ԼԺՏ-ի նյութերը բաժնի նյութերը։

Այս բաժնում տեղադրված են այն նյութերը, որոնք թարգմանվել են, թվայնացվել են, լուսանկարվել են հատուկ ԼԺՏ-ի համար կամ ԼԺՏ-ի կողմից։ Այս բաժնից նյութեր արտատպելիս ակտիվ հղում դնելը պարտադիր է։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Գարեգին Նժդեհը լեզվի մասին

Katherine Hodgson: Researching the Beautiful and Fascinating Armenian Language

Հանուն լեզվի պայքարը ակտիվանում է թվային տիրույթում

Մայրենին ատելու հաջողված վերջաբան

Հայերենում տարածված սխալներ

Պետք է վերաբացել Լեզվի պետական տեսչությունը

Թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն

Հայոց լեզուն Սասունցի Դավթի հոր զենքն ու զրահն է

Հայերէնի Իմացութիւնը Կարեւորագոյն Պայմանն է Հայ Ըլլալու. Ռոպեր Տէր Մերկերեան

Օտար լեզվով առանց հայերեն թարգմանության միջոցառում կազմակերպողները խիստ կտուգանվեն. ԿԳ նախարար

Մոսկվայում գրում են հայերեն թելադրություն

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԻՐՔԵՐ, ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՐԻ

Հայեցի կրթություն չստանալը «ոճիր մը կը համարվի»

Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

Երբ օտարերկրացիները հայերեն են սովորում. Հարցազրույց մասնագետի հետ

Շնորհավոր Ամանոր

ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՕՐՀՆԵՐԳԸ ՍՈՒՐԲ ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ ԳՈՎԱՍԱՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՅՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ

Աջակցենք ֆրանս-հայկական ամենօրյա դպրոցներին

Այս տարվա սեպտեմբերին միլիոնավոր ֆրանսիացի երեխաներ բռնեցին դպրոցի ճամփան: Նրանց մեջ են նաև ծագումով հայ մի քանի հարյուր երեխաներ, ովքեր աշակերտում են ֆրանս-հայկական երկլեզվյա դպրոցներում՝ Մարսելում (Համազգային՝ մանկապարտեզից մինչև ավագ դպրոց), Փարիզի մերձակայքում (Դպրոցասեր, Համազգային թարգմանչաց, Հրանտ Դինք), Լիոնում (Մարգարյան Փափազյան մանկապարտեզ և նախակրթարան): Առաջին անգամ Ալֆորվիլում իր դռները բացեց ԳևորգԱրաբյան քոլեջը: Շուտով Վալանսի ֆրանս-հայկական դպրոցը կսկսի գործել Դոմի վարչական շրջանի երեխաների համար:

Շարունակությունը

Նա որոշել է գալ Հայաստան և մեկ տարում լեզուն սովորել…

Առաջին դասը

Ահա ես՝ մի փոքրիկ և շատ խելացի աղջնակ, դպրոցի ճանապարհին եմ: Մանկավարժական ինստիտուտից Ներսեսը ինձ ներկայացրել է մի դասախոսի, որն ինձ արևմտահայերեն էր սովորեցնելու: Դա տիկին Քյուրքչյանն է՝ վաթսունամյա մի կին: Նա վտիտ և ավյունով լեցուն կին է: Նրա դեմքը կնճիռներից և ջղային ապրումներից տանջահար տեսք ունի: Նյարդային և վառ անհատականություն է, նաև շատ ջերմ: Առաջին շփումն անմիջական ու հաճելի է: Իմ ուշադրությունը գրավում են հատկապես նրա ձեռքերը. դրանք երկար են ու նուրբ երակներով ծածկված, հավանաբար ռևմատիզմից ձևափոխված կոշտ հոդերով: Այդ ձեռքերն ինձ հիշեցնում են մորս ձեռքերը: Շարունակությունը

Բազմաբաղադրիչ Բարդ Նախադասություններ

Բազմաբաղադրիչ Բարդ Նախադասություններ

Բարբառով խոսել նշանակում է պաշտպանել մեր լեզուն

Քսաներկու տարեկան եմ և խոսում եմ   ֆրանկոպրովանսալ. բարբառը պաշտպանող երիտասարդի պատմությունը

Միշտ հպարտացել եմ, որ կարողանում եմ մեր բարբառով խոսել: Այստեղ, Սաժում[1], այն կոչվում է «Էվոլենի բարբառ»: Մեր բարբառը ֆրանկոպրովանսալ լեզուների ընտանիքից է: Մերոնք՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս ու տատիկ-պապիկներս տիրապետում են բարբառին: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ հաճախել ընդամենը ֆրանսերեն մի քանի բառ գիտեի: Մարդկանց մի մասը հետաքրքրվում, մյուսները զարմանում են, երբ լսում են ինձ՝ բարբառով խոսելիս: Մի անգամ, բանակում, երբ հեռախոսով խոսում էի, զինվորներից մեկը հարցրեց, թե արդյոք ալբաներեն էի խոսում: Նա ինձ ասաց. «Տարօրինակ է, ես էլ եմ էդ կողմերից, բայց չհասկացա ասածներդ»: Մյուսներն ինձ ասում են. «Երբ տուն զանգես, ձայն հանիր, որ գանք քեզ լսենք»: Շարունակությունը

Գերմանացի պահպանողական. մզկիթների լեզուն պետք է լինի գերմաներենը

Գերմանիայի պահպանողական թևի ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Անդրեաս Շոյերը, հայտարարել է, որ Գերմանիայի մզկիթների լեզուն պետք է դառնա գերմաներենը: Նա նաև կոչ է արել վերջ դնել Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից մզկիթների ֆինանսավորմանը:

Շոյերը, ով Անգելա Մերկելի քրիսոնեա-դեմոկրատների հետ միության մեջ մտած քրիստոնեա-սոցիալական միության քարտուղարն է, կարծում է, որ իսլամի քաղաքականացումը կազմաքանդում է ներգաղթյալ համայնքների ինտեգրման ջանքերը:

Շարունակությունը

Բրիտանական ֆիլմերի փառատոն. հայերենը կրկին անտեսվում է

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`
պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Հայտնում եմ Ձեզ, որ ս.թ. փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում բրիտանական ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում անգլերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի: Նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել նաև Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում:

Փառատոնի աջակիցներն են Բիլայնը, Հայաստանում բրիտանական դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:

Շարունակությունը

Լեզուն` օտարի նկատմամբ սերը թուլացնելու համազգային արժեք

Հատված Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպից

«Թագավո՛ր, այս հանդիպումը օր օրի փափագելի էր դառնում, վաղուց էի սպասում այս հանդիպմանը: Իրարամերժ մտքերն արդեն հանգիստ չեն տալիս»: «Թոթափիր խռովահուզությունդ, եպիսկոպո՛ս, շուտով ժամանակը գալու է, որ դու առաջնորդես մեզ, պատրաստ եղիր և պատրաստիր ժողովրդին»: Չունակը ասել է. «Թող Աստծու կամքը լինի, թագավո՛ր: Մենք կարծում ենք, որ երկրի միաբանության համար գործադրվող սրի ուժը թուլանում է, սրի ջանքերը անիմաստ են դառնում, արքա՛: Միաբանության այլ ճանապարհ պիտի որոնել: Մեր առաջնորդարանի հոգևոր հայրերը ժամանակի մեջ երկրի համար փոփոխություններ են տեսնում: Դու աչալուրջ պիտի լինես, թագավո՛ր»: Շարունակությունը

Ռուբեն Մալայան. Հայոց այբուբենը առեղծված է, որ պետք է աշխարհին հաղորդակից դարձնենք

Հայոց լեզուն աշխարհի հնագույն լեզուներից է: Երբևէ լսե՞լ եք հայկական գրանշանների և վայելչագրության մասին: Այդ բնագավառի մասնագետները հազվագյուտ են, ուստի հաճույքով հրապարակում ենք հարցազրույցը տաղանդավոր հայ արվեստագետ, դիզայներ Ռուբեն Մալայանի հետ, ով բազմաթիվ տարիներ է նվիրել հին հայկական ձեռագրերի և վայելչագրության ուսումնասիրությանը և նպաստել է դրանց վերազարթոնքին:

(Հարցազրույցը կարող եք ընթերցել նաև անգլերեն ու ռուսերեն)

Շարունակությունը

Հարցում Լեզվի պետական տեսչությանը

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Ս.թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ելույթ է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանը` անգլերեն լեզվով:

Ելույթը հասանելի է https://www.youtube.com/watch?v=Ze_YQzG4KPY կայքում:

Խնդրում ենք պարզաբանել.`

Արդյոք պարոն Աշոտյանի` անգլերեն լեզվով ելույթը համապատասխանո՞ւմ է ՀՀ լեզվի մասին օրենքի հոդված 3-ին առ այն, որ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին»:

Շարունակությունը

Ժողովուրդ մը կրնայ գոյութիւն ունենալ, աւելին՝ գոյատեւել, առանց իր կողմէ ընտրուած կառավարութեան, առանց իր ծոցէն ծնած հաստատութիւններու, ի հարկին իրեն պատկանող հողին, բայց եթէ ան չունի իրեն հատուկ լեզու, ան մեռած ազգ մըն է

Բազմերանգ սփիւռքի ինքնուրոյն ազգային քաղաքականութեան ի խնդիր

«ՄԷԿՈՒԹԻՒՆ» ԵՒ ԱԶԳԻ ԶՈՅԳ ԹԵՒԵՐ

Պատմութեան դժբախտ պարտադրանք, հայ ազգը կը գոյատեւէ երկու թեւերով, Հայաստանի Հանրապետութիւն եւ Սփիւռք: Զգացական հայրենասիրութիւնը, որ ինքզինք շնչահեղձ կ՛ընէ բարեսիրութեան եւ զբօսաշրջութեան ոլորտներուն մէջ, մեր բոլորի մեղսակցութեամբ, ցարդ թոյլ չտուավ «ղեկավարութիւններ» ու մակարդակին այս խնդիրը քննել, առանց աչքի կապանքներու, նեղլիկ շահախնդրութիւններու, պատահական եւ պատեհապաշտներու կարծիքներու: Միակ նախադրեալը, երեւութապէս հասկնալի եւ ընդունելի համարուողը «հայ ազգ» հասկացողութիւնն է, թէեւ, եթե պեղենք, կը տեսնենք որ անոր մէջ ոչ նոյն բանը կը դնենք ոչ նոյն բանը կը տեսնենք:

Շարունակությունը