Զանազան բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Rural Irish Speakers Fight Influx of EnglishSet amid sheep pastures and rugged hills hard by the Atlantic Ocean, the village center boasts little more than a modest collection of homes, four pubs, a church, a post office, and a police station.
By most accounts, the Irish language is in decline in communities like Ballyferriter that lie in Ireland’s Gaeltacht, a term used to describe the country’s seven, historically Irish-speaking regions scattered about its western seaboard.
Census data gathered in 1996 estimates that 42 percent of Ireland’s 3.9 million residents claimed some proficiency in the Irish language. But most experts say only 100,000 Irish speakers are truly fluent in the language today. (By comparison, Wales, with a population of 2.9 million boasts nearly three times as many fluent Welsh speakers.)
Մշակույթի արժեքները օրգանապես կապված են տվյալ ժողովուրդի մը հողին, բնաշխարհին հետ, անոր հավաքական կյանքին և հոգիին հետ
ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԸ ԱՄՆ-Ի ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ (1968թ. մայիսի 7, Նյու Յորք)
Նախ և առաջ Մեր սրտի պարտքը կհամարենք ձեզի բոլորիդ բերելու ողջույն և օրհնություն, բարի ցանկություններով և մաղթանքներով, և մանավանդ խոր գնահատանքով դեպի ձեր աշխատանքը և վաստակը: Շարունակությունը
Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզունԳվիդոն Վահանյան
«Գարուն», 1985թ, թիվ 2 «ԳԱՐՈԻՆԻՆ» պատասխանում է ակադեմիկոս Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԸ
— Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։
— Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։
Չէ որ մենք ուզում ենք, որ մեր երկրի տարբեր մասերի միջև լինի սերտ և ամուր կապ, բացվեն նոր ուղիներ, և ահա մենք հարկադրված ենք միշտ կատարելագործել մեր հաղորդակցության միջոցները, առաջին հերթին լեզուն։ Եվ բավական չէ միայն ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա։ Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները։ Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից։
Հեռուստատեսությունը «թույնավորում» է մեր լեզուն և հոգինՀայկական հեռուստատեսության աքիլեսյան գարշապարը մայրենի լեզուն է: Եթե լեզվական սխալը ներթափանցում է զանգվածային լրատվամիջոց, դրա դեմն առնելն անհնարին է դառնում, և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի պես տարածվում է «անտեր-անտիրական» հեռուստաալիքներով մեկ` սպառնալով ազգային արժեքներին: Լեզուն պահպանելու և պաշտպանելու լավագույն միջոցը ճիշտ և մաքուր խոսելն է, օտար լեզուներից արհեստականորեն ձևված արտահայտություններից զերծ մնալը: Լեզվական վթարներն ամենուրեք են, բոլոր հեռուստաալիքներով` ավելի կամ պակաս չափով: Սակայն զավեշտն այն է, որ մեկ անգամ հնչելուց հետո դրանք եթերից դուրս մղվելու փոխարեն ավելի են «տեղները տաքացնում»: Բաթումի հայերի կրթական կարիքներըԲաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է: ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՏՈՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ԱՆԴԻՆԻնչ են այժմ զգում մարդիկ, որոնք 20 տարի առաջ անկախ պետության հետ էին կապում հույսը, թե կհաջողվի լուծել եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այն, որ մեր պետության մեջ մեր լեզուն կդադարի դիտվել իբրեւ երկրորդական ինչ- որ մի բան՝ նախատեսված մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն այլ լեզվով ստանալու կրթություն: Եվ արդյոք կպատկերացնեի՞ն նրանք, որ անկախությունից հետո տարիներ անց էլ են ստիպված լինելու պայքար մղել, որ հայ երեխան իր հիմնական կրթությունը ստանա հայերեն:
Արեւմտահայերէնի Փրկութիւնը՝ Համազգային Առաջնահերթութիւն ԷԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ Սոյն գրութիւնը խտացումն է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյնի խօսքին՝ արտասանուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ կազմակերպուած Համասփիւռքեան Կրթական Գ. Համագումարին՝ նուիրուած Արեւմտահայերէնին, Պիքֆայա, 18 Օգոստոս, 2011: (Տես առաջին էջի լրատուութիւնը): Հայրապետական օրհնութեամբ ու քրիստոնէական ջերմ սիրով կ՛ողջունենք ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի սրբազան յարկէն ներս: Արդարեւ, Մեզի համար ու վստահ ենք մեր ժողովուրդի զաւակներուն համար սրբազան է այն կառոյցը որ լծուած է հայակերտումի այնքան հրամայական առաքելութեան: Այս հոգեմտաւոր առաքելութիւնն է որ կը կենսագործուի Դպրեվանքին մէջ, ուր բանաստեղծին բառերով՝ «կապարն ոսկի եւ նիւթն ոգի դառնան…»: Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). VII«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VII Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում: Ներ—ով կազմվող բառեր Օտար լեզուներից փոխառված բառերը հիմնականում հոգնակիով են կազմվում՝ շտաբներ, բլոգներ, բլոգերներ, բրոնխներ… Բառի հոգնակին «ներ» է ստանում, եթե գրաբարում գրվել է ն-ով (մուկն-մկներ, ձուկն-ձկներ, դուռն-դռներ), վերջին միավանկ արմատը բայական իմաստ ունի, դրա նախնական իմաստը մթագնված է կամ ածանցավոր է: Առաջարկում ենք հիշել. Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). II![]() «Սխալների ողբերգություն», բաժին II, մաս II Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում: Արդյունքում Հայերենում այսօր տարածված որոշ արտահայտություններ ու բառեր առանց այլևայլության պետք է արգելել, քանի որ դրանք կամ մակաբույծ են, կամ սխալ իմաստներով են գործածվում: Ժամանակակից հայերենն ապականող բառերից մեկը «արդյունքում»-ն է, որը ռուսերենի մեքենայական կապկում է և ոչ մի առնչություն չունի մեր լեզվամտածողության հետ: Այդ բառի փոխարեն պետք է գրել «հետևանքով», «շնորհիվ», «պատճառով» և այլն: Ըստ որում եթե ռուսերենում որակական տարբերություն չի դրվում` այդ արդյունքը դրական է, թե բացասական, հայերենում շատ որոշակի անջրպետ կա` արդյունքն արգասիքն է, դրական իմաստ ունի, իսկ հետևանքը` բացասական: «Արդյունքում»-ից պարզապես պետք է հրաժարվել, դա հայերեն չէ, ինչպես հետևյալ «միտքը». «Նայելու արդյունքում նա տեսավ»: В ресторанах Тбилиси запретили исполнение русских песен![]() ԼԺՏ-ի խմբագրությունը ներկայացնում է սույն նյութն ամբողջությամբ՝ իրազեկման նպատակով, միաժամանակ նշելով, որ կարող է համաձայն չլինել նրա մի շարք դրույթների հետ։ “В тбилисских ресторанах запретили исполнение русских песен” — статью под таким названием опубликовала грузинская газета “Алия”. Журналист, ссылаясь на информацию от одного из владельцев ресторанов, сообщает, что такое указание все хозяева ресторанов получили от начальника службы доходов министерства финансов Георгия Цхакая. |