|
…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրատես de facto»-ի հյուրը Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի տնօրեն, Կիլիկիո ազգային կենտրոնական վարչության անդամ, ատենադպիր ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇՅԱՆՆ է:
«ՀԱՅԵՑԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՏԵՂԾՎԵԼ»
Շարունակությունը →
 Այս իրողությունը թեպետ վաղուց է հաստատվել Սահմանադրությամբ “Ազատ, անկախ” հռչակված Հայաստանում, սակայն միայն վերջերս է հասել ժողովրդական, այն էլ ոչ այնքան լայն զանգվածների գիտակցականին, օտարալեզու դպրոցներ բացելու մասին պետական ծրագրի հրապարակման առիթով: Մինչ այդ Հայաստանում շատ քչերն էին դժգոհում հանրային ոլորտներում, հատկապես հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հարցազրույցներ, ֆիլմեր, գովազդներ ու նույնիսկ ամբողջ հաղորդաշարեր հեռարձակելու փաստից: Հայաստանում արդեն քանի տարի է՝ գոյություն ունի նաեւ իշխանական հայերենը, որը որպես նորամուծություն կամ բանասիրական լեզվով՝ “նեոլոգիզմ”, ոչ ուսումնասիրվել, ոչ դատապարտվել, ոչ էլ պատշաճ գնահատականի է արժանացել: Միայն տպագիր մամուլում է գալուստսահակյանների հայերենը ենթարկվել ծաղրի ու ժառանգվել հետագա սերունդներին՝ որպես ուսումնասիրության նյութ: Իսկ Հայաստանի մամուլի գլխին կախված դամոկլյան սուրը, որի “գործառույթը” հանձնված է Լեզվի պետական տեսչությանը, իր ամբողջ ներուժը սեւեռել է թերթերում սպրդող վրիպակներն ու տառասխալները հաշվելու եւ մենտորական ոճով թերթերի խմբագիրներին սպառնալից նամակներ հղելու գործին: Մինչդեռ հայերենն արդեն հասցրել է իջնել թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Հառիճում նստակյաց կյանք ընտրած ղփչաղների ցեղի լեզվի մակարդակին, երբ, չունենալով գրեր, նրանք փոխառեցին հայերեն տառերը՝ իրենց տարեգրությունը թողնելու նպատակով:
Շարունակությունը →
Օրաթերթերից մեկում «Կրթության նախարարության եվրոպամետ խաղերը եւ անգիրի հայկական դպրոցը» վերնագրով հոդվածում մենք խոսել ենք կրթական նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու մասին կրթության նախարարության հավաստիացումների եւ հայոց լեզվի ուսուցման մեջ աշակերտներին անգիրի մղելու արատավոր մեթոդիկայի միջեւ գոյություն ունեցող հակասությունից: Առիթը հայոց լեզվի 7-րդ դասարանի գործող դասագիրքն էր:
Մեր հոդվածին «Լռության արժեքը» վերնագրով հոդվածով պատասխանել է հայոց լեզվի հիշյալ դասագրքի համահեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանը (Տես` «Ազգ» 5 նոյ. 2011թ. ):
Լավ կլիներ` չպատասխաներ, որովհետեւ անհարմար վիճակ է ստեղծել իր համար ու խայտառակել իրեն: Փողոցային լեզվակռիվ հիշեցնող այս հրապարակումը վստահաբար աշխատեց ստորագրողի դեմ: Այո՛, մարդ պիտի իմանա ոչ միայն լռության, այլեւ խոսքի արժեքը: Բանավեճի մեջ մտած հեղինակը, սեւացնելով, քանիցս վիրավորելով մեզ, հանրությանը դրական կողմերով է փորձում ներկայանալ:
«Ապաու, կաթոն ինչ թէզէ է»:
«Այս ի’նչ հայերէն է: Կարկանդակը շատ թարմ է», կ’ըսեն:
«Հայրին գործը թա’պէն է, ինքն ալ ըննօ թէմպէլին մէկն է, չաշխատիր»:
«Սխալ է: Այդպէս չեն ըսեր: Հօրը գործը տկար է, բայց ինքն ալ ծոյլին մէկն է, չաշխատիր»:
Նմանօրինակ նախադասութիւններով եւ անոնց սրբագրուած մեկնութիւններով, «Հայերէնը ճիշդ խօսինք» յայտագիրը երկար ատեն սփռուեցաւ Լիբանանի «Վանայ Ձայն» ձայնասփիւռէն: «Վանայ Ձայն»ը լրացնելով փոքրամասնութիւններու լսատեսողական եւ ընթեռնելի մամուլի նպատակներէն մէկը, նախաձեռնած էր հայ ունկնդիրներուն նկատողութեան յանձնել լեզուական զանցառութիւններուն ճիշդ հայերէն փոխընտրութիւնները:
Լեզուական փոքրամասնութիւններու մշտնջենական գոյութիւնը մեծամասնութիւն կազմող տեղական ընկերութիւններու մէջ, որ օրէ օր աւելի կը շեշտուի համաշխարհային զանգուածային տեղափոխութիւններու եւ համաշխարհայնացումի տնտեսական եւ մշակութային ոտնձգութիւններու լայնածաւալ տարածումով, զուգահեռ կ’ընթանայ այդ փոքրամասնութիւններուն դիմագրաւած լեզուական, կրթական, տնտեսական եւ գաղափարախօսական մարտահրաւէրներուն հետ:
Շարունակությունը →
NEW DELHI — In a recent Hindi film, the actress Katrina Kaif holds a thin white bed sheet against her bare body and sings, in English: “I know you want it, but you’re never gonna get it.”
That what has become one of the country’s popular Hindi songs opens with an English sentence is unremarkable for Indians. So is the truth that Hindi films are now written in English — the instructions in the screenplays are in English, and even the Hindi dialogue is transcribed in the Latin alphabet. Mumbai’s film stars, like most educated Indians, find it easier to read Hindi if it is written this way.
Շարունակությունը →
Բաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է:
Շարունակությունը →
Օտարալեզու դպրոցների բացման շուրջ աղմուկը վերջին շրջանում անհասկանալի պատճառներով դադարել է։ Մինչդեռ այս ընթացքում Հայաստանում հասցրել է բացվել օտարալեզու դպրոց։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից iLur.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե այս պահին քանի՞ օտարալեզու դպրոց է գործում Հայաստանի Հանրապետությունում։ Վերջինս ի պատասխան ասաց. «2011 թվականից «Քվանտը» սերտիֆիկացվել է միջազգային բակալավրիատի ցանցի կողմից՝ որպես հայաստանյան առաջին դպրոց։ Դպրոցն այսուհետ իրականացնելու է միջազգային կրթական ծրագիր անգլերեն լեզվով։ Ծրագիրը ներդրվել է ավագ դպրոցում, եւ այս տարի մենք ունեցանք այդպիսի առաջին դասարանը»։
Օրեր առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ Լիսկան, պատրաստվում է իր մարզում ռուսական գիմնազիա բացել։ Հայտարարվեց, որ գիմնազիայի բացումը նախատեսված է սեպտեմբերի 15-ին։ Աշոտյանից հետաքրքրվեցինք, թե որքանով են հավաստի այս տեղեկությունները։ Վերջինս ասաց, որ որևէ միջազգային պայմանագիր գոյություն չունի, ըստ այդմ՝ գիմնազիա չի կարող բացվել։ Նա ասաց, որ միջպետական պայմանավորվածությունից բացի կան օրենքով սահմանված այլ ընթացակարգեր, իսկ այս դեպքում նման գործընթաց տեղի չի ունեցել, և այդ գիմնազիայի բացման պատմությունն այնքան էլ իրական չէ։
www.ilur.am
Ինչ են այժմ զգում մարդիկ, որոնք 20 տարի առաջ անկախ պետության հետ էին կապում հույսը, թե կհաջողվի լուծել եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այն, որ մեր պետության մեջ մեր լեզուն կդադարի դիտվել իբրեւ երկրորդական ինչ- որ մի բան՝ նախատեսված մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն այլ լեզվով ստանալու կրթություն: Եվ արդյոք կպատկերացնեի՞ն նրանք, որ անկախությունից հետո տարիներ անց էլ են ստիպված լինելու պայքար մղել, որ հայ երեխան իր հիմնական կրթությունը ստանա հայերեն:
Շարունակությունը →
Ղազախստանի Մշակույթի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը պարտավորեցնելու է երկրի պետական մարմիններին ողջ գրագրությունը վարել ղազախերեն: Նաև հիմնականում ղազախերեն պետք է անվանվեն իրավաբանական անձինք, կազմվեն գնապիտակներն ու գովազդները:
Շարունակությունը →
 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ:
Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:
Շարունակությունը →
|