1. «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքները
1.1 Վերացնել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում 2010 թ կատարված փոփոխությունները, որոնցով օրենսդրորեն ամրագրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու իրավունքը:
2. Հասարակական միջավայր
2.1 Լեզվի տեսչությունն իր կատարած աշխատանքների վերաբերյալ հանրությանը և Ազգային Ժողովին պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններ, ամբողջ ծավալով կատարի իր գործառույթները` հայտնաբերել և արդյունավետ միջոցառումներով վերացնել Լեզվի մասին օրենքի խախտումներն այն կազմակերպությունների կողմից, որոնց գրագրությունը, պիտակները, ցուցանակները, գովազդային վահանակները միայն օտարալեզու են:
2.2 Ստեղծել Լեզվի պետական տեսչության պաշտոնական կայք, ուր կտեղադրվի տեղեկատվություն համապատասխան օրենքների պահանջների, տեսչության գործունեության արդյունքների, անցկացրած ստուգումների և դրանց արդյունավետության մասին:
Կայքի, սոցցանցերի և հեռախոսային թեժ գծի միջոցով հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին տեղեկացնել տեսչությանը «Լեզվի մասին օրենքի» խախտումների մասին և հետագայում կայքով տեղեկացնել համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
2.3 Հանձնարարել կառավարությանն Էկոնոմիկայի նախարարության միջոցով ստեղծել կարգ, ըստ որի` բոլոր նորաստեղծ տնտեսվարող հիմնարկները գրանցման ժամանակ կտեղեկացվեն «Լեզվի մասին» օրենքի համապատասխան պահանջների մասին:
Շարունակությունը