|
 Ներածական
Վերջին տարիներուն եւ յատկապէս վերջին ամիսներուն` Ամերիկայի Միացեալ Նահանգաց Հայ Եկեղեցւոյ շրջանակներուն մէջ կարծարծուի Ս. Պատարագը անգլերէն լեզուով մատուցանելու հարցը: Վերջին շրջանին խնդիրը ստացած է լուրջ կերպարանք. թեր ու դէմ կարծիքներ` նամակով կամ յօդուածներով կը յայտնուին եւ անուանացանկեր կը հրատարակուին ի նպաստ այս կամ այն տեսակէտին: Եթէ այսպէս շարունակուի պայքարը, ես վախ ունիմ որ Արեւելեան թեմի մէջ երկպառակտում կրնայ ստեղծուիլ, որու հետեւանքները աննախատեսելի վնասներ կարող են պատճառել: Ուրեմն անհրաժեշտ է օր առաջ հարցը բարձրագոյն իշխանութեան միջոցաւ եզրակացութեան մը եւ եզրափակման բերել, որպէսզի ապագային չդատապարտուինք Պատմութեան Դատաստանի առջեւ:
Շարունակությունը →
 Ամենուր և անդադար աղավաղվող մեր լեզվի համար մտահոգությունները ոչ միայն չեն վերանում կամ նվազում, այլ օրավուր ավելի խորանում են: Մի առիթով գրել ենք, որ հատկապես բանավոր հնչող հայերենի համար, թվում է, լոկ մի ապահով ապաստան է մնացել` հայ հոգևորականի շուրթերը, որոնք դեռ պահպանում են հինավուրց այս լեզվի նախաստեղծ մաքրությունն ու, մանավանդ, “է”ականությունը: Ցավոք, իրականությունը մեզ նորուցավալի օրինակներ է մատուցում, և դրանցից մեկն այսօր օրաթերթերից մեկում հրապարակված հարցազրույցն է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:
Որ սրբազան հայրը բավական ուրույն պատկերացումներ ունի նյութական արժեքների, ընդհանրապես հարստության, կյանքի վայելքների մասին` վաղուց է հայտնի, մինչդեռ թե ինչպես է նա մտածում, ինչպիսին է նրա լեզուն ու լեզվամտածողությունը, գոնե տողերս գրողի համար առավել հստակվում է հիմա, երբ կարդում եմ հարցազրույցը, որն արվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ “Հաղթանակ” զբոսայգում մայիսյան տոների առթիվ աղքատներին տրված հացկերույթի ժամանակ, որին մասնակից է եղել է նաև սրբազան հայրը:
Շարունակությունը →
 Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի
Գաբրիէլ Աւետիքեան, Խաչատուր Սիւրմէլեան, Մկրտիչ Աւգերեան։ Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836։
 Սովորական է, որ ամեն մի ժողովուրդ զարգացման միևնույն փուլում ունենա մեկ գրական լեզու: Սակայն պատմական հանգամանքները դասավորվել են այնպես, որ մենք նոր ժամանակներում ունենք երկու գրական լեզու. միևնույն «աշխարհաբար» անվան տակ հասկանում են թե՛ արևմտահայ և թե՛ արևելահայ գրական լեզուները: Իհարկե, դրանց տարբերությունն այնքան չէ, որ արևմտահայ գրական լեզվին տիրապետող մարդը չկարողանա հասկանալ արևելահայերենը, և արևելահայերենին տիրապետողը` արևմտահայերենին: Այս պատճառով է, որ մենք հաճախ ասում ենք, թե գործ ունենք միևնույն աշխարհաբարի երկու ճյուղի կամ երկու տարբերակի հետ: Սակայն փաստն այն է, որ մենք ունենք երկու գրական լեզու, որոնցից յուրաքանչյուրը զարգացել է իր ինքնուրույն ճանապարհով, կանոնարկվել մյուսից անկախ:
Կարող են հարցնել` ուրիշ ժողովուրդների պատմության մեջ կա՞ն այսպիսի դեպքեր, թե՞ միայն հայերենն է այսպես երկատված: Պատասխանենք, որ այդպիսի լեզուներ կան:
Շարունակությունը →
«Միջին հայերեն» անվանումը լայն գործածություն է ստացել միայն մեզնից ոչ շատ հեռու ժամանակներում: Մինչ այդ այն կամ լավ չի տարբերակվել, կամ հանդես է եկել «նախնյաց ռամկորեն», «կիլիկյան հայերեն», «ստորին դարերի լեզու» և այլ անունների տակ: «Միջին հայերեն» անվանումը, բնականաբար, գիտական տեսակետից ավելի ճիշտ է. այն ցույց է տալիս, որ հայոց լեզվի զարգացման հետևողական ընթացքի մեջ միջին հայերենը կազմում է կապող օղակ հին հայերենի և նոր հայերենի միջև:
Շարունակությունը →
Ովքեր ծանոթանում են գրաբարի տեքստերին և նկատում ժամանակակից տեքստերից նրանց ունեցած լեզվական նշանակալից տարբերությունները, հաճախ հարց են տալիս` գրաբարը եղե՞լ է երբևէ խոսակցական լեզու, և այդ լեզվով արդյոք երբևէ խոսե՞լ են: Նույնիսկ գիտական գրականության մեջ փորձեր են եղել ժխտելու գրաբարի` ժամանակին խոսակցական լեզու լինելու փաստը:
Ի՞նչ կարելի է ասել այս հարցի մասին: Արդեն ասվել է, որ «գրաբար» ասելով պետք է հասկանալ հին շրջանի, մասնավորապես 5-րդ դարի գրական լեզուն: Սա նշանակում է` հին շրջանում և հատկապես այդ շրջանի սկզբին` 5-րդ դարում, գործածվող հայերեն խոսակցական լեզուն է, որի գրի առնվելով հետագայում «գրի լեզու» հանդես է եկել «գրաբար» անվան տակ: Այսպիսով, կասկած չի կարող լինել, որ գրաբարը ոչ միայն բարձրացել է որպես գրական լեզու խոսակցական հիմքի վրա, այլև որպես գրական լեզու ունեցել է իր խոսակցական` բանավոր տարբերակը: Ակնհայտ է, որ հին շրջանի խոսակցական լեզուն իր գրի առնվելու ժամանակ եղել է մոտավորապես այնպիսին, ինչպիսին հանդիպում է այդ ժամանակվա գրավոր տեքստերում: Սակայն այս դրույթը չի կարելի տառացի հասկանալ և կարիք է զգում բացատրության:
Շարունակությունը →
Մարդ իր խոսակցական լեզվում սովորաբար գործածում է մի քանի հազար բառ, մինչդեռ զարգացած լեզուների բառերի ընդհանուր քանակը հասնում է հարյուր հազարի կամ նույնիսկ անցնում է հարյուր հազարից: Ժամանակակից հայոց լեզվի բառերի քանակը 100 000-ից ավելի է: Քանի որ այդ բոլոր բառերը չեն գործածվում ամեն մի անհատի կողմից, այդ պատճառով դրանց մի զգալի մասը մնում է չյուրացված: Չյուրացված բառերի քանակը մեծանում է հատկապես հին հայերենից, բարբառներից, այլ լեզուներից ժամանակակից հայերենին անցած բառերի հաշվին: Հաճախ շատերի համար անհասկանալի են լինում նաև որոշ մասնագիտական տերմիններ: Տվյալ սերնդի համար անհասկանալի կարող են լինել նաև այնպիսի բառեր, որոնք նախորդ սերնդի համար գործածական են եղել, բայց այժմ այս կամ այն չափով հնացել են և անցել կամ անցնում են հնաբանությունների շարքը: Վերջապես անհասկանալի կարող են լինել այն նոր բառերը, որոնք դեռևս տարածում չեն գտել և իրենց իմաստը լեզվի մեջ չեն որոշակիացրել:
 ՄԵՐ ՄԵԾ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ
Վաղուց է ասված, թե դժբախտությունը հնարագետ է դարձնում մարդուն: Եվ դա որքան ճշմարիտ է անհատների համար, նույնքան և ավելի ազգերի համար:
Չորրորդ դարի վերջում ամենադժբախտ և ամենածանր վիճակի մեջ էր Հայոց Աշխարհը. նա կորցրել էր պետական անկախությունը. հարևան երկու հզոր, հետևաբար գիշատիչ պետությունները` Իրանը և Բյուզանդիան, նրան բաժանել էին իրենց միջև: Անկախ երկիրը դարձել էր պարսկական Հայաստան և բյուզանդական Հայաստան: Այդ քիչ էր կարծես, գիշատիչները վասսալ Հայաստանի պետությանն ու եկեղեցուն պարտադրում էին ոչ միայն իրենց խորթ օրենքները, այլև իրենց լեզուն: Այս բանում առավել ագրեսիվ էր հայերի ոչ բարով «հավատակից» քրիստոնյա Բյուզանդիան:
Շարունակությունը →
Ձեզ ենք ներկայացնում Հ.Մխիթարյանի «Հայերենի կետադրության համառոտ պատմություն» աշխատանքը, որում մանրամասն ներկայացված են նաև հայերեն ձեռագրերում կիրառված կետադրական նշանները:
Աշխատանքի էլեկտրոնային տարբերակը պատրաստելու և մեզ փոխանցելու համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մատենադարանի ասպիրանտ Գոհար Գրիգորյանին:
Շարունակությունը →
|