
Հրապարակախոսական բաժնի նյութերը։
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին» Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք» «ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս |
Աշխարհի լեզվական սենատի 15 պատվավոր անդամներից մեկն ենք![]() Տեղեկատվական տեխնոլոգիաները պետական գերակա ճյուղ հռչակած եւ հիմնական կապիտալը մարդկային ռեսուրսը համարող Հայաստանի Հանրապետությունը կարծես լրիվ անտրամաբանական քայլեր է անում։ Անտեսելով կրթության որակն ու նորագույն տեխնոլոգիաների զանգվածային կիրառումը (համացանցային տարածքը մայրենի լեզվով հասու դարձնելը)՝ մենք կենտրոնացել ենք օտարալեզու դպրոցների ստեղծման վրա։ Հասկանալի է, որ օտար լեզվով ուսուցումը բնավ էլ չի բարձրացնի մեր դպրոցների ու մեր երեխաների որակը։ Կրթական նորագույն մշակումների ու մայրենի լեզվի չբացահայտված ներուժի մասին մենք զրուցեցինք «Էլեկտրոնային բովանդակություն» ասոցիացիայի ղեկավար Գարեգին Չուքասզյանի հետ, ով վստահ է, որ օտարալեզու դպրոցների հիմնումը բնավ էլ չի բխում հասարակական պահանջից ու չի կարող ծառայել պետական շահերին։ Շարունակությունը
Պետական լեզու![]() «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու կառավարության նախաձեռնության շուրջ քննարկումները թեեւ մի պահ` Մայիսի 28-ի ու «Եվրատեսիլի» առիթով դադար առան, սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»: Պատեր՝ առանց հիմքի՞Հանրահայտ ճշմարտություն է՝ լեզուն մտածելու միջոց է. դու նախ մտածում ես, ապա մտքերդ հաղորդում ում որ հարկն է։ Մեր հասարակության մեջ այս պարզ ճշմարտության վերաբերյալ վաղուց շրջված պատկերացումներ են արմատավորվել։ Մեզնից շատերը լեզուն համարում են նախ և առաջ հաղորդակցման միջոց։ Ու քանի որ օտարալեզու աշխարհը հսկայական է, իսկ մենք՝ ընդամենը մեկ բուռ, շատերը մտածում են, թե աշխարհի հետ շփումը հնարավոր է միայն հայերենը բառիս բուն իմաստով ուրանալու և իրեն հարմար օտար լեզուն սերտելու տարբերակով։ Ես սերտել բառը պատահաբար չօգտագործեցի, իսկ այդտեղ մտածելու տարրերը հնարավորինս նվազ են։ Երբ դու բնությունից քեզ տրված լեզուն թողնում ես կենցաղային մակարդակում կամ ընդհանրապես անտեսում, դու մտածողությունդ ես փոխում։ Իսկ դա միանգամից չի լինում. մինչև հազարամյակներով մշակված հայերենի լեզվամտածողությունը ժառանգած քո ուղեղը կհարմարվի օտար ձևերին ու կաղապարներին, մտածելու քո ներուժը շատ կորուստներ կունենա։ Շատերը սա, իհարկե, չեն գիտակցում։ Իրենց իմացած գավառական հայերենի ստորոտից նայելով օտար լեզուների գրական տարբերակների բարձունքին՝ նրանք պարզապես մտածում են, թե մեր մայրենին անկատար, հնացած, անարտահայտիչ լեզու է։ «Մոսկվայի տունը» եւ ՀՀ քաղաքացիների մի մասի գիտակցությունը![]()
Մարտի 29: Ժամը 13:00: Երեւան, «Մոսկվայի տուն»: ՀՀ-ում գործող ռուսական մի քանի հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հանդիպում ՀՀ-ում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժնում աշխատող եւ 2-րդ քարտուղարի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետ Վիկտոր Վլադիմիրի Տելյատինի հետ: ՀՀ հանրակրթական դպրոցի բնույթը ապազգային է![]() «Լուսանցքը» ս.թ. հոկտեմբերի 9-15-ի համարում Աստղինե Քարամյանի գրչով արծարծեց մի հույժ կարևոր հարց՝ ՀՀում կրթության էության խնդիրը՝ «Ապազգային դպրոց. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը» վերնագրի տակ։ Իմ համոզմամբ՝ վերնագրում կա հակասություն. Արդարև, իսկական հայկական կրթակարգը չի կարող խեղել հայի, առավել ևս՝ հայ երեխայի հոգեբանությունը, այլ ընդհակառակը՝ կամրապնդի մեր նոր սերունդների՝ իբրև հայ անհատ ձևավորման ընթացքը։ Հետևաբար, ճիշտ կլիներ վերնագրում «Հայկական կրթակարգը» բառերը փոխարինել «ՀՀ կրթակարգը»-ով, մանավանդ որ 2004թ. գարնանն «ընդունված» այդ փաստաթուղթն էլ զուրկ է ազգային բնութագրիչից և պաշտոնապես կոչվում է «Հանրակրթության պետական կրթակարգ»։ |