Կրթական համակարգ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

«Գրից մինչև գիրք». Մայր Աթոռը նոր ուսումնական գիրք է հրատարակել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և ՀՀ Կրթության ու գիտության նախարարությունը նախաձեռնել են «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթը, որը նվիրված է Սբ. Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650 և հայ գրատպության 500-ամյակին:

Ծրագրի շրջանակներում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը հրատարակել է «Գրից մինչև գիրք» գիրքը՝ հեղինակությամբ բանասեր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի ուսուցչուհի Մարո Խաչատրյանի: Գրքում ներկայացված է հայ ժողովրդի պատմության բեկումնային իրադարձությունը՝ գրերի գյուտը, և գյուտին հաջորդող մշակութային հեղաշրջման ընթացքը մինչև հայ գրքի տպագրություն, մինչև մեր օրերը:

Շարունակությունը

Կառավարությունն անտարբեր է հայոց լեզվի խնդիրների նկատմամբ

Ասում է տառաստեղծ, «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թառումյանը

— Ինչո՞վ է այժմ զբաղվում «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը:

— Հայոց լեզուն անաղարտ պահելու համար միշտ էլ աշխատանք կա անելու: Ճիշտն ասած` դեռ պարզ չէ, թե ինչկերպ կարելի է պայքարել այդ ամենի դեմ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» շարժումը փորձել և փորձում է պահել մայրենիի անաղարտ օգտագործման և դասավանդման բոլոր ուղղությունները: Երբ լեզվի մասին օրենք էր ընդունվում, մենք ամեն բան արեցինք, որ այն չփոփոխվի, կամ գոնե նվազագույն փոփոխություններ կրի: Կարելի է ասել, որ մենք մեր նպատակին ինչ-որ չափով հասանք: Օրենքը որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կրեց: Տեղից` մեր լեզվի օրենքը թույլ էր, և այդ 4-5 հոդվածից բաղկացած օրենքն այս պարագայում մեզ համար առավել նախընտրելի էր, քան այն, ինչ այսօր ունենք:

— Ինչի՞ կհանգեցնի օտարալեզու դպրոցների բացումը:

Շարունակությունը

ՄԵՐ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Լեզվի մասին» ՀՀ օրենքի 10-րդ տարեմուտը

1993 թվականի մարտի 30-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ եւ առանց որեւէ դեմ ձայնի ընդունեց «Լեզվի մասին» օրենքը, որը ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ստորագրեց ապրիլի 17-ին։ Այսպիսով, օրենսդրական հունի մեջ մտավ լեզվական ոլորտը Հայաստանի անկախ Հանրապետությունում։ Այս օրենքի հիմնական դրույթներն էին հայոց լեզվիՙ ՀՀ պետական եւ հայազգի երեխաների հանրային կրթության միակ լեզվի մասին կարեւորագույն դրույթները։ Դրանք հետագայում հաստատագրվեցին նաեւ «Կրթության մասին» եւ այլ օրենքներում, ենթաօրենսդրական նորմատիվ ակտերում, ինչպես նաեւ 1995 թ. հուլիսին ընդունված ՀՀ առաջին եւ առայժմ գործող Սահմանադրությունում։

«Լեզվի մասին» օրենքի պահանջները գործադրելու եւ դրանց վերահսկելու համար, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը։

Շարունակությունը

Մայրենի Լեզու

«Մենք Հայ ենք Հայերէն Լեզուով»:
Վազգէն Ա.

Գրեթէ կորսնցուցինք եւ դեռ եւս կը կորսնցնենք մեր կարեւորագոյն աւանդութիւնը չարաբաստիկ ամէն այն պահուն, երբ հայը հայուն հետ չի կրնար կամ չ՛ուզեր խօսիլ հայերէն:

Չեմ ուզեր դասական ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հարցումներով հասնիլ դէպի Հայոց Ցեղասպանութեան բազմերանգ ծալքերուն եւ անոր բազմապիսի հետեւանքներուն:

Նոյնիսկ նկատի ունենալով Հայոց Ցեղասպանութեան երկու միլիոն զոհերու պատճառած մարդկային կորուստը եւ անոր ի հետեւանք հայ ազգի բնական աճի կասեցման փաստը՝ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան առընթեր Լեզուի Պետական Տեսչութեան պետ Վալերի Միրզոյեանի հաւաստիացումով, այսօր շուրջ 50 միլիոն ազգաբնակչութիւն պէտք է ունենար հայութիւնը աշխարհի չորսդին:
Շարունակությունը

The Vessel that Carries It on: Armenian Language Classes at Rutgers

With the exception of a few universities in California, and a couple of others throughout the country, Rutgers University, located in New Brunswick, N.J., is unique in its Armenian Studies Department, which offers both Armenian language and history classes. For nearly 20 years, Dr. Asbed Vassilian has been teaching Rutgers students Armenian in a rigorous four-part course that spans two years. This past semester, a group of students, including myself, were enrolled in the final installment of his class, each with a different story and a unique incentive for studying the language.

My reasoning was simple. Although I have spoken Armenian throughout my life and attended both parochial and diocesan Armenian schools, I didn’t want to be disconnected from the language while away at college. Taking the course gave me the opportunity to be surrounded by Armenian on a regular basis, ensuring that I stayed on my toes. Yes, the beginning levels of the course—when we learned the alphabet and the conjugation of simple words—were more than simple for a native speaker like me. However, Dr. Vassilian kept our progress moving forward at a steep incline until we were able to read authors like Yessayan, Baronian, and Tekeyan by the last semester. The more interesting stories come from my classmates, who all exhibited dedication, perseverance, and a strong desire for knowledge throughout the courses.

Շարունակությունը

ՀԱՅԱԼԵԶՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ՝ Ո՞ՒՐ ԵՆՔ ԱՅՍՕՐ

Օրեր առաջ Փարիզի «Անաքօ» տափանաւի վրայ, «Մկնիկ» աշխատանոցը հանդիպում-դասախօսութիւն կազմակերպեց Անի Կարմիրեանի հետ, Սփիւռքի հայալեզու դաստիարակութեան ու մանկավարժական հարցերի շուրջ:
 
Լեզուաբան ու մանկավարժ Անի Կարմիրեանը հիմնել է «Մկնիկ» աշխատանոցը, Փարիզում, 1990 թուականին: Նա, 1997-ին տեղափոխուեց ԱՄՆ եւ մինչեւ այսօր տնօրինում է Նիւ Ճըրզիի երկլեզու՝ Յովնանեան դպրոցը: Անին, դասախօսութեան սկիզբը առաջարկեց, որ երեկոն հանդիպման եւ զրոյցի ձեւ ունենայ, եւ ոչ թէ միայն դասախօսութեան: Հիմնուելով «Մկնիկ» շաբաթօրեայ աշխատանոցի եւ Յովնանեան ամէնօրեայ դպրոցի փորձառութիւնների վրայ, մի շարք սկզբունքներ ընդգծեց, որոնք անհրաժեշտ են այսօրուայ հայալեզու դաստիարակութեան համար: 

Շարունակությունը

Մի շնորհավորանքի “կապակցությամբ”

2010 թվականի սեպտեմբերից “գործողության” մեջ մտած Ուսուցչի երդման տեքստի, ուսումնական տարեվերջին ԿԳ նախարարի` դպրոցների շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձների լեզվական կիսագրագիտության, ոճական խաթարումների մասին տողերիս հեղինակն անդրադարձել է քանիցս, և հիմա, երբ նույնը կրկնվում է գրեթե անփոփոխ կերպով, դեժավյուի տհաճ զգացողություն եմ ապրում. ոչի’նչ չի փոխվել: Բնականաբար, չէինք  էլ ակնկալում, որ մեկ-երկու տարվա ընթացքում էականորեն պիտի փոխված լիներ կրթության և գիտության նախարարի գրավոր խոսքի մակարդակը: Հազիվ թե, որովհետև մարդը ռուսական կրթություն ունի, և եթե նկատի ունենանք, որ իր գիտակցական օրն անցկացնում է “Ֆեյսբուք”-ում և ինտերնետային այլ ժամանցային “միջավայրերում”, ուրեմն ո՞վ է այնքան միամիտ, որ սպասի Ա. Աշոտյանի գրավոր հայերենի բարելավմանը:

Շարունակությունը

Լեզվի խնդիրը կդառնա՞ կուսակցությունների նախընտրական ծրագիր

Մոտ մեկ ամիս առաջ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը մի փաստաթուղթ էր պատրաստել, որտեղ առաջ էր քաշել լեզվի հետ կապված մի շարք խնդիրներ եւ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններին ու դաշինքներին առաջարկել դրանք ներգրավել իրենց նախընտրական ծրագրերում: Մասնավորապես վերացնել «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ. կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը: Ինչպես նաեւ ներմուծել հայերեն թարգմանված ու տեղայնացված նորարարական կրթական ծրագրեր, ապահովել համացանցային որակյալ կրթական բավանդակության հայացում, ստեղծել համացանցում հայալեզու որոնման համակարգ, էլեկտրոնային բառարաններ եւ էլի մի շարք խնդիրներ:

Շարունակությունը

Բաց է անկողինը Պոլիպեմոնի. համեցի՛ր

Ընթերցո՛ղ իմ պատվական, հայտնի՞ է քեզ թեկուզ մի դեպք, երբ, ասենք, բազմազգ Ռուսաստանում կամ բազմազգ Ֆրանսիայում, համապատասխանաբար, ռուսերենից ու ֆրանսերենից բացի, գիտական ատենախոսություն գրվի կամ պաշտպանվի ոչ այդ երկրների լեզուներով։ Հայտնի չլինելը երկու պատճառ կարող է ունենալ. հայտնի չէ՝ ա) որովհետեւ տեղյակ չես, բ) որովհետեւ այդպիսի բան չկա եւ չի կարող լինել։ Իրականությունը երկրորդ կետում է ամփոփված։ Տրամաբանությունից սերած հաջորդ հարցս. ազգաբնակչությամբ եզակիորեն միատարր մեր հանրապետությունում ինչո՞վ կբացատրես դրա հնարավորությունն ու իրացումը, երբ անկախացումից հետո լեզվի օրենքի ընդունման գլխավոր դրդապատճառներից մեկը գիտական ատենախոսությունները հայերեն ներկայացնելու հրամայակա՛նն էր (մինչ այդ Մոսկվայի պահանջով դրանք ռուսերեն էին ներկայացվում)։

Սրանով հայերենը կարեւորագույն ոլորտներից մեկում՝ գիտության մեջ, անկաշկանդ գործառելու եւ զարգանալու իր դարավոր իրավունքն էր վերականգնում։ 5-րդ դարից սկիզբ առած, ընդհատումներով Մխիթարյան հայրերի խնամակալությանը հասած, ապա դարձյալ ընդհատված հայացվող տերմինաբանական միասնականության տեւական խնդիրներ լուծելու եզակի հնարավորություն էր տրված մեզ։ Բայց հանկարծ մեր ազգային ԲՈՀ-ը դեռ խանձարուրում ի հայտ բերեց իր «մարդասիրությունը». եթե հայը հայերեն չգիտի կամ եթե գիտի, բայց չի ուզում հայերեն գրել (՞), ի՞նչ անենք, թող ուրիշ լեզվով գրի։

Շարունակությունը

ԱշոԾյանի տառասխալներն ու քարոզչական պատերազմը «Facebook»-ում /լուսանկարներ/

Այն, որ հայ պաշտոնյաներից ոմանք արդեն «հասանելի են» Facebook-ում, գովելի է: Միայն թե մոդայից հետ չընկնել ցանկացող մեր պետական այրերը երբեմն չեն գիտակցում, որ իրենց հետեւում եւ կարդում են հազարավոր մարդիկ: Բանն այն է, որ վերջիններիս էջերում տեղ են գտնում այնպիսի գրառումներ, որոնք առնվազն թույլատրելի չեն կամ անվայել են պետական պաշտոնյայի համար:

Պարզաբանեմ.

Ենթադրենք, ես աշակերտ եմ եւ «հիացած եմ» իմ երկրի Կրթության եւ գիտության նախարարով: Նա ինձ համար լավագույն օրինակ է, թե ինչպիսի որակներ պետք է ունենամ, որպեսզի ոչ միայն համարվեմ կրթված անձնավորություն, այլեւ ինձ վստահեն ԿՐԹԱԿԱՆ ոլորտի լրջագույն կառույցը: Կառույց, որից կախված կլինի իմ հասարակության զարգացումն ու ապագան: Եվ այսպես, որպես ԿՐԹՈՒԹՅԱՆ նախարարի «երկրպագու»` ես ամեն օր հետեւում եմ նրա ֆեյսբուքյան գրառումներին, մամուլի ասուլիսներին ու հանդիպումներին: Ի՞նչ է ստացվում:

Շարունակությունը