Ասույթներ և բանաստեղծություններ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Միքայել Նալբանդյանը` հայոց լեզվի մասին

Դպրոցի ազգությունը կախված չէ աշակերտների և վարժապետների լոկ հայությունից. լեզուն է, որ միայն կարող է այդ վերնագիրը դնել դպրոցի ճակատին… Թող ուրեմն հայ մանուկը նախ և առաջ որպես հայի զավակ ուսանի յուր սեպհական լեզուն և ապա օտարինը: Ազգի հոգին և ազգի սիրտը կարող են յուրյանց հատկությունը և որակությունը մաքուր պահել միայն կերպարանագործվելով ազգային լեզվի ազդեցության տակ. այս ճշմարտությունը ուրացողը ուրացող է ազգության:

Հայ լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվինները: Լեզուն է ազգությանց դրոշակը, լեզուն է նոցա որպիսության և վիճակի հայտարարը:

Շարունակությունը

Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան

«Հայ լեզուն` աղբիւր յաւերժութեան» ժողովածուն կը սկսի Վարդան Վրդ. Արևելցիի թարգմանիչ վարդապետներուն նուիրուած «Որք զարդարեցին» շարականով, ուր ան սրտառուչ օրհներգութեամբ  կը կտարէ գովքը Սուրբ Սահակի, Սուրբ Մեսրոպի եւ հայ գիրի բազմաշնորհ նուիրեալներուն, որոնք իմացական անխոնջ տքնութեամբ կերտեցին Ոսկեդարը Հայասատանեայց Գրականութեան:

Սոյն ժողովածուն կը բաղկանայ հիմնական երկու մասերէ, որոնցմէ իւրաքանչիւրը կ’ընդգծէ 25 բանաստեղծութիւններ: Առանձին մասը յատկացուած է արեւմտահայ, իսկ երկրորդը` արեւելահայ բանաստեղծութիւններու:

Շարունակությունը

«Հայոց լեզուն հազարագանձ»

«Հայոց լեզուն հազարագանձ» բանաստեղծությունների ժողովածու

2007թ.

http://www.ararat-center.org/upload/files/Hayots_lezoun_hazaragandz.pdf

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ

Եթե արդեն մի քանի տարի է, ինչ հայերենը լատինատառ եք գրում,

Ու հավես չկա հին սովորությունը մի կողմ դնել,

Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,

Որովհետև կամ պետք է զոհ գնալ քայքայիչ սովորությանը, կամ ձերբազատվել դրանից:

Շարունակությունը

Այբուբեն աղոթք

aybuben-aghotq

Ես փոխում եմ ազգանունս

Հայհոյում եմ ես անխնա,

Ազգանունս դնողներին,
Հայհոյանքս անեծք դառնա,
Գերդաստանս անպատվողին:
Կա մի բլուր արևելքում,
Նազարեթ են այն անվանում,
Ազգանունս ինչքան լսում,
Նվաստացած եմ ինձ զգում:
Անշուք բլուր՝ տնազ սարի,
Թզուկ՝ կողքին մեր սարերի,
Որ իր քաշով ոսկի լինի,
Սուրբ Մասիսի փոշին չարժի:
Ինչ կապ ունեմ ես դրա հետ,
Թե չփոխեմ հենց այսուհետ,
Կհամարեմ ինքս ինձ անգետ,
Օտարամոլ, Մարդ անհեթեթ:

Շարունակությունը

Հայազգի մեծերը հայոց լեզվի մասին

Ավետիք Իսահակյան

Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ սովորում, հասկանում, հիշում…
Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:

Եղիա Տեմիրճիպաշյան
Ո՞ր ազգն ունի այդ լեզուն, որ լեզվի մեջ կարող է միտքը այնքան ազատ շրջիլ, հոգին այնքան ազատ թռչիլ, որքան հայ լեզվի մեջ. փայլակին բեկյալ այլ փայլուն գիծն այն արշավագույն, որ լեզուն կարող է պատկերացնել, որ լեզուն Է՝ ոյր պարբերությունք կրնան մերթ գետի մը չափ երկարիլ, պարբերությունք՝ որք սակավ գետերու նման սկիզբ ունին և վախճան, որք բարձրերեն կբղխին, և գունագեղ բուրումնավետ դաշտաց ընդմեջեն ադամանդներ հոլովելով կամ ժայռեր գլորելով կանցնի գոռալով ու գալարելով, և ուր որ ուրեմն ի խորս անդր օվկյանին անդնդախոր կհասնին։

Շարունակությունը

Լեզու և լեզվական հիվանդություններ. խոհի ու գործի արանքում

Աստված մարդուն հենց այնպես ոչինչ չի տվել, այդ թվում և խոսելու ընդունակությունը: Բնության մեջ մարդը միակ արարածն է, որ հաղորդակցվում է խոսքի միջոցով: Այն կենդանիներից տարբեր լինելու ամենակարևոր հատկանիշներից է:  
Լեզուն, խոսքը մարդու հայելին է, այն ձևավորում է մարդու կերպարը: Խոսքի միջոցով ծանոթանում ենք մարդու մտքերին և աշխարհայացքին:
Մարդուն քիչ թե շատ չափով կարելի է ճանաչել նրա խոսքից, թե նա ի՞նչ է խոսում և ինչպե՞ս է խոսում:  Լեզուն այնքան կարևոր դեր է խաղում մարդկության կյանքում, որ ստեղծվել են բազմաթիվ առածներ, թևավոր խոսքեր: Ահա դրանցից մի քանիսը`
  • «Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է» (հայկական):
  • «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա» (հայկական):
  • «Քաղցր լեզուն օձին բնից կհանի» (հայկական):
  • «Մի շտապիր խոսել, շտապիր գործել» (ռուսական):
  • «Լավ խոսքը հանգցնում է կրակը» (մոլդովական):
  • «Զենքը սպանում է մեկին, լեզուն`հազարին» (չեչենական):
  • «Մարդու լեզուն իր նավի ղեկն է» (եգիպտական):
  • «Դանակը մեկ սայր ունի, իսկ լեզուն`հարյուր» (վիետնամական):
  • «Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի» (արամեական):
  • «Երկար լեզուն կկարճացնի կյանքը» (պարսկական):
 Կորեական առածն ասում է, որ իմ լեզուն իմ թշնամին է: Շարունակությունը

Սիլվա Կապուտիկյան ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդեմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացավ հայ եմ՝ դեմքի բարին արդեն
Դարձավ մի տաք երջանկություն:
Այնուհետեւ Մոսկվայից մինչ Երեվան
Նա խոսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարոտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով:

Շարունակությունը

Հովհաննես Շիրազ. Հայոց լեզուն

Մի հայրենադարձ պատանու
Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝

Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Շարունակությունը