|
 Բալեարյան կղզիների պատմության մեջ ամենամարդաշատ ցույցն ի նպաստ կատալոնալեզու հանրային դպրոցների պաշտպանության
2013 թվականի սեպտեմբերի 29-ին ավելի քան 80.000 ցուցարարաներ էին համախմբվել` բողոքելու կառավարության «կրճատումների», «գաղափարախոսական զտումների» և «կատալոներենի հանդեպ ոտնձգությունների» դեմ: Ըստ բալեարյան կառավարության` կրթական նոր մոդելի միջոցով կհավասարակշռվի կատալոներենի, իսպաներենի և անգլերենի օգտագործումը: Մինչդեռ ուսուցիչները պնդում են, թե կատալոներենին գերապատվություն պետք է տրվի` դիմակայելու համար իսպաներենի և անգլերենի ճնշումներին:
Բալեարյան չորս կղզիներում զանգվածային հանրահավաքների ժամանակ ցուցարարները պահանջում էին պաշտպանել կատալոներեն լեզվով հանրային կրթություն ստանալու իրավունքը: Նրանք բողոքում էին եռալեզու մոդելի դեմ, որի նպատակն է նվազեցնել կատալոներենի դերը Բալեարյան կղզիներում: Դեռևս սեպտեմբերի սկզբին դպրոցների ուսուցիչներն անժամկետ գործադուլ էին հայտարարել:
Շարունակությունը →
 Ինչպես է կատարվում ռուսաց լեզվինՙ ՌԴ պետական լեզվին վերաբերող օրենքը
ՌԴ Պետդումայի Դաշնության խորհրդի փոխնախագահ Վյաչեսլավ Շտիրովը մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա» թերթում տպված ծավալուն հոդվածում հետաքրքրական դատողություններ է անում պետական լեզվի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Իսկ մե՞նք:
Հեղինակը հենց սկզբից բերում է ռուսական «Աերոֆլոտ» պետական ավիաընկերության օրինակը, որի տոմսերի վրա ռուսերեն ոչ մի բառ չկա: Ամեն ինչ անգլերեն է, ասես ուղեւորները ԱՄՆ-ում են կամ Մեծ Բրիտանիայում:
Նույնը վերաբերում է «Ուրալսկիե ավիալինիի» ավիաընկերությանը, որը թեեւ մասնավոր է, բայցՙ ռուսական, կենտրոնակայանը Եկատերինբուրգում է: Այդ ընկերության Մոսկվա-Իրկուտսկ չվերթի տոմսերի վրա նույնպես ռուսերեն ոչ մի բառ չկա:
Ասում են, թե այդպես է ստեղծված համակարգչային ծրագիրը, որպեսզի հնարավոր լինի տոմսեր պատվիրել համացանցում: Եվ քանի որ ընկերություններն ունեն նաեւ միջազգային չվերթեր, որտեղ ընդունված է անգլերենը, ուստի ավելի հեշտ է ունենալ մեկ ծրագիր:
Շարունակությունը →
 «Հայկական ժամանակը» գրում է. Երեկ Երևանի «Արմենիա Մարիթում« տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնին։ Ընդունելությանը մասնակցել և ելույթ է ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տիգրան Սարգսյանը ելույթ է ունեցել ռուսերեն։ «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորելով ներկաներին Չինաստանի ազգային տոնի կապակցությամբ…»- կարդում ենք միջոցառման մասին կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ նաև ելույծից հատվածներ կան՝ արդեն հայերեն թարգմանությամբ։ Ընդունելության ժամանակ ՀՀ կառավարության անունից ՌԴ պետական լեզվով հնչած ՀՀ վարչապետի խոսքը չի թարգմանվել ՀՀ պետական լեզվով։ Նույն միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը։ Նա խոսել է իր երկրի պետական և իր մայրենի լեզվով՝ չինարեն։
www.168.am
 Մի պահ կարող է թվալ, թե այս ամենը չի առնչվում Մաշտոցին, մանավանդ որ և՛ Ավարայրի ճակատամարտը, և՛ Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցան նրա մահից մեկ տասնամյակ հետո։ Բայց ըստ էության Մաշտոցը ոչ միայն առնչվում է Ավարայրին ու Քաղկեդոնին, ոչ միայն մասնակիցն է այդ արյունոտ և անարյուն ճակատամարտերի, այլև փաստական կազմակերպիչն է և՛ մեկի, և՛ մյուսի։
Ավարայրի ճակատամարտը, եթե կուզեք, ըստ էության տեղի ունեցավ ո՛չ թե 451-ին, ո՛չ թե Տղմուտ գետակի ափին, այլ մոտավորապես կես դար առաջ, Գողթան գավառի այն քարանձավներում, որտեղ Մաշտոցը, իր աշակերտի վկայությամբ, «տրտում հոգսերով պաշարված ու թակարդված՝ մտածմունքների ծովն էր ընկած, թե ինչպիսի՛ ելք գտնի» իր «եղբայրների և ազգակիցների համար», երբ նա վերջնականապես վճռել էր «հոգալ համայն (հայոց) աշխարհի ժողովրդի» փրկության գործը:
Շարունակությունը →
 71-ամյա ակտիվիստ Հոջի Տակահաշին դատի է տվել Ճապոնիայի հանրային հեռուստատեսությանը, քանի որ այն անհարկի չարաշահում է անգլերեն բառերի գործածումը՝ հրաժարվելով ճապոներեն համարժեքներից: Որպես վնասի փոխհատուցում՝ Տակահաշին պահանջում է 1.4 միլիոն յեն (14,300 ԱՄՆ դոլար):
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ամերիկյան օկուպացիայի ժամանակ անգլերենը ներթափանցեց Ճապոնիա, որին հաջորդեց ամերիկյան հանրամատչելի մշակույթի հանդեպ աճող հետաքրքրությունը: Տակահաշին կարծում է, որ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության առաջնահերթությունն ազգային մշակույթը պաշտպանելն է, այլ ոչ թե նորաձևությանը տուրք տալը:
Ֆրանսիայում և Կանադայի ֆրանսախոս մասում նույնպես անհանգստացած են իրենց մայրենիի մեջ անգլերեն բառերի ներխուժումից։
1994 թվականին Ֆրանսիայում ընդունվեց Տուբոնի օրենքը, համաձայն որի ֆրանսերենը պարտադիր է կառավարության հրատարակությունների, աշխատավայրերի մեծ մասի, գովազդի, պետական դպրոցների և լրատվամիջոցների մի մասի համար:
Ներկայումս Ֆրանսիայի ազգային ժողովը քննարկում է այդ օրենքը փոփոխելու հարցը, որպեսզի թույլ տրվի համալսարանական դասընթացները վարել անգլերեն:
 «Աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է»:
Սենեկա
Հասարակության կողմից պաշտոնական և հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ գործառույթներով։ Հետևաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը պետության մենաշնորհն է և իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:
Հեռահաղորդակցության ոլորտում (և ոչ միայն) վերահսկողական գործառույթներ իրականացնելիս տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնցից հիմնականը օրենսդրական դաշտի անկատարությունն է, ինչպես նաև տեսչությանը վերապահված լիազորությունների սահմանափակ լինելը:
Շարունակությունը →
 Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Անրի Ռեյնոյին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության դիմատետրի (Facebook) էջից տեղեկացա, որ ֆրանկոֆոն մշակույթի օրերի շրջանակում ս.թ. մայիսի 30-ին Մոսկվա կինոթատրոնում նախատեսվում է ցուցադրել “Ceux qui restent” գեղարվեստական ֆիլմը ֆրանսերեն բնագրով և անգլերեն մակագրերով:
Կցանկանայի Ձեզ տեղեկացնել, որ համաձայն ՀՀ սահմանադրության հոդված 12-ի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ուստի և ՀՀ տարածքում հայոց լեզուն գերակայություն ունեցող լեզու է:
Ֆիլմի հայերեն թարգմանությունը չապահովելով` Ֆրանսիայի դեսպանությունը մի կողմից խտրականություն է կիրառում ՀՀ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր չգիտեն ֆրանսերեն կամ անգլերեն, մյուս կողմից` խախտում ՀՀ օրենսդրությունը:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի պահանջում եմ, որպեսզի ֆիլմի ցուցադրության ժամանակ ապահովվի հայերեն թարգմանությունը:
Նամակի մեկական օրինակ ուղարկում եմ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությանը և Լեզվի ժողովրդական տեսչություն հասարակական նախաձեռնությանը:
Հարգանքով`
Ա. Մամիկոնյան
ՀՀ քաղաքացի
«Միտք» վերլուծական կենտրոնի տնօրէն Վահէ Սարգսեանն անդրադարձել է Ախալքալաքի շրջանի ժողովի՝ Տեղաշրջանային կամ փոքրամասնութիւնների եւրոպական խարտիան (դաշինքը.- Խմբ.) վաւերացնելու եւ հայերէնին իրաւաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղղուած վերջին կոչ որոշմանն ու դրան հետեւած արձագանքներին ու զարգացումներին: Ներկայացնում ենք այն ստորեւ.
Ջաւախքում տեղի ունեցած վերջին իրադարձութիւնները սկսել են Վրաստանի քաղաքական դաշտում ի յայտ բերել որոշ գործընթացներ, միաժամանակ դրանց արձագանքեցին հայ-վրացական հասարակական լայն շերտերը. որոշ մասը Ախալքալաքի շրջանի ժողովի՝ Տեղաշրջանային կամ փոքրամասնութիւնների եւրոպական խարտիան վաւերացնելու եւ հայերէնին իրաւաբանական կարգավիճակ տալու մասին Վրաստանի խորհրդարանին ուղ-ղուած վերջին կոչ որոշումը որակեցին որպէս կարեւորագոյն, անգամ պատմական քայլ, որոշ մասը՝ Մ. Սահակաշվիլու թիմակիցների կողմից իրականացուած պարզ սադրանք:
Շարունակությունը →
Մայիսի 2-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին, իսկ ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե ռուսական վարժարանը (ավագ դպրոցը) բացվում է օրենքի տառին համապատասխան, եւ այն ապահովելու է միջազգային կրթական ծրագրի դասավանդումը:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ, տառաստեղծ Ռուբեն Թարումյանը մեկնաբանելով այս լուրը, Aravot.am-ին ասաց. «Դա ընդունված «Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների շարունակությունն է, ինչպես ասում են՝ ինչ որ եղավ, եղավ: Մենք դեռ այն ժամանակ ասում էինք՝ դա իր շարունակությունն ունենալու է, իսկ մեզ ասում էին, թե նման ոչ մի բան չկա: Մենք վստահ էինք, որ օրինականացվելու են անօրինական գործող դպրոցները, ու նորերն են ստեղծվելու: Իսկ ես մասնավորապես ասում էի, որ այդ ամենն արվում է հիմնականում ռուսաց լեզվի համար, որովհետեւ մյուս լեզուները, օրինակ՝ ֆրանսերենը կամ անգլերենը խնդիրներ չունեն եւ մարդիկ առանց դրա էլ գնալու են եւ սովորելու են ֆրանսերեն ու անգլերեն, իսկ դա արվում է հենց ռուսաց լեզվի պայմանները լավացնելու համար»:
Շարունակությունը →
Երեւան, 29 մարտի 2013 թ.
ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,
Պատճէնը` ՀՀ առողջապահութեան նախարար պր. Դերենիկ Դումանեանին,
Սոյն նամակին կից ձեզ եմ փոխանցում լուսապատճէնը ՀՀ առողջապահութեան նախարարութեան կառոյցում գործող մի ինչ-որ փորձարան-կենտրոն (օտար բառով` լաբորատորիա) ՊՈԱԿ-ի մի փաստաթղթի, որը թէեւ լրացուել է հայոց լեզուով, սակայն տպագիր հիմնական նիւթը ոչ-պետական լեզուով է: ՀՀ անկախութեան հռչակումից աւելի քան 21 տարի, ՀՀ «Լեզուի մասին» օրէնքի ընդունումից գրեթէ 20 տարի եւ ՀՀ Սահմանադրութեան ընդունումից շուրջ 18 տարի ետք ՀՀ պետական մի կառոյցում հայոց լեզուի անարգման նման երեւոյթի գոյութիւնն իսկ ՄԵԾԱԳՈՅՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹԻՒՆ Է ԵՒ ԻՐԵՂԷՆ ԱՊԱՑՈՅՑ Լեզուի պետական տեսչութիւն կոչուող պետական կառոյցի, շատ մեղմ ասած, անգործութեան կամ անկարողութեան:
Շարունակությունը →
|