|
 Оրերս լուր տարածվեց, թե ՀՀ կառավարությունը մտադիր է լուծարել լեզվի պետական տեսչությունը:
Այս մարմնի շուրջ պարբերաբար աղմուկ է բարձրանում լրատվամիջոցներով. մարդիկ բողոքում են, որ արդյունավետ չի աշխատում, չի կատարում իր գործառույթների մեծ մասը, երկրի լեզվավիճակը ոչ թե բարելավվում է, այլ, ընդհակառակը, գնալով վատանում: Ոմանք էլ զայրացած կոչ են անում այդպիսի վատ աշխատող հիմնարկը փակել, վերացնել:
Իհարկե, միամտություն կլիներ մտածել, թե այսպիսի հուզական զեղումների ազդեցությամբ է կառավարությունը որոշել լուծարել լեզվի տեսչությունը: Երբ, օրինակ, կառավարությունը ակնհայտորեն վատ է աշխատում, ապա ոչ մեկի մտքով չի անցնում երկիրը թողնել առանց կառավարության: Պարզապես նոր վարչապետ է նշանակվում, սա էլ վերանայում, թարմացնում է կառավարության կազմը: Շարունակությունը →
Հայաստանի Հանրապետությունը լեզվատեր պետություն է, հայը մեծաքանակ Սփյուռք ունեցող, պատմական իրողությունների հետևանքով լեզվական բազմաբնույթ խնդիրներ ժառանգած ազգ է: Լեզուն կենդանի է լեզվակիրներով, պաշտպանված` լեզվահամակարգով, գործունակ` լեզվաքաղաքականությամբ: Լեզվաքաղաքականությունը պետական-ազգային անվտանգություն ապահովող գործոն է, ներառում է լեզվահոգեբանությամբ հանրության կառավարման, ազգամիջյան և միջազգային հարաբերությունների կարգավորման գործառույթներ: Անկախություն հռչակած Հայաստանում 25 տարի առաջ գիտակցվեց, որ ինքնիշխան պետություն կայացնելու, Հայ տեսակի հարատևում ապահովելու կարևոր պայման է հայոց լեզվի պաշտպանությունը և հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում նրա գործառության լիարժեք ապահովումը: 1993 թվականին մշակվեց և ընդունվեց հայոց պետության անկախությունը հավաստող «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս Օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն և լեզվաքաղաքականություն իրականացնող համապետական մարմնի` Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչության ստեղծումը ևս «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջն է: Կարելի է ասել, որ այս Օրենքը հայության իրավական և քաղաքական կարևոր ձեռքբերումն էր:
Շարունակությունը →
 Հարգելի պարոն Վարչապետ
Գրում եմ ձեզ, մտահոգված լինելով հայոց լեզվի վիճակով եւ նրա հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Լեզուն տվյալ ազգի ինքնության հիմքն է ու որոշիչը։ Շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ լեզվի զարգացմանն աջակցելը կարող է ոգեշնչել երկրի նվիրյալ մտավորականությանը եւ կառավարության մտադրությունների լրջության նշանը դառնալ։
Ցավոք, հաճախ լեզուն մնում է քաղաքական ուժերի շահարկման առարկա, եւ իշխանության հասնելուց հետո լեզվի հետ կապված խոստումները մոռացվում են, կամ ձեւականորեն են իրագործվում։ Այդպես, անկախ Հայաստանի կառավարական համակարգում ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, սակայն այդ կարեւոր ատյանը առաջին մեկ-երկու տարիներից հետո աստիճանաբար կորցրեց իր դերակատարությունը, իսկ այժմ առհասարակ որեւէ արդյունավետ գործունեություն չի իրականացնում եւ նույնիսկ վարկաբեկում է լեզվական ոլորտի կառավարման գաղափարը։ Շարունակությունը →
 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ:
Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին: Շարունակությունը →
 Լատվիայում խստորեն հետևում են, որպեսզի լատիշերենը գերիշխի հասարակական կյանքում: Տեղացիները պատրաստ են կամավորագրվել Լեզվի պետական կենտրոնին և անվարձահատույց ստուգայցեր կատարել:
Հարվածի տակ են ոչ միայն ռուսներն ու լատիշները, այլև Էրիթրեայի փախստականները:
Ինչ-որ մի բան այն չէ
Լայնեն ապրում է Սիգուլդա զբոսաշրջային քաղաքում, որտեղ գրեթե ռուսախոսներ չկան: Փոխարենն այստեղ միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում՝ տեսնելու միջնադարյան ամրոցներ ու այլ տեսարժան վայրեր: Նրանք իրենց հետ բերում են աշխատանքի հնարավորություններ տեղացիների համար և ցանկանում հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ: Եվ ուրեմն, բոլոր ցուցանակները, գրությունները, ուղենիշները, բրոշյուրները, ճաշացանկերը փաստորեն թարգմանվում են անգլերեն, գերմաներեն կամ ռուսերեն: Շարունակությունը →
 ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`
պարոն Ս. Երիցյանին
Հարգելի պարոն Երիցյան,
Հայտնում եմ Ձեզ, որ ս.թ. հոկտեմբերի 13-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը և հայ—ճապոնական«Հիկարի» գիտամշակութային կենտրոնը կազմակերպել են ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում ֆիլմեր են ցուցադրվելու Երևանում (Մոսկվա կինոթատրոն), Վանաձորում (Շառլ Ազնավուրի մշակութային պալատ) և Էջմիածնում (քաղաքապետարան): Ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում անգլերեն և ճապոներեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի:
Հոկտեմբերի 13-ին փառատոնի բացմանը և առաջին ֆիլմի ցուցադրմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյանը: Շարունակությունը →
 Հայ լեզվաբաններն ահազանգում են՝ մեզ մոտ բարձիթողի վիճակ է՝ սկսած բառերի արտասանությունից մինչև օտար բառերի գործածություն, և հորդորում են Կառավարությանը՝ ընթացք տալ Տերմինաբանական կոմիտեի խորհրդի գործունեությանը.
«Այդ խորհուրդը պետք է որոշումներ կայացնի, որոնք պետք է պարտադիր լինեն լեզվակիրառողի՝ հայ մարդու համար: Հայոց լեզվի ամբիոնից 2 տարի առաջ դիմեցինք վարչապետին, եղան հանդիպումներ, հանձնարարականներ տրվեցին, սայլը տեղից գրեթե շարժվում էր, բայց, ցավոք, շաբաթն ուրբաթից շուտ եկավ և այսօր որևէ քայլ չի կատարվում: 4-5 ամիս է ՝ սայլի ոչ մի անիվ չի շարժվում»,-ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
Շարունակությունը →
 «Ազգ»-ի խմբագրատանը հունիսի 3-ին «Մշակութային խորհրդարանի» նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր հայոց լեզվի հիմնախնդիրներին: ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն ընդգծեց, որ արդեն մեկ տարի է` իր ղեկավարած կառույցը չի իրականացնում տեսչական գործունեություն, իսկ խորհրդակցական գործունեության շրջանակում չեն կարող օրենսդրական համապատասխան նախաձեռնություններով հանդես գալ. «Մեկ տասնամյակից ավելի է` օրենսդրական անկատարության պատճառով Տերմինաբանական խորհուրդը չի գործում: Այս տարիներին, ցավոք, այդ անկատարությունն այնքան խորն է, որ լուծում չկա առաջարկելու: Մեկ տարի առաջ Արդարադատության նախարարության հետ փորձեցինք այնպես անել, որ մեր որոշումները հնարավոր լինի պետականորեն հաստատել, որպեսզի գոնե կրթական կամ պետական հաստատություններում լեզվի հետ կապված ինչ-ինչ կանոնների հետեւեն: Մեզ ասում են` ընդունեք նման որոշումներ, իսկ հաստատությունները կուզենան` կկատարեն, չեն ուզենա` չեն կատարի»:
Շարունակությունը →
 Թեեւ կառավարության որոշմամբ տեսչական ստուգումները տնտեսվարողների մոտ սահմանափակվել են մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը, այնուամենայնիվ, դա չի խանգարել, որպեսզի Լեզվի պետական տեսչությունը որոշակի դիտարկումներ կատարի մայրաքաղաքի կենտրոնում հրապարակային գրվածքների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսչության պետ Սերգո Երիցյանը նշեց, որ իրենց դիտարկումները կատարվել են հունիսի 13-27-ն ընկած ժամանակահատվածում՝ Երեւանի Մաշտոցի, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյան, Բաղրամյան, Կորյունի, Սարյան, Տերյան, Պուշկին, Ալեք Մանուկյան, Մոսկովյան, Ամիրյան, Հանրապետության եւ Նալբանդյան փողոցներում.
Շարունակությունը →
|