|
Ֆուտբոլային հադիպումների հայերեն հեռարձակումները շատ վաղուց դիտում եմ «մեկնաբանների» ձայնն անջատած վիճակում: Ճիշտ է, դրա պատճառով խաղից այն հաճույքը չես ստանում, քանի որ չես լսում մրցավարի սուլոցը եւ հանդիսատեսի աղմուկը, բայց փոխարենը, ազատվելով հաղորդավարների խոսքից, խնայում ես նյարդերդ, հետեւաբար` պահպանում առողջությունդ:
Եվրո- 2012-ի առաջին խաղն անզգուշաբար նայեցի ձայնի ուղեկցությամբ: Հետո որոշեցի «գլուխ չպահել» եւ դիմանալ: Իհարկե, թուղթն ու գրիչը ձեռքիս: Հիշում եք, ՈՒԵՖԱ-ն հետաքրքիր ծառայություն էր մատուցում մեկնաբաններին. հաշվում եւ տեղեկացնում էր, թե ով քանի անգամ է հարվածել գնդակին, ով քանի փոխանցում կատարել եւ այլն: Ես էլ փորձեցի հաշվել, թե խաղի ժամանակ մեր «մեկնաբանները» քանի անգամ են ասում նույն բառը: Հետաքրքիր բան ստացվեց. առաջին 45 րոպեների ընթացքում 145 անգամ լսելով «մի փոքր» բառակապակցությունը, հոգնեցի եւ երկրորդ խաղակեսում անցա «հեղինակ» բառի գրանցմանը:
Շարունակությունը →
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը այսպիսի կադր է նկարել “Հանրային հեռուստանընկերության” եթերում, որտեղ հստակ երևում է կոպտագույն ուղղագրական սխալ:
Մասնավորապես, հուլիսի 15-ին, Հ 1-ի “Ոչինչ չի մնա” հեռուստասերիալի անոնսում` “ոչինչ” բառը գրված է ”վ”-ով` “Վոչինչ” և դա կրկնվել է պարբերաբար:

http://www.yellownews.am/%D5%A3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80/hanrayin/
“Ես բացարձակապես համաձայն չեմ նրա հետ, որ փողոցային լեզվով խոսելը համարվում է այն խոսքը, որը պիտի հնչի էկրանից` թե’ թատրոնում, թե հեռուստասերիալներում: Սա բացարձակ անիմացություն է”,-իր կարծիքը հայտնեց դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը եթերի լեզվի մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
“Մեր մասնագիտության մեջ գոյություն ունի գեղարվեստական խոսքի որակ. փողոցի լեզվով խոսելով դեռ չի նշանակում լինել օրգանական դերասան, դա ինձ համար անընդունելի է”-ասաց դերասանուհին ու մեջբերեց ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանի վերջերս ասած խոսքերը, որ ժամանակին իրենք խաղում էին “Մենք ենք մեր սարերում” գյուղացու կերպարներ, և ոչ մեկը “ա”-ով կամ “ախպեր”-ով չէր խոսում, բայց և ոչ ոք չէր կասկածում, որ իրենք գյուղացի են:
Շարունակությունը →
«Я не могу объяснить как, когда и почему это произошло. Просто с самого раннего детства, сколько я себя помню, увлекаюсь историей и культурой Армении, люблю армянскую музыку, природу и кухню. Хотя в Армении впервые побывала только в прошлом году, уже будучи студенткой МГУ. Просто так получилось, что с детства меня окружали армяне — и в детском саду, и в школе моими лучшими подружками были армянки, и сейчас я работаю в окружении армян». Так вкратце рассказала о себе ведущая на Первом Российском Армянском Телеканале «ТВ АРМ РУ» Екатерина Строганова во время нашей встречи в ее недавний приезд в Ереван.
Первый армянский телеканал в Москве открылся в апреле 2010 года и сегодня вещает на Москву и Московскую область, Санкт-Петербург и Ленинградскую область, на многие области России, а также на Казахстан, Латвию, Литву, Эстонию, и, естественно, Армению. Наличие самого современного оборудования позволяет членам телевизионной команды обеспечивать около 80% собственного контента — это новости России, Армении и мира, интервью с политиками, знаковыми фигурами страны, спортивные и развлекательные программы. Короче, нормальный полноценный телеканал.
Շարունակությունը →
«Ես չեմ կարող բացատրել, թե ինչպես երբ ու ինչու է դա տեղի ունեցել: Պարզապես վաղ մանկությունից որքան ինձ հիշում եմ՝ հրապուրված եմ Հայաստանի պատմությամբ ու մշակույթով, սիրում եմ հայկական երաժշտությունը, բնությունը և խոհանոցը: Չնայած Հայաստանում առաջին անգամ անցած տարի եմ եղել, երբ արդեն Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի էի: Պարզապես այնպես է ստացվել, որ մանկուց ինձ շրջապատում են հայերը. թե մանկապարտեզում, թե դպրոցում իմ լավագույն ընկերուհիները հայուհիներ էին, ու հիմա էլ ես աշխատում եմ հայերի շրջապատում»: Իրեն այսպես ներկայացրեց Ռուսական հայկական առաջին հեռուստաալիքի (ՏՎ ԱՐՄ ՌՈՒ) հաղորդավարուհի Եկատերինա ՍՏՐՈԳԱՆՈՎԱՆ` Երևան կատարած վերջին այցի ժամանակ:
Շարունակությունը →
Ուրեմն լսիր, ով հայ ժողովուրդ:
ՌԴ մեծարգո նախագահ Դմիտրի Անատոլիևիչ Մեդվեդևը ՌԴ պետականության 1115 ամյակի կապակցությամբ հրամանագիր է ստորագրել այն մասին, որի համաձայն` 2012 թվականը կլինի “Ռուսաստանի պատմության տարի”: Xорош Дима, слов нет. նախագահ եմ ասել` պետական գործչի տիպար, պետականության հարգն ու կարգը իմացող ղեկավար:
ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանն էլ պակասը չի, ասեմ: ՌԴ նախագահի ցանկացած միտք օդում է բռնում եւ տեղնուտեղը միջոցառման վերածում Հայաստանում: Տեղը չգիտեն, տեղը: Եվ ահա այն բանից հետո, երբ Դմիտրի Անատոլիևիչի թանաքը հազիվ է չորացել հրամանագրի ներքևում, Աշոտյանը գործի է անցել ու զարգացրել “ռուսաց թագավորի” հանճարեղ գաղափարը: Նա մտածել-մտածել է ու պարզել, որ Ռուսաստանի 1115-ամյա պետականության հիմքը ռուսաց լեզուն է: Իսկը` ռուս ժողովրդի Խաչատուր Աբովյան:
Շարունակությունը →
(Լեզվի ժողովրդական տեսչության ահազանգը)
Վերջերս տեղեկատվություն էր տարածվել մի շարք տեղական և սփյուռքյան լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում այն մասին, որ translate.google.com կայքի թարգմանչական ծրագիրը` ”Ես սիրում են հայերին” նախադասությունը բոլոր լեզուներով թարգմանում է “I love Turkey” [Ես սիրում եմ Թուրքիան]: Շարունակությունը →
 Այն, որ մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք ոչ թե «Ա-թի-վի», այլ՝ «ATV», կամ ոչ թե «ԱրմՆյուզ», այլ «ArmNews»՝ դա, ըստ ՀՌԱՀ-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի խախտում չէ:
Պարզվում է՝ ՀՌԱՀ-ը նույնպես գտնում է, որ հեռուստաէկրանին ներկայացված է հեռուստաընկերության «նկարը», ինչպես ասել էր «Ա թի-վիի» տնօրեն Վահագն Խաչատրյանը, կամ այլ կերպ ասած՝ ընկերության խորհրդանիշը (ապրանքային նշանը): Համենայնդեպս Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ երեկ այդպես է վստահեցրել հանձնաժողովը: Շարունակությունը →
|