Հրապարակախոսական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

Մեկ ազգի պահողն էլ լեզուն ա ու հավատը, թե սրանք էլ կորցնենք, վա՜յն էկել ա մեր օրերին

Բանը հենց էս էր, որ ասում էի մտքումս, թե նստիմ, ինչքան խելքս կբերի, մեր ազգին գովեմ, մեր երևելի մարդկանց արած քաջությունները պատմեմ, էլի մտածում էի, թե ո՞ւմ համար գրեմ, որ ազգը լեզուս չի՜ հասկանալ: Թեկուզ ռսերեն, նեմեցերեն յա ֆրանցուզերեն գրած, թեկուզ գրաբար, տասը` կըլի որ հասկանային, բայց հարիր հազարի համար իմ գրածը, թեկուզ մեկ քամու ջրաղաց: Ախր որ ազգը էն լեզվովը չի՜ խոսում, էն լեզուն չի՜ հասկանում, սաքի հենց բերանիցդ էլ ոսկի վեր ածի՜ր, ո՞ւմ պետք է ասես: Ամեն մարդ իր սրտի խարջ բան կուզի: Քո ղաբլու փլավն ինձ ի՞նչ օգուտ, որ ես չե՜մ սիրում:

Շարունակությունը

Հեռուստատեսությունը «թույնավորում» է մեր լեզուն և հոգին

Հայկական հեռուստատեսության աքիլեսյան  գարշապարը մայրենի լեզուն է: Եթե լեզվական սխալը ներթափանցում է զանգվածային լրատվամիջոց, դրա դեմն առնելն անհնարին է դառնում, և օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակի պես տարածվում է «անտեր-անտիրական» հեռուստաալիքներով մեկ` սպառնալով ազգային արժեքներին: Լեզուն պահպանելու և պաշտպանելու լավագույն միջոցը ճիշտ և մաքուր խոսելն է, օտար լեզուներից արհեստականորեն ձևված արտահայտություններից զերծ մնալը: Լեզվական վթարներն ամենուրեք են, բոլոր հեռուստաալիքներով` ավելի կամ պակաս չափով: Սակայն զավեշտն այն է, որ մեկ անգամ հնչելուց հետո դրանք եթերից դուրս մղվելու փոխարեն ավելի են «տեղները տաքացնում»:

Շարունակությունը

Բաթումի հայերի կրթական կարիքները

Բաթում, Վրաստան – Սուրբ Փրկիչ հայ առաքելական եկեղեցի: Հունիսի 18, երեկոյան 16:30: 8 փոքրիկներ ուշադիր լսում են խաչից կախված գրատախտակին բառեր գրող, զուգահեռաբար ռուսերեն բացատրություններով դրանք հասանելի դարձնող ուսուցչին: Այդ ամենին մասնակցում են նաև ծնողները: Եկեղեցին մի քանի ժամով վերածվել է հայկական դասարանի: Փորձում եմ լուսանկարել, բայց տեսախցիկս չի ենթարկվում՝ կարծես հուզված թրթռում է: Կրկնում են ղ-խ-ի, դ-թ-ի, գ-ք-ի ուղղագրությունը: Դրան զուգահեռ սովորում են հայկական տեղանուններ և վերհիշում հանձնարարված բառերը՝ կատու, տուն, մկրատ և այլն: Ծնողները իբրև թե հուշարարություն են անում, փորձելով փրկել իրենց փոքրիկներին, սակայն իրենք էլ խանդավառված վերհիշում են անցած բառերը: Հայերեն սովորելու ցանկությունն ու ձգտումը մեծ է:

Շարունակությունը

ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ ՏՈՆԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ԱՆԴԻՆ

Ինչ են այժմ զգում մարդիկ, որոնք 20 տարի առաջ անկախ պետության հետ էին կապում հույսը, թե կհաջողվի լուծել եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե այն, որ մեր պետության մեջ մեր լեզուն կդադարի դիտվել իբրեւ երկրորդական ինչ- որ մի բան՝ նախատեսված մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն այլ լեզվով ստանալու կրթություն: Եվ արդյոք կպատկերացնեի՞ն նրանք, որ անկախությունից հետո տարիներ անց էլ են ստիպված լինելու պայքար մղել, որ հայ երեխան իր հիմնական կրթությունը ստանա հայերեն:

Շարունակությունը

Արեւմտահայերէնի Փրկութիւնը՝ Համազգային Առաջնահերթութիւն Է

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ

Սոյն գրութիւնը խտացումն է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի ողջոյնի խօսքին՝ արտասանուած Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ կազմակերպուած Համասփիւռքեան Կրթական Գ. Համագումարին՝ նուիրուած Արեւմտահայերէնին, Պիքֆայա, 18 Օգոստոս, 2011: (Տես առաջին էջի լրատուութիւնը):

Հայրապետական օրհնութեամբ ու քրիստոնէական ջերմ սիրով կ՛ողջունենք ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի սրբազան յարկէն ներս: Արդարեւ, Մեզի համար ու վստահ ենք մեր ժողովուրդի զաւակներուն համար սրբազան է այն կառոյցը որ լծուած է հայակերտումի այնքան հրամայական առաքելութեան: Այս հոգեմտաւոր առաքելութիւնն է որ կը կենսագործուի Դպրեվանքին մէջ, ուր բանաստեղծին բառերով՝ «կապարն ոսկի եւ նիւթն ոգի դառնան…»:

Շարունակությունը

Why Teach Our Kids Armenian?

As a proud graduate of Alex Pilibos, I often like to reflect on the fruits that local Armenian schools have borne over the last forty years. There’s no shortage of teachers, administrators, artists, musicians, writers, editors, journalists, filmmakers, political activists, doctors, lawyers, pharmacists, scientists, mathematicians, architects, business owners and professionals. Some have even made big names for themselves. Every year we read about the impressive acceptance rates of Armenian school graduates into some of the country’s most prestigious universities. There’s no doubt, Armenian schools, students, and parents are doing many things right in the field of education. Շարունակությունը

Մայրենին տնտեսական հայրենասիրության ու գավառամտության սահմանագծին. ի՞նչ կտան օրենքների փոփոխությունները

Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն ոչ թե պարզապես հայերենն է, այլ գրական հայերենը:  «Գրական» բառն ավելացավ, երբ մայիսի 23-ին խորհրդարանն ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ  ՀՅԴ-ի ներկայացրած նախագիծը:

Շարունակությունը

Լեզվի պահապանները

Մշակութային փոխհարաբերությունների եւ երկխոսությունների լավագույն  միջոցը քաղաքակիրթ աշխարհում միշտ էլ թարգմանությունն է եղել: Թարգմանությունը համակարգ է, որ թույլ է տալիս հետազոտելու, խորանալու եւ ուսումնասիրելու այլ աշխարհի միտքը, նրա ոգու խոսքը:

Շարունակությունը

Սեպտեմբերին ուշ կլինի

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին, ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին

2011թ. մայիսի 2-ին ամփոփվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» հայտարարած հանրակրթական  դպրոցի դասագրքերի մրցույթը։

Իբրեւ հեղինակ՝ մասնակցել եմ այդ մրցույթին եւ տարբեր հրատարակչությունների կողմից ներկայացրել դասագրքերի երկու խմբաքանակներ։ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մրցույթին ներկայացրել էր իմ եւ երկու գործընկերներիս գրած «Մայրենի 5» եւ «Մայրենի 6» դասագրքերը։ Այստեղ մրցակից չունեինք եւ բարձր միավորով (38-ից 36.5) հաղթել ենք։ Ի դեպ, մրցույթը խաղաղ է անցել բոլոր այն դեպքերում, երբ մրցակցություն չի եղել։

Շարունակությունը

Ընդդեմ մարտնչող օտարապաշտության

Իմ լավագույն ուսուցիչներից մեկը պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանն է եղել՝ հայկականի, հայոց գիր ու գրականության, հայոց լեզվի մաքրության անխոնջ պաշտպանը: Հայերենի մաքրությանն այդքան նվիրված լինելով, նա պուրիստ չէր բոլորովին, ինչպես հաճախ փորձել են ներկայացնել, այլ շեշտում էր. «Ես ձեզ չեմ ասում՝ տանկին ասեք հրասայլ, բայց դույլին վեդրո չպետք է ասեք»:

Իշխանյանն ասում էր մի պարզ բան. բազմաթիվ լեզուներ իմացեք, խոսեք ու գրեք, բայց դրանից առաջ իմացեք ձեր մայրինին: Ու սրանով նա ռուսական դպրոցները, ռուսախոսությունն ու ռուսագրությունը կուռք դարձնողների դեմ անհաշտ պայքարողն էր ու հայկական կրթության, հայախոսության եւ հայագրության պաշտպանը:

Առիթը կա (օտարալեզու դպրոցների վերաբացման որոշումն ու օտարամոլության ու օտարագրության վերջին բուռն դրսեւորումները), եւ ուզում եմ հատվածներ ներկայացնել Իշխանյանի «Ալեքսանդր Գրիշչյան» պատմվածքից (մեջբերումներն ըստ Ռաֆայել Իշխանյան «Իրական պատմություններ», «Վան Արյան» հրատարակչություն, Երեւան – 2004):

Շարունակությունը