|
Լեզուն աղճատել սկսեցին նախևառաջ սորոսական լրագրողները, հատկապես պետրոս ղազարյանը, որին այսօր շատերս ենք համարում ծախու և դավաճան:
Սորոսական լրագրողները, ակտիվիստները երկրում և ֆեյսբուքում ձևավորեցին մի մտայնություն, թե անկեղծ, պարզ ու բնական մարդը չի խոսում հայոց լեզվի գրական տարբերակով, թե գրական հայերենը կեղծավոր, երեսպաշտ, խաբեբա մարդկանց լեզուն է, այն մարդկանց, որոնք իրենց դատարկությունը քողարկում են սնամեջ, փքուն, ճոռոմ լեզվի հետևում. ավելին՝ «պարզվեց», որ բարձրակարգ մասնագետը նույնպես չպետք է խոսի գրական լեզվով, եթե խոսում է «ժողովրդական լեզվով», ուրեմն հասել է մասնագիտական անմատչելի բարձունքների ու կատարյալ իմաստնության:
Շարունակությունը →
 ․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը →
 Ուսումն ազգային դպրոցներում պետք է լինի մայրենի լեզվով։ Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ։
Հայոց ազգային, բուն ժողովրդական ոգին պարունակված է հայոց լեզվի միջև, հայոց լեզուն յուր կողմից ներկայացնում է ազգի լեզուն, ոչնչացրեք այդ երկուսից մեկը և մյուսն ինքնըստինքյան կոչնչանա․․․ Ուրեմն, լեզվի զարգացման գլխավոր գործիչն է բուն ժողովրդի ոգին, իսկ բուն ժողովրդի ոգին ներկայացնում են գավառաբարբառներն իրենց առանձնահատուկ ձևերով։
Իսահակ Հարությունյան (1863-1928թթ․), հայ մանկավարժ
Հայ մանկավարժներ XIX-XXդդ, գիրք II, Հայպետուսմանկհրատ, Երևան, 1961թ․, էջ 481։
 Բուհերում հայրենագիտական առարկաների վրա՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծով, վետո դնելու նախաձեռնությունը շարունակում է տարակարծությունների տեղիք տալ: Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արշակ Վարդանյանն իր կարծքն է հայտնում՝ ֆիզիկոսին հատուկ ճշգրիտ, ոչ էմոցիոնալ դիտարկումներով ու վերլուծությամբ: Շարունակությունը →
 Արդարացիորեն դատապարտում ենք օտարախոսներին, քանզի նրանց հոգիները նմանվում են պղնձի, որից հրեան զատել է արծաթը։ Ընդունում ենք, թե լեզուն միակ կամուրջն է, որ ձգված է մնում անցյալի և ներկայի միջև։
Գարեգին Նժդեհ «Հիշիր պատերազմը»
Աղբյուրը՝ Նժդեհ Ռահվիրա դիմատետրի էջը
 YEREVAN/CAMBRIDGE — Katherine Hodgson is a British linguist whose main subject of research is Armenian and its dialects. She spent four years living in Armenia, conducting linguistic research and teaching at the Vazgenyan Theological Seminary by Lake Sevan. She left Armenia to complete the final year of her PhD in Paris, where she was welcomed by the large Armenian community and regularly took part in Armenian cultural activities.
There is an expression among expats in Armenia – ABC — Armenian by choice. Can we call you like that taking into account not only your mastering the Armenian but also the fact you have baptized in an Armenian church?
Yes, I’m happy with that.
Lord Byron studied the Armenian language in order to make his brain busy with a difficult and charming task. What was the motivation after some 200 years Byron’s compatriot studied the same language?
Շարունակությունը →
 Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով։ Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից։ Նրանց զավակները անունով միայն կլինին, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա։ Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն։
Միքայել Նալբանդյան
Աղբյուրը՝ www.hayagitaran.info
 «Հայոց լեզուն Սասունցի Դավթի հոր զենքն ու զրահն է, որ աչքից գցել ու սնդուկում փակել է անշնորհք, թշվառական հորեղբայրը: Սասունցի Դավթի հոր նժույգն է, որ առանց խնամքի փակել է կեղտոտ ախոռում հավերի թառի տակ, մինչև էդ զենքն ու զրահով չզինավառվի հայ ժողովուրդը, մինչև էդ նժույգը չհեծնի՝ կմնա սրա նրա դռանը խեղճ ծառա»:
Հովհաննես Թումանյան
Աղբյուրը՝ Վալերի Միրզոյանի դիմատետր
 Կրթութեան ասպարէզին մէջ մեծ ծառայութիւններ մատուցելու, հայոց լեզուն ֆրանսական միջավայրի մէջ զարգացնելու համար բանասէր, լեզուաբան, բանասիրական գիտութիւններու դոկտոր, փրոֆէսոր Ռոպեր Տէր Մերկերեան վերջերս Ֆրանսայի կրթութեան նախարարութեան կողմէ ստացած է«Ակադեմական դափնիներ» պատուաւոր տիտղոսը եւ շքանշանը:
Այս առիթով կը ներկայացնենք «Հայերն այսօր»-ի հարցազրոյցը Ռոպեր Տէր Մերկերեանի հետ:
– Օրերս լրացաւ 80 ամեակս: Երկար տարիներու պատմութիւն, որուն ընթացքին ունեցած եմ թէ՛ ուրախութեան, թէ՛ տխրութեան պահեր, զանազան հանդիպումներ, որոնցմէ շատերն անցած-գացած են, որոշներն ալ դարձած են մնայուն:
Շարունակությունը →
 Գուցե համադրական սկզբունքի փայլուն իրականացու՞մն էր, որ հիմք տվեց ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին ասելու, թե՝ «Վարուժանը կպատկանի այնքան արևմուտքին, որքան Հայաստանին… Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Էմիլ Վերհարնը»:
Լայնախոհության և ազգային սահմանափակության հակադիր դիրքերից ելնող այս կոնտեքստում առավել ևս համոզիչ ու ազնիվ է հնչում Վարուժանի մտահոգությունը օտարամոլությամբ տառապող հայրենակիցների հանդեպ: Նա սովորեցնում էր, որ հայոց լեզուն և հայոց այբուբենն են մեր միակ ու անվրեպ զենքերը ուծացման դեմ, որ եթե ֆրանսերենի թեկուզ «անխոհեմ չափերով» տարածումը «Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք», հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի», հայոց լեզուն է, որ ընդունակ է «իրար միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդն՝ իբրև ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»: Շարունակությունը →
|