Խախտումներ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոր բառարան հայ դպրոցականների համար

Եթե սխալվես ու Հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը

Հայոց լեզուն Սասունցի Դավթի զենքն ու զրահն է

Ես իմ հայերեն լեզուն եմ ուզում

Լա’վ, էսքա՞ն էլ օտարամոլ ու քաղքենի

Գավարիտյե պա ռուսսկի

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

ԳՐԱԴԱՐԱՆ ՄԸՆ ԱԼ ԿԸ ՓԱԿՈՒԻ

Այս շաբաթ մտային կարիքներս գոհացնող յօդուած կարդացած չէի, ուստի խոր անբաւարարութեան զգացումով ալ  անցընելու վրայ էի օրերս: Չեմ ըսեր, անշուշտ, թէ չկար նման յօդուած, այլ պարզապէս ինծի չէրհանդիպած այդպիսին:

Բայց ահա  շաբաթավերջին,– ուր հիմա նստած կը գրեմ,– ինծի պահ մը թուեցաւ՝ ի դէմս դոկտ. ՀրանդՄարգարեանի «Բարի ճանապարհ, գիրքե՛ր, ճանապա՛րհ բարի» յօդուածին («Հայերն այսօր», 13 մարտ 2018), որ դէմ-յանդիման կը գտնուիմ այդ ինծի պակսող գրութեան: Շարունակությունը

ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԳԻՐՔԵՐ, ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՐԻ

Մեր կեանքի ընթացքին, շատ բաժանումներ տեսած ենք, բարի ճանապարհ մաղթած ենք մարդկանց՝ սիրելիներու, ընկեր-ընկերուհիներու, հարազատներու: Բոլոր բաժանումները իրենց դառն եւ ուրախ զգացական  աշխարհին հետ, հասարակած գիծ մը ունին… բոլորն ալ բարի կամեցողութեան վրայ կառուցուած են: Բաժանումէն ետք, բարի մաղթանքներով կը յուսանք, որ հեռացողը աւելի լաւ «տեղ» մը կ՛երթայ:

Մեր բաժանումը տարբեր էր… մարդ չէր, որ ճանապարհ պիտի դնէինք:

Բարի ճանապարհ պիտի մաղթէինք գիրքե՜րու, ՀԱՅԵՐԷ՜Ն ԳԻՐՔԵՐՈՒ… Շարունակությունը

Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Այսօր տեղեկացա, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ ս.թ. հունվարի 19-21-ը Երևանի«Մոսկվա» կինոթատրոնում կայանալիք փառատոնի հնդկական ֆիլմերի ցուցադրությունները լինելու են ռուսերեն՝ անգլերեն ենթագրերով:

Այդպես էլ չհասկացա, թե ինչ կապ ունեն ռուսերենն ու անգլերենը երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Սակայն մի բան պարզ է. Հայաստանի Հանրապետության Լեզվի մասին օրենքի խախտումը և ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը ոտնահարելը օտարերկրյա դեսպանությունների կողմից ֆիլմերի փառատոնների անվան տակ դարձել է ավանդույթ: Դա անթույլատրելի է: Շարունակությունը

Երբ օտարերկրացիները հայերեն են սովորում. Հարցազրույց մասնագետի հետ

EduLab կրթական կենտրոնի մասնագետ Թերեզա Հովհաննիսյանը NEWS.am-ին տված հարցազրույցում պատմում է հայերենը որպես օտար լեզու դասավանդելու առանձնահատկությունների, օտարերկրացիների՝ հայերեն սովորելու շարժառիթների եւ դժվարությունների մասին:

Օտարերկրացիներին որքանո՞վ է հեշտ սովորել հայերեն:

Հայերի մեջ տարածված մի լեգենդ կա, թե հայերենն աշխարհի ամենադժվար լեզուներից է: Հաճախ ուսանողները EduLab են գալիս՝ համարելով, թե արկածախնդրության պես մի բան է հայերեն սովորելը, գալիս են այն մտքով, թե մի քանի օրից կնահանջեն: Իսկ շաբաթներ անց արդեն հումորով են վերաբերվում «գերբարդ» հայերենի մասին հայերի այդ համոզմանը: Եվ հետաքրքիրն այն է, որ ուսանողներիցս շատերը հայ ծանոթներին հետո չեն ասում, որ սովորական լեզու է հայերենը: «Թող էդպես մտածեն, ես ինձ էդպես հերոս եմ զգում».- կատակով ասում է ուկրանիացի ուսանողուհիս: Շարունակությունը

Շնորհավոր Ամանոր

Ռուսաստանի «լեզվական քաղաքականության» հայկական հեռանկարները

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Իր գոյության տարբեր ժամանակահատվածներում հայ ժողովրդի` դարերով պետականությունից զրկված լինելու փաստը, թերևս, հայտնի է յուրաքանչյուրին, ով քիչ թե շատ հետաքրքրված է համաշխարհային պատմությամբ: Սակայն ի տարբերություն հին աշխարհի՝ մոռացության մատնված շատ ժողովուրդների՝ հայերն անցել են հազարամյակների միջով, ոչ միայն չեն ձուլվել հարևան առավել մեծաքանակ ազգերի հետ, այլև պահպանել են իրենց ազգային ինքնությունը գրեթե իր նախնական տեսքով: Ինքնապահպանմանն а priori նպաստել են չորս գործոններ` լեզուն, գիրը, հավատը և, իհարկե, կյանքի նկատմամբ հայերի անընկճելի ձգտումը:

Շարունակությունը

ՈՎ ԱՐԹՈՒՆ Է` ԹՈՂ ԱՐՁԱԳԱՆՔԻ

Վերջապես Հայաստանում պետք է լինի մի հանրամատչելի ամբիոն, որտեղից տարածվեն մեր աստվածային լեզվի արծաթահունչ ղողանջները։

Գեղեցիկ խոսքեր չեմ ասում, ահա թե ինչը նկատի ունեմ. Հանրային հեռուստաընկերությունում հարկավոր է բացել ամենօրյա հաղորդաշար, որի բանիմաց աշխատակիցները հայ հանրությանը օգնեն շտկել լեզվական սխալները, խոսել և գրել ճիշտ, գեղեցիկ, առինքնող մայրենիով։

 

Շարունակությունը

Մեր միակ մարտարվեստը հայոց լեզուն է

Ջոյսի «Ուլիսես»-ի վերաբերյալ զավեշտական կարծիք կա՝ բաղկացած երկու մասից. ա) «Ուլիսես»-ը բոլոր ժամանակների լավագույն վեպն է. բ) ոչ ոք այն չի կարդացել մինչև վերջ: Ինչպե՞ս է սա մեկնաբանում թարգմանիչ Սամվել  Մկրտչյանը։

-Ես հայ ընթերցողին խորհուրդ կտայի մոռանալ առաջին կետը և ընթերցել մինչև վերջ: Հավատացնում եմ, որ գիրքն այս տեսքով (լուսանցքային ծանոթագրություններ, պատկերազարդ) առաջին անգամ է լույս տեսնում: Թեպետ Ժակ Դերիդան զգուշացնում էր՝ երբեք մի ասա, թե դու կարդացել ես Ջոյս, քանի որ մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին: Պատճառն այն է, որ հնարավոր չէ «Ուլիսես»-ը տեսնել ամբողջությամբ. մենք միշտ մի մասն ենք տեսնում, բայց Ջոյսն ընթերցողին հրավիրում է դեպի իր տեքստային լաբիրինթոսը, որտեղ վերջինս կարող է նույնիսկ գործող անձ դառնալ:

-Փաստորեն, Ջոյսի լեզվական «խութերը» հաղթահարելի են:

Շարունակությունը

Third-Generation Armenian-American Uses Song to Help Teach Armenian

My First Armenian Songbook to Serve as a Cross-Cultural Bridge and Learning Tool for Children Growing Up with English and Armenian

LOS ANGELES—Dr. Karenn Chutjian Presti, University of California, Los Angeles (UCLA) Herb Alpert School faculty member who teaches Italian, German, French, Spanish, and English lyric diction and introduction to Armenian Music, is raising her own young children in four languages.

She credits her success largely to song. “A large part of each day is dedicated to language exposure through song, play, and literature. Songs are especially effective in teaching vocabulary and pronunciation, so I developed the translations in My First Armenian Songbook to serve as a cross-cultural bridge and learning tool for children growing up with English and Armenian.” When asked which language is her children’s strongest, she laughs, “They prefer Armenian. It’s probably because I talk too much.”

Շարունակությունը

Երբ տնտեսությունը զարգացնելուն խանգարում է հայերենը

Եթե նկատի առնենք պատմական այն բացառիկ, ծանր իրադրությունը, որի մեջ Մաշտոցը կարողացավ արթնացնել հայ ժողովրդի ազգային գիտակցությունը, եւ նրա այդ գործը համեմատենք Պիպինոսի եւ նրա զինակից Զիգֆրիդի գործունեության հետ, որ նրանք արին գերմանական ժողովրդի համար, այս վերջինները «խեղճ թզուկներ» կերեւան մտքի այդ հսկայի համեմատությամբ:

Մարկվարտ

Հրանտ Բագրատյանն ինձ հունից հանեց: Հանգիստ իմ գործով էի զբաղված, ու մեկ էլ աչքովս ընկավ նրա ֆեյսբուքյան գրառումն Արմենիայի (Հայաստանի) եւ արմեներենի (հայերենի) մասին: Անկեղծ ասեմ` կարդալ սկսեցի հաճույքով, որովհետեւ ինձ համար իսկական հայտնություն էր Բագրատյանին լեզվաբանության ոլորտում տեսնելը: Բայց երբ հասա գրառման այն մասին, որտեղ նա հայերենի մասին խոսում է այնպես, ինչպես իրեն հաջորդած վարչապետների մասին (պոլի փետ, կոշիկի ձախ թայ եւ այլն), հաճելի զգացումներս փոխվեցին զայրույթի:

Շարունակությունը