|
 Օրեր առաջ ներկայացվեց հայկական արտադրության «KitKeys Armenian» ստեղնաշարը: «KitKeys» թարգամանաբար նշանակում է օգտակար բանալիներ: Հավելածի սկզբնական արժեքը 1.99 դոլար է: Այն նախատեսված է iOS (iPhone, iPad) օպերացիոն համակարգի համար, իսկ հիմնադիրը «Մոբոս» ընկերությունն է:
«KitKeys Armenian»-ն առաջարկում է բազմալեզու ստեղնաշար, ինչպես նաև՝ Տրանսլիտ ռեժիմի օգնությամբ կարելի է տպել հայատառ՝ օգտագործելով ռուսերեն կամ անգլերեն տառեր:
Շարունակությունը →
 Յավրուհրատ-ն առցանց նախագիծ է, որը զբաղվում է հայերեն էլեկտրոնային գրքերի հրատարակությամբ։ Հիմնվել է 2012-ին։ Հրատարակչության գրքերը epub և mobi տարբերակներով հասանելի են Google Play, iTunes iBookstore, Amazon (Kindle Books), Kobobooks հարթակներում՝ eBook Reader-ների (Sony, Kindle, Kobo և այլն), Android համակարգով պլանշետների ու սմարթֆոնների, iPad/iPhone-ների համար։ Օգտվելու մանրամասն ուղեցույցին ծանոթացեք այստեղ:
Նախաձեռնության ստեղծման պատմության, ընթացիկ աշխատանքների մասին ittrend.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ ու ղեկավար Մարատ Յավրումյանի հետ:
– Յավրուհրատը հանդիսանում է հայալեզու գրքերի թվայնացմամբ զբաղվող առաջին նախագծերից մեկը, ինչպե՞ս հասկացաք, որ նման նախագծի անհրաժեշտություն կա։
Շարունակությունը →
 Սիրելի՛ Շահան,
Երէկ՝ Կիրակի գիշեր Պէյրութէն ստացայ լիբանանահայ մամուլի վերջին օրերուն թիւերը, եւ ըստ սովորութեանս, զանոնք լափեցի երէկ եւ այսօր:
«Ազդակ»ի հրապարակումներուն առնչուած կ’ուզեմ կարգ մը կէտեր յանձնել ուշադրութեանդ:
— 11 Յուլիսի թիւի 5-րդ էջին մէջ հրապարակուած՝ Արսէն Յակոբեանի պատասխանին մէջ մուտքագրման վրիպակները շատ-շատ էին: Բացի անոնցմէ, տեղ գտած էր ռուսաբանութիւն գարշահոտող «ցանկացած» բառը՝«իւրաքանչիւր», «ամէն», «որեւէ» հայերէն բառին փոխարէն: Կ’առաջարկեմ, որ թերթին բոլոր աշխատակիցները զգուշացնես, որ արեւելահայերէնով ստացուած նիւթերուն մէջ «ցանկացած» եւ «ստացուիլ» ՅՈՅԺ ԱՆՑԱՆԿԱԼԻ ռուսաբանութիւնները ԱՆՊԱՅՄԱՆՕՐԷՆ փոխարինեն յիշածս բառերով եւ «պատահիլ», «ըլլալ», «տեղի ունենալ»,«յաջողիլ» կամ «կատարուիլ» բայերով՝ ըստ նախադասութեան իմաստին: Շարունակությունը →
 Չնայած աշխարհում օգտատերերի մեծ մասն օգտվում է «Գուգլի» թարգմանական ծրագրից, սակայն դժվար թե լինի մի հայ օգտատեր, որը գոնե մեկ անգամ չի փորձել հայկական translator.am թարգմանական ծրագիրը, որը հատկապես նախադասություններ թարգմանելու համար ինտելեկտուալ շատ ավելի մեծ շտեմարան ունի, քան «Գուգլը»:
Այո, համաձայնեք, որ աշխարհահռչակ «Գուգլի» թարգմանիչն այնքան էլ հաջող չէ, և հաճախ նախադասությունները թարգմանվում են բառացիորեն՝ առանց միտքն ամբողջությամբ վերարտադրելու: Մինչդեռ հայկական թարգմանիչը՝ ISMA-ն, ծրագրված է այնպես, որ հնարավորինս մոտ լինի տվյալ ազգային մտածողությանն ու ճիշտ թարգմանի միտքը: «Տեքստային թարգմանությունը սարսափելի բարդ է, դա արհեստական բանականություն է պահանջում: Դու պիտի նախադասության իմաստը լրիվ հասկանաս, իմաստային վերլուծություն կատարես, հետո նոր թարգմանես»,- ասում է ծրագրի համահիմնադիր, «Մեքենայական թարգմանություն» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար, ճարտարագիտական համալսարանի երկարամյա դասախոս Էդուարդ Մանուկյանը:
Շարունակությունը →
 2010 թ. Հայաստանում և Սփյուռքում ծավալվեց աննախադեպ քաղաքացիական շարժում ընդդեմ օտարալեզու դպրոցների: Խորհրդային Միության փլուզումից հետո դա յուրօրինակ ակցիա էր ազգային արժեհամակարգը վերականգնելու, հայոց լեզուն վերաարժևորելու և հայկական կրթությունն առաջնային դիրքեր բերելու ուղղությամբ: Դա պայքար էր ոչ միայն հասարակության և իշխանության, այլև հասարակության օտարամոլ և ազգային մտածողությամբ շերտերի միջև: Սակայն պարզվում է, որ բացի ՀՀ կրթության և գիտության նախարարության համապատասխան լիցենզիայով գործող միջազգային դպրոցներից, Հայաստանում այսօր գործում են նաև դպրոցներ, որոնց գործունեությունը կարգավորվում է ոչ ամենևին հայաստանյան օրենսդրությամբ: Դրանք օտարալեզու դպրոցներ են, ամբողջությամբ այլ երկրի կրթական ծրագրով, որտեղ հայոց լեզվին ու գրականությանը չնչին ժամեր են հատկացվում: Նշենք, որ այդ դպրոցները բավականին թանկ «հաճույք» են: Օրինակ՝ դրանցից մեկի վարձավճարը տարեկան 24 հազար դոլար է, սակայն դա չի խանգարում, որ այնտեղ հաճախեն նաև հայ երեխաներ, բնականաբար՝ ապահովված ընտանիքներից:
Շարունակությունը →
 «Մեր լրատվական դաշտում լեզվական առումով բավական բան է փոխվել է 90-ականների համեմատ: Դա շատ ուրախալի է, որովհետև հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը հանրային կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն»,- «Երկու երես» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:
Շարունակությունը →
 «Նոր երգս նվիրում եմ Հայոց Բանակին և նրան ծնունդ տվող իմ Հայ Ազգին»,- այսպես էր մեկնաբանել երգչուհի Սիլվա Հակոբյանն իր վերջին տեսահոլովակը, որ լույս էր տեսել մայիսի 28-ին: Երգը նվիրված է հայոց բանակին, որը դիմադրում է թուրքին, բայց, հավանաբար անկախ երգչուհու կամքից, այն հնչում է որպես թուրքերենի փառաբանում: Անկախ երգչուհու կամքից, որովհետև դժվար թե Սիլվա Հակոբյան երգչուհին, կամ նրա քույրը՝ երգի հեղինակ Մանե Հակոբյանն իմանային, որ երգի առանցքային 5 բառեր ոչ թե հայերեն են, այլ՝ թուրքերեն: «Հայ ազգին ղուրբան», «հեյ, դուշման», «կպնել (սա ևս սխալ է, պետք է լինի կպչել) հայի թասիբին», «հող կսարքենք հարուստիդ ու քյասիբիդ», «նամուսով ու պատվով»՝ ոգևորված երգում է Սիլվա Հակոբյանն՝ առանց մտածելու, որ «ղուրբան», «դուշման», «թասիբ», «քյասիբ», «նամուս» բառերը հենց հայ զինվորի թշնամու բառապաշարից են:
Շարունակությունը →
 Քսաներկու տարեկան եմ և խոսում եմ ֆրանկոպրովանսալ. բարբառը պաշտպանող երիտասարդի պատմությունը
Միշտ հպարտացել եմ, որ կարողանում եմ մեր բարբառով խոսել: Այստեղ, Սաժում[1], այն կոչվում է «Էվոլենի բարբառ»: Մեր բարբառը ֆրանկոպրովանսալ լեզուների ընտանիքից է: Մերոնք՝ հայրս, մայրս, քույրս, եղբայրս ու տատիկ-պապիկներս տիրապետում են բարբառին: Երբ նոր էի սկսել մանկապարտեզ հաճախել ընդամենը ֆրանսերեն մի քանի բառ գիտեի: Մարդկանց մի մասը հետաքրքրվում, մյուսները զարմանում են, երբ լսում են ինձ՝ բարբառով խոսելիս: Մի անգամ, բանակում, երբ հեռախոսով խոսում էի, զինվորներից մեկը հարցրեց, թե արդյոք ալբաներեն էի խոսում: Նա ինձ ասաց. «Տարօրինակ է, ես էլ եմ էդ կողմերից, բայց չհասկացա ասածներդ»: Մյուսներն ինձ ասում են. «Երբ տուն զանգես, ձայն հանիր, որ գանք քեզ լսենք»: Շարունակությունը →
 Один из ведущих германских политиков консервативного крыла Андреас Шойер заявил, что мечети Германии должны перейти на немецкий язык. Он также призвал положить конец их финансированию из Турции и Саудовской Аравии.
Шойер, генеральный секретарь Христианско-социального союза (ХСС), входящего в союз с христианскими демократами Ангелы Меркель, считает, что политизация ислама подрывает усилия по интеграции иммигрантских общин.
Он сделал это заявление на фоне разгорающегося в Германии скандала с участием Турции: турецкий президент Реджеп Тайип Эрдоган потребовал суда над германским сатириком Яном Бёмерманом.
Эрдогана разозлил неприличный стишок, прочитанный Бёмерманом в эфире германского общественного телеканала ZDF.
Շարունակությունը →
 ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`
պարոն Ս. Երիցյանին
Հարգելի պարոն Երիցյան,
Հայտնում եմ Ձեզ, որ ս.թ. փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում բրիտանական ֆիլմերի ցուցադրությունը տեղի է ունենում անգլերեն և ռուսերեն լեզուներով` առանց հայերեն ենթագրերի: Նախատեսվում է ֆիլմերը ցուցադրել նաև Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքներում:
Փառատոնի աջակիցներն են Բիլայնը, Հայաստանում բրիտանական դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը:
Շարունակությունը →
|