|
 Օհան Պոտրումեան, Պէյրութ, Լիբանան
Մայրենի լեզուի մաքրութեան եւ հարստացման համար մղուող պայքարը լեզուի բազում մասնագէտներու ուսումնասիրութեան եւ զանոնք յուզող հիմնական հարցերէն մէկը եղած է:
Անցեալէն մինչեւ մեր օրերու լեզուաբաններ, Աճառեանէն մինչեւ Ջահուկեան, Աղայեան, Բարսեղեան, եւ ուրիշներ, գիշերներ լուսցուցած են մեր հնադարեան մեսրոպաշունչ լեզուն հասցնելու համար լեզուական հարուստ եւ նախանձելի մակարդակի մը:
Շարունակությունը →
Թամարա Վարդանյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, պ.գ.թ.
Թիֆլիսահայության խնդիրներին առնչվող ուղղություններից, թերևս, ամենակարևորը կրթականն է։ Հայեցի կրթության ապահովումն առանցքային, նույնիսկ ռազմավարական խնդիր է, որը լուծում է ստանում միմիայն հայկական դպրոցների շնորհիվ։ Առանց հայկական դպրոցների անհեռանկարային է դառնում մի շարք այլ ազգային օղակների գործունեությունը. եթե չկա դպրոց, հայկական թերթը չի ունենա ընթերցող, հայկական թատրոնը՝ հանդիսատես, հայկական հեռուստաեթերը՝ հեռուստադիտող, հայոց եկեղեցին՝ հավատացյալ։ Դրանց բացակայությունը, միանշանակ, կհանգեցնի հայության տարրալուծմանը վրացական միջավայրում, իսկ թիֆլիսահայությունը, որպես համայն հայության մասնիկ, կդադարի գոյություն ունենալ որպես այդպիսին։ Այսպիսով, Թբիլիսիի հայության ազգապահպանման խնդիրը մեծապես պայմանավորված է առաջին հերթին հայկական դպրոցների անխափան գործունեությամբ։ Ու թեև շատերն են գիտակցում այս պարզ ճշմարտությունը, այնուամենայնիվ, իրավիճակն այս ոլորտում հետզհետե վատթարանում է։
 Լուսինե Սահակյան
Բանասիրական. գիտ. թեկնածու,
Հոդվածը լույս է տեսել «Ձայն համշենական» ամսաթերթում, 2011, NN 9-10 սեպտեմբեր-հոկտեմբեր։
2011թ. ամռանը ևս բարբառագիտական և ժողովրդագրական հետազոտություններ կատարելու նպատակով այցելեցինք Ռիզեի նահանգի Չամլըհեմշին գավառ և Չայելի (հնում՝ Մափավրի) գավառի Սենոզի շրջանի համշենցիների բնակավայրեր։ Մեր խմբի կազում էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հ/կ փոխնախագահ, «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը։
Շարունակությունը →
 Կալկաթայի լրագրողների, գրողների և արվեստագետների հետ շփումների ժամանակ բազմիցս եմ նկատել, որ նրանք գովեստով են արտահայտվում Դաքայի` որպես բենգալերենի հայելու մասին: Նույնիսկ բենգալերեն ստորագրությունս նկատելով` Կալկաթայում հյուրանոցի կառավարիչն արցունքախառն բացականչեց.
–Դո՜ւք, բանգլադեշցիներդ իրապես այդ լեզվի պատիվը բարձր եք պահել:
Մի տարեց լրագրող էլ հիասթափությամբ պոռթկաց նույն Կալկաթայում բենգալերեն լեզվի ներկա վիճակի կապակցությամբ, թե ինչպես են հարուստ ոչ բենգալացիները ձեռք գցել նորակառույց թաղամասերն ու նույնիսկ գաղութացրել Ռաբի Թակուրի (Ռաբինդրանաթ Թագոր) Շանտինիկատանը[1]` կառուցելով առանձնատներ բենգալերեն լեզվի և մշակույթի հանրահայտ դպրանոցի կողքին:
1952 թվականին բենգալերեն լեզվի համար մղվող պայքարի հաղթանակը ներշնչեց Հնդկաստանի բենգալախոս շրջաններին պահանջել, որպեսզի բենգալերենը ճանաչվի պետական լեզու:
Շարունակությունը →
 In most interactions with Kolkata journalists, writers and artists, I have found them to praise Dhaka as the beholder of Bangla language. Going over my signature in Bangla, even a hotel manager in Kolkata tearfully exclaimed: “You Bangladeshis have truly sustained the honor of this language.” And then a senior journalist in the same city vented his disappointment at the current state of Bangla language in Kolkata, on how rich non-Bengalis have taken over the neo-affluent areas in Kolkata and how they have even colonized Rabi Thakur’s (Rabindranath Tagore) Shanti Niketon by building villas near this renowned centre of excellence in Bangla language and culture.
It was our achievement through the language movement of 1952 that inspired the Bangla speaking regions of India to organize demands for the state recognition of this language. The 21st of February is now marked as the International Mother Language Day; a day that reminds the world the importance of restoring the rights of languages that are endangered by cultural glo-colonization. Due to those efforts, Bangla is now the fourth largest spoken language in the world.
Շարունակությունը →
«Ապաու, կաթոն ինչ թէզէ է»:
«Այս ի’նչ հայերէն է: Կարկանդակը շատ թարմ է», կ’ըսեն:
«Հայրին գործը թա’պէն է, ինքն ալ ըննօ թէմպէլին մէկն է, չաշխատիր»:
«Սխալ է: Այդպէս չեն ըսեր: Հօրը գործը տկար է, բայց ինքն ալ ծոյլին մէկն է, չաշխատիր»:
Նմանօրինակ նախադասութիւններով եւ անոնց սրբագրուած մեկնութիւններով, «Հայերէնը ճիշդ խօսինք» յայտագիրը երկար ատեն սփռուեցաւ Լիբանանի «Վանայ Ձայն» ձայնասփիւռէն: «Վանայ Ձայն»ը լրացնելով փոքրամասնութիւններու լսատեսողական եւ ընթեռնելի մամուլի նպատակներէն մէկը, նախաձեռնած էր հայ ունկնդիրներուն նկատողութեան յանձնել լեզուական զանցառութիւններուն ճիշդ հայերէն փոխընտրութիւնները:
Լեզուական փոքրամասնութիւններու մշտնջենական գոյութիւնը մեծամասնութիւն կազմող տեղական ընկերութիւններու մէջ, որ օրէ օր աւելի կը շեշտուի համաշխարհային զանգուածային տեղափոխութիւններու եւ համաշխարհայնացումի տնտեսական եւ մշակութային ոտնձգութիւններու լայնածաւալ տարածումով, զուգահեռ կ’ընթանայ այդ փոքրամասնութիւններուն դիմագրաւած լեզուական, կրթական, տնտեսական եւ գաղափարախօսական մարտահրաւէրներուն հետ:
Շարունակությունը →
Գվիդոն Վահանյան
«Գարուն», 1985թ, թիվ 2
«ԳԱՐՈԻՆԻՆ» պատասխանում է ակադեմիկոս Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԸ
— Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։
— Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։
Չէ որ մենք ուզում ենք, որ մեր երկրի տարբեր մասերի միջև լինի սերտ և ամուր կապ, բացվեն նոր ուղիներ, և ահա մենք հարկադրված ենք միշտ կատարելագործել մեր հաղորդակցության միջոցները, առաջին հերթին լեզուն։ Եվ բավական չէ միայն ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա։ Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները։ Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից։
Բաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է:
Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս V
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Հանդեպ ունեցած
Վերաբերմունք արտահայտելու համար «ունեցած» բառն ամենևին պարտադիր չէ նախադասության մեջ խցկել: Համեմատենք. «Նրա հանդեպ իմ ունեցած վերաբերմունքը… »: «Նրա հանդեպ իմ վերաբերմունքը… »: Ակներևաբար նախընտրելի է երկրորդը:
Ունեցած հարցազրույց
«Երգչուհու հետ ունեցած հարցազրույցում…»: «Ունեցած» բառը խոսքաշարից առանց ափոսալու դուրս նետեք և կհամոզվեք, որ արտոնություն էիք տվել բացարձակապես փուչ բառի:
Կարծում է, որ Շարունակությունը →
«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս IV
Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:
Փոխարենը
«Փոխարենը գովելու` ինձ անընդհատ քննադատում եք»: Ակնհայտ սխալ է, տվյալ շարադասությամբ տեղին է «փոխանակ» բառ. «Գովելու փոխարեն ինձ անընդհատ քննադատում եք»: Նախադասության շարադասությունը ևս շտկվեց:
Շարունակությունը →
|