Ներքոբերյալ բառամթերքը ժողովել (երբեմն վերստեղծել-վերակազմել եմ) վերջին տասը տարիներին` տարբեր խմբագրություններում աշխատելու ընթացքում: Բառացանկը ներառում է թե քաղաքական ու տնտեսագիտական, թե մշակութային ու բուսաբանական, թե կենցաղային եզրույթներ: Մեր մամուլում, հեռուստատեսությամբ, անգամ գեղարվեստական գրականության մեջ օտարաբանությունների անհարկի կիրառումը հասել է մի աստիճանի, որը հրամայաբար պահանջում է դրանցից պարզապես ձերբազատվել և թողնել, որպեսզի հայերենը զարգանա բնական հունով: Օտար բառերը մեր լեզվին ոչինչ չեն տալիս, ընդհակառակը՝ խլում են իմաստը մեկեն ընկալելու դյուրինությունը: Հաճախ օտար բառի դիմաց տրված են հայերեն մի քանի տարբերակներ, ինչի բացատրությունը պարզ է՝ մեր լեզուն հարուստ է նրբերանգներով, քարացած ու ձանձրալի չէ, սիրում է մտքի առավելագույն ստուգություն:
Շարունակությունը →