|
1999 թ.-ից ՄԱԿ-ը փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն ու Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Այվազյանը ներկայացրեցին տոնի նկատմամբ հասարակական մոտեցումը եւ բացթողումները: Դավիթ Գյուրջինյանի խոսքերով՝ տոնը նշվում է մի շարք միջոցառումներով եւ ծրագրերով, բայց նույն օրն իսկ ավարտվում. «Մինչդեռ այն պետք է լինի շարունակական գործընթաց: Հայերենն իսկապես պետք է գործածվի որպես պետական լեզու»: Տիկին Այվազյանն էլ փաստեց, որ հաճախ հեռուստատեսությամբ լսում ենք աղավաղված հայերեն:
Պարոն Գյուրջինյանի կարծիքով՝ ամեն ինչի պատճառը նախեւառաջ դպրոցական դասագրքերն են. «Եթե դրանք կամ քննական տեքստերը կառուցվում են մեռած՝ բառարաններում տասնամյակներով պահպանված բառապաշարով, աշակերտները խրտնում են դրանից»: Չնայած այդ հանգամանքին, լեզվաբանը նվաճում է համարում 5-6 դասարաններում հայոց լեզվի եւ գրականության դասագրքերի միաձուլումը, քանի որ լեզուն ոչ թե քերականություն է, այլ գրավոր տեքստերի վրա հիմնված գործառույթ:
Շարունակությունը →
 ՀՀ ԳԱԱ հայագիտական մի ինստիտուտի տնօրենը դոկտորական ատենախոսություն է պաշտպանում մեկ այլ ակադեմական հայագիտական ինստիտուտում … օտար լեզվով:
Փետրվարի 21-ին, ՀՀ-ում հերթական անգամ նշվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած «մայրենի լեզվի օրը»: Հերթական անգամ կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ Մատենադարանում, այց կատարվեց եւ ծաղիկներ դրվեցին սրբազնասուրբ սրբի՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին Օշականում, վաստակաշատ մանկավարժներ ըստ արժանվույն գնահատվեցին եւ այլն: Իհարկե, միջոցառումների մեծ մասն ավելի շուտ ցուցք (show) էր, քան իսկական հարգանքի արտահայտություն հայության Սուրբ Հոգու՝ հայոց լեզվի հանդեպ:
Շարունակությունը →
ՀՀ լեզվի օրենքի ձեւախեղումից հետո երկար ժամանակ ինձ նման շատերն իրենց տեղը չէին գտնում. օրը ցերեկով ի լուր աշխարհի հայոց կարծեցյալ պետությունը հռչակեց իր իրական չգոյությունը։ Մեր «օրինադիրները» կարծում են, թե հեռու են իրենցից դժոխային կրակները, ուստի ժամանակ առ ժամանակ հորթի հրճվանքով իրազեկում են մեզ Հայաստանում այս կամ այն օտար դպրոցի, օտար մանկապարտեզի կամ, ասենք, Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի մոտալուտ բացման «ավետիսը»։ Փաստորեն, դեռ քիչ են մեր բուհերի օտար լեզուների բաժինները, քիչ է նաեւ ռուսերեն ուսուցմամբ ամենատարբեր մասնագետներ պատրաստող Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, որի շրջանավարտների մի մասը կամ հեշտությամբ լքում է երկիրը, կամ իր «մայրենի» լեզվով աշխատատեղերի պահանջ ներկայացնում։
Շարունակությունը →
Ուրեմն լսիր, ով հայ ժողովուրդ:
ՌԴ մեծարգո նախագահ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևը ՌԴ պետականության 1115 ամյակի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել այն մասին, որի համաձայն` 2012 թվականը կլինի “Ռուսաստանի պատմության տարի”: Xорош Дима, слов нет. նախագահ եմ ասել` պետական գործչի տիպար, պետականության հարգն ու կարգը իմացող ղեկավար:
ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն էլ պակասը չի, ասեմ: ՌԴ նախագահի ցանկացած միտք օդում է բռնում եւ տեղնուտեղը միջոցառման վերածում Հայաստանում: Տեղը չգիտեն, տեղը: Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել “ռուսաց թագավորի” հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի 1115-ամյա պետականության հիմքը ռուսաց լեզուն է: Իսկը` ռուս ժողովրդի Խաչատուր Աբովյան:
Շարունակությունը →
Այսօր առավոտյան զանգահարեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակիցը եւ դժգոհեց «Առավոտի» Մայր բուհում ոտնահարվում է մայրենի լեզուն հրապարակումից: Հիշեցնենք, որ այդ լուրում ասված էր. «ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է»:
Շարունակությունը →
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ն հայտարարություն է տարածել, որ փետրվարի 27-ին կազմակերպում է միջբուհական բանավեճ-մրցույթ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանողների հետ: Բանավեճի թեման է «Արդի տնտեսական իրադրությունը և համաշխարհային քաղաքականությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ բանավեճ-մրցույթի «աշխատանքային լեզուն» ռուսերենն է:
www.aravot.am
 Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը: Այն` որպես միջազգային տոն, հռչակվել է 1999 թ. նոյեմբերին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Նպատակը լեզվական, մշակութային բազմազանությանն ու բազմալեզու մշակույթների զարգացմանն ու պահպանմանը նպաստելն է:
Ինչպես ամեն բանում, այս հարցում ևս Հայաստանը «ՄԱԿ-ի հետ է»: Մեզ մոտ էլ են նշում Մայրենիի օրը: Ավելին, 2005 թվականին խորհրդարանը փոփոխություն է մտցրել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, մեր պետական տոնացույցում փետրվարի 21-ը պաշտոնապես հաստատվել է` որպես Մայրենի լեզվի օր: Շարունակությունը →
Թամարա Վարդանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.
Թիֆլիսահայության խնդիրներին առնչվող ուղղություններից, թերևս, ամենակարևորը կրթականն է։ Հայեցի կրթության ապահովումն առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է, որը լուծում է ստանում միմիայն հայկական դպրոցների շնորհիվ։ Առանց հայկական դպրոցների անհեռանկարային է դառնում մի շարք այլ ազգային օղակների գործունեությունը. եթե չկա դպրոց, հայկական թերթը չի ունենա ընթերցող, հայկական թատրոնը՝ հանդիսատես, հայկական հեռուստաեթերը՝ հեռուստադիտող, հայոց եկեղեցին՝ հավատացյալ։ Դրանց բացակայությունը, միանշանակ, կհանգեցնի հայության տարրալուծմանը վրացական միջավայրում, իսկ թիֆլիսահայությունը, որպես համայն հայության մասնիկ, կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին։ Այսպիսով, Թբիլիսիի հայության ազգապահպանման խնդիրը մեծապես պայմանավորված է առաջին հերթին հայկական դպրոցների անխափան գործունեությամբ։ Ու թեև շատերն են գիտակցում այս պարզ ճշմարտությունը, այնուամենայնիվ, իրավիճակն այս ոլորտում հետզհետե վատթարանում է։
 Կալկաթայի լրագրողների, գրողների և արվեստագետների հետ շփումների ժամանակ բազմիցս եմ նկատել, որ նրանք գովեստով են արտահայտվում Դաքայի` որպես բենգալերենի հայելու մասին: Նույնիսկ բենգալերեն ստորագրությունս նկատելով` Կալկաթայում հյուրանոցի կառավարիչն արցունքախառն բացականչեց.
–Դո՜ւք, բանգլադեշցիներդ իրապես այդ լեզվի պատիվը բարձր եք պահել:
Մի տարեց լրագրող էլ հիասթափությամբ պոռթկաց նույն Կալկաթայում բենգալերեն լեզվի ներկա վիճակի կապակցությամբ, թե ինչպես են հարուստ ոչ բենգալացիները ձեռք գցել նորակառույց թաղամասերն ու նույնիսկ գաղութացրել Ռաբի Թակուրի (Ռաբինդրանաթ Թագոր) Շանտինիկատանը[1]` կառուցելով առանձնատներ բենգալերեն լեզվի և մշակույթի հանրահայտ դպրանոցի կողքին:
1952 թվականին բենգալերեն լեզվի համար մղվող պայքարի հաղթանակը ներշնչեց Հնդկաստանի բենգալախոս շրջաններին պահանջել, որպեսզի բենգալերենը ճանաչվի պետական լեզու:
Շարունակությունը →
 In most interactions with Kolkata journalists, writers and artists, I have found them to praise Dhaka as the beholder of Bangla language. Going over my signature in Bangla, even a hotel manager in Kolkata tearfully exclaimed: “You Bangladeshis have truly sustained the honor of this language.” And then a senior journalist in the same city vented his disappointment at the current state of Bangla language in Kolkata, on how rich non-Bengalis have taken over the neo-affluent areas in Kolkata and how they have even colonized Rabi Thakur’s (Rabindranath Tagore) Shanti Niketon by building villas near this renowned centre of excellence in Bangla language and culture.
It was our achievement through the language movement of 1952 that inspired the Bangla speaking regions of India to organize demands for the state recognition of this language. The 21st of February is now marked as the International Mother Language Day; a day that reminds the world the importance of restoring the rights of languages that are endangered by cultural glo-colonization. Due to those efforts, Bangla is now the fourth largest spoken language in the world.
Շարունակությունը →
|