Հայերենագիտություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Մեր լեզուն, ձեր խոսքը

Այս իրողությունը թեպետ վաղուց է հաստատվել Սահմանադրությամբ “Ազատ, անկախ” հռչակված Հայաստանում, սակայն միայն վերջերս է հասել ժողովրդական, այն էլ ոչ այնքան լայն զանգվածների գիտակցականին, օտարալեզու դպրոցներ բացելու մասին պետական ծրագրի հրապարակման առիթով: Մինչ այդ Հայաստանում շատ քչերն էին դժգոհում հանրային ոլորտներում, հատկապես հեռուստատեսությամբ ռուսերեն լեզվով հարցազրույցներ, ֆիլմեր, գովազդներ ու նույնիսկ ամբողջ հաղորդաշարեր հեռարձակելու փաստից: Հայաստանում արդեն քանի տարի է՝ գոյություն ունի նաեւ իշխանական հայերենը, որը որպես նորամուծություն կամ բանասիրական լեզվով՝ “նեոլոգիզմ”, ոչ ուսումնասիրվել, ոչ դատապարտվել, ոչ էլ պատշաճ գնահատականի է արժանացել: Միայն տպագիր մամուլում է գալուստսահակյանների հայերենը ենթարկվել ծաղրի ու ժառանգվել հետագա սերունդներին՝ որպես ուսումնասիրության նյութ: Իսկ Հայաստանի մամուլի գլխին կախված դամոկլյան սուրը, որի “գործառույթը” հանձնված է Լեզվի պետական տեսչությանը, իր ամբողջ ներուժը սեւեռել է թերթերում սպրդող վրիպակներն ու տառասխալները հաշվելու եւ մենտորական ոճով թերթերի խմբագիրներին սպառնալից նամակներ հղելու գործին: Մինչդեռ հայերենն արդեն հասցրել է իջնել թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ Հառիճում նստակյաց կյանք ընտրած ղփչաղների ցեղի լեզվի մակարդակին, երբ, չունենալով գրեր, նրանք փոխառեցին հայերեն տառերը՝ իրենց տարեգրությունը թողնելու նպատակով:

Շարունակությունը

Եթե մեր մտավորականները չխոսեն մայրենի լեզվով` չի զարգանա ո՛չ մեր լեզուն, ո՛չ մեր կուլտուրան

 

Ստեփան Զորյանի հուշերը Մանուկ Աբեղյանի մասին
Հիշելով Արզնին` կուզեի այստեղ բերել և մի դեպք, որ բնորոշում է Աբեղյանին:
Կուրորտի գլխավոր բժիշկ Մադաթյանը, որ մի կիրթ մարդ էր, սովորաբար բանվորների և ծառայողների հետ խոսում էր հայերեն, իսկ ինտելիգենցիայի հետ` ռուսերեն: Լինելով թիֆլիսեցի` լավ չէր տիրապետում գրական լեզվին, վախենում էր սխալներ անել, ուստի, մտավորականների հետ խոսելիս, գերադասում էր ռուսերենը: Եվ մի օր ահա, մեր սենյակը գալով, դիմեց Աբեղյանին ռուսերեն.
—       Здраствуйте, товарищ Абегян. Как чувствуете себя?
Աբեղյանը վեր կացավ տեղից, բարևեց նրան և ասաց.
—       Բժիշկ, ինձ հետ խոսում են հայերեն:

Կարիք չկա, որ մեր դպրոցները փակող, մեր կուլտուրան ճնշող ռուս թագավորների գովքը տանք մեր ժողովրդին

Ստեփան Զորյանի հուշերը Մանուկ Աբեղյանի մասին
Մի տարի, կարծեմ 32 թվի աշնանը, այնպես պատահեց, որ մենք միասին էինք Արզնի կուրորտում. կենում էինք միևնույն սենյակում, ուստի և ես հնարավորություն ունեի ավելի մոտիկից ճանաչելու Աբեղյանին. և կարող եմ ասել, որ նա օրինակելի մարդ էր իր կենցաղում, իր վերաբերմունքով, հասարակական իր պարտքի գիտակցությամբ: Նա անողոք անալիտիկ էր և ստույգ փաստերի երկրպագու: Երբ ծանոթները գալիս էին և հայտնում որևէ լուր` նա միշտ հարցնում էր. «Ստուգե՞լ եք»…Եվ դա մարդկանց ստիպում էր, նրա հետ խոսելիս, լինել ճշմարտապատում:
Սրանից չպետք է մակաբերել, թե նա խիստ մարդ էր: Ոչ, բնավ: Արտաքուստ ճշմարիտ է, թվում էր մռայլ, բայց երբ խոսում էինք հետը` զգում էինք նրա ներքին բարեկրթությունը, լավ, կարեկից սիրտը: Այդ զգում էինք, մանավանդ, երբ նա ծիծաղում էր: Նա սիրում էր զվարթ զրույցներ, անեկդոտներ և ծիծաղում էր շատ դուրեկան, անմիջական ծիծաղով: Շարունակությունը

Նա հայ լեզուն և կուլտուրան ո՜չ միայն գրքերի մեջ էր սիրում և գնահատում, այլև կենցաղում

Ստեփան Զորյանի հուշերը Մանուկ Աբեղյանի մասին
Իմ հուշերը մեր երախտավոր գիտնականի մասին ես պիտի սկսեմ մանկական մի գլխարկից:
Մինչև 19-20 թթ. Թիֆլիսում ամեն ազգի երեխաներ, երբ նավաստու գլխարկներ էին գնում` դրանց ճակատի մակագրությունները սովորաբար լինում էին միայն ռուսերեն. «Герой», «Шалун», «Матрос» և այլն: Երբեք չէի տեսած, որ մի հայ երեխա իր այդպիսի գլխարկի վրա ունենար հայերեն մակագրություն: Բայց ահա 14-15 թթ. իմ ամենօրյա ճանապարհին – Սոլոլակից մինչև Վորոնցովի արձանը – երբեմն հանդիպում էի հիսունի մոտ միջահասակ, ոսկրոտ ու պնդակազմ մի ակնոցավոր մարդու, որ մի փոքրիկ տղայի ձեռքը բռնած` քայլում էր դանդաղ և երբեմն մեկ-երկու խոսք ասում նրան:
Արտակարգ ոչինչ չուներ այդ մարդը, սակայն նա, ճշմարիտ ասած իմ ուշադրությունը գրավում էր շնորհիվ այն գլխարկի, որ կրում էր նրա հետևի երեխան. նավաստու մի գլխարկ, որի ճակատին կար հայերեն մակագրություն:

Մեր ամենամեծ գանձը` մայրենի լեզուն

Գվիդոն Վահանյան
«Գարուն», 1985թ, թիվ 2
«ԳԱՐՈԻՆԻՆ» պատասխանում է ակադեմիկոս Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆԸ
 
— Ինչպե՞ս եք գնահատում լեզվի դերն ու նշանակությունը, նրա զարգացման ընթացքը ներկա փուլում՝ հասարակական կյանքում և գիտության բնագավառում։
— Լեզուն շատ մեծ նշանակություն ունի մեր կյանքում։ Դա լավ գիտակցում են բոլոր բնագավառների, ինչպես և գիտության աշխատողները։ Մասնավորապես ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչների համար լեզուն ոչ միայն հաղորդակցության, այլև մտածելու, հայտնագործելու շատ կարևոր միջոց է։ Որպես այդպիսին, լեզուն հասարակության մեջ էլ բոլոր հաղորդակցության միջոցներից ամենակարևորն է։ Ասում ենք ամենակարևորը, որովհետև առաջացել ու մշակվել է բնական ճանապարհով։ Եթե դա այդպես է, ուրեմն պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել լեզվի վրա։ Լեզուն պետք է միշտ գործածվի լավ, կատարյալ ձևով, այսինքն՝ տեղին և նպատակասլաց, հետևաբար անհրաժեշտ է, որ նա շարունակ կատարելագործվի, զտվի և դառնա հաղորդակցման, պայքարի սուր զենք։
Չէ որ մենք ուզում ենք, որ մեր երկրի տարբեր մասերի միջև լինի սերտ և ամուր կապ, բացվեն նոր ուղիներ, և ահա մենք հարկադրված ենք միշտ կատարելագործել մեր հաղորդակցության միջոցները, առաջին հերթին լեզուն։ Եվ բավական չէ միայն ասել, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել լեզվի կատարելության վրա։ Անհրաժեշտ է հետևողական և ջանասեր աշխատանք, և դա պետք է կատարվի շատ խնամքով, մտածված, որովհետև, ի տարբերություն մյուս հաղորդակցության միջոցների, լեզուն զարգանալով իր բնական հունով, արդեն ունի իր զարգացում գտած, կատարելագործված օրինաչափությունները։ Հենց այստեղ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք և խուսափենք լեզվի մեջ մուտք գործող արհեստական և չմտածված լեզվական միջոցներից, դիպուկ ու հստակ հաղորդակցումը արատավորող շինծու ձևերից։

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանք էլ կորցնենք, վա՜յն էկել ա մեր օրերին

Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՜ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբար, տասը` կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջրաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՜ խոսում, էն լեզուն չի՜ հասկանում, սաքի հենց բերանիցդ էլ ոսկի վեր ածի՜ր, ո՞ւմ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՜մ սիրում:

Շարունակությունը

Բաթումի հայերի կրթական կարիքները

Բաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է:

Շարունակությունը

Համշենի հայկական տեղանունները

Սերժ Սարգսյան. «Մեր մտածողության, ինքնության հիմքը` մեր լեզուն և գրականությունն է»:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ:
Այս տարի օլիմպիադային, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, մասնակցել են 11 երկրից ժամանած 128 պատանիներ և աղջիկներ:

Շարունակությունը

Հրաչուհի Փալանդուզյան, Լրագրության աստիճանները (հատվածներ գրքից). VII

«Սխալների ողբերգություն», բաժին II, մաս VII

Ցուցում. սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերում: Ճիշտը պետք է փնտրել շարադրանքում:

Ներով կազմվող բառեր

Օտար լեզուներից փոխառված բառերը հիմնականում հոգնակիով են կազմվում՝

շտաբներ, բլոգներ, բլոգերներ, բրոնխներ…

Բառի հոգնակին «ներ» է ստանում, եթե գրաբարում գրվել է ն-ով (մուկն-մկներ, ձուկն-ձկներ, դուռն-դռներ), վերջին միավանկ արմատը բայական իմաստ ունի, դրա նախնական իմաստը մթագնված է կամ ածանցավոր է: Առաջարկում ենք հիշել. 

Շարունակությունը