|
 Զիս պահապան հրեշտակ հայ լեզվին կկոչեք. ո՜ւր էր
թե ունենայի հրեշտակի մը թևերն ու թռիչքը, թռչեի
հասնեի քաղաքե քաղաք, դռնե դուռ, և ամեն հայու սրտին
մեջ հրդեհներ հանեի, հայ լեզուն սիրելու, գգվելու, անոր վրա գուրգուրալու:
Արսեն Ղազիկյան
Ինչո՞ւ ենք սիրում հայոց լեզուն, ինչո՞ւ ենք այդ լեզուն կոչում մայրենի:
Գուցե պատճառն այն է, որ մեր լսած առաջին բառերը, առաջին կաթոգին խոսքերը, օրորոցային երգերը մեր մորի՞ց ենք լսում և դրա՞ շնորհիվ է, որ հայոց լեզուն մեզ համար դառնում է նույնքան հարազատ, որքան մայրը:
Շարունակությունը →
 Դրա համար պետք է այնպես անենք, որ մեր խոսքը գրավիչ լինի և՛ բովանդակությամբ, և՛ ձևով:
Գիտենք, որ աշխարհիս երեսին ամեն ինչ ունի բովանդակություն ու ձև: Իմանանք նաև, որ այս հարաբերության մեջ առաջինն է գերիշխողը, բովանդակությունն է հուշում, թելադրում, որոշում ձևը: Բայց ձևն էլ իր անդրադարձն ունի բովանդակության մեջ:
Հիմա այս երևույթը մասնավորեցնենք խոսքի վրա:
Բովանդակությունը մեր խոսքի (զրույցի, ճառի, ելույթի) ասելիքն է` ի՞նչ ես ուզում ասել: Եվ եթե ասելիք չունես` ավելի լավ է լռել, քանի որ, միևնույն է, քեզ ուշադիր չեն լսի, ինչքան էլ գեղեցիկ ձևով խոսես, միևնույն է քո խոսքը կլինի վատ. «Եթե ասելու բան չկա,- գրել է Վոլտերը,-միշտ էլ վատ են խոսում»:
Բայց մեկին կարող է թվալ, թե ինքն ասելիք ունի. նա վստահորեն կմոտենա ամբիոնին, և շատ չանցած կերևա, որ չունի ասելիք կամ դա այնքան աննշան բան է, որի համար չարժեր հասարակության ժամանակը խլել: Մարդկանց լսում են այնքան ավելի ուշադիր, որքան կարևոր են, թարմ են նրա հայտնած գաղափարները:
Շարունակությունը →
 (Հատվածներ)
Սակայն լեզվի հարցում ամենից կարևորը լեզվի հիմքն է,
իսկ լեզվի հիմքը լեզվի համաձայնությունն , բառերի ու
նախադասությունների հարաբերությունն ու կապը:
Հովհ. Թումանյան
Բառերի ու նախադասությունների հարաբերությունն ու կապը… Ահա ընդամենը երկու բառերի հարաբերությունն ու կապը. սիրով` բնության հանդեպ, սիրով` դեպի բնությունը, սիրով` բնության նկատմամբ, բնության հանդեպ սիրով, բնության նկատմամբ սիրով, բնության սիրով: Ո՛րն է սրանցից նախընտրելին, ինչպե՞ս իմանալ: Տակավին 1951 թվականին Դերենիկ Դեմիրճյանը հարցնում էր. «Քեզ հաճելի չէ՞ այս երգը լսել, թե՞ քեզ համար հաճելի չէ: Քեզ չի՞ կարելի ուտել, թե՞ դու չես կարող ուտել… Քեզ չի՞ կարելի ձեռդ շարժել, թե՞ դու չես կարող ձեռդ շարժել» և ինքն էլ պատասխանում. «… չի կարելի պարզունակորեն վախենալ և ծիծաղել «Քեզ չի կարելի ուտել» ձևի վրա: Ոչ ոք ոչ ոքի չի ուտում: Խնդիրը տարբեր իմաստների մասին է և երկուսն էլ պետք է գործածել»[1]: Եվ … գործածում ենք, այդպես էլ մինչև հիմա չկողմնորոշվելով շատ ու շատ հարցերում, ընդհակառակը, ավելի ու ավելի խճճվելով կապակցության ու համաձայնության հետզհետե բարդացող բավիղներում: Ահա թե ինչպիսի «համադամներ» է մատուցում մեզ ժամանակակից լեզվագործածությունը. «Փողոցները վխտում են անտեր շներով» (Սով. գրակ.), «Ամեն ինչ շնչում է կինոյով» (Եր. Եր.), «Դուք կրկնվում եք, բարեկամս»: — Իմ փոխարեն Դուք էլ կկրկնվեիք» (հեռուստահաղորդումներից): «Ինքնատիպությամբ» սրանցից շատ էլ չեն տարբերվում այսօրինակ արտահայտությունները. «Տաս անգամ զանգահարեցի, մինչև ընկա քեզ վրա»: «Շնորհավորում եմ նոր պաշտոնով»: «Երկու ամիս բյուլետենի վրա էր» (բանավոր խոսք) և այլն: Ի վերջո, ի՞նչ է պատահել: Ամեն ինչ կարծես իր տեղում է` չկա արտառոց որևէ սխալ, բայց լեզուն կարծես գլխիվայր շրջած լինեն: Այո՛, լեզուն գլխիվայր շրջված, քանի որ հայաբառ ու հայատառ այս խոսքերը ըստ էության ամենևին էլ հայերեն չեն:
Շարունակությունը →
 (Օտարաբանության վնասները)
Ազգությունը ունի յուր հոգին,
և այդ հոգին լեզուն է:
Միքայել Նալբանդյան
Որքան ավելի արագավազ ու համակողմանի է կյանքի առաջընթացը, այնքան ավելի շեշտակի է տեղի ունենում լեզվի հարստացումը նոր բառերով ու արտահայտություններով: Այդ տեսակետից անմրցակից է լեզուների պատմության արդի շրջանը: Կյանքի տարբեր բնագավառներում ծայր առած ամեն մի նորույթ մի երկրից մյուսն անցնելով, մի ազգից` մյուսը, փոխանցում է նաև իր անվանումը կամ անհրաժեշտություն ստեղծում տվյալ երևույթն անվանելու սեփական լեզվամիջոցներով: Ահա թե ինչու ժամանակակից լեզուների մեջ այդպես հախուռն էնորաբանությունների հոսքը` լինեն դրանք օտարածին, թե ընդոծին: Հայտնի է նաև, որ տարբեր լեզուներ տարբեր հյուրընկալություն են ցուցաբերում օտար բառերի նկատմամբ:
Մեր մայրենին հնուց անտի լավ գիտենալով լեզվական փոխառությունների արժեքը` միաժամանակ օգտագործել է և այժմ էլ շռայլորեն օգտագործում է բառակազմության իր անհատնում հնարավորությունները: Փաստերը վկայում են, որ տերմինաշինության վերջին հիսնամյակը սրտաբաց օտարընկալությունից բացի բնորոշվում է սեփական միջոցներին ավելի ապավինելու հակումով: Մայրենի և օտար բառերի մրցության խնդիրը ի վերջո կարգավորում է լեզուն` համապատասխան իր բնույթին և զարգացման ներքին օրինաչափություններին, իսկ բառերը լեզվի մեջ հաստատվում են ամենօրյա գործածությամբ և կյանքի հրամայականով:
Շարունակությունը →
 Եվ դա անհերքելի է…
— Դու ո՞վ ես, որ ինձ վրա խոսես (եթե փորձես առարկել):
— Ի՞նչ ես առաջս կտրել, արագացրո՛ւ (եթե փորձես մի փոքր հապաղել):
— Էս է, ուզում ես վերցրու, ուզում ես` չէ (եթե խնդրես, որ խանութում քեզ փտած միրգ չտան):
— Չես ուզում քեզ հրեն, տաքսիով գնա (եթե բողոքես տրանսպորտային հրմշտոցից):
— Փող չունես, տաքսի մի՛ նստիր (եթե քառասուն կոպեկի փոխարեն մի ռուբլի չտաս):
Եվ զարմանալին այն է, որ հանդուրժում ենք այս «դուախոսությունը», որը եթե վիրավորելու նպատակ էլ չի հետապնդում, ապա նվաստացուցիչ է թե՛ խոսակցի, և թե՛ ավելի շատ` խոսողի համար, որովհետև անմիջապես երևան է հանում նրա գռեհիկ էությունը:
Հիրավի լեզուն հոգեբանություն է;
Շարունակությունը →
 Ձեզ ենք ներկայացնում առցանց բառարանների երկու ցանկ

2013 թվականի դեկտեմբերին հայերեն Վիքիպեդիան անցավ 100․000 հոդված նշաձողը։ Այն այժմ զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը։ Մենք առաջ ենք անցել մեր երկու հարևաններից և ընդհուպ մոտեցել ենք նինորսկ ուղղագրությամբ նորվեգերենին։
https://meta.wikimedia.org/w/index.php?title=List_of_Wikipedias/hy&uselang=hy
 Արտաշեսի թագադրությունից շատ առաջ այս մեծ երկրամասում ստեղծվել էր մի ինքնակոչ թագավորություն: Հայքում Հայք էր ստեղծվել, բայց ստեղծողը տերությունը կոչել էր իր անունով` Զարդմանոսի թագավորություն: Զարդմանոսը թագադրել էր ինքն իրեն: Հայ Երվանդունիներից տարբերվելու համար իր արքունիքի լեզուն դարձրել էր պարթևերենը: Եթե հունարեն կամ չինարեն իմանար, տերության լեզուն կդարձներ հունարենը կամ չինարենը: Բայց նա միայն պարթևերեն գիտեր: Երիտասարդ հասակում մի քիչ խոսում էր հայերեն, բայց հետո համառորեն չխոսեց և երբ մոտեցավ հիսունին` գլխի ընկավ, որ հայերենը կատարելապես մոռացել է: Հարևան պետությունները չճանաչեցին նրա թագն ու իշխանությունը: Իսկ Պարթևաց աշխարհում զարմացան, թե այս հայը ուրիշ բան չունե՞ր անելու, որ մոռացավ մայրենին և պարթևերենով է խոսում ու մտածում, չլինի՞ թե աչք է տնկել Պարթևաց աշխարհին:
Շարունակությունը →
Գյումրի 2013թ․․
Լուսանկարները` Լեզվի ժողովրդական տեսչության
|