

Շարունակությունը

ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՏՆԵՐԸ

Օրերս Մոսկվայում տեղի ունեցած «Համագործակցության աստղերը» մրցանակաբաշխության հետ կապված՝ «Նեզավիսիմայա գազետան» ծավալուն հարցազրույց է տպագրել ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական ֆոնդի ղեկավար Արմեն Սմբատյանի հետ, որում արծարծվում են հետխորհրդային տարածքում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնախնդիրները

Այս ասպարեզում նկատվող, մի կողմից, «ինքնորոշման» միտումները, որոնք առավելապես բնորոշ էին 1990-ականներին, մյուս կողմից՝ ներկայումս ուժեղացող հակառակ գործընթացները կամ «ինտեգրացիայի» փորձերը խիստ արդիական են դարձնում մեր երկրում իրականացվող լեզվական քաղաքականության հիմնահարցերը։
Ամեն մի համակարգ պետք է նախ ինքը որոշի իր զարգացման ուղիները եւ հետո նոր միայն մտածի արտաքին համարկման մասին։ Եվ այս տեսանկյունից մեր լեզվամշակույթը իր զարգացման վերջին 20 տարիների ընթացքում դրսեւորել է այնպիսի նոր միտումներ, որոնք ոչ թե մեզ մոտեցնում են մեր ակունքներին, այլ հակառակը, հեռացնում են։
Շարունակությունը

ԱՆԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԼԵԶՎԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ

«Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է»:
Սենեկա

Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:
Հեռահաղորդակցության ոլորտում (և ոչ միայն) վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը:
Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը նաև հայցեր է հարուցում

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` անհատ ձեռնարկատեր Լուսինե Նահապետյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189 պրիմ 3 հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները և գովազդները ոչ հայերեն ձևավորելը, գովազդի ընդհանուր պահանջները խախտելը, հիշյալ օրենսգրքի 1-ին մասի համաձայն, առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

Շարունակությունը

Հայերենը ՀՀ առողջապահական հիմնարկներում

 Երեւան, 29 մարտի 2013 թ.

ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,

Պատճէնը` ՀՀ առողջապահութեան նախարար պր. Դերենիկ Դումանեանին,

Սոյն նամակին կից ձեզ եմ փոխանցում լուսապատճէնը ՀՀ առողջապահութեան նախարարութեան կառոյցում գործող մի ինչ-որ փորձարան-կենտրոն (օտար բառով` լաբորատորիա) ՊՈԱԿ-ի մի փաստաթղթի, որը թէեւ լրացուել է հայոց լեզուով, սակայն տպագիր հիմնական նիւթը ոչ-պետական լեզուով է: ՀՀ անկախութեան հռչակումից աւելի քան 21 տարի, ՀՀ «Լեզուի մասին» օրէնքի ընդունումից գրեթէ 20 տարի եւ ՀՀ Սահմանադրութեան ընդունումից շուրջ 18 տարի ետք ՀՀ պետական մի կառոյցում հայոց լեզուի անարգման նման երեւոյթի գոյութիւնն իսկ ՄԵԾԱԳՈՅՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ  Է ԵՒ ԻՐԵՂԷՆ ԱՊԱՑՈՅՑ Լեզուի պետական տեսչութիւն կոչուող պետական կառոյցի, շատ մեղմ ասած, անգործութեան կամ անկարողութեան:

Շարունակությունը

Օտարացող հրապարակ

Մայրենի լեզվի միջազգային օրը` փետրվարի 21-ը, խիստ յուրօրինակ ձևով է նշել Վանաձորի քաղաքապետարանը. վերջինիս թույլտվությամբ Հայքի հրապարակի (քաղաքի կենտրոնական հրապարակն է, որտեղ գտնվում են նաև քաղաքապետարանի և մարզպետարանի շենքերը) հարակից շենքերից մեկի տանիքին վեր է խոյացել մի ցուցանակ-գովազդ, որն աչքի է ընկնում ոչ միայն արտասովոր չափերով, այլև յուրատեսակ քամահրանքով հայերենի նկատմամբ:

Ինչպես ակնհայտ է լուսանկարից, որն, ի դեպ, արվել է Մայրենիի տոնի հաջորդ օրը` փետրվարի 22-ին, վարկային մի կազմակերպության անվանումը ներկայացնող այդ  ցուցանակը սոսկ օտար լեզվով է` անգլերեն: Ցուցանակի խոշոր չափերը, ինչպես նաև շենքի տանիքի ուղիղ կենտրոնական հատվածում տեղադրված լինելու հանգամանքը բացառում են, որ երբևէ կհայտնվի դրա հայերեն տարբերակը. ամեն բան աներկբա հուշում է, որ անգլերենի “հպարտ մենությունը” չի խախտվի:
Շարունակությունը