|
 Երբ տեսա, թե ինչպես «Արմենիա» հեռուստալիքի երեկվա «Բարի լույս, հայեր» հաղորդման մեջ Թումոյի անիմացիայի խմբի երեխաները «storyboard» եզրի փոխարեն ասում են «պատմատախտակ», շատ ուրախացա (http://www.armeniatv.am/hy/programs/29728/46058):
Էդպես ամեն անգամ հրճվում եմ, երբ Թումոյում ստեղծված հայերեն մասնագիտական եզրերը կյանք են ստանում աշակերտների բերանում:
Ցավոք, Հայաստանում որոշ մարդիկ փորձում են բառաթարգմանական աշխատանքը ծաղրել «գրգռաճեղք» ու «փրփրագմփիկ» տիպի անեկդոտային հորինվածքներով: Նման մարդիկ պատկերացնել էլ չեն կարող, որ, օրինակ, @ նշանը տարբեր լեզուներով թարգմանվում է որպես` «կապիկի պոչ» (հաճախ «մայմուն» բառով), կամ` «փղի կնճիթ», «կատվի պոչ», «միաու-միաու», «սարդակապիկ», «բադի ճուտ», «ճիճու», «շան գլուխ», «լուսնի ականջ», «խուճուճ ալֆա», «գանգուր “ա”», «ձկան օղակ», «գյոզալ “ա”» (Թուրքիայում), «ականջ», «կեռիկ», «փաթաթված “ա”», «խխունջ», «պարույր», «խենթ “ա”», «մեյմուն “ա”» և այլն:
Շարունակությունը →
 Բալեարյան կղզիների պատմության մեջ ամենամարդաշատ ցույցն ի նպաստ կատալոնալեզու հանրային դպրոցների պաշտպանության
2013 թվականի սեպտեմբերի 29-ին ավելի քան 80.000 ցուցարարաներ էին համախմբվել` բողոքելու կառավարության «կրճատումների», «գաղափարախոսական զտումների» և «կատալոներենի հանդեպ ոտնձգությունների» դեմ: Ըստ բալեարյան կառավարության` կրթական նոր մոդելի միջոցով կհավասարակշռվի կատալոներենի, իսպաներենի և անգլերենի օգտագործումը: Մինչդեռ ուսուցիչները պնդում են, թե կատալոներենին գերապատվություն պետք է տրվի` դիմակայելու համար իսպաներենի և անգլերենի ճնշումներին:
Բալեարյան չորս կղզիներում զանգվածային հանրահավաքների ժամանակ ցուցարարները պահանջում էին պաշտպանել կատալոներեն լեզվով հանրային կրթություն ստանալու իրավունքը: Նրանք բողոքում էին եռալեզու մոդելի դեմ, որի նպատակն է նվազեցնել կատալոներենի դերը Բալեարյան կղզիներում: Դեռևս սեպտեմբերի սկզբին դպրոցների ուսուցիչներն անժամկետ գործադուլ էին հայտարարել:
Շարունակությունը →
 The news on Armenia’s accession to the Customs Union, voiced during the September visit of President Serzh Sargsyan to Moscow, has given place to speculations in Armenia, that Moscow will take serious efforts in the promotion of the Russian language in Armenia.
While some in Armenia may treat such developments indifferently, many others perceive the possible “revival” of Russian as a threat to Armenian language in particular, and to Armenian national identity in general. The concerns are not misplaced, given the fact Russian is the official language of the Customs Union and Russia top officials repeatedly voice the idea of Russian language popularization in Armenia.
Շարունակությունը →
Անցնող տարեշրջանին, վարժարաններէ հասած տեղեկութենէ մը կ՛իմանայինք աշխատանքի նոր գործիքի մը` հայերէնի դասաւանդման ուղեցոյցներու մասին, տրամադրուած` դասագիրքերու հեղինակ եւ մանկավարժ Յարութիւն Քիւրքճեանի կողմէ: Ուղեցոյցները կը վերաբերին սփիւռքի տարածքին զանազան շրջաններու մէջ գործածուող «Հայրենի աղբիւր» եւ «Հայ կեանք եւ գրականութիւն» դասագիրքերու զոյգ շարքերուն: Օրին, հեղինակը մեզի եւս տրամադրեց օրինակ մը ուղեցոյցներու շարքէն` խտասալիկի վրայ թուայնացուած:
Վերջերս, օգտուելով Յ. Քիւրքճեանի Լիբանան ներկայութենէն, հարցազրոյցով մը իրմէ յաւելեալ տեղեկութիւններ քաղեցինք ուղեցոյցներու, դասագիրքերու շարքերուն եւ առհասարակ` հայերէնի դասաւանդման առնչուող մանկավարժական հարցերու մասին:
«ԱԶԴԱԿ».- Կրնա՞ք տեղեկութիւններ տալ դասաւանդման ձեր ուղեցոյցներուն մասին…: Նաեւ` ոմանց թերեւս տակաւին անծանօթ դասագիրքերու ձեր շարքերուն մասին:
Շարունակությունը →
 Սփյուռքն ընդհանրապես շատ բարդ իրողություն է. այն ներկայացնում է մեկ ազգ, բայց ոչ մեկ մշակույթ, մեկ ազգ, բայց ոչ մեկ լեզու, մեկ էթնիկ, սփռված ինքնություն՝ զուգակցված բազում այլ խմբային ինքնությունների հետ և այդ ամենը համադրելու, ձևավորելու և կազմակերպելու պարբերական անհրաժեշտություն։
Մեր լեզվի յուրահատկություններն ու նրա ուսուցման հետ կապված բարդությունները թելադրում են ընդհանուրից տարբեր յուրահատուկ մոտեցումներ անգամ հայրենիքում։ Երկու գրական լեզվի դարավոր առկայությունը և բարբառների ու բանավոր խոսակցական լեզվի այսօրինակ բազմազանությունը արդեն ծնում են լուրջ բարդություններ¸ որոնք, անկասկած, բազմապատկվում են Սփյուռքում։ Հետևաբար մեր Կրթության ու գիտության և Սփյուռքի նախարարություններից, պահանջվում է գերզգայուն պրոֆեսինոլիզմ և աներևակայելի հմտություններ՝ Սփյուռքում հայոց լեզվի ուսուցման հաստատուն¸ ամրագրված սկզբունքներ, ուղղագրական և ուղղախոսական միասնական և ընդհանուր կանոններ մշակելու համար։ Բնականաբար, կրթական միջոցներն ու մեթոդները ընդհանուր լինել չեն կարող¸ միասնական պետք է լինեն լեզվական կանոնները և լեզվի ընդունված բանավոր և գրավոր կաղապարները։ Այս ամենը ենթադրում է ուղղագրական և ուղղախոսական ցանկացած երկընտրանքի ու տարբերակների գոյության բացառում։
Շարունակությունը →
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը ահազանգում է. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանում ռուսալեզու գիմնազիա բացելու մտադրությունը մեզ կկանգնեցնի ռուսախոսության տարածման վտանգի առջև:
Այլ կերպ` վերադարձ հին ժամանակներին, երբ ՀՀ-ում գործում էին ռուսական դպրոցներ և ոմանք Կրեմլին նամակ էին գրում, որ իրենց երեխան ռուսական կրթության կարողանա ստանալ, որովհետև ռուսերեն խոսելը «պատվարժան» էր. «Հայերենը վտանգված է. Հայաստանից այսօր ահռելի չափերի արտագաղթ կա դեպի Ռուսաստան, տարիներ անց նրանց զավակների համար հայերենը դառնալու է «խոհանոցային» լեզու, ինչին այսօր էլ ականատես ենք: Եթե Հայաստանում բացվի այդ գիմնազիան, պարզ է, որ այնտեղ ռուսերենով են առարկաները դասավանդվելու և այն լինելու է այդ գիմնազիան ավարտած շրջանավարտի մասնագիտական լեզուն: Ստացվում է, որ բժշկական համալսարանի ուսանողների համար կիրառելի է դառնալու ռուսերենը, և մենք դարձյալ համատարած ունենալու ենք ռուսախոս բժիշկներ: Հայաստանում կան խմբեր, շրջանակներ, որոնք երազում են ռուսախոսության վերադարձի մասին: Այո, վտանգը գալիս է ոչ թե Մոսկվայից, այլ՝ ներսից, մեր տնաբույս քաղքենիներն են այդ հողը պատրաստել, մշակել: Ես ռուսերենին դեմ չեմ, ավելին` սիրում եմ այդ լեզուն, բայց գտնում եմ` միջնակարգ կրթական լեզուն պետք է լինի հայերենը, կողքից որքան ուզում են թող օտար լեզուներ սովորեն: Հիմա կասեք` բա որ համատարած անգլերեն են խոսում, բա ամերիկյան, ֆրանսիական համալսարանները, այո, կան, բայց անգլախոսության, ֆրանսախոսության վտանգ չկա: Լեզվի պահպանումն ազգային անվտանգության հետ կապված հարց է, ուստի պետք է պետական պաշտպանության տակ այն առնվի»:
Շարունակությունը →
Թուրքիայի կրթության նախարարը հայտարարել է, թե «թյուրքախոս պետությունները հաջողությամբ են իրացնում միացյալ թյուրքական լեզու ստեղծելու ծրագիրը»։
Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըն մասնակցել է Էսքիշեհիրում կայացած «Ադրբեջան Բաքու» միջոցառմանը, որի ժամանակ էլ խոսել թյուրքական լեզուների մասին, տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը։
«Մենք սկսել ենք մի նախագիծ, որով պետք է փորձենք թուրքերենը, Ստամբուլի թուրքերենը հասկանալի, ընթեռնելի և ընկալելի դարձնել բոլոր թյուրքախոս ժողովուրդների համար։ Բացի այդ, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ նույնպես թյուրքական միացյալ լեզվի ուղղությամբ նախագծեր են իրականացվում»,-նշել է Թուրքիայի կրթության նախարարը։
Շարունակությունը →
Գիտակից ոչ մէկ հայ կրնայ ուրանալ Հայ Դպրոցի անզուգական դերն ու կարեւորութիւնը մեր ազգային կեանքին մէջ: Հայ Դպրոցը կոչուած է Մարդակերտութեան եւ Հայակերտութեան վսեմ գործին: Անոր նպատակն է հայ տղաքն ու աղջիկները կեանքի պատրաստել, անոնց նկարագիրը կերտել, անոնց բանական եւ հոգեկան աշխարհը ձեւակերպել:
Հայ Դպրոցին հիմնական առաքելութիւններէն մէկն ալ դաստիարակչական գործի արդիւնաւորումն է: Այս իմաստով, Հայ Դպրոցը կոչուած է մանուկն ու պատանին գիտակ դարձնելու մտաւոր եւ բարոյական զարգացման եւ առօրեայ կեանքի պայքարին պատրաստ ըլլալու կարեւորութեան:
Անտարակոյս, ընտիր նկարագիրի կազմութիւն, պատասխանատուութեան զգացումի գիտակցութիւն ջամբել, տիպար քաղաքացիներ պատրաստել, գիտութիւն եւ ծանօթութիւն ուսուցանել՝ կարեւոր տարրերն են ընտիր դաստիարակութեան:
Շարունակությունը →
 Եթե Խրիմյանի գործունեության առաջին շրջանը կապված էր գլխավորապես Թուրքիայի ավազակապետության հետ, ապա նրա կյանքի վերջին տարիները խռովեցին ցարական կառավարության հակամարդկային գործողությունները: Ինչպես բազմիցս նկատել են քաղաքագետներն ու պատմաբանները, «Ռուսաստանը մրցում է Տաճկաստանի հետ պետական կյանքի բոլոր ասպարեզներում… Եվ վատաբախտ հային վիճակված է ապրել, օր-արև տեսնելու իրավունք հայցել» այդ երկու մահաբեր բռնապետութէոլնների սահմաններում՝ «սատանային ու խոր ծովին միջև» (այս փարչին արտահայտություն, փոխարեն հաճախ ասում են նաև՝ մուրճի ու զնդանի կամ սկիլայի ու խարիբդայի միջև): Անդրկովկասում փակվեցին ազգային բոլոր դպրոցները. 1903 թ. հունիսի 12-ի օրենքով, որը Հայրիկը Լինչին հասցեագրած նամակում որակեց իբրև «տարօրինակ օրենսդրություն»,— բռնագրավվում էր եկեղեցու գույքը: Եվ Ամենայն Հայոց կաթողիկոսը հերոսական, աննահանջ պայքար ծավալեց այդ որոշման դեմ: Նա հատուկ կոնդակով հոգևորականությանը հորդորեց չենթարկվել հրամանին: Նիկոլայ Երկրորդին հղած նամակում Հայրիկը բողոքում էր, որ հայ եկեղեցու համար կենսական նշանակություն ունեցող այդ օրենքն ընդունվել է առանց իր գիտության: Նույն նամակում անդրադառնալով Հայաստանում ծայր առած ժողովրդական բողոքի արտահայտություններին՝ ասում էր, որ այդ «հուզումները միայն ցույց են տալիս, թե որքան անսպասելի էր նոր հրովարտակը, որ ծանր պատժի հանգամանք ունի, թե ինչպես դա հակասում է եկեղեցու օրենքներին և ժողովրդի մեջ դարերով մշակված պատկերացումներին»:
Շարունակությունը →
 Ռուսաստանցի հայ գործարարների մի խումբ ՀՀ կառավարության աջակցությամբ Դիլիջանում հիմնում է միջազգային դպրոց, որը հնարավորություն կտա արտերկրում բնակվող 12-18 տարեկան շուրջ 600 հայազգի (նաեւ օտարազգի) երեխաների Հայաստանում կրթություն ստանալ անգլերեն լեզվով: Շրջանավարտները կստանան IB (միջազգային բակալավրիատի) դիպլոմ, իսկ գիշերօթյա դպրոցի ուսման վարձը կկազմի տարեկան 30.000 դոլար: Ծրագրի նախաձեռնողները հավաստիացնում են, որ ուսանողների 30 տոկոսը կլինեն հայաստանցիներ, իսկ նրանց 70 տոկոսն էլ հնարավորություն կունենա սովորել անվճար: Ասվում է նաեւ, որ Դիլիջանի միջազգային դպրոցի սաների առջեւ բաց կլինեն աշխարհի լավագույն բուհերի դռները:
ՀՀ կառավարությունն ու կրթության պատասխանատուները շտապեցին հայտնել, թե «արյան ու քրտինքի գնով» (Ա.Աշոտյան) արդյունք են տվել, եւ որ Դիլիջանի դպրոցն իր օրինակով կբարձրացնի Հայաստանում հանրակրթության որակը: Ապշել կարելի է, թե որտեղ է այստեղ պատճառահետեւանքային կապը: Դա նույնն է, թե բացել օտարալեզու գրքի գրախանութ եւ հայտարարել, որ հայերեն ըներցողների մակարդակը շուտով կբարձրանա: Հիշեցնենք, որ դրա համար փոփոխություն կատարվեց ՀՀ լեզվի եւ հանրակրթության մասին օրենքներում՝ թույլատրելով Հայաստանում օտարելեզու դպրոցների գործունեությունը, ինչը բողոքի ուժգին ալիք բարձրացրեց հատկապես մտավորականների շրջանում:
Շարունակությունը →
|