|
 Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կոչ են անում իրենց դիմել առցանց։ Եվ ահա Եվ լեզվի պետական կոմիտեն տխուր իրականություն է բացահայտել՝ ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ պատկան մարմիններին հայերեն էլեկտրոնային նամակներ են հղում, որոնք գրված են օտար տառերով: Հայտարարություն տարածելով՝ լեզվի անաղարտությանը հետևող կառույցը շեշտում է, որ սա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության պետական լեզվի՝ հայերենի նկատմամբ: Կոմիտեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացված հայերեն օտարատառ էլեկտրոնային նամակներին ընթացք չտալ:
Լեզվի պետական կոմիտեն իր գործն է անում, բայց անում է տարօրինակ հերթականությամբ։ Շարունակությունը →
 Բուհերում հայրենագիտական առարկաների վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով, վետո դնելու նախաձեռնությունը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանն իր կարծքն է հայտնում՝ ֆիզիկոսին հատուկ ճշգրիտ, ոչ էմոցիոնալ դիտարկումներով ու վերլուծությամբ: Շարունակությունը →
 Հայոց լեզվին ուղղված ոտնձգությունների դեմ Լեզվի կոմիտեն այսուհետ ակտիվ պայքար կմղի նաև թվային հարթակում։ Լեզվական հարցերում անբարեխիղճ տնտեսվարողների դեմ կոմիտեն ակտիվացրել է պայքարը նաև իրավական դաշտում։
«Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով շուրջ հինգ ամիսների ընթացքում հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 22 վարույթ։
«Անում ենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանում հայերենը պահպանի իր գերակայությունը որպես պետական լեզու»,- վստահեցնում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։ Շարունակությունը →
 ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Իր գոյության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի` դարերով պետականությունից զրկված լինելու փաստը, թերևս, հայտնի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրված է համաշխարհային պատմությամբ: Սակայն ի տարբերություն հին աշխարհի՝ մոռացության մատնված շատ ժողովուրդների՝ հայերն անցել են հազարամյակների միջով, ոչ միայն չեն ձուլվել հարևան առավել մեծաքանակ ազգերի հետ, այլև պահպանել են իրենց ազգային ինքնությունը գրեթե իր նախնական տեսքով: Ինքնապահպանմանն а priori նպաստել են չորս գործոններ` լեզուն, գիրը, հավատը և, իհարկե, կյանքի նկատմամբ հայերի անընկճելի ձգտումը:
Շարունակությունը →
 Մշակույթի աշխարհում
Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:
Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ: Շարունակությունը →
 Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:
Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը →
 ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ քննարկվում է Լեզվի պետական տեսչության լուծարման հարցը, որովհետև դա ամենաանվտանգ բնագավառն է. «Ես նկատել եմ՝ Կարեն Կարապետյանը գնում է թույլ դիմադրության ճանապարհով։ Եթե դու գործող անձ ես, պետք է ծրագրեր ունենաս. նա նայում է՝ ո՞վ է ամենաանվտանգը՝ Լեզվի պետական տեսչությունը։ Քանի որ հայոց լեզվին էլ ինքը տիրապետում է այնքանով, որքանով, իր աշխարհընկալման մեջ նա փոքր տեղ ուներ, և եկեք՝ անկեղծ լինենք՝ լեզվի պետական տեսչությունն էլ բնավ չէր փայլում աշխատանքային սխրանքներով, բայց հոնքն ուղղելու փոխարեն՝ աչքն են հանում։ Շարունակությունը →
 Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը: Շարունակությունը →
Հայաստանի Հանրապետությունը լեզվատեր պետություն է, հայը մեծաքանակ Սփյուռք ունեցող, պատմական իրողությունների հետևանքով լեզվական բազմաբնույթ խնդիրներ ժառանգած ազգ է: Լեզուն կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգություն ապահովող գործոն է, ներառում է լեզվահոգեբանությամբ հանրության կառավարման, ազգամիջյան և միջազգային հարաբերությունների կարգավորման գործառույթներ: Անկախություն հռչակած Հայաստանում 25 տարի առաջ գիտակցվեց, որ ինքնիշխան պետություն կայացնելու, Հայ տեսակի հարատևում ապահովելու կարևոր պայման է հայոց լեզվի պաշտպանությունը և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա գործառության լիարժեք ապահովումը: 1993 թվականին մշակվեց և ընդունվեց հայոց պետության անկախությունը հավաստող «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և լեզվաքաղաքականություն իրականացնող համապետական մարմնի` Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության ստեղծումը ևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն է: Կարելի է ասել, որ այս Օրենքը հայության իրավական և քաղաքական կարևոր ձեռքբերումն էր:
Շարունակությունը →
|