Իրավական բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները

ՈՎ ԱՐԹՈՒՆ Է` ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ

Մեր միակ մարտարվեստը հայոց լեզուն է

Third-Generation Armenian-American Uses Song to Help Teach Armenian

Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հայերենը

Լեզվի լեգիտիմության աղբյուրները

Հայաստան անունը հին հայկական աղբյուրներում

Հայոց լեզվի մասնագետը պատասխանել է Հրանտ Բագրատյանին

Google Voice Search is available in Armenian

Գրական հերոսին նվիրված առաջին հայերեն կայքը

Հայերեն իմացող հայ ընտանիքը

Ի Խնդիր Արեւմտահայերէնի Պահպանման…

“Армянин должен думать, мыслить на армянском… Если это не так, значит что-то в нас меняется…”

Cambridge University Professor conducts research on Salmast dialect

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

«Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել». Կարինե Խոդիկյանը նախազգուշացնում է

ՊՏՂՈՒՆՑ ՄԸ ԴԱՌՆ ԵՐԳԻԾԱՆՔ- Երբ Վարչապետը Զայրանայ…

Հայերեն՝ վտանգված լեզու

Օրենքով չնախատեսված, բայց ոչ՝ ապօրինի

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄ. ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխարհ շինողն էլ է լեզուն` քանդողն էլ

Լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագծին նույն տեսչության արձագանքը

Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք ֆրանկոֆոն ֆիլմերը հայաստանցի հանդիսատեսի դատին ներկայացնել ռուսերեն ենթագրերով

Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Իր գոյության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի` դարերով պետականությունից զրկված լինելու փաստը, թերևս, հայտնի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրված է համաշխարհային պատմությամբ: Սակայն ի տարբերություն հին աշխարհի՝ մոռացության մատնված շատ ժողովուրդների՝ հայերն անցել են հազարամյակների միջով, ոչ միայն չեն ձուլվել հարևան առավել մեծաքանակ ազգերի հետ, այլև պահպանել են իրենց ազգային ինքնությունը գրեթե իր նախնական տեսքով: Ինքնապահպանմանն а priori նպաստել են չորս գործոններ` լեզուն, գիրը, հավատը և, իհարկե, կյանքի նկատմամբ հայերի անընկճելի ձգտումը:

Շարունակությունը

Լեզվի հարցը ամենախոցելի հարցն է

Մշակույթի աշխարհում

Հայաստանի կառավարությունում աշխատելիս թեև գիտության և մշակույթի հարցերը իմ անմիջական ղեկավարման ոլորտում չեն եղել, սակայն ներքին անդիմադրելի մղումով մշտապես օժանդակել եմ գիտության և մշակույթի գործիչներին:

Այն տարիներին տարօրինակ «հետևողական» ընտրությամբ մշակույթի, գիտության, կրթության, լուսավորության բնագավառները տնօրինում էին բավական ժրաջան, պատվասեր, համեստ, ազնիվ պետական գործիչներ, ովքեր սակայն, իրազեկությամբ, գոնե նախասիրություններով ոչ միայն շատ հեռու էին վերոհիշյալ ոլորտներից, այլև լավ պատկերացում չունեին այդ արժեքների մասին, նաև մայրենի լեզվին չտիրապետելու պատճառով, ինչպես օրինակ Լարիսա Ստեփանյանն ու Ռեմա Սվետլովան: Իսկ թե ինչո՛վ էր պայմանավորված նման ընտրությունը` այսօր այդ հարցի բացատրությունը ես ունեմ: Շարունակությունը

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը:

Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում: Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: Շարունակությունը

Օրենքով չնախատեսված, բայց ոչ՝ ապօրինի

Հայ իրավաբանության paradox-ները եւ Լեզվի պետական տեսչության լուծարումը

«Հայկական ժամանակ» թերթի մարտի 23-ի թողարկման մեջ թերեւս առաջին անգամ հրապարակվեց լուրը, որ որոշվել է Լեզվի տեսչությունը լուծարել։

Համապատասխան նախագծի իրագործման խմբի ղեկավար Հայկ Այվազյանը թղթակցի հարցին, թե ինչո՞ւ այլեւս հարկավոր չէ Լեզվի տեսչությունը, պատասխանել է, թե․ ««Լեզվի մասին» օրենքում ընդհանրապես ոչ մի դրույթ չկա վերահսկողության մասին: Այլ օրենքներում նույնպես չենք գտել նման դրույթ, որով որեւիցե մի պետական մարմնի տրվել է վերահսկելու լիազորություն, լեզվի տեսչության միջոցով, բնականաբար»։ Իսկ լրագրողի տրամաբանական հարցին, թե ստացվում է, որ «լեզվի պետական տեսչությունն այսքան ժամանակ ապօրինի՞ է գործել», ասել է․ «Ապօրինի չասենք, բայց, այո, որոշակի լիազորություններ կան, որոնք օրենքով նախատեսված չեն եղել»: Շարունակությունը

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:

Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:

Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը: Շարունակությունը

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄ. ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԻՐԱՑՈՒՄ. ԼԵԶՎԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Աշխարհ շինողն էլ է լեզուն` քանդողն էլ

Հայաստանի Հանրապետությունը լեզվատեր պետություն է, հայը մեծաքանակ Սփյուռք ունեցող, պատմական իրողությունների հետևանքով լեզվական բազմաբնույթ խնդիրներ ժառանգած ազգ է: Լեզուն կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգություն ապահովող գործոն է, ներառում է լեզվահոգեբանությամբ հանրության կառավարման, ազգամիջյան և միջազգային հարաբերությունների կարգավորման գործառույթներ: Անկախություն հռչակած Հայաստանում 25 տարի առաջ գիտակցվեց, որ ինքնիշխան պետություն կայացնելու, Հայ տեսակի հարատևում ապահովելու կարևոր պայման է հայոց լեզվի պաշտպանությունը և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա գործառության լիարժեք ապահովումը: 1993 թվականին մշակվեց և ընդունվեց հայոց պետության անկախությունը հավաստող «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և լեզվաքաղաքականություն իրականացնող համապետական մարմնի` Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության ստեղծումը ևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն է: Կարելի է ասել, որ այս Օրենքը հայության իրավական և քաղաքական կարևոր ձեռքբերումն էր:

Շարունակությունը

Բաց նամակ ՀՀ վարչապետին Լեզվի պետական տեսչությունը վերակազմավորելու պահանջով

Հարգելի պարոն Վարչապետ

Գրում եմ ձեզ, մտահոգված լինելով հայոց լեզվի վիճակով եւ նրա հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Լեզուն տվյալ ազգի ինքնության հիմքն է ու որոշիչը։ Շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ լեզվի զարգացմանն աջակցելը կարող է ոգեշնչել երկրի նվիրյալ մտավորականությանը եւ կառավարության մտադրությունների լրջության նշանը դառնալ։

Ցավոք, հաճախ լեզուն մնում է քաղաքական ուժերի շահարկման առարկա, եւ իշխանության հասնելուց հետո լեզվի հետ կապված խոստումները մոռացվում են, կամ ձեւականորեն են իրագործվում։ Այդպես, անկախ Հայաստանի կառավարական համակարգում ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, սակայն այդ կարեւոր ատյանը առաջին մեկ-երկու տարիներից հետո աստիճանաբար կորցրեց իր դերակատարությունը, իսկ այժմ առհասարակ որեւէ արդյունավետ գործունեություն չի իրականացնում եւ նույնիսկ վարկաբեկում է լեզվական ոլորտի կառավարման գաղափարը։ Շարունակությունը

Երևանի քաղաքապետն անթույլատրելի է համարել գովազդային վահանակներին օտարալեզու մեծ գրությունների առկայությունը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ:

Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին: Շարունակությունը

Լատվիայում կամավորները պատրաստ են անվարձահատույց ստուգայցեր կատարել հանուն «լեզվի պաշտպանության»

Լատվիայում խստորեն հետևում են, որպեսզի լատիշերենը գերիշխի հասարակական կյանքում: Տեղացիները պատրաստ են կամավորագրվել Լեզվի պետական կենտրոնին և անվարձահատույց ստուգայցեր կատարել:

Հարվածի տակ են ոչ միայն ռուսներն ու լատիշները, այլև Էրիթրեայի փախստականները:

Ինչ-որ մի բան այն չէ

Լայնեն ապրում է Սիգուլդա զբոսաշրջային քաղաքում, որտեղ գրեթե ռուսախոսներ չկան: Փոխարենն այստեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում՝ տեսնելու միջնադարյան ամրոցներ ու այլ տեսարժան վայրեր: Նրանք իրենց հետ բերում են աշխատանքի հնարավորություններ տեղացիների համար և ցանկանում հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ: Եվ ուրեմն, բոլոր ցուցանակները, գրությունները, ուղենիշները, բրոշյուրները, ճաշացանկերը փաստորեն թարգմանվում են անգլերեն, գերմաներեն կամ ռուսերեն: Շարունակությունը