Հայերենագիտություն բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Հայագիտական գրականությունը՝ կոշիկի տուփում

Հայագիտական գրականությունը՝ կոշիկի տուփում

2012թ. ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման հայեցակարգին: Նպատակն այսպես է ձևակերպված. «Պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի»: ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը և պատմական գիտությունների թեկնածու, ազատ լրագրող Գրիգոր Յազըճյանը (ի դեպ, գիտական իր աստիճանից պարոն Յազըճյանը հրաժարվել է` իբրև բողոք հայաստանյան հայագիտության մեջ հայոց լեզվի անարգման) միաբերան վկայում են` պետությունը լուրջ ոչինչ չի անում` հայագիտությունը զարգացնելու ուղղությամբ:

Շարունակությունը

Արևելահայերենը անգլախոս աշխարհի համար

EASTERN ARMENIAN FOR THE ENGLISH-SPEAKING WORLD
Dora Sakayan
YEREVAN STATE UNIVERSITY PRESS
YEREVAN — 2007

——
Ներբեռնեք այստեղից

Պարտադիր է արդյո՞ք ոչ հայկական բոլոր տերմինները հայացնել (Դավիթ Գյուլզադյանի դիմատետրից)

Vardges Ovyan “Նկարելուկ… Ի՞նչ պարտադիր է ոչ հայկական բոլոր տերմինները հայացնենք”։

Խիստ պարտադիր է, հարգելի՛ Վարդգես, եթե, իհարկե, “տրոլեյբուսը” “պոզասայլակ”-ով չենք փոխարինում, և դա ո՛չ իմ, ո՛չ էլ Ձեր կամքից է կախված, այլ մեր լեզվի դինամիկ ձևից (եթե ուշադրություն դարձրիք, շատ հանգիստ գործածեցի “դինամիկ” բառը)։ Այլ լեզուների դինամիկ ձևը թելադրում է, որ դրանք օտար տարրերը վերցնեն պատրաստի ձևով, իսկ հայերենի (ի դեպ, նաև գերմաներենի, չեխերենի, լեհերենի, պարսկերենի, հնդկերենի) դինամիկ ձևի թելադրանքով այդ տարրերը մուտք են գործում գերազանցապես թարգմանաբար։

Շարունակությունը

Դարձվածների ոճական արժեքը Համո Սահյանի պոեզիայում

Երզնկյան, Ռ. Ա. (2010) Դարձվածների ոճական արժեքը Համո Սահյանի պոեզիայում. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1-2 . pp. 367-373. ISSN 0320-8117
Великий мастер слова Амо Сагиян в своем поэтическом творчестве часто использовал фразеологические обороты, придающие слову метафоричность. Большая часть используемых им фразеологизмов имеет фольклорную основу, помимо этого есть фразеологизмы-неологизмы, созданные самим поэтом.

Դարձվածների ոճական արժեքը Համո Սահյանի պոեզիայում

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՄՇՏԱՊԵՍ ՀԱՐՍՏԱՑՆԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Վերջին տարիներին հայոց լեզվի աղավաղումներին, նրա տարաբնույթ խեղաթյուրումներին անդրադարձել են ոչ փոքրաթիվ մարդիկ: Գրվել են ինքնատիպ աշխատություններ, «Ազգ», «Գրական թերթ» եւ այլ պարբերականներում հրապարակվել են ուշագրավ հոդվածներ, առանձին գրախոսություններում մատնանշվել են գրախոսվող գրքերում նկատված լեզվական մեղանչումները: Բայց իրողությունն այն է, որ հայոց լեզվի անաղարտության, նրա լեզվական օրինաչափությունների անխաթար պահպանման համար պայքարը հիմնականում կրել ու կրում է թույլ, տարերային բնույթ: Ի վերուստ չկան պետական մտահոգություններ, պահանջկոտություն ու վերահսկողություն: Հայերենի անաղարտության ու մաքրության պահպանումը, նրա բառուբանի անընդմեջ հարստացումը մշտապես պետք է լինեն պետության, նրա համապատասխան բարձրագույն մարմինների, գիտակրթական համակարգի բոլոր բաղադրիչների, մամուլի, ռադիոհեռուսատեսության ղեկավար օղակների ուշադրության կենտրոնում: Եվ պետական լիարժեք հսկողության բացակայության, ամենաթողության, նաեւ այլ պատճառներով այժմ ամենուրեք վայրէջք է ապրում հայոց լեզուն:

Շարունակությունը

Մեր ոսկեղինիկը եւ Մարաշի բարբառը

Հայոց լեզուն հայ ժողովուրդի պատմութեան մշտական վկան է, դարերու ընթացքին բարբարոս ազգեր գրոհած են պատմական Հայաստանի վրայ ու վայրագօրէն փորձած զայն սրբել աշխարհի վրայէն, բայց հայ ազգը միշտ ալ դիմագրաւելով անասելի խուժդուժութիւնները գոյատեւած է, իսկ մեր ոսկեղինիկը եղած է մեզ կանգուն եւ միահամուռ պահող տեւական յենարանը:

Նվեր Վիրաբյան. “Աղավաղել հայոց լեզուն նշանակում է պղծել մեր սրբությունը”

Նարէ Աթոյան
 
Այսօր շատ ենք լսում, որ հայոց լեզուն աղավաղվում է, հայերս չենք փորձում օտարածին բառերը հանել մեր բառապաշարից, որի պատճառով էլ հայերեն թարգմանված շատ նոր բառեր մնում են չօգտագործված: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը, ի՞նչը խթան կհանդիսա մաքուր հայերենի տարածմանը. ահա այս հարցերի շուրջ խոսեցի լեզվի և գրականության մասնագետ, ՀՀ Կրթության Գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի Հայագիտության և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Նվեր Վիրաբյանի հետ:

-Շատերը նույնիսկ ամաչում են խոսել գրական հայերենով, քանի որ թե՜ խորհրդարանում, թե՜ հեռուստատեսությամբ խոսում են փողոցային, ժարգոնային լեզվով ու մարդիկ ամաչում են գրական լեզվով խոսել. հաճախ խոսողները դարձել են մի տեսակ “Ճերմակ ագռավներ”:
 
Պարոն Վիրաբյան մեծ տարածում է գտել նաև “Է” օժանդակ բայի փոխարեն “ա” ասելն ու գրելը

-“ա”-ով խոսելը էլի հասկանալի է, դա Լոռու բարբառն է, Թումանյանն է իր խոսքում օգտագործել “ա”,  սակայն հետագայում Տերյանը, Չարենցը մշակեցին և այդպես օգտագործվում էր “Է” ճիշտ տարբերակը: Ասեմ նաև, որ 20-րդ դարի 60-70 թվականներին մեր մայրաքաղաքը ԽՍՀՄ մասշտաբով շատ արվեստների ճյուղերի համար մշակութային կենտրոն էր, օրինակ, Լենինգրադի պարուհիները գալիս էին մեր պարողների հետ պարում էին, ու եթե մեր հանդիսատեսը ընդունում և ողջունում էր նրանց պարը, ապա նրանց ճանապարհը բաց էր դեպի արտասահմանյան ցանկացած բեմահարթակ: Նույնն էր ամեն ասպարեզում:
   Երկրաշարժից հետո ամեն ինչ փլուզվեց, փլուզվեց նաև մշակույթը, իսկ լեզուն մշակույթի գերագույն արտահայտիչն է: Աղավաղել այդ լեզուն նշանակում է պղծել մեր սրբությունը:

Մայրենի Լեզու

«Մենք Հայ ենք Հայերէն Լեզուով»:
Վազգէն Ա.

Գրեթէ կորսնցուցինք եւ դեռ եւս կը կորսնցնենք մեր կարեւորագոյն աւանդութիւնը չարաբաստիկ ամէն այն պահուն, երբ հայը հայուն հետ չի կրնար կամ չ՛ուզեր խօսիլ հայերէն:

Չեմ ուզեր դասական ինչո՞ւ եւ ինչպէ՞ս հարցումներով հասնիլ դէպի Հայոց Ցեղասպանութեան բազմերանգ ծալքերուն եւ անոր բազմապիսի հետեւանքներուն:

Նոյնիսկ նկատի ունենալով Հայոց Ցեղասպանութեան երկու միլիոն զոհերու պատճառած մարդկային կորուստը եւ անոր ի հետեւանք հայ ազգի բնական աճի կասեցման փաստը՝ Հայաստանի Հանրապետութեան Կառավարութեան առընթեր Լեզուի Պետական Տեսչութեան պետ Վալերի Միրզոյեանի հաւաստիացումով, այսօր շուրջ 50 միլիոն ազգաբնակչութիւն պէտք է ունենար հայութիւնը աշխարհի չորսդին:
Շարունակությունը

Այս Անկիւնէն. Հայերէնի Սիրոյն

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

Ա.

ՀԱՅԵՐԷՆասէրները  անգամ մը եւս ստացան «Նայիրի»-ի հերթական ընծան` այս անգամ կրկնակ տարողութեամբ, երբ www.nayiri.com կայքի հիմնադիրն ու պատասխանատուն` Սէրուժ Ուրիշեան, իր 7 մայիս 2012 թուակիր մամլոյ թողարկումով բացայայտեց համացանցի վրայ տեղադրումը Էդուարդ Աղայեանի «ԱՐԴԻ ՀԱՅԵՐէՆԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»-ին եւ Աշոտ Սուքիասեանի «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻ ՀՈՄԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ»-ին (անշուշտ երկուքն ալ` իրենց աբեղեանական ուղղագրութեամբ, քանի որ առ այժմ այս տեղադրումները պատկերահանումով կամ հպահանումով (scanning) կը կատարուին:   Այս ձեւով ութի բարձրացաւ հայերէնէ հայերէն թէ այլ լեզուներ ու փոխադարձ` «Նայիրի»-ի կայքին վրայ տրամադրելի բառարաններուն թիւը: Այս աշխատանքին իրագործման համար ան ցարդ վայելեց առաւելաբար Համազգային հայ կրթական ու մշակութային միութեան (www.hamazkayin.com), այլեւ Մաշտոց բառարաններու կաճառին (www.dictionnaires-machtotz.org) ու մշակութասէր ազգայիններու նիւթական օժանդակութիւնը, բայց իրագործումը կը պարտի գլխաւորաբար իր նուիրումին, վճռակամութեան եւ անդուլ աշխատանքին: Աշխատանք, որ կը շարունակուի:

Շարունակությունը

Համշենի տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս դրանց բուն հայկական լինելը. Լուսինե Սահակյան

Վերջերս ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» վերնագրով արժեքավոր աշխատությունը (հայերեն, ռուսերեն և թուրքերեն):
Այն նվիրված է Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի (Ստորին Վիժե), Արտաշենի գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունների քննությանը։ Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող բազմաթիվ մանրատեղանուններ հեղինակը գրառել է նշյալ շրջաններում 2010-11թթ. կատարած դաշտային աշխատանքների ընթացքում։ Այդ տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս, որ դրանք բուն հայկական են, նրանցում առկա են հին և միջին հայերենի արմատներ ու հիմքեր, բառակազմական ձևույթներ` հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից և թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով։Գրքի հեղինակը` Լուսինե Սահակյանն, այն փոքրաթիվ գիտնականներից է, ովքեր խորքային ուսումնասիրություններ են իրականացնում Համշենում, տեղում կատարում դաշտային աշխատանքներ, որոնց արժեքն ուղղակի անգնահատելի է:Ներկայացնում ենք HayNews.am-ի զրույցը գրքի հեղինակի հետ: