Կրթական համակարգ բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Հայ լեզուն Սփիւռքի մէջ![]() 1.-Ինչ կացութիւն կը պարզէ այսօր հայ լեզուն Սփիւռքի մէջ ա) Արեւմտահայեէնի կացութիւնը ըստ ինքեան, իբրեւ ազգայի լեզու Այս տեսանկիւնէն դիտած` մեր բարբառը յետ-Եղեռնեան տարիներուն, գէթ առաջին տասնամեակներուն, ապրեցաւ աննախընթաց վերելք մը, որ շուքի մէջ կը ձգէր նախա-Եղեռնեան արեւմտահայերէնը: Մեր մամուլի լեզուն, սկսած Լիբանանէն, հասնելու համար Ֆրանսա ու մինչեւ Ամերիկա, Եգիպտոս եւայլք, շատ աւելի կիրթ ու մշակուած էր, քան Մասիսի, Արեւելքի, Ազատամարտի էջերուն: Սփիւռքի մէջ լոյս տեսնող գրական երկերը եւ այլ գործեր ոչինչ կը զիջին Զօհրապի, Երուխանի, Զարդարեանի լեզուին,-անշուշտ նկատի չունինք գեղարուեստական երեսը այս լեզուին,-չըսելու համար, որ շատ աւելի կուռ, վարժ ու սահուն եղած է Սփիւռքահայ գրական արեւմտահայերէնը, որուն մեծագոյն վարպետները մեր դասականներուն մէջ չէ որ պիտի փնտռենք, այլ մեր ժամանակներուն մէջ, յանձինս Մ. Իշխանի, Անդրանիկ Ծառուկեանի, Վահէ Վահեանի, Շաւարշ Նարդունիի, Բենիամին Թաշեանի, մանաւանդ այս վերջինին, որուն լեզուն ադամանդի պէս տոկուն է ու պսպղուն: Եւ վերջապէս, ունեցած ենք, այսօր ալ ունինք, հրաշալի հայերէն խօսողներ` քարոզիչներ, դասախօսներ, ուսուցիչներ, մինչեւ իսկ երբեմն շատ սովորական մարդիկ, որոնց հայերէնին ի լուր կը խայտայ հոգիդ, եւ որ շատ հեռուէն կը գերազանցէ Պոլսոյ հայերէնը: Այս բոլորը կը հաստատեն, որ արեւմտահայերենը ըստ ինքեան իբրեւ ազգային լեզու, անարգել շարունակած է իր բարեշրջումը: բ) Ինչ որ, սակայն, 180 աստիճան կը հակադրուի այս պայծառ իրականութեան, այն է, որ մենք այս ժառանգութիւնը պահպանելու շատ մեծ դժուարութիւն ունինք ներկայիս, եւ կարծէք ահա այսօրուան ակնարկած ըլլար Թէքէեան, երբ կը գրէր. «Լեզուն, որով գրեցի, երկրի երեսը քիչեր կը կարդային զայն արդէն, ու պակսեցան անոնք ալ»: Ընդունվեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքը![]() 87 կողմ, 5 դեմ եւ 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային Ժողովն այսօր՝ հունիսի 12-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի նախագծին: Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսի անունից Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մինչ երկրորդ ընթերցում՝ օրենքը պետք է լրջորեն վերամշակվի: Մասնավորապես՝ միջազգային բակալավրիատի դիպլոմները պետք է տեղայնացվեն Հայաստանի համար: ՀՅԴ անունից Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նշեց, որ պետք է հաշվի առնել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության առաջարկները: Ռուբեն Թարումյանը՝ ռուսական վարժարանի մասին. Ռուսաստանից հրաման կար՝ հլու-հնազանդ կատարեցինՄայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին, իսկ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ռուսական վարժարանը (ավագ դպրոցը) բացվում է օրենքի տառին համապատասխան, եւ այն ապահովելու է միջազգային կրթական ծրագրի դասավանդումը: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով այս լուրը, Aravot.am-ին ասաց. «Դա ընդունված «Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների շարունակությունն է, ինչպես ասում են՝ ինչ որ եղավ, եղավ: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք՝ դա իր շարունակությունն ունենալու է, իսկ մեզ ասում էին, թե նման ոչ մի բան չկա: Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»: Բողոք Լեզվի պետական տեսչությանը. ԵՊՀ-ում կրկին անտեսվում է հայերենը![]() 1. Գևորգ Յազըճյանի բողոք-նամակը Լեզվի պետական տեսչությանը (ապրիլի 25, 2013թ.) 2.Գևորգ Յազըճյանի նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի, 22, 2013թ.) 3. Վիկտորիա Առաքելովայի պատասխան նամակը Գևորգ Յազըճյանին (ապրիլի 23, 2013թ.) 4. Գևորգ Յազըճյանի պատասխան նամակը Վիկտորիա Առաքելովային (ապրիլի 24, 2013թ.) Երեւան, 25 ապրիլի 2013 թ. ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Լեզուի պետական տեսչութեան,
Երեւանում գործող Իրանագիտութեան կովկասեան կենտրոնը օրերս համացանցով տարածել է յայտարարութիւն, որով ծանուցում է, թէ կազմակերպում է արեւելագիտական միջազգային գիտաժողով, որը կայանալու է ս. թ. նոյեմբերի առաջին օրերին, Երեւանում Անգլերէն յայտարարութեան մեջ ասուած է, թէ գիտաժողովի աշխատանքային լեզուներն են անգլերէնն ու ռուսերէնը, այսինքն` գիտաժողովում բացակայելու է հայերէնը: Չինաստանը Հայաստանին 4,4 միլիոն դոլար կտրամադրի չինական դպրոցի կառուցման համարՄարտի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են Հայաստանում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի ծառայությունը, տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999թ. Հայաստանի կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում: 2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն. չինական յուանի (4,4 միլիոն դոլար) անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար: www.epress.am Ախալքալաքի շրջանային ժողովը որոշել է հայոց լեզվի կարգավիճակի համար դիմել Վրաստանի խորհրդարանԻնչպես հայտնում է «Հարավային դարպաս»-ը, Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորները անվանել են պատմական: Ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը նույնիսկ ասել է, մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառերով: Շրջանային ժողովում քննարկելու և խորհրդարանին դիմելու՝ հայոց լիզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Վրդացական երազանք — Հանրապետականներ» խմբակցությունը: Փետրվարի 25-ին խմբակցությունը կազմել էր դիմում և ներկայացրել շրջանային ժողով քննարկելու համար: Սակայն նիստում այն քննարկման առարկա չդարձավ, քանի որ հարցը լիարժեք չէր ուսումնասիրված և օրակարգում չէր հաստատված: ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ![]() Ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման
Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել է կառավարությանը, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվով ուսուցմամբ կրթական հաստատությունների գործունեությունը օրենսդրորեն թույլատրելն է: Դժվար է ասելՙ նախարարությունն արտաքին ինչ-որ ուժերի ճնշմա՞նն է տեղի տալիս, թե՞ հայրենի գլոբալիստների նկրտումներն են այլեւս դառնում բացահայտ, եթե հրապարակում հայտնվում է այսպիսիՙ կրթության եւ լեզվի քաղաքականությունն ու փիլիսոփայությունը հիմնիվեր փոխող օրենսդրական նախաձեռնություն: Քայլն իբր թե հիմնավորվում է «կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման», «լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունների» վերացման անհրաժեշտությամբ, մինչդեռ դրանք կոչված են ընդամենը սքողելու բուն նպատակըՙ շահախնդրության ասպարեզ դարձնել նաեւ հանրակրթությունը: Եվ այդ շահախնդրությանը, հայկական դպրոցի հետ, զոհ կարող է գնալ նաեւ հայոց լեզուն:
Եբրայերենի ուսուցումը համացանցում. ուսանելի օրինակ«Լեզուն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը. կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը: Վահան Տերյան Որևէ ժողովրդի կյանքում ու կենսագործունեության մեջ լեզվի դերն ու նշանակությունը դժվար է գերագնահատել: Լեզուն առկա է մարդկային գործունեության գրեթե բոլոր ոլորտներում` առօրյա խոսակցականից մինչև հեռուստատեսություն և մամուլ, դպրոցից մինչև համալսարաններ ու գիտակրթական հաստատություններ: Այս է պատճառը, որ լեզվի կենսունակության, տվյալ երկրի սահմաններում դրա պաշտպանվածության, ինչպես նաև ուսուցման հարցերը պահանջում են մշտական ուշադրություն և հետևողական աշխատանք: Լեզվի ուսուցումը, լինելով լեզվի պահպանության ու կենսունակության ապահովման կարևորագույն գրավականներից մեկը, նորագույն տեխնոլոգիաների լայն կիրառմանը զուգընթաց համալրվեց նոր մեթոդներով ու ծրագրային լուծումներով: Այսօր արդեն որևէ լեզու սովորել կարելի է ոչ միայն դպրոցում, համալսարանում կամ դասընթացների հաճախելով, այլև կայքերի ու համակարգչային ծրագրերի միջոցով: Վերջիններս կարող են նշանակալի դեր խաղալ հատկապես այն դեպքերում, երբ մեր բնակության վայրում չեն խոսում այն լեզվով, որը ցանկանում ենք սովորել, իսկ գործող դպրոցներում ու համալսարաններում չկան համապատասխան դասընթացներ: Այսօրինակ առցանց ծրագրերը շատ օգտակար ու անհրաժեշտ կարող են լինել հատկապես մեծ սփյուռք ունեցող ազգերի համար, ինչպես, օրինակ, հայերի և հրեաների դեպքում: Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովիցԵրբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի ապագան, այլ գիտե՞ք, հակառակը. նպաստում է նրա զարգացմանը, քանի որ առանց օտար լեզվի իմացության զարգացում չի կարող լինել, որ գիտությունը ազգություն չի ճանաչում, որ բավական է դասավանդել հայոց լեզուն որպես առարկա, իսկ մնացած առարկաները նպատակահարմար է անցնել այլ լեզուներով (իմա՝ անգլերեն եւ ռուսերեն)։ Առավել ուղղախոսները պարզապես անվանում էին մեզ հետամնաց, գավառամիտ։ Մենք պատասխանում էինք, որ օտար լեզվի ուսուցումը կապ չունի օտարալեզու ուսուցման հետ, որ լեզվի զարգացումն անհնար է առանց դրա ամենօրյա գործածության, որ հայոց լեզուն պիտի զարգանա սպասարկելով հայի կենսագործունեության բոլոր ոլորտները, այդ թվում եւ գիտությունը, եւ որ վերջապես, գավառամտությունը հենց այն է, երբ չես նկատում, որ ամբողջ աշխարհը շարժվում է փոքր լեզուների դերակատարության աճի ուղղությամբ, ինչի լավագույն վկայությունն է այն, որ ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի բոլոր փոքրիշատե խոշոր ընկերությունները ձգտում են տեղայնացնել իրենց արտադրանքը նույնիսկ այնպիսի լեզուներով, ինչպիսիք են տիգրինյան ու իգբոն, իսկ քրդերենի կամ կատալոներենի մասին չենք էլ խոսում, եւ այլն, եւ այլն։ |