Խախտումներ բաժնի նյութերը։

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե որևէ հայ չի խոսում հայերեն, պետք է ստանա իր արդար պատիժը

Ոչ մի առատության եղջյուր հայի համար չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Ձերբազատվենք օտարաբանություններից ու գրենք պարզապես հայերեն

Ինչո՞ւ հայոց լեզուն մղվեց երկրորդ պլան

Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՊԱՀԱՆՋ

Ռազմական բառարաններ

Հայաստանին պետք չեն ռուսական դպրոցներ․ ՌԴ-ն հարմար պահ է ընտրել, փորձում է օգտվել փխրուն իրավիճակից

Հայաստանում 1 ռուսական դպրոցի դիմաց՝ 50 հայկական դպրոց Ռուսաստանում․ ի՞նչ կարծիքի եք, պարոն Լավրով

Երեխային զրկել վաղ տարիքում իր մայրենի լեզուն ստեղծագործաբար յուրացնելու հնարավորությունից, նշանակում է հիմքից խարխլել իմացության պատվանդանը

Երկիրը ներսից փլուզելու համար նախևառաջ պետք է անլրջացնել, աղավաղել լեզուն

Հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Ոչ մի առատության եղջյուր չի կարող փոխարինել ամենաբաշխ, ամենապարգև հայերենին

Միայն մայրենի լեզվով յուրացրած կրթությունը կարող է ամենալավ դաստիարակչական նշանակությունն ունենալ

Վահան Թեքեյան «Տաղ հայերեն լեզվին»

Կրթական բարեփոխումներ․ թող հին մեռելները իրենց տեղը զիջեն նոր մեռելներին/ Արփի Ոսկանյան

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը մերժում և անընդունելի է համարում նոր չափորոշիչները

Սամվել Մուրադյան՝ «Եթե մենք մեր ներքին ճակատամարտը տանուլ տանք, դրսում հաստատ պարտվելու ենք»

«ԼԱԶԱԹ ՉՏՎԵՑ», ՊԱՐՈ՛Ն ՎԱՐՉԱՊԵՏ

Երբ պետական պաշտոնյաները հայերեն չգիտեն

Հայոց լեզվի խնդիրը «դուխով» բառը չէ. «Սուբյեկտիվ խոսափող»-ի մոտ Դավիթ Գյուրջինյանն է

Գարեգին Նժդեհ — «Հիշի՛ր պատերազմը» աուդիոգիրք

Արմէնպրեսն ու Հայերէնը

Ֆիզիկայի միօրինակ միջավայրում հայերենի դասավանդումը կարող է փոխել ուսանողի առօրյան. ֆիզիկոս

Ռուբեն Թարումյանը՝ Հայոց այբուբենի պղծման մասին

Ռուբեն Թարումյանը՝ Հայոց այբուբենի պղծման մասին

Մատենադարան տանող ճանապարհը ձեւավորվել է «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆով: Կառավարության ընդունելությունների տան պարսպին «հանգրվանած» այբուբենի վերաբերյալ վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել սոցցանցերում: Տեսակետներ կան, որ տառերի ձևավորման, ուրվագծերի, նախշերի, գույնի ընտրության առումով ճչացող անճաշակություն ու անփութություն կա:

Շարունակությունը

Հարցում Լեզվի պետական տեսչությանը

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ`

պարոն Ս. Երիցյանին

Հարգելի պարոն Երիցյան,

Ս.թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում ելույթ է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանը` անգլերեն լեզվով:

Ելույթը հասանելի է https://www.youtube.com/watch?v=Ze_YQzG4KPY կայքում:

Խնդրում ենք պարզաբանել.`

Արդյոք պարոն Աշոտյանի` անգլերեն լեզվով ելույթը համապատասխանո՞ւմ է ՀՀ լեզվի մասին օրենքի հոդված 3-ին առ այն, որ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին»:

Շարունակությունը

Նազարբաևն ընդհատել է ելույթը՝ ղազախերենից թարգմանչի բացակայության պատճառով

Ռիա Նովոստին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ ընդհատել է խոսքը՝ ղազախերենից թարգմանչի բացակայության պատճառով:
Նրա ելույթից րոպեներ անց, համընթաց թարգմանության բացակայության պատճառով, նախագահողը ստիպված է եղել Նազարբաևին ընդհատել: Վեհաժողովի պատվիրակներին խնդրել են «մեկ-երկու րոպե զինվել համբերությամբ և սպասել թարգմանչին»: Մի քանի րոպե անց Նազարբաևը վերադարձել է ամբիոն և շարունակել ելույթը:  

Շարունակությունը

Հայ գրքի ցուցադրություն լատինատառ գովազդո՞վ

Հայաստանի ազգային գրադարանը ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակացությամբ ներկայանում է ArmBook Expo երրկրորդ ցուցադրությամբ:
Իսկ գովազդային նյութերում հայ գիրը երկրորդ պլանում է:

armbookexpo

Արծաթագործը ստեղծում է մատանի հայոց այբուբենի մոտիվներով

Hay-artzatagortz

Աղբյուրը՝ Կառա արծաթյա զարդերի խանութ

Լեզվական խախտումներ Երևանում


Շարունակությունը

Բաց նամակ՝ «Թումանյանի շաուրմա»-ի մասին

Դիմում եմ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին, Հայաստանի գրողների միությանը, Լեզվի պետական տեսչությանը, Թումանյանի տուն-թանգարանին, հանրապետության բոլոր բուհերի հայ գրականության ամբիոններին, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնին, Երևանի Թումանյանի անվան դպրոցին, Լոռու մարզպետարանին, Դսեղի գյուղապետարանին, Վանաձորի Թումանյանի անվան պետական համալսարանին, Հովհաննես Թումանյանի` աշխարհի ցանկացած վայրում ապրող ժառանգներին, հարազատներին, մշակութային հանդեսներին, Թումանյանի անունը կրող բոլոր հիմնարկ-ձեռնարկություններինուկազմակերպություններին, «Արմենիա» հեռուստաընկերությանը:

Շարունակությունը

Հայկական դպրոցի տարածքը ռուսականին տրամադրելու մասին որոշման դեմ բողոքի ակցիաներ են հասունանում

Կառավարության վերջին որոշումը, Խրիմյան Հայրիկի անվան հիմնական դպրոցի շենքում ռուսական «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցին տարածք տրամադրելու մասին, դժգոհության ալիք է բարձրացրել «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամների շրջանում: Նրանք պատրաստվում են բողոքի ակցիաներ սկսել:

Հիշեցնենք` կառավարության մայիսի 27-ին կառավարության ընդունած որոշման համաձայն Չարենցի 75 հասցեում գտնվող շենքի 3-րդ և 4-րդ հարկերից 105 մլն 770 հազար դրամ շուկայական արժեքով 608.7 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքը վերցնել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 հիմնական դպրոցից և կրթական գործունեություն իրականացնելու նպատակով 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցին:

Շարունակությունը

Տիգրան Համասյան. «Հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում»

«Ամենակարեւորը հայկական երգն է»,- ապրիլի 25-ին ԹՈՒՄՈ կենտրոնում տեղի ունեցող Երաժշտական հանդիպման ընթացքում ասաց Տիգրան Համասյանը Նա նշեց, որ արդեն վեց-յոթ տարի է օտարերկրացիների հետ է նվագում, եւ իր խմբի օտարերկրացի այդ անդամները շատ հետաքրքիր են ընդունում հայկական երաժշտությունը: Ըստ նրա՝ նրանք հայկական երաժշտությունը չեն ընկալում այնպես ինչպես հայերն են ընկալում: Ըստ նրա՝ հայոց լեզուն է, որ երաժշտությունը հայկական է դարձնում. «Ընդհանրապես լեզուն է. եթե չլինի հայոց լեզուն, չեն լինի նաեւ հայերը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

http://www.aravot.am/2015/04/25/565001/

Մեզ միավորողը գրական հայերենն է, որն այսօր գուրգուրանքի պակաս ունի. Վաչագան Սարգսյան

Մեր պապերից ստացված հրաշալի ժառանգության՝ գրական լեզվի նկատմամբ չկա հարգանք, ակնածանք, պետական հոգածություն, և կա լեզվի նկատմամբ մի տեսակ քամահրական վերաբերմունք՝ համատարած ռաբիզացման ու լեզվական ռաբիզացման այս իրավիճակում: Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ լեզվական քաղաքականության և առնչվող հարցերի շուրջ Tert.am-ի հետ զրույցում ասաց գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը:

Շարունակությունը