Զրույցներ լեզվի մասին բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Հայը, կորցնելով իր լեզուն, կդադարեր ապրել իբրև առանձին ազգ— Պարո՛ւյր,-գոչեց նա,-ձեր մեջ սառել է հայկական արյունը, դուք մեր հայրենիքի համար կորած մարդ եք: Ձեզ պատմում են այն թշվառությունները, որ պատահել են մեր աշխարհում, և դուք սառնասրռությամբ լսում եք: Դուք փոխվել եք, դուք շատ եք փոխվել: Դուք, որ մի քանի օր առաջ ձեր պերճախոսությամբ հիացրիք ամբողջ Աթենքը, դուք այժմ շատ վատ եք խոսում այն լեզվով, որով խոսում էիք մի ժամանակ ձեր ծնողների հետ: Հելլենամոլությունը ձեր մեջ այն աստիճան զարգացել է, որ դուք փոխել եք մինչև անգամ ձեր անունը: Ձեզ ձեր հայրենիքում Պարույր էին կոչում, իսկ այստեղ կոչվում եք Պրոերեսիոս:
Հռետորը զգացվեցավ: Երիտասարդը շարունակեց;
— Ես իրավունք եմ համարում հանդիմանել ձեզ, Պարույր, թեև տարիքով և դիրքով դուք շատ մեծ եք ինձանից: Բայց մի՛ մոռացեք, որ դուք ևս այն երիտասարդներից մեկն էիք, որոնք գիտության առաքելության անունով թողեցիք հայերնիքը, որոնք ուխտեցին մեր Սահակն հեր և Մեսրոպի առջև` գնալ, աշխարհե աշխարհ պտտել և, գիտության պաշար հավաքելով, հետո վերադառնալ, հայրենիքը լուսավորել: … Այժմ հիշյալ երիտասարդները` լսելով մեր աշխարհի աղետները, մասամբ վերադարձել են հայրենիքը, մնացածներն ևս շտապում են գնալ: Նրանք տանում են իրենց հետ մի նոր զենք Հայաստանը փրկելու, և դա է լուսավորությունը:
ՏԱՌԱՍԽԱԼ ԱՐՀԵՍՏԱՎՈՐՆԵՐԸսեք կաղաչեմ:
Եթե ձեր պլուզի գոտին սխալ կոճկված ըլլա, կքանտի՞ք, կուղղի՞ք, թե ոչ:
Եթե շալվարի ձագը պատառիկ մը կախ ըլլա, ուղղել կուտա՞ք դերձակին, թե ոչ:
Եթե ձեզի Գասպար կանչեն, կդառնա՞ք թե` ներողություն, անունս Վասակ է:
Կամ` հարգելի տիկիններ, ինչո՞ւ մենակ մնալուն պես կհանեք պորտմենի հայելին ու կուղղեք սխալ մազերնիդ ու վրիպակ հոնքերնիդ:
Չեմ պախարակեր, գիտե՞ք: Օրենքն այդ կպահանջե: Սխալը պետք է ուղղել:
Միայն ես կուզեի, որ այդ օրենքը հայերեն լեզվի վրա նույնպես տարածվեր և խանութներու կամ ապրանքի ցուցանակները գրվեին շիտակ:
ԹԵ ԻՆՉՈՒ ՊԻՏԻ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏՆԱԼՄենք մեծ բազմությամբ խնայդրամարկղին առջև հերթի էինք կեցած: Մեյ մըն ալ, հանկարծ, վազելով ներս ընկավ երիտասարդ շատ բարեձև տիկին մը` իր փոքրիկին ձեռքեն բռնած:
Տիկինն ամբողջովին շտապողականություն էր, ամբողջովին անհամբերություն, վախ ու շփոթություն: Ու մեկեն դարձավ ամբողջովին սիրալիր ու աղաչական:
-Ընկերնե՛ր,- ըսավ ան հերթավորներուն,-երկաթուղու տոմս եմ առեր ու կես ժամեն կայարանը պիտի ըլլամ. Կաղաչեն թույլ տվեք առանց հերթի մոտենամ դրամս առնելու,-ու հովհարել սկսեց դեմքն, որն ամբողջովին հեղեղված էր քրտինքով:
-Խնդրե՛մ, խնդրե՛մ,-ըսին ամեն կողմե հերթավորները ու ճամփա տվին կնոջը, որն առաջին պատուհանին մոտեցավ, գրքույկը տվեց ու գնաց երկրորդ պատուհանին քով դրամն առնելու, նախապես չմոռանալով երախտագիտական հայացք մը նետելու բոլոր ներկաներուն վրա, որոնք այնքան վեհանձնաբար զիջեցին իրեն:
-Սա մեր ուսուցչուհին է,-կամաց շշնջաց հերթի կենողներեն մեկը իր ընկերին:
-Հա՞, բայց նայե` անհամբերութենեն ինդոր կդողա:
Լեզուն և տրամաբանական մտածողության զարգացումըԱլեքսանյան, Լ. Պ. (2004) Լեզուն և տրամաբանական մտածողության զարգացումը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 97-107. ISSN 0320-8117 Հովհաննես Թումանյան` Մեծ ցավըԱնցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ («Հորիզոն», N 40): Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում: Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում: Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել: ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆԻ ԱՌՕՐԵԱՅԷՆԵրեկոյեան, երբ Հայագիտականի դասերէն պիտի արձակուէինք, լիալուսինը երկնակամարին վրայ Ճեմարանի անցքերուն մէջէն արեւուն ոսկեգոյն ճառագայթները վանեց ու կամաց-կամաց անցքերուն մէջ տարածուելով հաստատեց իր արծաթագոյն շողերը: Երբ անցքին մէջ կեցած վերջալոյսը կ՛ըմբոշխնէի, քովէս խումբ մը խորոտիկ ուսանողուհիներ անցան, որոնց նայողը անգամ մը եւս կ՛ուզէ նայիլ, որովհետեւ անոնք ե՛ւ գեղեցիկ են, եւ ալ գեղեցիկ կը հագնին: Օրինակ` անոնց բարձրակրունկ կօշիկը, շպարը, ականջօղը եւ մազերու յարդարումը, որոնց նայողը չի կրնար չհմայուիլ: Աղջիկները Ճեմարանի աստիճաններէն վար իջան, մինչ ես անցքին մէջ կեցած տակաւին կը շարունակէի դիտել շքեղ լուսինը ու յանկարծ աղմուկ լսեցի եւ պատահածը իմանալու համար ստիպուեցայ բակ իջնել: Երբ բակ հասայ, տեսայ մեր ուսանողուհիները, որոնք բակին մէջ մարած մարդու մը շուրջը կեցած շփոթահար կը ճչային ու աղմուկ կը ստեղծէին, մինչ ես շշմած, չգիտցայ ընելիքս: Անշուշտ ես ալ ուզեցի մարդուն օգտակար դառնալ, բայց ոչ թէ ճչալով, այլ բժիշկ հրաւիրելով, ու երբ նկատեցի քովս կանգնած կինը անմիջապէս հարցուցի, թէ ի՛նչ եղած է: Կինը ըսաւ. «Մարող մարդը լսելով, որ Հալէպի մէջ Հայագիտական հիմնարկ մը կայ, այսինքն` ուսուցչակերտումի այն օճախը, որուն մէջ այսօր կը պատրաստըւին վաղուան մեր ուսուցիչները կամ դասախօսները, ոգեւորուելով այցելութեան եկած ու միաժամանակ ուսանողուհիներուն քանի մը հարցում ուղղած է, սակայն անոնցմէ ստացած պատասխաններէն, յատկապէս շուկայիկ հայերէնէն, մարդը գլխապըտոյտ ունեցած եւ գետին ինկած է»: Մայրենի Լեզու«Մենք Հայ ենք Հայերէն Լեզուով»: Գրեթէ կորսնցուցինք եւ դեռ եւս կը կորսնցնենք մեր կարեւորագոյն աւանդութիւնը չարաբաստիկ ամէն այն պահուն, երբ հայը հայուն հետ չի կրնար կամ չ՛ուզեր խօսիլ հայերէն: Չեմ ուզեր դասական ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հարցումներով հասնիլ դէպի Հայոց Ցեղասպանութեան բազմերանգ ծալքերուն եւ անոր բազմապիսի հետեւանքներուն: Նոյնիսկ նկատի ունենալով Հայոց Ցեղասպանութեան երկու միլիոն զոհերու պատճառած մարդկային կորուստը եւ անոր ի հետեւանք հայ ազգի բնական աճի կասեցման փաստը՝ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան առընթեր Լեզուի Պետական Տեսչութեան պետ Վալերի Միրզոյեանի հաւաստիացումով, այսօր շուրջ 50 միլիոն ազգաբնակչութիւն պէտք է ունենար հայութիւնը աշխարհի չորսդին: Ուզում էի, որ այդ երկն էլ հայոց լեզվով հնչի որպես մեր մայրենի գրականության սեփականությունըՉէ, ես այդպես չեմ կարող: Ես պետք է վերստեղծեմ «Կարամազով եղբայրները» հայերեն, ոչ մի կերպ չզոհելով հայոց լեզվի օրենքները, բայց և պահպանելով Դոստոևսկու ոճի և յուրօրինակ շարահյուսության բոլոր նրբերանգները: Նախօրոք զգում եմ` հայոց լեզվի դարերով կուտակված հարստությունը լիուլի հնարավորություն կտան ինձ այդ անասելիորեն դժվար խնդիրը լուծելու:
Դոստոևսկին ոչ միայն դժվար թարգմանելի հեղինակ է առհասարակ, այլև ունի, մանավանդ «Կարամազով եղբայրներ» վեպում, այնպիսի ոճական յուրահատկություններ, որոնք բարեխիղճ թարգմանչից պահանջում են կարելի դարձնել անկարելին: Ես որոշեցի ամեն գնով հավատարիմ մնալ նրան, թույլ չտալ ինձ ոչ մի սրբապիղծ կամայականություն, ոչ մի երանգ չզոհել նրա տեքստից, որպեսզի չկռվեմ ո՜չ նրա, ո՜չ էլ ինքս ինձ հետ. բայց և ուզում էի ստիպել նրան, որ հայերեն խոսի, ըստ որում խոսի միայն դոստոևսկիաբար:
Գեղարվեստական թարգմանությունը հիմնականում գյուտաբանական (էվրիստիկ) պրոցես է: Վերլուծական մեթոդից թարգմանիչը օգտվում է նախապատրաստական փուլում միայն, երբ ուսումնասիրում է բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են բնագիրը ճիշտ հասկանալու, ճիշտ զգալու և վերստեղծելու համար: Դա մտնում է թարգմանության ընդհանուր ընթացքի մեջ, անկախ այն բանից, թե երբ է թարգմանիչն ուսումնասիրում այդ տվյալները` գրասեղանի առջև աշխատանքն սկսելուց շա՞տ առաջ, թե անմիջապես աշխատանքի պահին:
|