Հրապարակախոսական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» – մաս II

(Հատվածներ)

Սակայն լեզվի հարցում ամենից կարևորը լեզվի հիմքն է,

իսկ լեզվի հիմքը լեզվի համաձայնությունն , բառերի ու

նախադասությունների հարաբերությունն ու կապը:

Հովհ. Թումանյան

Բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը… Ահա ընդամենը երկու բառերի հարաբերությունն ու կապը. սիրով` բնության հանդեպ, սիրով` դեպի բնությունը, սիրով` բնության նկատմամբ, բնության հանդեպ սիրով, բնության նկատմամբ սիրով, բնության սիրով: Ո՛րն է սրանցից նախընտրելին, ինչպե՞ս իմանալ: Տակավին 1951 թվականին Դերենիկ Դեմիրճյանը հարցնում էր. «Քեզ հաճելի չէ՞ այս երգը լսել, թե՞ քեզ համար հաճելի չէ: Քեզ չի՞ կարելի ուտել, թե՞ դու չես կարող ուտել… Քեզ չի՞ կարելի ձեռդ շարժել, թե՞ դու չես կարող ձեռդ շարժել» և ինքն էլ պատասխանում. «… չի կարելի պարզունակորեն վախենալ և ծիծաղել «Քեզ չի կարելի ուտել» ձևի վրա: Ոչ ոք ոչ ոքի չի ուտում: Խնդիրը տարբեր իմաստների մասին է և երկուսն էլ պետք է գործածել»[1]: Եվ … գործածում ենք, այդպես էլ մինչև հիմա չկողմնորոշվելով շատ ու շատ հարցերում, ընդհակառակը, ավելի ու ավելի խճճվելով կապակցության ու համաձայնության հետզհետե բարդացող բավիղներում: Ահա թե ինչպիսի «համադամներ» է մատուցում մեզ ժամանակակից լեզվագործածությունը. «Փողոցները վխտում են անտեր շներով» (Սով. գրակ.), «Ամեն ինչ շնչում է կինոյով» (Եր. Եր.), «Դուք կրկնվում եք, բարեկամս»: — Իմ փոխարեն Դուք էլ կկրկնվեիք» (հեռուստահաղորդումներից): «Ինքնատիպությամբ» սրանցից շատ էլ չեն տարբերվում այսօրինակ արտահայտությունները. «Տաս անգամ զանգահարեցի, մինչև ընկա քեզ վրա»: «Շնորհավորում եմ նոր պաշտոնով»: «Երկու ամիս բյուլետենի վրա էր» (բանավոր խոսք) և այլն: Ի վերջո, ի՞նչ է պատահել: Ամեն ինչ կարծես իր տեղում է` չկա արտառոց որևէ սխալ, բայց լեզուն կարծես գլխիվայր շրջած լինեն: Այո՛, լեզուն գլխիվայր շրջված, քանի որ հայաբառ ու հայատառ այս խոսքերը ըստ էության ամենևին էլ հայերեն չեն:

Շարունակությունը

Լեզվական մեկուսացումը նոր ժամանակի մշակույթ

Հասարակության կողմից պաշտոնական եւ հրապարակային լեզվագործածությունը ենթակա է պետական վերահսկողության, որն իրականացվում է պետության կարգավորիչ տեսչություններով։ Հետեւաբար, լեզվական հարաբերությունների կարգավորումը, լեզվական մտածողության ինքնապաշտպանությունը պետության մենաշնորհն է եւ իրականացվում է օրենքի հիման վրա` պետական ծրագրով:

Շարունակությունը

Հանգերգի նման կրկնենք մեր «բարի լույսը» — մաս I

(Օտարաբանության վնասները)

Ազգությունը ունի յուր հոգին,

և այդ հոգին լեզուն է:

Միքայել Նալբանդյան

Որքան ավելի արագավազ ու համակողմանի է կյանքի առաջընթացը, այնքան ավելի շեշտակի է տեղի ունենում լեզվի հարստացումը նոր բառերով ու արտահայտություններով: Այդ տեսակետից անմրցակից է լեզուների պատմության արդի շրջանը: Կյանքի տարբեր բնագավառներում ծայր առած ամեն մի նորույթ մի երկրից մյուսն անցնելով, մի ազգից`  մյուսը, փոխանցում է նաև իր անվանումը կամ անհրաժեշտություն ստեղծում տվյալ երևույթն անվանելու սեփական լեզվամիջոցներով: Ահա թե ինչու ժամանակակից լեզուների մեջ այդպես հախուռն էնորաբանությունների հոսքը` լինեն դրանք օտարածին, թե ընդոծին: Հայտնի է նաև, որ տարբեր լեզուներ տարբեր հյուրընկալություն են ցուցաբերում օտար բառերի նկատմամբ:

Մեր մայրենին հնուց անտի լավ գիտենալով լեզվական փոխառությունների արժեքը` միաժամանակ օգտագործել է և այժմ էլ շռայլորեն օգտագործում է բառակազմության իր անհատնում հնարավորությունները: Փաստերը վկայում են, որ տերմինաշինության վերջին հիսնամյակը սրտաբաց օտարընկալությունից բացի բնորոշվում է սեփական միջոցներին ավելի ապավինելու հակումով: Մայրենի և օտար բառերի մրցության խնդիրը ի վերջո կարգավորում է լեզուն` համապատասխան իր բնույթին և զարգացման ներքին օրինաչափություններին, իսկ բառերը լեզվի մեջ հաստատվում են ամենօրյա գործածությամբ և կյանքի հրամայականով:

Շարունակությունը

Լեզուն հոգեբանություն է

Եվ դա անհերքելի է…

—         Դու ո՞վ ես, որ ինձ վրա խոսես (եթե փորձես առարկել):

—         Ի՞նչ ես առաջս կտրել, արագացրո՛ւ (եթե փորձես մի փոքր հապաղել):

—         Էս է, ուզում ես վերցրու, ուզում ես` չէ (եթե խնդրես, որ խանութում քեզ փտած միրգ չտան):

—         Չես ուզում քեզ հրեն, տաքսիով գնա (եթե բողոքես տրանսպորտային հրմշտոցից):

—         Փող չունես, տաքսի մի՛ նստիր (եթե քառասուն կոպեկի փոխարեն մի ռուբլի չտաս):

Եվ զարմանալին այն է, որ հանդուրժում ենք այս «դուախոսությունը», որը եթե վիրավորելու նպատակ էլ չի հետապնդում, ապա նվաստացուցիչ է թե՛ խոսակցի, և թե՛ ավելի շատ` խոսողի համար, որովհետև անմիջապես երևան է հանում նրա գռեհիկ էությունը:

Հիրավի լեզուն հոգեբանություն է;

Շարունակությունը

Պետություն և լեզու, մաս 4-րդ — Գևորգ Յազըճյան և Ռուբեն Թառումյան

Պատմաբան Գևորգ Յազըճյանը և համակարգչային տառաստեղծ Ռուբեն Թառումյանը պետական լեզվի նկատմամբ վերաբերմունքն ուղղակիորեն կապում են ազգային ինքնության և ինքնագիտակցության հետ: Այլ երկրների կողմից իրականացվող լեզվական ու մշակութային ագրեսիան զրուցակիցները համարում են ոտնձգություն ՀՀ պետական անվտանգության նկատամամբ:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Պետություն և լեզու, մաս 3-րդ

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը վստահ են, որ հայերենը կարգավիճակ ունեցող միակ լեզուն պետք է լինի ՀՀ-ում: Այլ լեզվի կարգավիճակ տալը անհիմն է և անհեռանկար:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Հոգևոր Հայաստան

Հատված Վահան Տերյանի համանուն հոդվածից

 

Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելով: Ի՞նչ է նշանակում այդ բառը նրա շուրթերին:

Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորում, ազգային կուլտուրական որոշ գաղափարներ, որոշ ձգտում, մինչդեռ ամենից առաջ եւ վճռական կերպով փաստերը ժխտում են մի այսպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:

Ընդհակառակը, ինչպես հայ բուրժուազիան, այնպես եւ նրան մշտապես հարազատ, ավելի լավ է ասել՝ հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է:

Դա մի անժխտելի փաստ է:

Շարունակությունը

Լեզուն կուլտուրայի ամենաճիշտ ու անսխալական նշանացույցն է

Հատվածներ Վահան Տերյանի «Մեր գրականության գալիք օրը» հոդվածից

Լեզուն կուլտուրայի ամենազորեղ մղիչն է, մարդու ամենահավատարիմ ու անդավաճան մխիթարիչն ու սփոփիչը – անխոս բնության, անբարբառ տիեզերքի առջև:

Եթե լեզուն, ասում է Մաքս Մյուլլերը[1], բնության ստեղծագործությունն է, ապա դա բնության ամբողջ ստեղծագործությունը պսակող մի հրաշալիք է, որ պահպանված է եղել մարդու համար, եթե դա մարդկային ստեղծագործության արդյունք է, ապա նա բարձրացնում է ու հասցնում մարդուն աստվածային աստիճանի, եթե աստծո պարգև է` ապա դա նրա ամենամեծ ու ամենաթանկագին պարգևն է… Ամենահին դարերից սկսած խոսքը եղել է հիացումի առարկա մարդկանց համար: Ո՛չ արտաքին աշխարհը կամ բնությունը, ո՛չ մարդու ներքին աշխարհը չեն հարուցել այնքան խոր զմայլանք ու զարմանք, որքան լեզուն: Եվ դրա համար է, որ դարերից ի վեր ժողովուրդը առանձին մի հավատ ունի դեպի խոսքը: Խոսքը դարձել է հավատալիք, պաշտամունքի առարկա: Խոսքի զորությունը ահեղ է, անքննելի և ամենակարող` ժողովրդի աչքում մինչև մեր օրերը: Խոսքը կենդանի շունչ է համարվում – ոգի, զորություն կախարդական: Դեռ 1812թ., ասում է պրոֆեսոր Բոդուեն դե Կուրտենեն, մի ֆրանսիացի, որ Նապոլեոնի հետ ընկել էր Մոսկվա, հավատացնում էր հետո իր հայրենակիցներին, որ Ռուսաստանում այնպիսի խիստ սառնամանիք է լինում, որ խոսքերը շրթունքներից դուրս են թռչում, բայց մինչև լսողի ականջը չեն հասնում` որովհետև ճանապարհին սառչում են:

Լեզուն կուլտուրայի ամենաճիշտ ու անսխալական նշանացույցն է:

Շարունակությունը

Ես ճանաչում եմ քեզ. Դու այն անառակ որդին ես, որ երբեք հետ չի գալու

The Tower of Babel' by Pieter Brueghel the Elder, 1563.

«9-րդ հրաշալիք», 432, 2008թ., ՎԱՍ» Վաչագան Ա. Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

«ԵՍ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ»

Ես քեզ շա՛տ վաղուց եմ ճանաչում. հայ ժողովրդի ծննդյան օրվանից ի վեր: Երբ Հայկն իր որդիներին արգելեց գնալ բաբելոնյան աշտարակի շինարարությանը մասնակցելու, դու ծպտյալ գնացիր: Ես այսօր կխոսեմ քո էության, բնավորության միայն մի կողմի մասին՝ աստվածատուր քո լեզվի նկատմամբ քո ունեցած վերաբերմունքի մասին: Դու հունախոս էիր, հետո թրքախոս, պարսկախոս, ռուսախոս, անգլիախոս: Այսօր էլ դու հայախոս ու հայամտած չես: Դու այսօր էլ բանսարկություն կգրեիր Չարենցի դեմ՝ նշելով, որ նա ազգայնամոլ է՝ սիրում է իր լեզուն ու հայրենիքը: Կգրեիր Շիրազի դեմ, Րաֆֆու դեմ, Աբովյանի դեմ, Կողբացու դեմ, Հայկի դեմ: Եվ գրո՜ւմ ես՝ առնվազն ինքդ քեզ համար, քո մեջ:

Ես ճանաչում եմ քեզ: Դու այսօր քո անկախ պետության մեջ, քո մայրաքաղաքի սրտում ստեղծում ես արձանախումբ՝ նվիրված «Տղամարդիկ» կինոնկարին (սա հիանալի է), սակայն այդ արձանախումբը դնում ես մի պատվանդանի վրա, որի վրա ոչ մի հայերեն տառ չկա. դու ուղղակի չես զգում, թե որքան ծիծաղելի և որքան ողբերգական է դա և որքան զավեշտալի են քո պատճառաբանությունները:

Շարունակությունը

Մենք էլ, մեր հակառակորդներն էլ լավ հասկանում ենք, որ մեր իրական անկախությունը մեր լեզվի և մեր մտածողության մեջ է. Վ. Սարգսյան

Գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում «Տապանի աղանդավորական ճեղքը» վերնագրով գրառում է կատարել։ «Հայաստանում դժվար թե գտնվի մեկը, որ չասի` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Բայց կա մեկը, որ ասում է. «Եթե մայրենի լեզուդ չգիտես, ապա քանի լեզու գիտես, այնքան մարդ չես»»,- գրել է նա։ Ստորև ներկայացնում ենք այն։

Այսօր, ինչպես միշտ է եղել, երկու մոտեցում կա հայոց լեզվի վերաբերյալ: Առաջինն այն է, որ հայերենը օրհասական վիճակում է, հոգեվարք է ապրում, անէանում է, ոտնատակ է լինում. մի խոսքով, այսօր կա, վաղը չկա: Երկրորդ մոտեցումն այն է, որ հայերենը ծաղկուն վիճակում է, ոչ մի վատ բան էլ չկա, միշտ էլ այսպես է եղել, անհանգստանալու ոչինչ չկա, հայերենը իր հազարամյա ճամփով հանգիստ գնում է. ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել:

Շարունակությունը