|
 Հայաստան մտնող ոչ մի հեռախոսի մեջ տեղադրված չէ մի ծրագիր, որը թույլ կտար հայերեն լեզվով հաղորդագրություններ ուղարկել և կարդալ համացանցի հայալեզու կայքերը: Այս հարցը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեց «Անտարես» հրատարակչատան տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Մեր երկրում պետական լեզուն հայերենն է, և ես ուզում եմ հաղորդակցվել հայերենով: Բայց եթե իմ հեռախոսը հնարավորություն ունենա հայերեն լեզվով հաղորդագրություն գրել և ուղարկել, ապա միևնույնն է այն դուք չեք կարողանա կարդալ, որովհետև իմ սահմանադրական իրավունքը խաթարված է: Պատճառն այն է, որ մեր սահմադրության գարանտները չեն ստիպել պրովայդերներին, որպեսզի հայերենի թողունակությունը ապահովեն»,-ասաց նա:
Շարունակությունը →
«Я не могу объяснить как, когда и почему это произошло. Просто с самого раннего детства, сколько я себя помню, увлекаюсь историей и культурой Армении, люблю армянскую музыку, природу и кухню. Хотя в Армении впервые побывала только в прошлом году, уже будучи студенткой МГУ. Просто так получилось, что с детства меня окружали армяне — и в детском саду, и в школе моими лучшими подружками были армянки, и сейчас я работаю в окружении армян». Так вкратце рассказала о себе ведущая на Первом Российском Армянском Телеканале «ТВ АРМ РУ» Екатерина Строганова во время нашей встречи в ее недавний приезд в Ереван.
Первый армянский телеканал в Москве открылся в апреле 2010 года и сегодня вещает на Москву и Московскую область, Санкт-Петербург и Ленинградскую область, на многие области России, а также на Казахстан, Латвию, Литву, Эстонию, и, естественно, Армению. Наличие самого современного оборудования позволяет членам телевизионной команды обеспечивать около 80% собственного контента — это новости России, Армении и мира, интервью с политиками, знаковыми фигурами страны, спортивные и развлекательные программы. Короче, нормальный полноценный телеканал.
Շարունակությունը →
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես երբ ու ինչու է դա տեղի ունեցել: Պարզապես վաղ մանկությունից որքան ինձ հիշում եմ՝ հրապուրված եմ Հայաստանի պատմությամբ ու մշակույթով, սիրում եմ հայկական երաժշտությունը, բնությունը և խոհանոցը: Չնայած Հայաստանում առաջին անգամ անցած տարի եմ եղել, երբ արդեն Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի էի: Պարզապես այնպես է ստացվել, որ մանկուց ինձ շրջապատում են հայերը. թե մանկապարտեզում, թե դպրոցում իմ լավագույն ընկերուհիները հայուհիներ էին, ու հիմա էլ ես աշխատում եմ հայերի շրջապատում»: Իրեն այսպես ներկայացրեց Ռուսական հայկական առաջին հեռուստաալիքի (ՏՎ ԱՐՄ ՌՈՒ) հաղորդավարուհի Եկատերինա ՍՏՐՈԳԱՆՈՎԱՆ` Երևան կատարած վերջին այցի ժամանակ:
Շարունակությունը →
“Հետաքննության” նախորդ համարներում մենք ներկայացրել էինք, թե ինչպես է Բրիտանական խորհուրդը դատական վիճաբանության մեջ գտնվում ոմն քաղաքացու հետ` վերջինիս աշխատանքից ազատելու կապակցությամբ:
Նախ պարզվեց, որ Բրիտանական խորհուրդն իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագիրը (նրանց մոտ դա կոչվում է աշխատանքային նամակ) կնքելիս խախտում է ՀՀ լեզվի մասին օրենքը և այն կնքում անգլերեն լեզվով: Դա հաստատեց նաև հայցվոր ՀՀ քաղաքացու ներկայացուցիչ , “Լեվ Գրուպ” իրավաբանական ընկերության նախագահ` ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ. “Սույն կազմակերպության կողմից հայտարարությունն աշխատանքի ընդունման հետ կապված, ինչպես նաև հետագայում պայմանագրային նամակն իմ վստահորդի հետ կնքված են եղել անգլերեն լեզվով, որով կարելի է հրավիրել լեզվի տեսչության ուշադրությունը: Արտասահմանյան կազմակերպությունների կողմից շատ հաճախ, նաև այս դրվագով, խախտվում է իմպերատիվ նորմ դիտվող այն դրույթը, որ ՀՀ-ում պաշտոնական լեզուն հայերենն է, ուստի գրագրությունները, պայմանագրերը կնքելը և մրցույթային հայտարարությունները պետք է պարտադիր լինեն հայերեն, այնուհետև ալտերնատիվ կարող են լինել իրենց ցանկացած լեզվով”:
 Ընթերցողը միանգամից կարող է հարց տալ. ի՞նչն է միավորում հիշյալներին կամ ի՞նչ ընդհանուր բան կա նրանց միջեւ, բացի ՀՀ-ում ապրելու փաստից: Անմիջապես պատասխանեմ` նրանց համար ընդհանուր է նաեւ անտարբեր վերաբերմունքը հայոց պետական եւ ազգային միակ լեզվի նկատմամբ: Չվրդովվեք այս եզրակացությունից: Մի քիչ ազգային արժանապատվություն ունեցող հայազգի մարդը քիչ հետո ինքը կհամոզվի դրանում:
Վերջերս տոնեցինք ու դեռեւս շարունակում ենք տոնել ՀՀ վերանկախացման 20-ամյակը: Բայց արդյո՞ք մեր պետությունն անկախ է, ավելի ճիշտ` ունե՞նք անկախության` իբրեւ բացարձակ արժեքի գիտակցությունը: Իմ համոզմամբ` ոչ: Դրա ամենից աղաղակող ապացույցներից է ներկա մոտեցումը հայոց լեզվին` այդ լեզվի հայրենիքում, այն էլ` հայոց արժեհամակարգում նրա առանցքային դերի մասին օրնիբուն խոսող պետական այրերի ու բարձրաստիճան հոգեւորականների լուռ, բայց եւ բացահայտ մեղսակցությամբ:
Շարունակությունը →
 Այս իրողությունը թեպետ վաղուց է հաստատվել Սահմանադրությամբ “Ազատ, անկախ” հռչակված Հայաստանում, սակայն միայն վերջերս է հասել ժողովրդական, այն էլ ոչ այնքան լայն զանգվածների գիտակցականին, օտարալեզու դպրոցներ բացելու մասին պետական ծրագրի հրապարակման առիթով: Մինչ այդ Հայաստանում շատ քչերն էին դժգոհում հանրային ոլորտներում, հատկապես հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հարցազրույցներ, ֆիլմեր, գովազդներ ու նույնիսկ ամբողջ հաղորդաշարեր հեռարձակելու փաստից: Հայաստանում արդեն քանի տարի է՝ գոյություն ունի նաեւ իշխանական հայերենը, որը որպես նորամուծություն կամ բանասիրական լեզվով՝ “նեոլոգիզմ”, ոչ ուսումնասիրվել, ոչ դատապարտվել, ոչ էլ պատշաճ գնահատականի է արժանացել: Միայն տպագիր մամուլում է գալուստսահակյանների հայերենը ենթարկվել ծաղրի ու ժառանգվել հետագա սերունդներին՝ որպես ուսումնասիրության նյութ: Իսկ Հայաստանի մամուլի գլխին կախված դամոկլյան սուրը, որի “գործառույթը” հանձնված է Լեզվի պետական տեսչությանը, իր ամբողջ ներուժը սեւեռել է թերթերում սպրդող վրիպակներն ու տառասխալները հաշվելու եւ մենտորական ոճով թերթերի խմբագիրներին սպառնալից նամակներ հղելու գործին: Մինչդեռ հայերենն արդեն հասցրել է իջնել թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Հառիճում նստակյաց կյանք ընտրած ղփչաղների ցեղի լեզվի մակարդակին, երբ, չունենալով գրեր, նրանք փոխառեցին հայերեն տառերը՝ իրենց տարեգրությունը թողնելու նպատակով:
Շարունակությունը →
 Հանդգնենք «խմբագրել» Ավետիք Իսահակյանին, քանզի երկրում լեզվական իրավիճակն այնպիսին է, որ հնարավոր չէ ասել` «Մեր լեզուն մեր հայրենիքն է»: Տիրող լեզվական քաոսը, որ շարունակվում է արդեն երկու տասնամյակ, կարծես թե մեզ թույլ չի տալիս նույնացնել լեզուն ու հայրենիքը: Ցավալի է:
Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Մեր երկրի լեզվական քաղաքականության բնագավառում բոլոր օրենքների ու պետական ծրագրերի պահանջների կատարումը պետք է ապահովի Լեզվի պետական տեսչությունը: Այն պետք է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ապահովի գրական հայերենի լիակատար գործածությունը: Համենայն դեպս, այդպես է սահմանվում Կառավարության պաշտոնական կայքում: Կրթության և գիտության նախարարության` մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն` ընթացիկ տարում տեսչությանն այդ գործառույթների համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 31.5 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ տարեկան ընդամենը 10 միլիոն դրամով գոյատևում է Գյումրիի հաշմանդամ երեխաների մանկատունը, Խարբերդի մանկատունը, կարելի է վստահ ասել, որ այդ գումարը բավականին խոշոր հատկացում է մի կառույցին, որը, ըստ էության, ոչինչ չի անում մեր լեզուն գոնե օտարամտությունից հեռու պահելու համար:
Շարունակությունը →
Հայկական հեռուստատեսության աքիլեսյան գարշապարը մայրենի լեզուն է: Եթե լեզվական սխալը ներթափանցում է զանգվածային լրատվամիջոց, դրա դեմն առնելն անհնարին է դառնում, և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի պես տարածվում է «անտեր-անտիրական» հեռուստաալիքներով մեկ` սպառնալով ազգային արժեքներին: Լեզուն պահպանելու և պաշտպանելու լավագույն միջոցը ճիշտ և մաքուր խոսելն է, օտար լեզուներից արհեստականորեն ձևված արտահայտություններից զերծ մնալը: Լեզվական վթարներն ամենուրեք են, բոլոր հեռուստաալիքներով` ավելի կամ պակաս չափով: Սակայն զավեշտն այն է, որ մեկ անգամ հնչելուց հետո դրանք եթերից դուրս մղվելու փոխարեն ավելի են «տեղները տաքացնում»:
Շարունակությունը →
|