|
 Եթե հայ ազգայնականները ճիշտ են, թե Հայաստանը գաղութ է, և եթե գաղութի նշաններից մեկը գաղութարարի լեզվով ցուցանակներն են, ապա Հայաստանը ոչ թե Ռուսաստանի գաղութն է, ինչպես պնդում են այդ ազգայնականները, այլ Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի:
Հայաստանին անծանոթ մեկը, ով փնտրում է գաղութարարների լեզվական հետք, Երևանի կենտրոնի փողոցներով քայլելիս անգլերեն ցուցանակների առատությունից կկարծի, որ սա բրիտանական գաղութ է կամ առնվազն նախկին գաղութ: Եթե ավելի մանրակրկիտ ուսումնասիրի, կորոշի, որ մինչ բրիտանական գաղութ լինելը եղել է ֆրանսիական, նաև իտալական գաղութ, քանի որ անգլերենից հետո ամենաշատ ցուցանակներ կան այդ լեզուներով: Իսկ եթե շատ ավելի խորանա, ապա կեզրակացնի, որ մինչ Բրիտանական, ամերիկյան, ֆրանսիական և իտալական գաղութ լինելն է եղել ռուսական գաղութ, քանի որ ռուսերեն ցուցանակները չորրորդ տեղում են: Իսկ եթե նա նաև հայերեն իմանա, համոզմունքը, որ շրջագայում է անգլիալեզու երկրի գաղութով, ավելի կամրանա, քանի որ ցուցանակների մի զգալի մասն էլ հայերեն տառերով անգլերեն բառեր են: Շարունակությունը →
 Ուշադրութեամբ երկու անգամ լսեցի երէկ քու տուած մամուլի ասուլիսդ Երեւանի մէջ: Մանրամասնօրէն պիտի չանդրադառնամ անոր մէջ հնչած քանի մը բացայայտ խեղաթիւրումներուն, ինչպէս
— Հ. Բ. Ը. Մ.ի եկամուտներուն պակսիլը կը բացատրես աշխարհի տնտեսական կացութեամբ, մասնաւորաբար՝ տոկոսներու ցածր չափերով, քար մըն ալ կը նետես բարերարներուն պարտէզը, փոխանակ ինքնաքննադատութիւն կատարելով եզրակացնելու, թէ բարերարները վերջին տարիներուն չեն փափաքիր գումարներ կամ ունեցուածք նուիրել կամ կտակել Հ. Բ. Ը. Մ.ին, քանի որ քու ղեկավարած կառոյցի Կեդրոնական Վարչական Ժողով ըսուածը ԿՈՊՏՕՐԷՆ ԿԸ ԽԱԽՏԷ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒՆ ԿԱՄՔԸ, ինչպէս օրինակ, Մելգոնեան եղբայրներուն կտակը: Բարերարներու կամքը չկատարելու բարոյական թէ իրաւական որեւէ իրաւունք չունի՛ս դուն, իբրեւ թէ իրաւաբանդ, եւ քու 16 ԿՎԺական 16 ընկերներդ, որոնցմէ երկուքը քովդ նստած, գլուխները կը շարժէին ի նշան քու նետած եւ … չբռնածներուդ հաւանութեան: Շարունակությունը →
 «Եթե նման բան է ասել, պետք է հրաժարական տա: Խնդիրն այն է, որ ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ»,-ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի՝ դպրոցներում ռուսերենին ավելի բարձր կարգավիճակ տալու մասին հայտարարությունն այսպես է մեկնաբանում գրող Վահրամ Մարտիրոսյանը:
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ԿԳ նախարարին հետեւյալ խորհուրդը հղեց. «Թող «Դաշնակցությունում» ռուսերենը հայտարարի առաջին կուսակցական լեզու, եւ ամեն օր անցնեն պարտադիր դասընթացներ»: Շարունակությունը →
 Հարգելի պարոն Վարչապետ
Գրում եմ ձեզ, մտահոգված լինելով հայոց լեզվի վիճակով եւ նրա հետ կապված բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Լեզուն տվյալ ազգի ինքնության հիմքն է ու որոշիչը։ Շատ կարեւոր է նաեւ այն փաստը, որ լեզվի զարգացմանն աջակցելը կարող է ոգեշնչել երկրի նվիրյալ մտավորականությանը եւ կառավարության մտադրությունների լրջության նշանը դառնալ։
Ցավոք, հաճախ լեզուն մնում է քաղաքական ուժերի շահարկման առարկա, եւ իշխանության հասնելուց հետո լեզվի հետ կապված խոստումները մոռացվում են, կամ ձեւականորեն են իրագործվում։ Այդպես, անկախ Հայաստանի կառավարական համակարգում ստեղծվեց Լեզվի պետական տեսչությունը, սակայն այդ կարեւոր ատյանը առաջին մեկ-երկու տարիներից հետո աստիճանաբար կորցրեց իր դերակատարությունը, իսկ այժմ առհասարակ որեւէ արդյունավետ գործունեություն չի իրականացնում եւ նույնիսկ վարկաբեկում է լեզվական ոլորտի կառավարման գաղափարը։ Շարունակությունը →
 Պեկինի օտար լեզուների համալսարանում Հայոց լեզու առարկան կունենա մշտական մասնագիտության կարգավիճակ: Հայաստանի կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը այդ պայմանավորվածությունը վերհաստատել է Չինաստանի կրթության նախարար Չեն Բաո Չենը: Լեւոն Մկրտչյանի Չինաստան կատարած այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը երկու նախարարները քննարկել են երկկողմ կրթական գործակցության հեռանկարները: Այդ մասին հայտնում է կրթության ու գիտության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը: Շարունակությունը →
 Հայերեն տառերն օգտագործվել են նաև որպես թվեր, որոնց միջոցով ստեղծվել են միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվելեն 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ: Հայերեն տառերով թվագրումը, սկսած 17-րդ դարից, շարունակվում է օգտագործվել միայն դեկորատիվ արվեստում և ճարտարապետության մեջ, հատկապես եկեղեցաշինության մեջ, որպես հայկական ինքնության նշան:
Շարունակությունը →
 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության հետ համատեղ մայրաքաղաքում կատարած ստուգայցերի արդյունքում գույքագրել է օրենքի պահանջին չհամապատասխանող 305 գովազդային վահանակ:
Ըստ այդմ, 257 տնտեսվարողի ծանուցվել է սեղմ ժամկետներում վահանակները համապատասխանեցնել օրենսդրությանը, 44 գովազդային վահանակ էլ ապամոնտաժվել է: Եվս 4 վահանակ համապատասխանեցվել է օրենքի պահանջին: Շարունակությունը →
 ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, «Գրանշան» ոչ լատինական տառատեսակների միջազգային մրցույթն անցկացվում է 2008 թվականից: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 13-17-ը, Վարշավայում, տառաստեղծների ու դիզայներների միջազգային ասոցիացիայի (ATypI) համաժողովին զուգընթաց: Շարունակությունը →
 The only Moscow-based Armenianschool may be closed down,Chairman of the Managing BoardIrina Rubanova said, according to Sputnik Armenia.
The school №1650 was founded in 1989 in Moscow after the 1988 devastating earthquake in northern Armenia. The decision was made to ensure that children who were receiving treatment and rehabilitation in Russia, could continue their education in conditions maximally close to those in Armenia.
Rubanova said state authorities want to merge the Armenian educational institution with the Moscow school, also demanding that the board find funding.
Շարունակությունը →
 В Москве могут закрыть единственную государственную армянскую школу. Об этом сообщила председатель управляющего совета школы N1650 Ирина Рубанова, передает Sputnik-Армения.
Армянская школа №1650 была основана в 1989 году в Москве после Спитакского землетрясения 1988 года. Такое решение было принято для того, чтобы дети, находящиеся на лечении и в процессе реабилитации в России, могли продолжить обучение в условиях, максимально приближенных к тем, что действовали в Армении. У школьников появилась возможность изучать на родном языке предметы школьной программы.
Рубанова сообщила, что в департаменте хотят слить армянскую школу с местной московской школой, а также требуют найти финансирование.
По ее словам, сотрудники школы уже обратились в Союз армян России и другие армянские организации, но все усилия напрасны.
Շարունակությունը →
|