Հրապարակախոսական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Շնորհավոր մայրենի լեզվի միջազգային օրը

Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:

1952թ.-ին Դաքայում (Պակիստան, այժմ՝ Բանգլադեշի մայրաքաղաք) ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու կառավարության որոշման դեմ:

Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը:

Շարունակությունը

Հայագիտական գրականությունը՝ կոշիկի տուփում

Հայագիտական գրականությունը՝ կոշիկի տուփում

2012թ. ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել հայագիտության զարգացման հայեցակարգին: Նպատակն այսպես է ձևակերպված. «Պետության և հայ մտավորականության ջանքերով հայագիտությունը վերածել հայության ազգային և մշակութային անվտանգության ապահովման հզոր գործոնի»: ՀՀ «Տարվա Ուսուցիչ» (1993), բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը և պատմական գիտությունների թեկնածու, ազատ լրագրող Գրիգոր Յազըճյանը (ի դեպ, գիտական իր աստիճանից պարոն Յազըճյանը հրաժարվել է` իբրև բողոք հայաստանյան հայագիտության մեջ հայոց լեզվի անարգման) միաբերան վկայում են` պետությունը լուրջ ոչինչ չի անում` հայագիտությունը զարգացնելու ուղղությամբ:

Շարունակությունը

Նամակներ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությանը և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին

Երեւան, 14 յունուարի 2013 թ.

 

ՀՀ ԿԳՆ Լեզուի պետական տեսչութեան,

Սոյն նամակին կից Ձեզ եմ ուղարկում կրկնօրինակը Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարութեանն ուղղուած եւ այսօրուայ թոականը կրող իմ նամակի, որտեղ բարձրաց-րել եմ ՀՀում հայոց լեզուի պարտադիր օգտագործման` մետրոպոլիտենում առկայ խախտումների երեք փաստերի հարցերը:

Այս մասին տեղեկացնելով նաեւ ԼՊՏ-ին, պահանջում եմ օրէնքով սահմանուած ժամկէտում ինձ տեղեկացնել, թէ ԼՊՏ-ն ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկել` վերացնելու համար նշուած խախտումները:

Շարունակությունը

ԳԵՂՕՆ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Ինչպէս գէտ մը անհուն, հինաւուրց լեռներու անմատոյց բարձունքներէն ծնած, և որ անհաշուելի ժամանակներէ ի վեր արեւուն տակ կը պտըտցնէ իր թարմ կեանքը մշտահոս ու երգեցիկ, դուն կը վազես դարերուն մէջէն, ո՜վ գեղեցիկ ու քաղցր Լեզու Հայկական: Քու ակունքդ կը կորսուի Անցեալին ալեւոր սարերուն մշուշին տակ խորհրդասքօղ: Առասպելախառն ստուերներուն վեհութեան ծոցէն, ինչպէս կաղնի մը հաստաբերձ՝ քու նորացայտ ուղխինահոսմանդ վերեւ կանգուն՝ դեռ կը տեսնենք պայծառ դէմքը հսկայ դիցակերպ Հայկին, որ քու վրադ կաթեցուց Բռնութեան դէմ առաջին բազուկը բարձրացնող ըմբոստի իր նայուածքն առնական: Եւ մեր որդիական աչքերուն զմայլած խանդաղատանքը դեռ կը նշմարէ խրոխտ շնորհը գեղեցիկ Արային, որ քու եզերքդ ի վար պահ մը շողաց ինչպէս շուշաններու, ու յետոյ, Սիրոյ և Հայրենիքին հաւատարիմ, արի մահով մը մարեցաւ, մահով մը երփնավառ ու մաքուր ինչպէս կարմիր պարտէզ մը մեծ վարդերու: Ու մեզի աւելի մօտիկ ժամանակներուն ընթացքին մէջ, ի՜նչքան դէմքեր մետաքսէ բամբիշներու, երկաթէ հերոսներու, խունկէ մարգարէներու և կրակէ բանաստեղծներու, որոնք իրենց երազը քու ջուրերուդ մէջ հայելացուցին:

Շարունակությունը

Մայրենի լեզուն այն հոգին է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում

«Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»։— Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն։ Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն— հրաշարար բալզամ։ Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգևորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը և Գամառ Քաթիպան — շարունակեց հետո Մազութի Համոն,— իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը— իրենց հայրենիքը։ Ինչո՞ւ,— հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,— որովհետև, ինչպես հայտնի է բոլորին և ինչպես համոզված է ինքը— այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են— մայրենի լեզու և հայրենի երկիր— որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն։ Հայրենի երկիր և մայրենի լեզու, ահա՛ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապվելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաքուցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,— կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ— մի ամբողջական ազգություն։ Շարունակությունը

Աշխարհի միակ ժողովուրդը, որը ուզում է խոսել այլ լեզվով

Խորհրդային ժամանակների ամենալավ երևույթներից մեկը մուտքերի պատերին փակցված փոստարկղերն էին, որոնց միջից դուրս էին ցցվում թերթերի ու ամսագրերի եզրերը: Այդ երևույթից մի հուշ մնացել է մինչ այսօր` «Литературная газета»-ն, որի բազմաթիվ էջերի մեջ մի բան միշտ լինում է կարդալու: Այս անգամ  «լիտգազետան» մի նպատակով վերցրի, որ մի ժամի չափ տառի տեսքով չտեսնեմ ներքաղաքական աղտեղություններից որևէ տող:

Այն, ինչ ունեցա այդ վճռական որոշման արդյունքում արդի հայերենի խոսակցական բառապաշարում կոչվում է «մանթռաշ»: «Литературная газета»-ի մի քանի թերթը տրամադրված էր «սոցիալ-տնտեսական և ինտելեկտուալ ծրագրերի» հիմնադրամի պատրաստած նյութերին, որոնք ներկայացնում էին Հայաստանում ռուսաց լեզվի պահպանման առաքելության շրջանակներում առաջացած մտահոգությունները:

Շարունակությունը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ԼԵԶՎԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ

Ընդդեմ օտարալեզու դպրոցների բացման
Վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել է կառավարությանը, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում օտար լեզվով ուսուցմամբ կրթական հաստատությունների գործունեությունը օրենսդրորեն թույլատրելն է: Դժվար է ասելՙ նախարարությունն արտաքին ինչ-որ ուժերի ճնշմա՞նն է տեղի տալիս, թե՞ հայրենի գլոբալիստների նկրտումներն են այլեւս դառնում բացահայտ, եթե հրապարակում հայտնվում է այսպիսիՙ կրթության եւ լեզվի քաղաքականությունն ու փիլիսոփայությունը հիմնիվեր փոխող օրենսդրական նախաձեռնություն: Քայլն իբր թե հիմնավորվում է «կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման», «լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունների» վերացման անհրաժեշտությամբ, մինչդեռ դրանք կոչված են ընդամենը սքողելու բուն նպատակըՙ շահախնդրության ասպարեզ դարձնել նաեւ հանրակրթությունը: Եվ այդ շահախնդրությանը, հայկական դպրոցի հետ, զոհ կարող է գնալ նաեւ հայոց լեզուն:

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԵՎ ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայոց լեզվի ժամանակակից վիճակը պայմանավորված է մեր այսօրվա հանրային կյանքի և ազգային գիտակցության ընդհանուր մշակութաբանական դրվածքով: Ակնհայտ է, որ որակներն աղետալիորեն ընկած են ամենուր, ինչն անմիջականորեն արտացոլվում է լեզվի վիճակի ընդհանուր դրվածքի վրա: Լեզուն հանրության բարեկրթության և զարացածության առաջին ցուցիչն է: Ինչպիսին լեզվի հանդեպ վերաբերմունքն է, այդպիսին էլ պետության ընդհանուր մշակութային քաղաքականությունն է:

Ի՞նչ է կատարվում մեր աչքի առջև:

Շարունակությունը

Հովհաննես Թումանյան` Մեծ ցավը

Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ («Հորիզոն», N 40):

Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:

Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում:

Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով` ինչքան բան չգիտենք: Չէ՞ որ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և պատմություն, և գրականություն, և գեղարվեստ, և տնտեսական վիճակ, և մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը. առանց նրա բնավորությունը հասկանալու ոչ կարող ես անցյալդ ըմբռնել, ոչ ներկադ հասկանալ, ոչ ապագադ տնօրինել:

Շարունակությունը

Ի՞ՆՉ ԼԵԶՎՈՎ Է ԽՈՍՈՒՄ ԵԹԵՐԸ

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, եթերի լեզուն` գրական հայերենը:

Ունենալով վիթխարի լսարան, հեռուստատեսությունն ու ռադիոն լայն հնարավորություն ունեն իրականացնելու լեզվական դաստիարակություն, եւ այն իրականացվում է: Բայց ինչպե՞ս: Մեր եթերն այսօր ողողված է բարբառայնությամբ, օտար բառերի անհարկի գործածությամբ, անճաշակությամբ ու գռեհկաբանությամբ: Մի բան, որ հատուկ է ու ներելի միայն բակային լեզվին: Այո, բակային լեզուն այսօր տեղափոխվել է հեռուստատեսություն ու ռադիո: Իսկ գրական լեզուն ծվարել է լրատվական ու գիտահանրամատչելի հաղորդումներում: Եթերում բակային լեզվով խոսողներն, իհարկե, ունեն իրենց «հիմնավորումները»: Նրանք պնդում են, թե պետք է հարազատ մնալ միջավայրին: Ահա մի արվեստագետի կարծիք. «Երբ ֆիլմի կադրում մարդիկ վիճում են, իրար դանակահարում, պետք է հայհոյեն եւ ոչ թե խոսեն գրաբարով»: Շարունակությունը