Գիտական նյութեր բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Գարեգին Նժդեհը լեզվի մասին

Katherine Hodgson: Researching the Beautiful and Fascinating Armenian Language

Հանուն լեզվի պայքարը ակտիվանում է թվային տիրույթում

Մայրենին ատելու հաջողված վերջաբան

Հայերենում տարածված սխալներ

Պետք է վերաբացել Լեզվի պետական տեսչությունը

Թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն

Հայոց լեզուն Սասունցի Դավթի հոր զենքն ու զրահն է

Հայերէնի Իմացութիւնը Կարեւորագոյն Պայմանն է Հայ Ըլլալու. Ռոպեր Տէր Մերկերեան

Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

Մոսկվայում գրում են հայերեն թելադրություն

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԻՐՔԵՐ, ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՐԻ

Հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի»

Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

Երբ օտարերկրացիները հայերեն են սովորում. Հարցազրույց մասնագետի հետ

Շնորհավոր Ամանոր

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԳՈՎԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՅՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» երկի անգլերեն թարգմանությունը. համարժեքության հարցեր

The paper deals with the study of the English translation of “History of Armenia” by Movses Khorenatsi – a unique monument of the 5th century historical literature the adequate translation of which is of crucial importance as far as the interpretation of Armenian historical, national, cultural and linguistic identities are concerned at the international arena.

The object of our research is the English translation by R. W. Thomson. Its overall study has revealed cases of inadequate translation especially on the lexical level: inaccurate calques of lexical elements, phraseological units among them, obscure transpositions of stylistically connoted words, as well as cases of non-motivated transliteration of elements indicating historical realias.

The research has shown that “History of Armenia” being a real entity of Armenian national historical records is a masterpiece, presenting a skillful intertwinement of the historical, the scientific and the literary – a fact that should have been taken into consideration by the translator.

Կարդալ ՊԴՖ տարբերակը շարունակությունը սեղմելով

Շարունակությունը

Լեզուն կուլտուրայի ամենաճիշտ ու անսխալական նշանացույցն է

Հատվածներ Վահան Տերյանի «Մեր գրականության գալիք օրը» հոդվածից

Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենահավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը – անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև:

Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը[1], բնության ստեղծագործությունն է, ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է, որ պահպանված է եղել մարդու համար, եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է, ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածային աստիճանի, եթե աստծո պարգև է` ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին պարգևն է… Ամենահին դարերից սկսած խոսքը եղել է հիացումի առարկա մարդկանց համար: Ո՛չ արտաքին աշխարհը կամ բնությունը, ո՛չ մարդու ներքին աշխարհը չեն հարուցել այնքան խոր զմայլանք ու զարմանք, որքան լեզուն: Եվ դրա համար է, որ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ ունի դեպի խոսքը: Խոսքը դարձել է հավատալիք, պաշտամունքի առարկա: Խոսքի զորությունը ահեղ է, անքննելի և ամենակարող` ժողովրդի աչքում մինչև մեր օրերը: Խոսքը կենդանի շունչ է համարվում – ոգի, զորություն կախարդական: Դեռ 1812թ., ասում է պրոֆեսոր Բոդուեն դե Կուրտենեն, մի ֆրանսիացի, որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա, հավատացնում էր հետո իր հայրենակիցներին, որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է լինում, որ խոսքերը շրթունքներից դուրս են թռչում, բայց մինչև լսողի ականջը չեն հասնում` որովհետև ճանապարհին սառչում են:

Լեզուն կուլտուրայի ամենաճիշտ ու անսխալական նշանացույցն է:

Շարունակությունը

Մատենադարանը (մաս III)

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Մեր ձեռագրերի մասին խոսելիս` չի կարելի մոռանալ և նրանց կազմը, որ երբեմն հասնում է վիրտուոզ վարպետության: Ձեռագրերը մեծ մասամբ կաշեկազմ են, բայց կան նաև ոսկերիչների գործեր, որոնք ապացուցում են, թե միջին դարերում ի՛նչ նրբության են հասել մեր ոսկերիչները. այնքա՛ն հմտություն, ճաշակ և բովանդակություն կա նրանց գործերում և միաժամանակ այնքա՛ն հարուստ են այդ արծաթե կազմերն իրենց ճարմանդներով, կոճակներով, փակերով, որ դարձյալ վկայում են, թե որքա՛ն թանկ բան է համարվել գիրքը մեր նախնիների համար, որ նրանց դրել են պատյանների մեջ, թանկագին բարձր արվեստով շինած պատյանների մեջ: Ճիշտ է, այդպիսի պատյան ունեցող գրքերը շատ են, բայց այնքա՛ն լավ են պահպանվել, որ կարծես երեկ են դուրս եկել վարպետի ձեռի տակից և հիացնում ու զարմացնում են տեսնողին:

Բացի այս ամենը` մեր Մատենադարանի ձեռագրերը, պատմիչների ձեռագրերը ունեն նաև մի առանձնահատկություն, որը օտարների կարծիքով, կազմում է մեր ձեռագրերի մեծ առավելությունը ուրիշ ազգերի ձեռագիր-պատմությունների համեմատությամբ: Բանն այն է, որ մեր պատմիչները (մեծ ու փոքր), որոնց թիվը հասնում է մոտ ութսունի, չեն սահմանափակվել միայն հայ ժողովրդով և նրա կյանքով:

Շարունակությունը

Մատենադարանը (մաս II)

Մի այլ ունևոր իր ունեցածը կտակում է, որ ինչ գնով էլ լինի ձեռք բերեն գերի տարված և օտար շուկաներում վաճառվող հայ ձեռագիր-գրքերը:

Իսկ Կիրակոս Գանձակեցին ասում է, թե երբ Հուլավու խանը Էրզրումը գրավեց փոքրասիական սելջուկներից` շուկայում թափված էին հայ ձեռագրերը, և հայ իշխանները դրանք գնելով, ազատում էին և վերադարձնում իրենց տերերին` վանքերին:

Հիշատակարաններում պատմված է, թե ինչպես պարսիկները, այնպես էլ մոնղոլները սկզբում, չիմանալով գրքի արժեքը, վառում, ոչնչացնում էին, հետագայում, սակայն, երբ նկատում են, որ հայերը մեծ գումարներ են տալիս ձեռագրերին, սկսում են պարբերաբար հարձակումներ գործել հայ վանքերի և եկեղեցիների վրա և հափշտակել այնտեղ եղած ձեռագրերը` մեծ գնով ետ տալու համար:

Եվ սրանք եզակի փաստեր չեն, հիշատակարանները լիքն են դրանցով. միաժամանակ այդ փաստերը հասարակ հիշատակություններ չեն. դրանք ոչ միայն վկայում, այլև խորհրդանշում են այն անհուն, անձնազոհության հասնող սերը, որ ունեցել են հայ մարդիկ դեպի գիրքը, դեպի գրականությունը` շրջապատող խավարի բարբարոսության մեջ:

Շարունակությունը

Մատենադարանը (մաս I)

Դոնալդ Էրվին Կնութը Մեսրոպ Մաշտոցի հուշարձանի մոտ

Երբ մտնում եք մեր գրականության ու արվեստի այս նվիրական տաճարը` ձեզ համակում են խորին հարգանքի ու պաշտամունքի զգացմունքներ. հարգանք դեպ այն մարդիկ, որ հարյուրավոր, հազարից ավելի տարիների ընթացքում ստեղծել են մագաղաթյա այս գրքերը,-գրել, նկարազարդել ու հասցրել են մեզ սերնդից սերունդ… Եվ պաշտամունք դեպ այն աշխատանքն ու ոգին, որ մեր նախնիները գրել են այս գրքերի մեջ: Հերոսական աշխատանք և անընկճելի ոգի. հատկություններ, որոնցով հարատևում են ազգերը և նրանց կուլտուրան:

Իսկ երբ ծանոթանում եք հազարավոր այս գրքերի պատմությանը կամ կենսագրությանը,-նրանք երբեմն մարդկանցից ավելի հետաքրքրական կենսագրություն ունեն,-տեսնում եք իսկապես հայ ժողովրդի մեծագործությունը, գրականության, գիտության և արվեստների անմար սերը, որը չի նվազել անգամ ամենածանր ու դաժան արհավիրքի օրերին:

Շարունակությունը

Հայկական մշակույթը. նրա արմատները և նախապատմական կապերը ըստ լեզվագիտության

Հատվածներ Ն. Մառի` 1925թ.-ին Փարիզում հայ ուսանողության համար կարդացած դասախոսությունից

Բայց ի՞նչ է լեզուն: Մարդու ներքին կյանքի բացահայտումը և արդարությունը, ոչ միայն խոսք բանավոր թե գրավոր, այլ և թե՛ նյութեղեն, և թե՛ հասարակական մարմնացած հիշատակարաններ: Աղթամարի վանքը, քանդակագործության հրաշքը – ասում են, Ի դարում քանդված Անիի ինքնավարության եղանակը – խասինջուությունը, Դվինի և Շահապիվանի ժողովները, Վարդանանց քաջագործությունները, նրանց նահատակությունը, համաշխարհային առևտրի ծառայող ինը կամարակապ սքանչելի ճարպկությամբ կառուցված կամուրջները մի փոքրիկ գետի` Ախուրյանի վրա, և հազար ու մեկ այլ հայոց ազգի կամ ազգայինների ստեղծագործությունները Հայաստանից էլ դուրս, ի՞նչ են եթե ոչ հայոց լեզու, հայկական լեզու: Եվ հայերեն լեզուն, սովորական իմաստով հասկացված լեզուն, այդ բանն է վկայում: Նա էլ նախնական մարդկության լեզվի հատկությունները պահելով, մեզ ցույց է տալիս, որ լեզուն չէ միայն խոսքերի հավաքումն, այլև գործերի, լեզուն` ինչպես և հաբեթագիտությունը հասկանում է` լոկ բառեր չեն: Հայերենում «բան» բառը ի զուր չէր նշանակում և «խոսք», ինչպես հունարենում «լո՛գոս» կնշանակե միաժամանակ գործ կամ առարկա. և այս եղելությունը աշխարհաբարը պարզ ցույց է տալիս — «ի՜նչ բան», «բանթող», «բանվորներ» և այլ ասացվածների մեջ: Արդեն այդ խոսքի ծագումը հաբեթագիտությունը գտել է, նա նշանակում էր և՛ «խոսել», և՛ «գործել», և՛ «շինել»:

Շարունակությունը

ԲԱՑ ՆԱՄԱԿ «… ԲԱՌԱՐԱՆ»-Ը ԿԱԶՄՈՂՆԵՐԻՆ

Այս վերնագիրը ընթերցողի ուշադրությունը գրավելու համար է միայն, եթե ոչ պիտի վենագրեի.

«Չկլեյված օտկրիտկա (ո՞ւմ):»

Եվ որովհետև ընթերցողի ուշադրությանը արդեն արժանացել եմ (վերոտպյալ վերնագրով), ուստի պիտի հիմա ավելի ազնիվ լինեմ և ասեմ.

-Անվանի լինգվիստ-ակադեմի՜կ(ոս): Հայտնի պրոֆեսոր-արմենիստնե՜ր:

Երեկ գիշեր ես կոլերի մեջ ընկա: Կախեքսիայից խուսափելու համար որոշեցի գրել ձեզ այս օտկրիտկան` դատելով կատակլիզմիկ կատաստրոֆաների կատեգորիաներով:

Շարունակությունը

Do You Speak the World’s Weirdest Language?

Are you one of the 6,000 people in the world who speaks Chalcatongo Mixtec? Congratulations! You speak the world’s weirdest language.
That’s what Tyler Schnoebelen and the researchers at Idibon, a natural language processing company, found when they statistically compared 239 languages to see how like or unlike they were to one another. Using the World Atlas of Language Structures, Idibon coded the languages for 21 characteristics including, for example, how subjects, objects, and verbs are ordered in a sentence, or how a language makes clear that a sentence is a question.

Հայերենը` աշխարհի ամենատարօրինակ լեզուների տասնյակում

Հայերենը` աշխարհի ամենատարօրինակ լեզուների տասնյակում
Անցած շաբաթ լեզվագիտական շրջաբերականներում ի հայտ եկավ մի հետաքրքիր վերլուծություն, համաձայն որի՝ հայերենը դասվում է աշխարհի 10 ամենատարօրինակ լեզուների շարքում։ Իհարկե, եթե դուք ծնվել եք Մեքսիկայի Չալկատոնգո շրջանում և մեկն եք այն 6000-ից, ով խոսում է միշտեկ լեզվի Չալկատոնգոյի տարբերակով, ապա շնորհավորում ենք՝ Ձեր լեզուն աշխարհի ամենատարօրինակ լեզուն է։

Շարունակությունը

Հայ լեզուն Սփիւռքի մէջ

1.-Ինչ կացութիւն կը պարզէ այսօր հայ լեզուն Սփիւռքի մէջ

ա) Արեւմտահայեէնի կացութիւնը ըստ ինքեան, իբրեւ ազգայի լեզու

Այս տեսանկիւնէն դիտած` մեր բարբառը յետ-Եղեռնեան տարիներուն, գէթ առաջին տասնամեակներուն, ապրեցաւ աննախընթաց վերելք մը, որ շուքի մէջ կը ձգէր նախա-Եղեռնեան արեւմտահայերէնը: Մեր մամուլի լեզուն, սկսած Լիբանանէն, հասնելու համար Ֆրանսա ու մինչեւ Ամերիկա, Եգիպտոս եւայլք, շատ աւելի կիրթ ու մշակուած էր, քան Մասիսի, Արեւելքի, Ազատամարտի էջերուն: Սփիւռքի մէջ լոյս տեսնող գրական երկերը եւ այլ գործեր ոչինչ կը զիջին Զօհրապի, Երուխանի, Զարդարեանի լեզուին,-անշուշտ նկատի չունինք գեղարուեստական երեսը այս լեզուին,-չըսելու համար, որ շատ աւելի կուռ, վարժ ու սահուն եղած է Սփիւռքահայ գրական արեւմտահայերէնը, որուն մեծագոյն վարպետները մեր դասականներուն մէջ չէ որ պիտի փնտռենք, այլ մեր ժամանակներուն մէջ, յանձինս Մ. Իշխանի, Անդրանիկ Ծառուկեանի, Վահէ Վահեանի, Շաւարշ Նարդունիի, Բենիամին Թաշեանի, մանաւանդ այս վերջինին, որուն լեզուն ադամանդի պէս տոկուն է ու պսպղուն: Եւ վերջապէս, ունեցած ենք, այսօր ալ ունինք, հրաշալի հայերէն խօսողներ` քարոզիչներ, դասախօսներ, ուսուցիչներ, մինչեւ իսկ երբեմն շատ սովորական մարդիկ, որոնց հայերէնին ի լուր կը խայտայ հոգիդ, եւ որ շատ հեռուէն կը գերազանցէ Պոլսոյ հայերէնը: Այս բոլորը կը հաստատեն, որ արեւմտահայերենը ըստ ինքեան իբրեւ ազգային լեզու, անարգել շարունակած է իր բարեշրջումը:

բ) Ինչ որ, սակայն, 180 աստիճան կը հակադրուի այս պայծառ իրականութեան, այն է, որ մենք այս ժառանգութիւնը պահպանելու շատ մեծ դժուարութիւն ունինք ներկայիս, եւ կարծէք ահա այսօրուան ակնարկած ըլլար Թէքէեան, երբ կը գրէր.

«Լեզուն, որով գրեցի, երկրի երեսը քիչեր կը կարդային զայն արդէն, ու պակսեցան անոնք ալ»:

Շարունակությունը