|
 ․․․ Մովսեսը Նոր Պլատոնից իմացավ, որ առաջին անգամ Հայաստանում են հայտնաբերել ոսկին ու երկաթը։ Չորս հազար տարի առաջ երկնային քարերը, որ մաքուր երկաթից էին, հայերը կոչել են երկաթ՝ երկնքից կաթած։ Դա երկաթի առաջին և ամենահին անվանումն է աշխարհում։ Նույնիսկ հույները դրանից հազար տարի հետո են երկաթին անուն տվել, կոչել այն սիդերոս։ Շարունակությունը →
 Ուսումն ազգային դպրոցներում պետք է լինի մայրենի լեզվով։ Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ։
Հայոց ազգային, բուն ժողովրդական ոգին պարունակված է հայոց լեզվի միջև, հայոց լեզուն յուր կողմից ներկայացնում է ազգի լեզուն, ոչնչացրեք այդ երկուսից մեկը և մյուսն ինքնըստինքյան կոչնչանա․․․ Ուրեմն, լեզվի զարգացման գլխավոր գործիչն է բուն ժողովրդի ոգին, իսկ բուն ժողովրդի ոգին ներկայացնում են գավառաբարբառներն իրենց առանձնահատուկ ձևերով։
Իսահակ Հարությունյան (1863-1928թթ․), հայ մանկավարժ
Հայ մանկավարժներ XIX-XXդդ, գիրք II, Հայպետուսմանկհրատ, Երևան, 1961թ․, էջ 481։
 Քիչ առաջ՝ մոտավորապես 17:45-ից մինչև 18:00 տաքսիով հայտնվել էի խցանման մեջ ու հնարավորություն ունեցա հատվածաբար ունկնդրել երևանյան FM ինչ-որ ալիքով հեռարձակվող մի հետաքրքրական հաղորդում։ Վարողն ու հյուրը խոսում էին պատերազմի արվեստը, մասնավորապես, չինացի ռազմական տեսաբան Սուն Ցզիի երկը բիզնեսում կիրառելու մասին։ Զրույցը բավականին բովանդակալից էր, սակայն հյուրն էլ, վարողն էլ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում մայրենիի նկատմամբ, թեև երկուսն էլ հրաշալի տիրապետում էին հայերենին ու հաստատ նախկին ռուսախոսներ չէին։ Շարունակությունը →
 Գուցե համադրական սկզբունքի փայլուն իրականացու՞մն էր, որ հիմք տվեց ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիին ասելու, թե՝ «Վարուժանը կպատկանի այնքան արևմուտքին, որքան Հայաստանին… Նրա տեղը համաշխարհային գրականության մեջ թերևս հեռու չէ այն բարձունքից, որ գրավում է Էմիլ Վերհարնը»:
Լայնախոհության և ազգային սահմանափակության հակադիր դիրքերից ելնող այս կոնտեքստում առավել ևս համոզիչ ու ազնիվ է հնչում Վարուժանի մտահոգությունը օտարամոլությամբ տառապող հայրենակիցների հանդեպ: Նա սովորեցնում էր, որ հայոց լեզուն և հայոց այբուբենն են մեր միակ ու անվրեպ զենքերը ուծացման դեմ, որ եթե ֆրանսերենի թեկուզ «անխոհեմ չափերով» տարածումը «Ռուսիո մը կամ ուրիշ հզոր պետության մը համար նվազ աղետաբեր կրնա ըլլալ, բայց մեզի համար, որ զանազան սպառնալիքներու տակ ինկած փոքր ազգ մըն ենք», հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի», հայոց լեզուն է, որ ընդունակ է «իրար միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդն՝ իբրև ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»: Շարունակությունը →
 ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`
պարոն Ս. Երիցյանին
Հարգելի պարոն Երիցյան,
Այսօր տեղեկացա, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ս.թ. հունվարի 19-21-ը Երևանի«Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք փառատոնի հնդկական ֆիլմերի ցուցադրությունները լինելու են ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով:
Այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ունեն ռուսերենն ու անգլերենը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Սակայն մի բան պարզ է. Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ: Դա անթույլատրելի է: Շարունակությունը →
 Մշակույթի աշխարհում
Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:
Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ: Շարունակությունը →
Վերջին քառասուն տարիների ընթացքում սփյուռքահայ, մասնավորապես ֆրանսահայ համայնքների օրակարգում հաճախ է հայտնվում մի հարց, անունը՝ հայապահպանում: Խնդրո առարկայի շուրջ համաժողովներ են կազմակերպվում, և, սակայն, սայլը տեղից չի շարժվում:
Որո՞նք են հիմնական պատճառները: Մինչ օրս դպրոցներում ընդունված մանկավարժական մոդելն արդարացնո՞ւմ է իրեն: Ֆրանսիայի նման երկրում, որտեղ հայ համայնքն, ըստ էության, իր տեղը չունի հանրային տարածքում, ո՞րն է խնդրո առարկայի իրագործելի և երկարաժամկետ լուծումը:
Ֆրանսիայում հայապահպանումը պատմականորեն ունեցել է երեք մեծ փուլ: Իհարկե Ֆրանսիայում հայապահպանման մեջ մեծ ավանդ են ունեցել մի շարք կառույցներ կամ հաստատություններ (հայկական մամուլ, «Սամուէլեան» գրախանութ, «Նուբար» գրադարան, Հայ մշակույթի տուն), որոնց, սակայն, չենք անդրադառնա սույն հոդվածում: Շարունակությունը →
 Հայաստանի Հանրապետությունում
Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան
Պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին
Մեծարգո պարոն դեսպան,
Հայկական մամուլից տեղեկացա, որ ս.թ. մարտի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում ֆրանկոֆոն ֆիլմերիցուցադրությունը տեղի է ունենում ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի, ՀայաստանիՀանրապետության օրենսդրության և Սահմանադրության ոտնահարմամբ: Շարունակությունը →
Լուսանկարները` Լեզվի ժողովրդական տեսչության
Շարունակությունը →
 Լատվիայում խստորեն հետևում են, որպեսզի լատիշերենը գերիշխի հասարակական կյանքում: Տեղացիները պատրաստ են կամավորագրվել Լեզվի պետական կենտրոնին և անվարձահատույց ստուգայցեր կատարել:
Հարվածի տակ են ոչ միայն ռուսներն ու լատիշները, այլև Էրիթրեայի փախստականները:
Ինչ-որ մի բան այն չէ
Լայնեն ապրում է Սիգուլդա զբոսաշրջային քաղաքում, որտեղ գրեթե ռուսախոսներ չկան: Փոխարենն այստեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում՝ տեսնելու միջնադարյան ամրոցներ ու այլ տեսարժան վայրեր: Նրանք իրենց հետ բերում են աշխատանքի հնարավորություններ տեղացիների համար և ցանկանում հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ: Եվ ուրեմն, բոլոր ցուցանակները, գրությունները, ուղենիշները, բրոշյուրները, ճաշացանկերը փաստորեն թարգմանվում են անգլերեն, գերմաներեն կամ ռուսերեն: Շարունակությունը →
|