Կրթական համակարգ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

ՀՀ հանրակրթական դպրոցի բնույթը ապազգային է

«Լուսանցքը» ս.թ. հոկտեմբերի 9-15-ի համարում Աստղինե Քարամյանի գրչով արծարծեց մի հույժ կարևոր հարց՝ ՀՀում կրթության էության խնդիրը՝ «Ապազգային դպրոց. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը» վերնագրի տակ։ Իմ համոզմամբ՝ վերնագրում կա հակասություն. Արդարև, իսկական հայկական կրթակարգը չի կարող խեղել հայի, առավել ևս՝ հայ երեխայի հոգեբանությունը, այլ ընդհակառակը՝ կամրապնդի մեր նոր սերունդների՝ իբրև հայ անհատ ձևավորման ընթացքը։ Հետևաբար, ճիշտ կլիներ վերնագրում «Հայկական կրթակարգը» բառերը փոխարինել «ՀՀ կրթակարգը»-ով, մանավանդ որ 2004թ. գարնանն «ընդունված» այդ փաստաթուղթն էլ զուրկ է ազգային բնութագրիչից և պաշտոնապես կոչվում է «Հանրակրթության պետական կրթակարգ»։
Շարունակությունը

Գրախոսություն

Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի խոհերը ՀՀ հանրակրթության, բարձրագույն կրթության եւ գիտության տարբեր հարցերի մասին

Լույս է տեսել ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար (1999-2001), Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին ժողովրդական կրթության նախարարի առաջին տեղակալ, կրթության եւ գիտության կազմակերպիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի «Ապավինել ազգային դպրոցի ամուր հիմքերին» հոդվածների, ելույթների եւ հարցազրույցների ժողովածուն («Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2008, չափսը` 17 x 24 սմ,  328 էջ)` ճանաչված լրագրող Հասմիկ Գուլակյանի խմբագրությամբ:
Շարունակությունը

Կարծիք «Հանրակրթության պետական կրթակարգի» մասին

1. Թեև Կրթակարգում խոսվում է ազգային անվտանգության, ազգային արժեքային համակարգի հենքի վրա ուսուցման ևն. մասին, սակայն, Կրթակարգն ավելի շուտ նպատակ ունի մարդ անհատի և/կամ ՀՀ քաղաքացու, քան հայ ազգի անդամ անհատի ձևավորումը։ Ավելին. Կրթակարգում այս ուղղությամբ հանդիպում ենք աղաղակող հակասության. «Հանրակրթության կազմակերպման դրույթները» բաժնում ասվում է, որ կրթությունը «պետք է իրականացվի ազգային արժեքների հենքի վրա», մինչդեռ հենց «Նախաբանում» գրված է. «Կրթակարգը մշակվել է միջազգային ժամանակակից փորձի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական, տնտեսական, քաղաքական, գիտակրթական, մշակութային գործոնների հաշվառմամբ» (ընդգծումներն իմն են,- Գ. Յ.)։ Ինչպե՞ս կարելի է «ազգային արժեքների հենքի վրա» կրթություն իրականացնել, երբ վերջինիս հիմնական ուղեցույցը՝ Կրթակարգը (ՀՀ ԿԳ նախարարի* բնորոշմամբ՝ Սահմանադրությունը) մշակվել է օտար հենքի վրա՝ Կրթակարգը մշակողների՛ իսկ խոստովանությամբ։ Էլ չենք ասում ՀՀ հիշյալ ոլորտների գործոնների «հաշվառման» թույլ առկայության մասին Կրթակարգում։
Շարունակությունը