Ասույթներ և բանաստեղծություններ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայերեն իմացող հայ ընտանիքը

Ի Խնդիր Արեւմտահայերէնի Պահպանման…

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Cambridge University Professor conducts research on Salmast dialect

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է

ՊՏՂՈՒՆՑ ՄԸ ԴԱՌՆ ԵՐԳԻԾԱՆՔ- Երբ Վարչապետը Զայրանայ…

Հայերեն՝ վտանգված լեզու

Օրենքով չնախատեսված, բայց ոչ՝ ապօրինի

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄ. ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհ շինողն էլ է լեզուն` քանդողն էլ

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

НАСКОЛЬКО УДАЧЕН АРМЯНСКИЙ ЯЗЫК В УЧЕБНИКАХ?

Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան, այլ ոչ թե խանդոտ ամուսնու կեցվածքով հսկողություն սահմանել. Հովիկ Չարխչյան

Եթէ այսպէս շարունակուի, 2-3 տարուան մէջ մի քանի ամենօրեայ հայկական դարոց եւս պիտի փակուի.Յովսէփ Նալպանտեան

Գիտնականներ. երեխաները վերհիշում են իրենց ծննդյան լեզուն

Ի ԳԻՏՈՒԹԻՒՆ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐՆԵՐՈՒՆ, Ի ՄԱՍՆԱՒՈՐԻ Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

Մելգոնեան Վարժարանի վերաբացումով մենք փրկած պիտի ըլլայինք սուրիահայ մատղաշ սերունդը. Վարդգէս Գուրուեան

Օտարալեզու Երևան. կապիտալիզմը խոսում է անգլերեն

Բաց նամակ Հ. Բ. Ը. Մ.ի նախագահ Պր. Պերճ Սեդրակեանին

Հայկական կայքերը՝ հայատառ. «Վաղվա Հայաստան»

ԿԳ նախարարը պետք է հրաժարական տա. թող ՀՅԴ-ում ռուսերենը հայտարարի 1-ին լեզու

Մեր լեզուն. նվիրվում է Մայրենի լեզվի տոնին

Պատմություն, ասույթներ, բանաստեղծություններ, հղումներ
Նյութը հավաքեցին՝ Գսպոյան Աննա, Հարությունյան Լիլիթ
Խմբագրեց՝ Սոնա Արսենյան 2013թ.
Նվիրվում է Մայրենի լեզվի տոնին

Շարունակությունը

Байрон об армянском языке

Bayron-ob-armyanskom

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասա.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասիր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին:

—         Եզոպոս, մեզ համար ուտելիք բեր:

Եզոպոսը բոլորին սոուսով խաշած լեզու մատուցեց:

—         Օհո՜, ուսուցիչ,-ասացին աշակերտները,- նույնիսկ քո ճաշն էլ է փիլիսոփայական. ոչինչ չի վրիպում քո աչքից: Դեռ նոր ենք տեղավորվել սեղանի շուրջ, բայց արդեն լեզու են մատուցում:

Շարունակությունը

Հայերենի երաժշտական այբուբեն

Շքեղ մի տուն մտա, հայի մի տուն

Շքեղ մի տուն մտա, հայի մի տուն,

Կարասիներ, գորգեր ու սպասքներ ընտիր.

Ճռնչում էր գրքից պահարանը փայլուն,

Ու նրա մեջ ո՜չ մի հայերեն գիրք.

Բազմած էին այնտեղ գրչի մեծեր անթիվ,

Միայն մեր Մաշտո՜ցը այնտեղ չկար,

Ինքն իր որդուց` մերժված, ինքն իր որդուն` օտար,

Ինքն իր տան մեջ դարձած վտարանդի…

Մռայլվել էր Մասսի հայացքը սառ.

Օրորվում էր տխուր հայոց բարդին…

1958թ.

Սիլվա Կապուտիկյան, Երկերի ժողովածու, հատոր առաջին, Հայաստան հրատարակչություն, Երևան 1974թ., 407:

Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է

Ռ. Ա. Կ.ի ղեկավարներէն Մկրտիչ Մսըրլեանը 1945-ին կաթողիկոսական ընտրութեան համար Սովետական Հայաստան մեկնելու ատեն կը հարցնէ կրտսեր որդիին` չորս տարեկան Հայկ-Արամին, թէ Հայրենիքէն իրեն ինչ բերէ: Փոքրիկը կը պատասխանէ` «Հայաստանի բանալին բե’ր»: Երբ Մ. Մսըրլեանը այս մասին կը յայտնէ Աւետիք Իսահակեանին ու անոր խորհուրդը կը հարցնէ, Վարպետը կը գրէ հետեւեալ տողերը.

«Սիրելի զաւակս Հայկ-Արամ,

Հայաստանի բանալին հայ ազգի նուիրական լեզուն է, սովորի’ր եւ Հայրենիքի դռները բաց են: Աւետիք Իսահակեան»:

(Զաւէն Մսըրլեանի նամակէն, «Սովետական Հայաստան» ամսագիր, Երեւան, Դեկտեմբեր 1970, թիւ 12 (697). արտատպուած է հետեւեալ ժողովածուին մէջ. Զաւէն Մսըրլեան, «Մամուլէն Փրցուած Էջեր», Պէյրութ, 2013, մէջբերումը` էջ 236):

Միքայել Նալբանդյանը` հայոց լեզվի մասին

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Շարունակությունը

Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան

«Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան» ժողովածուն կը սկսի Վարդան Վրդ. Արևելցիի թարգմանիչ վարդապետներուն նուիրուած «Որք զարդարեցին» շարականով, ուր ան սրտառուչ օրհներգութեամբ  կը կտարէ գովքը Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի եւ հայ գիրի բազմաշնորհ նուիրեալներուն, որոնք իմացական անխոնջ տքնութեամբ կերտեցին Ոսկեդարը Հայասատանեայց Գրականութեան:

Սոյն ժողովածուն կը բաղկանայ հիմնական երկու մասերէ, որոնցմէ իւրաքանչիւրը կ’ընդգծէ 25 բանաստեղծութիւններ: Առանձին մասը յատկացուած է արեւմտահայ, իսկ երկրորդը` արեւելահայ բանաստեղծութիւններու:

Շարունակությունը

«Հայոց լեզուն հազարագանձ»

«Հայոց լեզուն հազարագանձ» բանաստեղծությունների ժողովածու

2007թ.

http://www.ararat-center.org/upload/files/Hayots_lezoun_hazaragandz.pdf

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ

Եթե արդեն մի քանի տարի է, ինչ հայերենը լատինատառ եք գրում,

Ու հավես չկա հին սովորությունը մի կողմ դնել,

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

Որովհետև կամ պետք է զոհ գնալ քայքայիչ սովորությանը, կամ ձերբազատվել դրանից:

Շարունակությունը

  • Page 1 of 2
  • 1
  • 2
  • >