Զրույցներ լեզվի մասին բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Ի՞նչ լեզու է միջին հայերենը

«Միջին հայերեն» անվանումը լայն գործածություն է ստացել միայն մեզնից ոչ շատ հեռու ժամանակներում: Մինչ այդ այն կամ լավ չի տարբերակվել, կամ հանդես է եկել «նախնյաց ռամկորեն», «կիլիկյան հայերեն», «ստորին դարերի լեզու» և այլ անունների տակ: «Միջին հայերեն» անվանումը, բնականաբար, գիտական տեսակետից ավելի ճիշտ է. այն ցույց է տալիս, որ հայոց լեզվի զարգացման հետևողական ընթացքի մեջ միջին հայերենը կազմում է կապող օղակ հին հայերենի և նոր հայերենի միջև:

Շարունակությունը

Գրաբարը եղե՞լ է արդյոք խոսակցական լեզու

Ովքեր ծանոթանում են գրաբարի տեքստերին և նկատում ժամանակակից տեքստերից նրանց ունեցած լեզվական նշանակալից տարբերությունները, հաճախ հարց են տալիս` գրաբարը եղե՞լ է երբևէ խոսակցական լեզու, և այդ լեզվով արդյոք երբևէ խոսե՞լ են: Նույնիսկ գիտական գրականության մեջ փորձեր են եղել ժխտելու գրաբարի` ժամանակին խոսակցական լեզու լինելու փաստը:

Ի՞նչ կարելի է ասել այս հարցի մասին: Արդեն ասվել է, որ «գրաբար» ասելով պետք է հասկանալ հին շրջանի, մասնավորապես 5-րդ դարի գրական լեզուն: Սա նշանակում է` հին շրջանում և հատկապես այդ շրջանի սկզբին` 5-րդ դարում, գործածվող հայերեն խոսակցական լեզուն է, որի գրի առնվելով հետագայում «գրի լեզու» հանդես է եկել «գրաբար» անվան տակ: Այսպիսով, կասկած չի կարող լինել, որ գրաբարը ոչ միայն բարձրացել է որպես գրական լեզու խոսակցական հիմքի վրա, այլև որպես գրական լեզու ունեցել է իր խոսակցական` բանավոր տարբերակը: Ակնհայտ է, որ հին շրջանի խոսակցական լեզուն իր գրի առնվելու ժամանակ եղել է մոտավորապես այնպիսին, ինչպիսին հանդիպում է այդ ժամանակվա գրավոր տեքստերում: Սակայն այս դրույթը չի կարելի տառացի հասկանալ և կարիք է զգում բացատրության:

Շարունակությունը

Հայերեն իմացողին ինչո՞ւ են պետք հայերենի բառարանները

Մարդ իր խոսակցական լեզվում սովորաբար գործածում է մի քանի հազար բառ, մինչդեռ զարգացած լեզուների բառերի ընդհանուր քանակը հասնում է հարյուր հազարի կամ նույնիսկ անցնում է հարյուր հազարից: Ժամանակակից հայոց լեզվի բառերի քանակը 100 000-ից ավելի է: Քանի որ այդ բոլոր բառերը չեն գործածվում ամեն մի անհատի կողմից, այդ պատճառով դրանց մի զգալի մասը մնում է չյուրացված: Չյուրացված բառերի քանակը մեծանում է հատկապես հին հայերենից, բարբառներից, այլ լեզուներից ժամանակակից հայերենին անցած բառերի հաշվին: Հաճախ շատերի համար անհասկանալի են լինում նաև որոշ մասնագիտական տերմիններ: Տվյալ սերնդի համար անհասկանալի կարող են լինել նաև այնպիսի բառեր, որոնք նախորդ սերնդի համար գործածական են եղել, բայց այժմ այս կամ այն չափով հնացել են և անցել կամ անցնում են հնաբանությունների շարքը: Վերջապես անհասկանալի կարող են լինել այն նոր բառերը, որոնք դեռևս տարածում չեն գտել և իրենց իմաստը լեզվի մեջ չեն որոշակիացրել:

Հայոց լեզուն

Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ…. ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց…
Լիակատար կյանքով ապրելու համար մայրենի լեզուն պետք է ոչ միայն սիրել աչքի լույսի պես, այլև իմանալ այն անսխալ, լավապես, խորապես:
Ամեն սերունդ իր ժողովրդի լեզուն, որպես գործիք, որպես զենք, հղկում է, կատարելագործում և, հարստացնելով, փոխանցում հաջորդ սերնդին:
Այդպես անենք և մենք – սիրենք, կատարելագործենք և հարստացնենք մեր հայրենի գանձը` մեր լեզուն:
1966թ.
Ստեփան Զորյան, Երկերի ժողովածու, հատոր տասներկուերորդ, «Խորհրդային գրող» հրատարակչություն, 1990թ.

Թվայնացումը` Լեզվի ժողովրդական տեսչության

Չկորչելու համար ժողովրդին պետք է տալ գիր և գիրք իր իսկ լեզվով, որպեսզի նա չդառնա հոգևոր մուրացկան, այլ ապրի արժանապատվությամբ

ՄԵՐ ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ

Վաղուց է ասված, թե դժբախտությունը հնարագետ է դարձնում մարդուն: Եվ դա որքան ճշմարիտ է անհատների համար, նույնքան և ավելի ազգերի համար:

Չորրորդ դարի վերջում ամենադժբախտ և ամենածանր վիճակի մեջ էր Հայոց Աշխարհը. նա կորցրել էր պետական անկախությունը. հարևան երկու հզոր, հետևաբար գիշատիչ պետությունները` Իրանը և Բյուզանդիան, նրան բաժանել էին իրենց միջև: Անկախ երկիրը դարձել էր պարսկական Հայաստան և բյուզանդական Հայաստան: Այդ քիչ էր կարծես, գիշատիչները վասսալ Հայաստանի պետությանն ու եկեղեցուն պարտադրում էին ոչ միայն իրենց խորթ օրենքները, այլև իրենց լեզուն: Այս բանում առավել ագրեսիվ էր հայերի ոչ բարով «հավատակից» քրիստոնյա Բյուզանդիան:

Շարունակությունը

ԼԵԶՈՒ ՍՐԲԱԶՆԱԳՈՒՅՆ

Երբ փողոց իջա, ցույցը ստացած էր ահարկու համեմատություն: Ուսանողությունը ցույց կըներ, ցույց ընելու իրավունք ստանալու համար. հերարձակ խուժանեն հեռու փախա վազելով: Կոպտորեն զարնվեցի անցորդի մը, որ քովս ի վեր սկսավ վազել, հայհուչ մը արձակելե վերջ: Քովընտի փողոցի մը մեջ շունչ առինք: Հոդ էր, որ ճանչցա մարդը, երբ եկանք դեմ դեմի:
-Դուն Անդրանիկն ես,-ըսի:
Փոխանակ ինձ պատասխանելու, ան բացավ դեղին թաքսիի մը դուռը և անոր ներքնամասը խուզարկեցի: Թաքսին պարապ էր:
-Այս տեսակ դեղին թաքսիի մը մեջ կորսնցուցի
Իմ այն հարցումին, թե ի՞նչ բան կորսնցուցած էր, Անդրանիկ պատասխանեց.
-Անցյալ կատարյալներս և քանի մը անկանոն բայեր: Միասին ծրար ըրած էի: Պարզ առասանով մը կապած էի:
Քիչ մը մտահոգ` քայլ մը մոտեցա Անդրանիկին:
-Կհիշե՞ս,-ըսի,-երբ վերջին անգամ քեզ տեսա, երեք կամ չորս տարի առաջ, սպիտակ աղավնի մը թառած էր աջ ուսիդ վրա:
-Կհիշեմ,-ըսավ,-այն ատեն բանաստեղծ էի:

ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ (Հատուած)

…Աշնան մի պայծառ առաւօտ էր. Արարատեան դաշտի հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերի միջից փայլփլում էին խաղողի ոսկեղէն ողկոյզները, նուռն ու խնձորները, ասես՝ հրեղէն գնդակներ լինէին. յուռթի այգիներից լիութեան անուշ բուրմունքն էր խնկում. վերեւ,           բաց-կապոյտում, հաւքերի շղթան էր ձգւում, ներքեւ, ցօղաթուրմ արահետներով հայ գեղջուկի սայլերն ու ձիերն էին անցնում՝ բարձած աշնան հազար ու մէկ բերքերով:

Երկու ընկերով գնում էինք հինաւուրց Արմաւիրի բլուրի տակով. մեր գլխի վրայ ծփում էր մեհենական սօսիների խորհրդաւոր սօսափը. երկուսս էլ լուռ էինք, տարուած մեր տեսիլներով:

Շարունակությունը

ԳԵՂՕՆ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Ինչպէս գէտ մը անհուն, հինաւուրց լեռներու անմատոյց բարձունքներէն ծնած, և որ անհաշուելի ժամանակներէ ի վեր արեւուն տակ կը պտըտցնէ իր թարմ կեանքը մշտահոս ու երգեցիկ, դուն կը վազես դարերուն մէջէն, ո՜վ գեղեցիկ ու քաղցր Լեզու Հայկական: Քու ակունքդ կը կորսուի Անցեալին ալեւոր սարերուն մշուշին տակ խորհրդասքօղ: Առասպելախառն ստուերներուն վեհութեան ծոցէն, ինչպէս կաղնի մը հաստաբերձ՝ քու նորացայտ ուղխինահոսմանդ վերեւ կանգուն՝ դեռ կը տեսնենք պայծառ դէմքը հսկայ դիցակերպ Հայկին, որ քու վրադ կաթեցուց Բռնութեան դէմ առաջին բազուկը բարձրացնող ըմբոստի իր նայուածքն առնական: Եւ մեր որդիական աչքերուն զմայլած խանդաղատանքը դեռ կը նշմարէ խրոխտ շնորհը գեղեցիկ Արային, որ քու եզերքդ ի վար պահ մը շողաց ինչպէս շուշաններու, ու յետոյ, Սիրոյ և Հայրենիքին հաւատարիմ, արի մահով մը մարեցաւ, մահով մը երփնավառ ու մաքուր ինչպէս կարմիր պարտէզ մը մեծ վարդերու: Ու մեզի աւելի մօտիկ ժամանակներուն ընթացքին մէջ, ի՜նչքան դէմքեր մետաքսէ բամբիշներու, երկաթէ հերոսներու, խունկէ մարգարէներու և կրակէ բանաստեղծներու, որոնք իրենց երազը քու ջուրերուդ մէջ հայելացուցին:

Շարունակությունը

Մայրենի լեզուն այն հոգին է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում

«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»։— Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն։ Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն— հրաշարար բալզամ։ Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպան — շարունակեց հետո Մազութի Համոն,— իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը— իրենց հայրենիքը։ Ինչո՞ւ,— հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,— որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքը— այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են— մայրենի լեզու և հայրենի երկիր— որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն։ Հայրենի երկիր և մայրենի լեզու, ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,— կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ— մի ամբողջական ազգություն։ Շարունակությունը

Լեզու և լեզվական հիվանդություններ. խոհի ու գործի արանքում

Աստված մարդուն հենց այնպես ոչինչ չի տվել, այդ թվում և խոսելու ընդունակությունը: Բնության մեջ մարդը միակ արարածն է, որ հաղորդակցվում է խոսքի միջոցով: Այն կենդանիներից տարբեր լինելու ամենակարևոր հատկանիշներից է:  
Լեզուն, խոսքը մարդու հայելին է, այն ձևավորում է մարդու կերպարը: Խոսքի միջոցով ծանոթանում ենք մարդու մտքերին և աշխարհայացքին:
Մարդուն քիչ թե շատ չափով կարելի է ճանաչել նրա խոսքից, թե նա ի՞նչ է խոսում և ինչպե՞ս է խոսում:  Լեզուն այնքան կարևոր դեր է խաղում մարդկության կյանքում, որ ստեղծվել են բազմաթիվ առածներ, թևավոր խոսքեր: Ահա դրանցից մի քանիսը`
  • «Աշխարհքի շինողն ու քանդողը լեզուն է» (հայկական):
  • «Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա» (հայկական):
  • «Քաղցր լեզուն օձին բնից կհանի» (հայկական):
  • «Մի շտապիր խոսել, շտապիր գործել» (ռուսական):
  • «Լավ խոսքը հանգցնում է կրակը» (մոլդովական):
  • «Զենքը սպանում է մեկին, լեզուն`հազարին» (չեչենական):
  • «Մարդու լեզուն իր նավի ղեկն է» (եգիպտական):
  • «Դանակը մեկ սայր ունի, իսկ լեզուն`հարյուր» (վիետնամական):
  • «Քո լեզուն մի առյուծ է, եթե նրան կապես, քեզ կպահպանի, եթե թողնես, կհոշոտի» (արամեական):
  • «Երկար լեզուն կկարճացնի կյանքը» (պարսկական):
 Կորեական առածն ասում է, որ իմ լեզուն իմ թշնամին է: Շարունակությունը